User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հաֆեզ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Papa Noel Lexsa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հաֆեզ

    Հռչակաւոր բանաստեղծ Շէմս Էդ-Դին Մոհամէդ Հաֆէզը ծնւել է Իրանի Շիրազ քաղաքում: Նրա ծննդեան թւականը յայնտնի չէ: Այդ մասին ուսոմնասիրողները տարբեր կարծիքներ են յայտնել: Արևելագէտ Փաժմանին հաւանական վկայութիւններ է բերում, որ Հաֆէզը մահացել է 65 տարեկան հասակում:
    Ելնելով Փաժմանիի վկայութիւներից, Հաֆէզի ծննդեան թիւը պէտք է ընդունել 1324 թւականը: Մեզ յայտնի է նաև, որ Հաֆէզը ամուսնացել և ունեցել է երկու որդիներ, որոնցից մէկը վախճանւել 1362 թ. դեկտ. 24-ին: Որդուն նւիրւած մի բանաստեղծութեան մէջ նա շեշտում է մահւան թւականը և ամսաթիւը: Այնուհետև Շիրազ քաղաքում ունեցել է ամբիոն և աստւածաբանութիւնից կարդացել դասախօսութիւններ: Հաֆէզը իր կեանքում միայն մէկ անգամ է դուրս եկել Շիրազից և հրաւէրով գնացել Եազդ քաղաքը, բայց կարճ ժամա-նակից յետոյ վերադարձել է: Մէկ անգամ էլ հրաւէր է ստացել Հնդկաստանի թագաւորից, բայց հրաժարւել է, քանի որ պիտի ճանապարհորդէր ծովով:Այդ առիթներով Հաֆէզը գրել է գազելներ (غزلها), որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա կենսագրութեան վերաբերեալ, աւանդութիւն-ների:
    Կրօնաւորները Հաֆէզին անհաւատ էին համարում, որովհետև նա իր ստեղծագործու-թիւններում ծաղրի է ենթարկել նրանց և Ղուրանը, ուստի նրան չէր կարելի թաղել ուղղափառ Մահմեդականների հետ նոյն գերեզմանոցում: Այդ պատճառով ժամանակա-կիցները առաջարկում են միջնադարեան մի սովորութիւն՝ վիճակ հանել: Հաֆէզի գազելներից քաղում են առանձին կտորներ և գցում սափորի մէջ: Երեխան սափորից հանում է հետևեալ բէյթը.
    Խորասուզւած եմ մեղքերիս ծարութեան բեռից,
    Բայց քայլերդ մի´ հեռացրու Հաֆէզի գերեզմանից:
    Հէնց այս երկտողն էլ գրում են նրա շիրմաքարի վրայ:
    Հաֆէզին թաղեցին Ռոքնաբադ գետի ափին, Մոսալլահի վարդերի մէջ, որտեղ վարդերգու սոխակն այնքան երգեց ու սպասեց սիրոյ, գեղեցկութեան, իր պօէզիայի ոգեշնչման աղբիւր գեղեցկուհի Շահնաբաթին:
    Quidguid luce fuit, tenebris agit

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.10.2009), Rhayader (22.10.2009), Sambitbaba (02.11.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •