Համշենները, դա հայկական էթնոսի մի մասն է, որը բնակություն է հաստաատել Սեվծովյան ափամերձ շրջաններում, Վրաստան, Աբխազիա, Թուրքիա, Ռուսաստան: Վրաստանից, 1944թ-ին բռնի տեղահանությունից հետո նրանց մեծ մասը բնակություն հաստատեց Ղազախստանում: Համշենների ընդհանուր թիվը ըստ պաշտոնական տվյալների կազմում է մոտ 400 հազ. իսկ ոչ պաշտոնական տվալներով մոտ 4մլնՆրանց մեծ մասը բնակվում է Թուրքիայում, դավանում են սունի մահմեդականություն, և խոսում թուրքահայերեն խառը բարբառով իսկ շատ փոքր մասն էլ շարունակում են դավանել քրիստոնեությունը:
Ըստ Լեոնիդաս Բյուզանդացու դարում, հայկական իշխաններ Համամ եվ Շապուհ Արծրունիները, Պոնտոսի լեղնաշխթայի բարձրադիր շրջաններում հիմնադրում են Դամփուր քաղաքը, որը հետագայում վերակոչվում է, եվ դառնում Համշեն: Սկզբնական շրջանում համշենները դավանում են քրիստոնեություն, հետագայում թուրքերի կողմից նվաճվելուց հետո դավանափոխ են լինում եվ դառնում մահմեդական, այն մասը որը շարունակում է հավատարիմ մնալ քրիստոնեությանը, ենթարկվում է հալածանքների եվ ստիպված գաղթում է Օսմանյան կայսրության տարբեր մասեր, եվ Ռուսական կայսուրություն:
Չնայած իրենց մահմեդական լինելու փաստին, համշենները շարունակում են պահպանել ազգային, մշակութային առանձնահատկությունները:
Բերեմ մի քանի օրինակ իրենց բարբառից
բան-բոն տանձ-դոնձ
քամի-քոմի կամաց-գոմաց
առանց-ճրոնց բանալ-պոնուշ
բերան-բերոն տանջել-դոնջուշ
մարդ-մաշտ
արտ-այդ
հարս հայս
ցուրտ-ցույդ եվ այլն
1980-ականներին Ղազախստանի համշենները, դիմել են խորհրդային ղեկավարությանը, իրենց Հայաստանում բնակեցնելու համար, բայց մերժում են ստացել, պատճառաբանելով, թե դա կարող է հանգեցնել ազգամիջյան բախումների: Նաեվ նման նամակով դիմել են Կարեն Դեմիրչյանին, բայց կրկին մերժում ստացել:
Այստեղ քննարկում ենք այս էթնոսը, դրա առանձնահատկությունները եվ հայտնում ենք մեր կարծիքը համշենների մասին:![]()
Էջանիշներ