Քեզ գրկելու համբուրելու հուր տենչանքից մեռնում եմ ես
Քո հյութալի ալ շուրթերի կախարդանքից մեռնումեմ ես
Ինչքան երկար եմ սպասել այնքան կարճ իմ ասածն ասեմ
Վերադարձիր սպասումի տառապանքից մեռնում եմ ես :
Հավատարիմ ամեն ընկեր թշնամի դարձավ
Հալալ ամեն մի կաթնակեր հարամի դարձավ
Գիշերը շատ ունի գաղտնիք և չես իմանում
Ումից ու երբ է պատահել որ հղի դարձավ:
Ուրախաբեր այն հին գավը ձեռքս տուր
Ու գաավի մեջ գինու լավը ձեռքս տուր
Գինին որ պաղ պղպջում է, խենթացնում
Հանգցնում է սիրո ցավը ձեռքս տուր:
Ամաչում է կույս կոկոնը առաջինը քեզանից
Շփոթված է նուրբ նարգիզը,այդ անգինը, քեզանից
Վարդը զուր է չափվում քեզ հետ նրա ուժն ինչ է քո դեմ
Երբ լուսնից է իր լույս առնում, իսկ լուսինը քեզանից:
Էջանիշներ