User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Թեմայում կտեղադրեմ հատվածներ հայտնի հոգեբան, մանկավարժ Ալան Ֆրոմի «Այբուբեն ծնողների համար» աշխատությունից։ Թեման նախատեսված չէ քննարկման համար։ Քննարկումների համար բացված է հատուկ թեմա՝ «Քննարկումներ Ալան Ֆրոմի «Այբուբեն ծնողների համար» աշխատության վերաբերյալ»։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 20.10.2009, 18:07:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.10.2009), Gayl (09.02.2010), Safaryan (05.02.2010), Ծայրահեղ (26.03.2017), Ձայնալար (05.02.2010), Ուլուանա (06.02.2010)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Հղիություն


    Յուրաքանչյուր ապագա մայր, անկասկած, որոշ պատկերացում ունի երեխաների մասին, բայց այդ պատկերացումը սովորաբար կամ սխալ է, կամ շատ անորոշ։ Երիտասարդ կինն ինքն է որոշում, որ ծննդատունը գնալ, ինքն է փոքրիկի համար հագուստներ գնում, բայց եթե նա ուրիշի երեխաներ խնամելու փորձ բոլորովին չունի, ապա, սովորաբար, նույնիսկ վստահ չի լինում, որ կարող է ձեռքերի վրա պահել երեխային։ Հղիության ընթացքում նա սկսում է կասկածել կկարողանա՞ արդյոք գլուխ հանել իր նոր պարտականություններից, բայց ձգտում է սփոփվել նրանով, որ այդ մասին մտահոգվելը դեռ վաղ է, հիմա պետք է թեթևացնել իր վիճակի հետ կապված դժվարությունները։ Այդ մտքին հանգելով՝ նա սկսում է եռանդուն կերպով հոգ տանել իր մասին, մի հանգամանք, որին նպաստում են նաև ամուսնու, ծնողների և բաոեկամների, նույնիսկ բժիշկ-մանկաբարձի հավանությունը։
    Բայց իրեն այդպես պահող կինն իր անձը կրկնակի վտանգի է ենթարկում։ Նախ և առաջ, հղիության ավարտից հետո նրա համար արդեն սովորական դարձած հոգեբանական վիճակը չի փոխվում։ Կինն իսկապես երջանիկ է, որ ի վերջո երեխա ծնեց, և ավարտվեց անհարմար ու ծանր հղիության շրջանը։ Բայց նրան ուժեղ տագնապ է պատճառում իր շրջապատի մարդկանց վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը։ Թվում է, թե այժմ բոլորն սպասում են, որ ինքն այլևս իրենով չի զբաղվի և ողջ ուշադրությունը կնվիրի նորածնին։ Ահա թե ինչու արժե , արդյոք, զարմանալ, որ երիտասարդ կինը կարող է նույնիսկ թաքուն թշնամանք տածել իր երեխայի նկատմամբ։ Բացատրելու կարիք չկա՝ ոչ մի մայր ոչ մի գնով չի խոստովանի, որ իրեն պատիվ չբերող այդպիսի զգացմունք ունի։ Նա կամ իր այդ զգացմունքին կստիպի լռել, կամ բոլոր ուժերով կաշխատի ապացուցել իրեն ու աշխարհին, թե ինչքան մեծ ու ազնիվ է նորածնի նկատմամբ իր սերը։ Բայց ո՛չ մեկը, ոչ մյուսը այդպիսի կնոջ մայրությանը երջանկություն չեն ավելացնի։ Առաջին դեպքում նա դյուրագրգիռ ու նյարդային կդառնա, իսկ երկրորդ դեպքում նոր հոգեբանական իրադրությունը ավելի դժվարին կլինի։ Ոչ մեկը և ոչ էլ մյուսը, հասկանալի է, օգուտ չեն տա երեխային։
    Բազմաթիվ կանանց համար մինչև հղիությունն ու դրանից հետո առաջ եկող այս միտումները հաղթահարելը հեշտ չէ, բայց արժե փորձել։ Իհարկե, նման վիճակը լավագույնս կարելի է հաղթահարել հավասարակշռված բնավորության և երջանիկ ամուսնության շնորհիվ։ Դրանից խուսափելու մյուս արոյունավետ եղանակն այն է, որ պետք է ձգտել ամուսնու հետ ավելի հաճախակի զվարճանալ ուրիշ տեղերում։ Եթե ընտանեկան կյանքում զվարճությունները հազվադեպ են, այնուամենայնիվ, դա ավելի նախընտրելի է, քան այն կասկածելի հաճույքը, որ տալիս են ամենօրյա անիմաստ վեճերը։ Սեփական երջանկությամբ ուրա¬խանալու համար բոլորովին պարտադիր չէ լինել հավասարակշռվածության տիպար կամ ունենալ ամենալավ ընտանիքը աշխարհում։ Եթե հղիության հետ կապված կենսաբանական դժվարությունները շատ ծանր չեն, ապա երեխայի աշխարհ գալուն սպասելու շրջանը միանգամայն հնարավոր է երջանիկ դարձնել։ Ծանոթներին և բարեկամներին այցելության գնալը, ամենատարբեր զվարճանքները, նպաստում են լավ տրամադրությանը։ Միջոցների այդպիսի օգտագործումը կարող է դառնալ երեխայի ծնվելու հետ կապված ծախսերի էական մասերից մեկը։ Խոսքը գլխավորապես այն մասին է, որ կինը պետք է ձգտի իր անձի մասին չափազանցված հոգատարությունը փոխարինել հանգիստ հանդուրժողականությամբ։ Երկրորդը առաջինից ավելի կարևոր է։
    Մյուս դժվարությունն այն է, որ երիտասարդ կինը երեխայի ծնվելուց անմիջապես հետո պատրաստ չի լինում խնամել նրան, ընդ որում ոչ միայն հոգեբանորեն, այլև անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ցածր մակարդակով։ Հղիության ընթացքում նա ինքն իրենով այնքան էր զբաղված, որ այժմ գրեթե ոչինչ չի կարողանամ անել, դրա համար էլ իրեն ավելի անփորձ ու անօգնական է զգում։ Նման վիճակը կանխելը շատ հեշտ է։ Հղիության շրջանը իդեալական ժամանակահատված է, երբ կարելի է սովորել այն ամենը, ինչ երիտասարդ մայրը պետք է իմանա կրծքի երեխային խնամելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է կարդալ հատուկ գրականություն, մասնակցել դասընթացների և դասախոսություններ լսել, իսկ ավելի լավ է այցի գնալ այն ընկերուհիներին, ովքեր արդեն երեխաներ ունեն։ Հնարավորին չափ շատ հարցեր տվեք այն ամենի մասին, ինչ կապված է երեխայի հետ և, ամենագլխավորն է, ուշադրությամբ հետևեք հենց իրենց՝ երեխաներին։ Լավ կլինի, եթէ ընկերուհիները թույլ տան, որ օգնեք իրենց։ Որքան ավելի հաճախ այդպես վարվեք, այնքան ավելի մեծ փորձ ու հմտություն ձեռք կբերեք երեխաներին խնամելու գործում։
    Եթե ապագա մայրն արդեն մեկ, երկու կամ երեք երեխա ունի, ապա չափազանց կարևոր Է այնպես անել, որ հղիությունն անցնի հանգիստ և հաճելի պայմաններում։ Հակառակ դեպքում կինն անզուսպ ու նյարդային կդառնա, իսկ դա կազդի և առաջին, և մյուս երեխանեոի վրա։ Այդ շրջանում նրանց կարող է թվալ, թե իրենք խանգարում ու զայրացնում են մորը, թե նա իրենցով զբաղվելու ժամանակ չունի, իսկ դա նախադրյալներ է ստեղծում ապագա եղբոր կամ քրոջ նկատմամբ խանդոտ վերաբերմունք ունենալու։ Ահա թե ինչու ձեր նոր հղիության մասին երեխաներին պատմեցեք ամենադրական լույսի ներքո։ Նոր հղիության մասին երեխաներին պատմեք բեղմնավորումից 3-4 ամիս անց։ Այնուհետև կարող եք թույլ տալ, որ նրանք զգան զարգացող էակի առաջին ցնցումները՝ դրանով իսկ նրանց հաղորդակից դարձնելով սպասվող իրադարձությանը։ Հաճախ ծնողները կարող են տեսնել, թե ինչպես իրենց աղջիկը կամ տղան հայտնում է բոլորին, որ երեխայի է սպասում։ Նման խոր հուզական մասնակցությունը կարող է լավ օրինակ ծառայել ծնողների համար։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.02.2010), Safaryan (10.02.2010), Ծայրահեղ (26.03.2017), Ձայնալար (05.02.2010), Ուլուանա (06.02.2010), Ֆոտոն (10.02.2010)

  5. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Արհեստական սնուցում


    Ինչպե՞ս կերակրել նորածնին՝ կրծքո՞վ, թե ամզուկով։ Որո՞նք են այդ երկու եղանակների առավելություններն ու թերությունները։ Իսկապե՞ս դա շատ կարևոր հարց է։
    Երեխային կերակրելը դժվարին հարց է դարձել ոչ միայն այն պատճառով, որ կարելի է ընտրել այդ երկու ուղիներից մեկը, այլև այն պատճառով, որ այսօր հայտնի է՝ տվյալ դեպքում ինչ էլ անենք, հետագայում մեծ նշանաություն է ունենալու երեխայի ինքնավստահության գարգացման համար։ Մենք միշտ պետք է հիշենք, որ երեխաներն անպաշտպան են և գրեթե ամեն ինչում կախված են մեզանից։ Այդ պատճառով էլ փոքրիկին պարզապես կերակրելը, սնունդ տալը քիչ է։ Նրան իսկապես օգնելու իմաստով բացառիկ կարևորություն ունի այն, թե ինչպես ենք դա անում։ Այլ կերպ ասած պետք է հիշեք, որ երեխան ուշադիր է ոչ միայն սննդի, այլև մեր՝ ծնողներիս նկատմամբ։ Դյուրագրգիռ և անհամբեր մայրը նույնպես կարող է փչացնել երեխայի ախորժակն ու մարսողությունը, ինչպես և անորակ սնունդը։
    Այգ պատճառով էլ հարցն այն չէ թե ինչպես պետք է կերակրել կրծքո՞վ, թե ամզուկով (թարգմանիչը նկատի ունի ծծակով շիշը)։ Ո՛չ մեկը և ոչ էլ մյուսը խնդիրը չեն լուծում։ Ամենակարևորն այն Է, որ երեխայի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնքան բուժիչ հատկություններ ունենա, ինչպես և այն սնունդը, որ մենք առաջարկում ենք։ Կրծքով կերակրելու օգտին և նրա դեմ մի շարք փաստարկներ են բերվում։ Ծանոթացեք դրանց և ինքներդ որոշեք, թե ինչպես պետք Է վարվել.
    1. Կրծքով կերակրելը ամենաբնական և, ուրեմն, լավագույն եղանակն Է։ Միևնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ եթե մայրը կեսարյան հատում Է տարել կամ ծննդաբերելիս աքցաններ են օգտագործվել, ապա նա շատ թույլ Է լինում և հանգստի ու խնամքի կարիք Է զգում։
    2. Մոր համար կրծքով կերակրելը մեծ նշանակություն ունի, և նա նման փորձ ձեռք բերելու հնարավորությունից իրեն չպիտի զրկի։ Սակայն պետք է հաշվի առնել, որ շատ կանայք դրանից հաճույք չեն ստանում, իսկ դա նշանկում է, որ այդ անհաճո գործը կատարելու հետևանքով նրանց մայրական զգացմունքները, որքան էլ սկզբում ուժեղ լինեն, կարող են թուլանալ։ Բացի այդ եթե մայրը երեխային, հակառակ իր կամքի, կրծքով է կերակրում, ապա նման սնուցումը որևէ օգուտ տալ չի կարող։
    3. Մոր կաթը լավագույն սնունդն է և մեծացնում է երեխայի դիմադրողականությունը շատ հիվանդությունների նկատմամբ։ Բայց չպետք է մոռանալ, որ այս հարցի վերաբերյալ բժիշկների տեսակետները տարբեր են։ Ոմանք միանգամայն հակադիր կարծիքներ են պաշտպանում։
    4. Այն կինը, որը չի ցանկանամ կրծքով կերակրել երեխային, դրանով իսկ հրաժարվում է իր մայրական պարտականությունը կատարելուց։
    5. Արհեստական սնուցման օգտին բերվող բոլոր փաստարկներից միայն մեկն է ուշադրության արժանի, այդ եղանակի միակ և անվիճելի առավելությունը, որը վերջին հաշվով այնքան էլ էական չէ, այն է, որ մանկիկին կարող է կերակրել նաև հայրը։ Դա մորը կազատի շատ հոգսերից ե կբարելավի հոր ու երեխայի փոխհարաբերությունները։ Դա տեղի կունենա հենց այն բանի շնորհիվ, որ հայրը կմասնակցի կերակրելու կարևոր գործին։
    Սակայն, ցանկացած դեպքում, ինչ եղանակով էլ կերակրեք ձեր երեխային՝ կրծքով թե ամզուկով, կարևոր է, որ դուք դա կատարեք սիրով ու քնքշությամբ, առանց ստիպելու, ամեն կերպ ձգտելով հասկանալ, թե մանկիկը երբ է ցանկանում ուտել, հարմարվելով նրա պահանջին։ Մի՛ օգտագործեք այնպիսի ամզուկներ, որոնք այնպես են հորինված, որ փոքրիկը յոլա գնա առանց ձեր օգնության։ Երեխային մի սովորեցրեք ինքնուրույնաբար օգտվել ամզուկից։ Եվ ամենագլխավորը, երեխային տրվող սնունդը լրացնեք ամենանուրբ քնքշանքով։ Կերակրելու ժամանակը փոքրիկի նկատմամբ ձեր սիրո դրսևորման ժամանակն է։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.02.2010), Safaryan (10.02.2010), Ձայնալար (05.02.2010)

  7. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Ծծապտուկ


    Ծծապտուկը արհեստական պտուկի է նման։ Սովորաբար այն պատրաստվում է ռեզինից և հիմքի մոտ կլոր շրջանակ է ունենում, որպեսզի երեխան կուլ չտա։ Երեխային ծծապտուկ են տալիս, երբ ցանկանում են հանգստացնել նրան. ծծել սկսելով, նա այլևս լաց չի լինում, կամակորություն չի անում։ Թեև ծծապտուկները հատկապես տարածված էին մի քանի տասնամյակ առաջ, այսօր էլ պակաս ժողովրդականություն չեն վայելում։ Սակայն առավել գիտակ մասնագետները վճռականորեն դեմ են ծծապտուկների օգտագործմանը։ Եվ ահա թե ինչու.
    1. Ծծելը պետք է կապված լինի միայն ու միայն սնվելու հետ։ Սնվելիս երեխան այնքան պետք է ծծի, որպեսզի հետո այդ գործը շարունակելու ցանկություն այլևս չունենա։
    2. Ծծապտուկ օգտագործելու մեջ կարող է թաքնված լինել երեխայի այն պահանջը, որպեսզի իրեն երես տան, զվարճացնեն, հագեցնեն իր ծարավն ու քաղցը։
    3. Ծուռտիկ ատամներն ու սնունդը վատ ծամելու սովորությունը վաղ մանկության տարիքում երկար ժամանակ ծծապտուկ գործածելու հետևանքներ կարող են լինել։
    4. Երեխաները հաճախ այնքան են սովորում ծծապտուկին, որ նույնիսկ նրանից կտրելուց հետո երկար ժամանակ անց կրկին պահանջում են այն։ Դա նշանակում է, որ ծծելու պահանջմունքը նրանց մեջ պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք կարող են յոլա գնալ առանց դրա։ Իսկ քանի որ մանկության ոչ մի ախտանիշ միայնակ չի վերադառնում, ապա երեխան, հավանաբար, մանկական այլ սովորություն էլ կունենա, որը առաջին հայացքից ծծապտուկի օգտագործման հետ կարծես ոչ մի կապ չունի։
    5. Ծծապտուկին սովոր երեխաները, երբ նրանցից խլում են այն, հաճախ ծծապտակը փոխարինում են բութ մատով։
    Այն մայրերը, ովքեր հանուն սեփական անդորրի, երեխային ավելի երկար են ծծապտուկ տալիս, քան պետք է, սովորաբար թեթեամտորեն են վերաբերվում նաև երեխայի զարգացման հետ կապված մյուս խնդիրներին։
    Օրինակ, տիկին Մ.-ն ծծապտուկի օգնությամբ ավելի երկարտաև դարձրեց իր տղայի մանկությունը, բայց դրա հետ միասին տանջեց նրան, պահանջելով, որ դեռևս ինչպես հարկն է նստել չկարողացող փոքրիկը մեծի նման բավարարի իր բնական պահանջները։ Իրար հակադիր այդ գործողությունները ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ազդում են նաև երեխայի վարքի այլ կողմերի վրա։
    Այսպիսով, ծծապտուկն, ըստ էության, հաճախ փոխարինում է ծնողներին։ Բայց դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ երեխայի մորը լոկ ժամանակավոր է առավելություններ տալիս։ Հետագայում նրա երեխան ավելի պահանջկոտ կդառնա, ծծապտուկը նրան արդեն բոլորովին չի բավարարի, և մայրը ստիպված կլինի ավելի մեծ ուշադրություն նվիրել երեխային։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (10.02.2010), Ձայնալար (05.02.2010), Ուլուանա (06.02.2010)

  9. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Արցունքներ


    Երեխաները լաց են լինում է այն էլ ինչպես Լացում են նույնիսկ հիանալի առողջություն ունեցողները։ Եթե որևէ մայր ձեզ ասում է, թե իբր իր երեխան երբեք լաց չի լինում. նա ճիշտ չի ասում կամ գուցե այդ երեխան հիվանդ է։ Ծնվելուց հետո պետք է մի քանի տարի անցնի, մինչև երեխան ձեզ կկաբորանա պարգևել առանց արցունքների օր։
    Եթե մանկական լացը ձեզ զայրացնում է, ապա, որքան էլ ցանկանաք, հազիվ թե կարողանաք լավ ծնող դառնալ։ Լացին պետք է վերաբերվել ինչպես երթևեկաթյան միջոցների կամ անձրևի աղմուկին, ինչ-որ մեկի ձանձրալի խոսակցությանը։ Եթե դուք չկարողանաք հանգիստ նայել արցունքներին, ապա այնքան բռնկվող կոառնաք. որ կկորցնեք չափի զգացումը։ Նկատի ունեցեք, արցունքները բոլորովին Էլ վնասակար չեն երեխայի համար և որքան քիչ են զայրացնում ձեզ, այնքան լավ նրա համար։ Երեխաները լաց են լինում երկու հիմնական պատճառով։ Նախ՝ որովհետև աշխարհ գալու պահից սկսած նրանք ունենում են տարբեր պահանջմունքներ, որոնց վերահսկել չեն կարողանում։ Երկրորդ, որովհետև աշխարհին իրենց դժբախտության, տառապանքների ու հուսախաբաթյունների մասին հարցնելու այլ եղանակ նրանք չգիտեն և իրենց բողոքը այլ կերպ արտահայտել չեն կարող։ Այդ պատճառով էլ մանկական արցունքները միանգամայն բնական երևույթ են։
    Այնուամենայնիվ, շատ դժվար է լսել, թե մեր երեխաներն ինչպես են լաց լինում։ Ի՞նչ անել։ Եթե փոքրիկը առողջ է, ավելի լավ է կյանքի առաջին 5 կամ 6 ամիսներին նրա հետ վարվել քնքշաթյամբ, բայց վճռականորեն։ Սակայն շատերը առաջին երեխային դաստիարակելիս սխալ են թույլ տալիս, երբ ոչ մի քայլ նրանցից չեն հեռանում, որի հետևանքով մոր բոլոր հույզերն ու ապրումները փոքրիկի համար ակնհայտ են դառնում։
    Այն մայրը, որը շունչը պահած կռանում է լսելու, թե շնչո՞ւմ է արդյոք իր քնած փոքրիկը, գուցե ժամանակի ընթացքում սկսի տառապել այն բանից, որ իր երեխան քնում է ոչ այնքան խորը քնով։ Ճիշտ նույն կերպ, եթե մայրը վախենում է, որ չի կարող ճիշտ գրկել երեխային և անընդհատ դնում ու բարձրացնում է նրան, ապա նրա երեխան կարող է շատ դյուրագրգիռ դառնալ։ Եթե փոքրիկին այնպես է կերակրում, կարծես մեռնող մանկանն արյուն է ներարկում, երեխան սնվելու հարցում շատ կամակոր կլինի։
    Իսկ այն մայրը, որ երեխայի խնամքի հետ կապված ամենապարզ արարողություններն այնպես է կատարում, կարծես բուժքույր դառնալու համար քննություններ է հանձնում, այնպիսի գրգռվածության կհասցնի իր զավակին, որ վերջնականապես կփչացնի նրա բնավորությունը։
    Եթե մենք սկսենք երեխաներին զվարճալի գազանիկներ համարել, որոնք իբր ստեղծված են մեզ ուրախություն, այլ ոչ թե հոգսեր պատճառելու համար, ապա անմիջապես ճակատամարտի կեսը կշահենք։ Այլ կերպ ասած որքան քիչ ապրումներ ունենանք, որքան ավելի ճկուն լինենք, սիրալիր ու ինքնավստահ, այնքան երեխան ավելի կցանկանա հազվադեպ լաց լինել։ Բայց նույնիսկ այդ դեպքում հնարավոր չի լինի նրա արցունքներից լիովին խուսափել։ Լացը դադարեցնելու համար բոլոր հնարքներն ընդունե¬լի են, կարևորը լոկ այն է, որ դրանք սովորական չդառնան։ Ես հատկապես նկատի ունեմ երեխային դայակություն անելու վնասակար սովորաթյունը. լաց լինելիս նրան թեթևակի ապտակելը կամ սենյակում ձեռքերի վրա ման տալը։ Որոշ ծնողներ լուրջ սխալ են թույլ տալիս, երբ երեխային մահճակալից վերցնում ու գրկում են միայն այն ժամանակ, երբ նա լաց Է լինում։ Երեխան արագ կհասկանա, որ լացը պարգևատրվում է ծնողական սիրով և ավելի մեծ հաճույքով կհանձնվի լացի տարերքին։ Իհարկե, չի կարելի ուշադրություն չդարձնել երեխայի արցունքներին, բայց ավելի իմաստուն կլինենք, եթե նրան ավելի շատ սիրենք այն ժամանակ, երբ արցունքներ չկան։
    Բոլորը, ովքեր առիթ են ունեցել շփվելու երեխաների հետ, գիտեն, թե երբեմն նրանք որքա՜ն սրտակեղեք են լացում, սակայն մեկ րոպե անց կարող են ուրախ ծիծաղել։ Երեխաները ծայրահեղականներ են, հատկապես արցունքների հարցում։ Այդ մասին չի կարելի մոռանալ և պետք է հանգիստ վերաբերվել նրանց լացին։ Երբ փոքրիկները սկսում են քայլել, արցունքները կարելի է դադարեցնել՝ ուշադրությունը որևէ բանի վրա շեղելով։ Երեխան, որը սայթաքել-ընկել է կամ այնպիսի իր է խնդրում, որը դուք նրան չեք կարող տալ, լաց կլինի, քանի դեռ նրա ուշադրությունը որեէ այլ բանի վրա չեք տեղափոխել։ Իսկ եթե դա կարողանաք շատ արագ անել և, որ ավելի լավ է եթե լացի սպառնալիքի վիճակներում կարողանաք ժամանակին կատակել, ապա երեխան կսովորի յոլա գնալ առանց արցունքների, և կյանքը ձեզ համար նույնպես հաճելի կդառնա։ Ամենավատ բանը, որ կարող եք անել, լացող երեխային 10-20 րոպե շարունակ անուշադրության մատնելն է։ Եթե հաճախ այդպես վարվեք՝ կսովորեցնեք, որ նա ամեն անգամ, երբ իրեն ինչ-որ բան է պետք, լաց լինի։ Բայց տարիների ընթացքում երեխայի աճի հետ միասին, բնականաբար, անհրաժեշտ է ավելի ու ավելի քիչ ուշադրություն դարձնել նրա արցունքներին։ Սակայն կարող եք չկասկածել՝ կյանքի առաջին 2 կամ 3 տարիների ընթացքում նա հաճախակի և շատ բարձր է լաց լինելու, և դուք նրան հանգստացնելու համար պետք է բավական մեծ ջանքեր գործադրեք։
    Սակայն հիշեք՝ մանկիկը այդ արումով մեզնից ոչնչով չի տարբերվում։ Մենք ձեզ հետ միսին շատ ավելի հաճախակի ենք լաց լինում, քան թվում է, միայն այն տարբերությամբ, որ մեր դառնությունները մեր ներսում ենք պահում։ Երեխան դեռևս այդպես վարվելու ընդունակություն չունի, և դեռ ծատ տարիներ պետք է անցնեն, մինչև որ սովորի։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (11.02.2010), Geson (18.05.2010), Safaryan (10.02.2010), Ձայնալար (05.02.2010), Ուլուանա (06.02.2010)

  11. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Մաստուրբացիա

    Բոլոր երեխաները զբաղվում են մաստուրբացիայով, և լավ է, որ զբաղվում են.
    Նախ՝ դա միանգամայն բնական է։ Երկրորդ՝ նրանց թույլ է տալիս ծանոթանալ իրենց մարմնի զգայուն մասերին, որոնք հետագայում նրանք պետք է օգտագործեն հաճույք ստանալու նպատակով։ Երրորդ՝ դա պարզապես հաճելի զբաղմունք է։ Ինչ էլ այդ մասին ասեն կեղծ բարեպաշտներն ու պառաված կույսերը , մաստուրբացիան երեխայի զարգացմանը ոչ ֆիզիկական և ոչ էլ բարոյական որևէ վնաս չի տալիս։
    Միանգամայն բնական է, որ 3 կամ 4 տարեկան փոքրիկը խաղում է իր սեռական օրգանների հետ, ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ նա զվարճանում էր իր տոտիկների և թաթիկների մատներով կամ այն զանգուլակով, որ դուք կախել էիք նրա օրորոցին։ Հետաքրքրասիրությունը մարդկային բնածին հատկության է և երեխային թույլ է տալիս իր համար հետաքրքիր շատ երևույթներ հայտնաբերել: Այդ հատկությունն ամենից առաջ դրսևորվում է նրանով, որ փոքրիկը ամեն ինչ բերանն է տանում կամ ձգտում է շոշափել։ Երեխայի համար հետազոտության ամենաառաջին և մատչելի առարկաներից մեկը սեփական մարմինն է։ Իսկապես, այն հանգամանքը, որ իր սեռական օրգանները զգայուն են. երեխան հայտնաբերում է մինչև 3 կամ 4 տարեկան դառնալը։ Բայց առաջ նա դրանցից ոչ մի հաճույք ստանալ չէր կարողանում, քանի որ խանձարուրի և նման այլ արգելքների պատճառով գործնականում մատչելի չէին իրեն։ Հենց որ երեխան սկսում է օգտվել զուգարանից, արգելքները վերանում են, և նա սեփական մարմնի՝ իրեն մինչ այդ անհայտ մասերը հետազոտելու ավելի մեծ հնարավորություններ է ստանում։ Չնայած մաստուրբացիայով գործնականում զբաղվում են բոլոր երեխաները, ծնողները միշտ անվերապահորեն ժխտում են այդ հանգամանքը։
    Բայց չէ՞ որ երեխայի համար կարևոր է իմանալ, թե մարմնի այդ մասում ինչպիսի հաճելի զգայություններ են առաջանում, դա կարևոր է ապագա սեռական կյանքի համար: Ցավոք մենք բոլորս աչքի ենք ընկնում սեռական օրգանների նկատմամբ անառողջ վերաբերմունքով։ Եվ իսկապես, արվեստում մարդու մարմնի բոլոր մասերն այս կամ այն կերպ իդեալականացվել են. բացի սեռական օրգաններից։ Քանի որ մենք դրանք միշտ կապում ենք մարմինը մաքրելու հետ առնչվող կենսաբանական գործընթացների հետ, ապա դժվար է սեռական օրգանները դիտել գեղագիտական տեսակետից։ Բացի այդ, մեզ հաճախ չափից ավելի խորն են ամոթխածություն ներարկում, իսկ դա ավելի ուշ սիրո ֆիզիկական դրսևորման ճանապարհին լուրջ խոչընդոտ է դառնում։ Մարմնի այդ մասի ընձեռած հաճույքի հայտնաբերումը երեխայի կյանքում կարող է յուրահատուկ հակաթույն լինել՝ կանխելու համար հոգեբանական բնույթի դժվարությունները։
    Երբ երեխան մաստուրբացիայից հաճույք է ստանում, դա նրա համար ավելի շուտ բարիք է. քան չարիք։ Եվ իսկապես, մենք երեխաներին պետք է սովորեցնենք հաճույք ստանալ իրենց մարմնից։ Երբ երեխան ուտում է, վազում, մագլցում ինչ-որ բանի վրա, հանգստանում է, երգում կամ պարում, այդ բոլոր զբաղմունքները նրան հաճույք, ֆիզիկական բավականություն են պատճառում։ Կյանքի առաջին տարիներին մաստուրբացիան նույնպես այդ զբաղմունքներից է։
    Այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք աշխատում երեխաների մեջ դրա նկատմամբ զզվանք առաջ բերել։ Ի տարբերություն շատ այլ սովորությունների, մաստարբացիան կարող է առաջ բերել երեխայի ծայրահեղ ինտրովերսիա` ինքնամփոփության։ Եթե փոքրիկը, չնայած մաստուրբացիայով զբաղվելուն, հաճույքով է խաղում իր տարեկիցների հետ, ապա որևէ խնդիր չկա։ Իսկ եթե նա, ընդհակառակը, իրեն նրանցից հեռու է պահում, ապա նման զբաղմունքը նրան կարող է ավելի հեռացնել տարեկիցներից և նպաստել իրականությունից փախչելուն։ Երեխան ինքնաբերաբար կձգտի փակվել ինքն իր մեջ ու մեկուսանալ, որպեսզի խուսափի հուսախաբություններից և գոնե ինչ-որ հաճույք ստանա։
    Ցավոք, մենք չենք կարող վստահել մաստուրբացիայի մասին տարբեր մարդկանց կարծիքներին։ Միանգամայն հնարավոր է, որ նրանց մտքերը կարող են ցնցող տպավորություն գործել մեզ վրա։ Ավելին՝ նրանց խորհուրդները նույնիսկ կարող են մեզ դրդել, որպեսզի պատժենք երեխային։ Երեխաներին նման անառողջ հակազդումներից ազատելու համար ավելի լավ կլինի, որպեսզի մենք ինքներս միջոցներ ձեռնարկենք։
    Ի՞նչ կարելի է անել որոշ հնարավոր ծայրահեղություններ կանխելու կամ մեղմացնելու համար։
    1. Երեխային լողացնելիս շատ փութաջան մի եղեք, սեռական օրգանները լավ լվացեք, բայց՝ արագ։ Եթե լողացնելը ձգձգեք, երեխան կարող է խիստ գրգռված վիճակում հայտնվել: Նրա մարմնի այդ մասի նկատմամբ հատուկ հետաքրքրություն հանդես մի բերեք, այլապես ինքը նույնպես կսկսի ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն դրսևորել։
    2. Եթե նկատում եք, որ ձեր երեխան զբաղվում է մաստուրբացիայով, մի հեռացրեք նրա ձեռքը, մի սպառնացեք և մի պատժեք նրան։ Ավելի լավ է, ձևացնել, թե իբր այդ զբաղմունքը ձեզ բոլորովին չի հետաքրքրում, և անպայման այնպես արեք, որ նա իրեն մեղավոր չզգա։ Մեղավորության բարդույթը, որը կարող է առաջանալ, շատ վտանգավոր է և մեծ չափով խանգարում է նրա հետագա սեռական զարգացմանը։
    3. Փորձեք հասկանալ, թե ձեր վարքի հատկապես որ կողմերը ներքին լարվածություն առաջացրին երեխայի մեջ։ Շատ երեխաներ մաստուրբացիայից կարճատև հաճույք և վայրկյանական թուլություն են զգում, որի շնորհիվ, առանց բացահայտ բողոքելու, կարող են դիմադրել ծնողների պահանջներին։ Նման դեպքերում մաստուրբացիան երեխայի համար դառնում է հաճույք ստանալու միակ հնարավորությունը։ Ընդհակառակը, այն փոքրիկը, որն ունի իր զգացմունքներն ու ցանկությունները դրսևորելու բազմաթիվ հնարավորություններ և մեծաթիվ հետաքրքրություններ, սովորաբար, ամբողջ օրը զբաղված է լինում և քիչ հավանական է, որ մաստուրբացիայով զբաղվելու սովորությանը նրա մեջ ամրապնդվի։
    4. Նման սովորությունից երեխային հեռու պահելու լավագույն միջոցը նրա ուշադրությունը շեղելն Է։ Բերենք մի բնորոշ օրինակ։
    5 տարեկան, շատ հավասարակշռված աղջնակ սկսեց մանկապարտեզ հաճախել։ Որոշ
    ժամանակ անց դաստիարակչուհին նկատեց,
    որ հանգստի ժամին փոքրիկը զբաղվում Է
    մաստուրբացիայով։ Այդ մասին նա հայտնեց երեխայի մորը։ Վերջինս ոչ մի տագնապ չդրսևորեց և դրանով իսկ հանգստացրեց դաստիարակչուհան։ Մեկ–երկու օր անց աղջկա հետ մանկապարտեզի մասին զրուցելիս, մայրը հարցրեց, թե իրեն դո՞ւր է գալիս հանգստի ժամը։
    -Առաջ ես այդ ժամը չէի սիրում,– պատասխանեց աղջիկը,– իսկ հիմա սիրում եմ։
    -Իսկապե՞ս։ Եվ ի՞նչ ես անում այդ ժամին,– հետաքրքրվեց մայրը։
    Աղջիկը բացատրեց.
    -Օ՛, ես ձգված պառկում եմ մահճակալին և թեթևակիորեն խուտուտ եմ տալիս ինձ։
    -Ինչո՞ւ։[
    -Հաճելի է։
    -Դու ճիշտ ես,– հանգիստ ասաց մայրը և խոսակցության թեման շեղեց։
    Աղջնակի ազնիվ պատասխանը արժանի չէր հանդիմանության։ Այդ դեպքը ցույց տվեց, որ ծնողների և դստեր միջև հիանալի հարաբերություններ են հաստատվել, և մայրը շատ իմաստուն վարվեց, երբ չշարունակեց խոսակցությունը և չպահանջեց, որպեսզի աղջիկն այլևս մաստուրբացիայով զբաղվի։ Եթե նա այլ կերպ վարվեր, աղջկա և մոր հարաբերությունների անկեղծությունից հետք անգամ չէր մնա։ Սակայն հաջորդ օրը մայրը գնաց խանութ և մի քանի խաղալիք բերեց։ Առավոտյան, դստրիկին մանկապարտեզ ուղարկելիս, նրան մի խաղալիք տվեց և ասաց.
    - Ահա՛, վերցրու և այս տիկնիկով խաղա հանգստի ժամին, եթե չես կարողանում քնել։ Կտեսնես, որ չես ձանձրանա։
    Աղջկա համար հաճելի անակնկալ էր. որ հանգստի ժամն այլևս ձանձրալի չէր. նա ոչ միայն դադարեցրեց մաստարբացիայով զբաղվելը, այլև նոր հետաքրքրություններ ունեցավ։ Խաղալիքներից նա անցավ փաթեթների վրայի տառերին, սկսեց դրանցով բառեր կազմել և. որքան էլ անհավատալի թվա, ինքնուրույն կարդալ սովորեց։
    Այս իրական պատմության մեջ ես ինձ թույլ եմ տալիս ընդգծել երկու հանգամանք։ Աոաջինը՝ ինչքան հեշտ է անել այն, ինչ պետք է անել։ Երկրորդ՝ եթե ճիշտ ես վարվում, ոչ թե միայն իրադրությունն է փոխվում ցանկալի ուղղությամբ, այլև ձեռք են բերվում այլ, չնախատեսված դրական արդյունքներ։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 06.02.2010, 01:14:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (07.02.2010), Chuk (05.02.2010), E-la Via (07.02.2010), Gayl (09.02.2010), Safaryan (10.02.2010), Sona_Yar (05.02.2010), Դեկադա (13.02.2010), Ձայնալար (05.02.2010), Ուլուանա (06.02.2010), Ռուֆուս (05.02.2010), Ֆոտոն (05.02.2010)

  13. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Ինչպես սովորեցնել երեխային հանգիստ պառկել քնելու

    Երբ գալիս է երեխաների քնեցնելու ժամը, բոլոր ծնողները մեծ դժվարությունների են հանդիպում։ Պատճառը պարզ է, երեխաները չեն սիրում պառկել քնելու։ Դա նշանակում է, որ երբ նրանց անկողին ենք մտցնում, ապա ստիպում ենք անել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, և ինչը երեխաները բոլորովին չեն ուզում։
    Իսկ ինչո՞ւ երեխաները չեն ուզում պառկել քնելու։ Դուք բազմիցս նկատել եք, իհարկե, որ նույնիսկ շատ հոգնած վիճակում, ոտքի վրա քնելիս, նրանք երբեք իրենք չեն գնում քնելու և կարելի է ասել, որ քուն են մտնում իրենց կամքին հակառակ։ Ո՞րն է դրա պատճառը։
    1. Պառկել քնելու՝ նշանակում է հրաժարվել ինչ-որ հետաքրքիր զբաղմունքից կամ հեռանալ հաճելի միջավայրից։
    2. Երեխաները գիտեն, որ մենք՝ մեծահասակներս, դեռ չենք պառկում քնելու ու կարծում են, թե ինքներս մեզ թույլ ենք տալիս այնպիսի մի բան, որը նրանց արգելված է։
    3. Ավելի հաճախ, քան մենք հակված ենք կարծելու, երեխաները պարզապես դեռ չեն հոգնել։
    4. Երբեմն երեխաները վախենում են մթությունից:
    5. Հնարավոր է, որ նրանք սարսափելի երազներ են տեսել և դրա հետևանքով քնելը որոշ չափով տհաճ է դարձել։
    6. Հնարավոր է նաև, որ երեխան ինչ-որ ժամանակ գիշերն արթնացել է թաց անկողնում, սառել ու վախեցել է, և դա շատ տհաճ է եղել, նա իրեն մենակ, լքված ու մոռացված է զգացել, երբ նրա կանչերը շատ ավելի երկար են անպատասխան մնացել, քան սովորաբար դա տեղի է ունեցել ցերեկները։
    7. Բացառված չէ նաև, որ երեխային համոզելով պառկել քնելու, մենք նրան չափից ավելի երես ենք տվել և այժմ դա նրա համար ինքնահաստատման և ծնողներին հրամայելու լավ առիթ է:
    Բայց ի՛նչ անել, որպեսզի երեխան հաճույքով անկողին մտնի։ Մենք պետք է սովորեցնենք երեխային հասկանալ, որ քնելն անհրաժեշտ է, թեկուզ և դա նրա ցանկությանը դեմ է։
    Այս մոտեցումը կարող է դաժան թվալ, բայց այդպես է պետք։ Մենք նշեցինք այն փաստը, որ երեխաները չեն սիրում պառկել քնելու, բայց դրանով մենք չէինք ցանկանում ձեզ հուշել, որ ավելի եռանդուն ու խիստ եղանակների դիմեք։

    Մենք այդ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրեցինք հետևյալ պատճառներով.
    1. Սովորական բացատրությունները, պարգևներն ու նվերները ոչնչով չեն օգնում։ Այդ խնդրի հետ մենք առնչվում ենք գրեթե ամեն օր և նորանոր դրդիչներ որոնելով՝ մշտապես դժվարին վիճակում ենք հայտնվելու։ Ընդհանրապես երեխաների հետ չի կարելի առևտրական հարաբերություններ հաստատել։ Այլապես նրանք, օրինակ, չիմանալով, որ այսօր մեր տրամադրությունը վատ է, կզարմանան, թե ինչու մենք հակված չենք կնքելու հերթական «գործարքը»։ Եվ, ի վերջո, պետք է իմանալ, որ ոչ մի երեխա հանուն որևէ նվերի չի սովորի ուրախությամբ գնալ քնելու։
    2. Եթե ցանկանում ենք մարդուն սովորեցնել այն, ինչ նա չի ցանկանում սովորել, պետք է մեծ ըմբռնողականություն, բարի կամք և համբերություն ցուցաբերել։ Բոլորին հայտնի է, թե ինչքան հեշտ է սովորել այն, ինչ հետաքրքիր է։ Պատրաստ եմ երդվել, որ աշխարհում ոչ մի երեխա այդ դասով չի հետաքրքրվի, քանի դեռ առողջ Է ու իրեն նորմալ Է զգում։ Ահա թե ինչու այդ խնդիրը մեզ՝ ծնողներիս համար, այդպես դժվար Է, և մենք կորցնում ենք մեր համբերությունը, իսկ անհամբերությունն ուղղակի ճանապարհով տանում Է դեպի խստություններ։ Իսկ դա շատ վատ է, որովհետև, նախ՝ խստությունը հաջողության գրավական չէ և երկրորդ՝ եթե նույնիսկ մեզ թվում է, թե խստությունը օգնում է, իրականում այդպես չէ, մենք լոկ խաբում ենք ինքներս մեզ: Չէ՞ որ միայն խստություն բանեցնելով երեխային չենք սովորեցնի հասկանալ քնի նշանակությունը, այլ կստիպենք միայն հաշտվել այն մտքի հետ, որ իր ծնողները շատ պահանջկոտ են։ Լինում է նաև այլ կերպ, երեխան շփոթվում և չի կարողանում հասկանալ, թե ինչու իր միշտ քնքուշ և իր հետ միշտ բարի հայրիկն ու մայրիկը այնքան տհաճ ու չար են դառնում, երբ գալիս է քնելու ժամը:
    Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է անել։ Ամենից առաջ փորձենք պարզել, թե իրականում ինչի՞ ենք ցանկանում հասնել։ Չէ՞ որ մենք չենք ուզում Ջոնին քնելու համար պառկեցնել միայն այսօր երեկոյան կամ միայն վաղը, մենք չենք փորձում ստիպել, որ նա սիրի քնելու ժամը, մենք չենք ցանկանում, որ նա մեզ խիստ ծնողներ համարի։ Մենք ցանկանում ենք, որպեսզի նա հասկանա քնելու անհրաժեշտությունը՝ անկախ իր ցանկությունից։ Մենք ցանկանաս ենք սովորեցնել նրան, որ հաշտվի այն բանի հետ, ինչը պետք է սովորություն դառնա։ Այժմ, գլխում այդ պարզ մտքերն ունենալով, դուք կարող եք տարբեր կերպ վարվել.
    1. Մի ջանացեք երեխային անմիջապես ինչ-որ բան սովորեցնել կյանքի հենց առաջին տարում։ Կրծքի երեխայի մոտ քնելու պահանջը դեռևս գերակշռում է շրջապատող աշխարհի նկատմամբ հետաքրքրությանը, և դա նրա համար լավագույն ուսուցիչն է։
    2. Կյանքի առաջին տարում նույնպես երեխային կարելի է դաս տալ հետևյալ կերպ,
    ա) թույլ մի տվեք, որ նա ցերեկը քնի, իսկ օրվա երկրորդ կեսին այնքան զբաղեցրեք ու զվարճացրեք նրան, որ հոգնի,
    բ) ցերեկը նրան մահճակալից կամ սայլակից հանեք ու գրկեք, ընդ որում ոչ միայն այն ժամանակ, երբ նա լաց է լինում,
    գ) ջանացեք որքան հնարավոր է շուտ առանձին սենյակում տեղավորել նրան,
    դ) մարեք լույսը,
    ե) հենց որ երեխան սկսի լաց լինել կամ գոռգոռալ, անմիջապես մոտեցեք նրան, փոխեք խանձարուրը, եթե նա թրջել է տակը, ջուր խմեցրեք և քնքշորեն հանգստացրեք, մինչև որ քուն մտնի։ Մի գրկեք նրան և ամզուկ մի տվեք։ Թեթևակիորեն թփթփացրեք ուսին, խոսեք հետը, որպեսզի նա զգա ձեր հանգիստ և քնքուշ ներկայությունը։
    3. Լինում են նաև դեպքեր (ճիշտ է՝ հազվադեպ), երբ երեխան գիշերն արթնանում է խիստ հուզված վիճակում։ Եթե նա մրսած չէ կամ ջերմություն չունի և մահճակալում նրան խանգարող ոչինչ չկա, ապա հնարավոր է, որ նա վախեցել է ինչ-որ տհաճ երազից։ երեխաները, ի տարբերություն մեծերի, երազն իրականությունից չեն տարբերում, և հաճախ երազները նրանց անհամեմատ ավելի շատ են անհանգստացնում, քան մեզ։ Միանգամայն հնարավոր է, որ երազներում նրանք մեզ խիստ աղճատված են տեսնում։ Եթե երեխան վատ երազ է տեսել, լավ կլինի արթնացնել նրան, գրկել, մինչև հանգստանա և չլացի, կարելի է խոսել հետը, նույնիսկ մի քիչ զվարճացնել և կրկին պառկեցնել քնելու։ Այս ամենը խիստ կարևոր է, որպեսզի երեխաների մեջ քնի նկատմամբ տհաճ վերաբերմունք չձևավորվի։
    4. Երբ երեխան 1,5-2 տարեկան է, գործը մի փոքր բարդանում Է։ Նա արդեն գիտե «բարի գիշեր» բառերի իմաստը, բայց երբեմն ձևացնում Է, իբր չի հասկանում։ Նման դեպքերում անհրաժեշտ Է հետևողական լինել և խոսքը փոխարինել գործով։ Եթե արդեն «բարի գիշեր» եք ասել, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Սակայն երեխան սկսում Է լաց լինել։ Այդ դեպքում՝
    ա) որևէ պարզ ծես հնարեք, որևէ հաճելի ձևականություն, և ամեն անգամ, երբ քնելու ժամը վրա է հասնում, կատարեք այն։ Երեխան կսկսի սպասել այդ ծեսին և աստիճանաբար կսովորի այն բանին, որ դրանից հետո վրա է հասնելու քունը։ Այսպիսի ծեսի դեր կարող են կատարել որոշ շատ պարզ գործողություններ, օրինակ, դուք բացում եք լուսամատը, ծածկում եք վարագույրները, նրան խմելու մի բան եք տալիս, ուղղում եք վերմակը: Այս ու նման կարգի այլ մանրուքների վրա արժե ուշադրություն դարձնել։
    բ) Երբ սենյակից դուրս եք գալիս, նրան այնպիսի մի բան տվեք, որ փոխարինի ձեզ։ Օրինակ՝ արջուկ կամ տիկնիկ տվեք և ասացեք փոքրիկին, որ չարթնացնի արջուկին, որովհետև նա արդեն քնած է, ավելի լավ է օրորի նրան։
    գ) Երբ սենյակից դուրս եք գալիս և երեխան սկսում է լաց լինել՝ անմիջապես նրա մոտ վերադարձեք։ Կրկին ասացեք նրան, որ դուք հարևան սենյակում եք, որ ամեն ինչ հանգիստ է, մայրիկը սիրում է իրեն և վաղն առավոտյան կրկին կտեսնվեք (այդ մասին նրան անառարկելի ոճով ասեք)։
    դ) Եթե երեխան կրկին սկսի լաց լինել, մոտ քսան րոպե չմոտենաք նրան։ Այնուհետև մոտեցեք և առանց նկատելի քնքշության, բայց նաև առանց կշտամբանքների, հանգստացրեք նրան, մաքրեք ճակատի քրտինքը, խմելու բան տվեք, բարի գիշեր ցանկացեք և դուրս եկեք։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք այդ արարողությունը։ Իհարկե, դժվար է հանգիստ լինել, երբ երեխան լաց է լինում, բայց եթե դուք կատարում եք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ապա կարող եք չանհանգստանալ։
    ե) Փոփոխական հաջողություններով այդպես կշարունակվի մի քանի շաբաթ։ Ուրիշ ոչինչ մի արեք, բայց այն ամենը, ինչ այստեղ նկարագրեցինք, անպայման պետք է կատարել։
    5. Եթե երեխան վախենում է մթությունից, բավական է, որ, նախ՝ սենյակում թույլ լամպ վառվի, երկրորդ՝ երեկոյան, երբ արդեն մութ է բայց քնելու համար դեռ շուտ Է, կարելի Է որևէ խաղ հնարել, սկզբում երեխայի հետ միասին կարճ ժամանակով մնացեք մութ սենյակում, հետո՝ ավելի երկար, որից հետո թող նա կարճ ժամանակով մենակ մնա և, ի վերջո՝ մենակ մնա երկար ժամանակով։
    6. Երբ երեխան գիշերը լաց է լինում, անկախ նրա տարիքից, անմիջապես մոտեցեք նրան։
    7. Ճիշտ այդպես էլ, անկախ տարիքից, հետևեք, թե օրվա ընթացքում արդյո՞ք երեխան բավարար չափով աշխույժ է և երեկոյան կողմ հո չի՞ հոգնել։ Համապատասխանաբար փորձեք վերջ դնել ցերեկային քնին։
    8. Լավ է, երբ երեխան ամեն երեկո պառկում է քնելու նույն ժամին, սակայն այդ մոտեցումը շատ խիստ չպետք է լինի։ Կես ժամ ավել, կես ժամ պակաս՝ բնականոն շեղում է։ Երբեմն այդ կես ժամը կարելի է օգտագործել որպես պարգև որևէ արարքի հաճար։
    9. Երբ ձեր որդին 3-4 տարեկան է, օգտագործեք խորհրդածելու նրա զարգացող ընդունակությունները։ Ահա թե ինչ պետք է անել, եթե նա փնթփնթում է և չի պառկում քնելու,
    ա) ասացեք նրան, որ իր բոլոր ընկերները (թվարկեք բոլորի անունները) արդեն պառկել են քնելու և քնած են,
    բ) ասացեք նրան, որ նույնն են անում նաև նրա բոլոր ընկերները և դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա,
    գ) երեխայի ուշադրությունը հարվիրեք այն բանի վրա, որ դուք նույնպես, երբ փոքրիկ էիք, նույն ժամին էիք պառկում քնելու և ընդգծեք (դա նրան հաճելի կլինի), որ դուք դեռ բավական ժամանակ չեք քնելու, որպեսզի մոտենաք իրեն, եթե կանչի,
    դ) սիրալիր, բայց առարկություն չընդունող ոճով հասկացրեք նրան, որ բոլոր երեխաներն արդեն քնած են, որ օրվա այդ ժամին այլևս ոչ մի բանով չի կարելի զբաղվել, որ երեկ նա պառկեց քնելու, երեկ չէ առաջին օրն էլ այդպես էր և վաղն էլ նույնն է լինելու, և որ մենք չենք կարող անել միայն այն, ինչ մեզ է դուր գալիս,
    ե) հուշեցեք նրան որևէ հաճելի բան, որի մասին կարող է մտածել և բարի գիշեր մաղթեք։
    10. Մենք դեռևս չենք խոսել այս մասին, որ քնելուց առաջ երեխան անպայման պետք է հանգիստ նստի ու հեքիաթ լսի։ Եթե հայրը թեկուզ մի քիչ զբաղվի փոքրիկով, խաղա նրա հետ, դա միայն օգտակար կլինի։ Բայց հետո մի քիչ սպասեք, մինչև երեխան հանգստանա, որից հետո միայն նրան «բարի գիշեր» ասացեք և հեռացեք։ Իսկ եթե նա շարունակում է չարաճճիություն անել, ապա ավելի լավ է վերացնել նման զվարճությունները։
    11. Ի վերջո, հույս չունենաք, թե այդ խնդիրը կկարողանաք վերջնականապես լուծել առնվազն մինչև երեխայի 5 տարեկան կամ ավելի մեծ դառնալը։
    Ձեր ըմբռնողությունը, համբերությունը և ճիշտ վարքագիծը կվարձատրվեն, երբ ձեր երեխաները հանգստացած ու խաղաղված, կսովորեն բնական համարել այն, որ պետք է պառկել քնելու, ընդ որում նրանք կյուրացնեն ավելի կարևոր մի բան, նրանք կսովորեն համաձայնվել այնպիսի մի բանի հետ, որը չի համապատասխանում իրենց ցանկությանը, և այդպես վարվելիս հուսախաբություն չեն զգա։ Իսկ դա արդեն հոգեբանական հասունացման սկիզբն է։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 11.02.2010, 15:07:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (11.02.2010), Safaryan (10.02.2010), Yeghoyan (15.02.2010), Լուսաբեր (09.02.2010), Ուլուանա (11.02.2010), Ֆոտոն (10.02.2010)

  15. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Ինչպե՞ս սովորեցնել երեխային օգտվել զուգարանից

    Փոքրիկները պետք է սովորեն այդ, նրանք պետք է հասկանան, որ աղիքներն ու միզապարկը պետք է դատարկել զուգարանում։ Շատ ծնողների համար այդ խնդիրը, ինչպես պարզվում է, շատ ավելի դժվար է, քան կարող է թվալ։ Այստեղ կարող է երկու պատճառ լինել՝ կամ նրանք զզվում են վատ հոտից և կեղտոտ խանձարուրի տեսքից, կամ չեն ցանկանում, որ իր երեխան զարգա¬ցումով հետ մնա մյուս երեխաներից։ Սովորաբար մեր ինքնասիրությունը վիրավորվում է, երբ հետ ենք մնում այնտեղ, որտեղ ուրիշներն արդեն հաջողության են հասել։
    Մեզնից ոմանք իրենց անհաջողությունը բացատրում են փոքրիկի անփութությամբ, ամեն ինչ հակառակն անելու նրա հակումով։
    Երեխային զուգարան են տանում, իսկ այնտեղ ոչինչ տեղի չի ունենում։ Բայց հենց որ նրան հագցնում են, խնդրե՜մ, շալվարիկն արդեն լիքն է։ Նման վարքն, անշուշտ, մեզ կարող է հուսահատեցնել, և շատ դժվար է երեխային չկշտամբելը, բայց նկատողությունները միայն մի արդյունք են տալիս, փչացնում են երեխայի հետ մեր ունեցած հարաբերությունները։
    Ահա թե ինչու զուգարանից օգտվելու սովորությունը այդքան կարևոր է։ Բայց բանն այստեղ արդյունքը չէ. վաղ թե ուշ երեխան ամեն ինչ կսովորի անկախ այն բանից՝ մենք դրան սովորեցնում ենք, թե ոչ։ Բոլորս էլ նույն ճանապարհն ենք անցել։ Ավելի կարևոր է ուշադրություն դարձնել հարցի այլ կողմի վրա. երեխայի վրա ինչպե՞ս են ազդում մեր խրատները։ Կարճ ասած, այն եղանակը, որով մեր երեխաներին սովորեցնում ենք օգտվել զուգարանից, սերտորեն կապված է անձի զարգացման հետ։
    Կարող է տարօրինակ թվալ, բայց փորձով բազմիցս ստուգված փաստ Է, որ մինչև որոշակի տարիք երեխաներին իրենց թաց շալվարիկները բոլորովին Էլ չեն անհանգստացնում –. Այն երեխան, որը մոտենում Է մեզ և հայտնում, թե իր հետ ինչ Է պատահել, այնքան Էլ նորմալ երեխա չէ։ Երեխաների մեծ մասը շարունակում է իր զբաղմունքը, նույնիսկ չնկատելով այդ «դժբախտությանը»։ Երեխաները սովորաբար հետաքրքրասիրություն են հանդես բերում այդ գործի նկատմամբ, հետազոտում են այն և նույնիսկ առանց զզվանքի կարող են ձեռք տալ իրենց կղկղանքին։
    Իսկ երբ մենք նրանց ստիպում ենք զուգարան գնալ, այսինքն օգտվել որոշակի տեղից և անոթից, ապա, ուշադրություն դարձրեք, նրանց վզին ենք փաթաթում մեր տեսակետը։ Ամենից առաջ այդ մենք ենք մտահոգված, որ երեխան չկեղտոտվի, այլ ոչ թե ինքը։ Հենց այս հանգամանքն էլ սովորեցնելու գործը դժվար է դարձնում։ Բացի այդ, մինչև երեխայի մեկ տարեկան - մեկ տարեկան երկու ամսական դառնալը, փոքրիկի անալային (հետանցքի) մկանները շատ թույլ են լինում և նա ի վիճակի չէ կառավարել դրանց շարժումները։ Այնպես որ, այդ տարիքում երեխաներին զուգարանից օգտվել սովորեցնելը ոչ միայն դժվար է, այլև պարզապես անհնարին։ Անկասկած, դուք լսել եք որոշ մայրերի պատմություններն այն մասին, թե իրենց երեխաներն արդեն 10 ամսականից սովորել են այդպես վարվել։ Բայց նման դեպքերում արդյունքը միայն մոր շնորհիվ է ձեոք բերվել, նա քիչ ուժեր ու ժամանակ չի ծախսել, որպեսզի սովորի անհրաժեշտ պահին բռնել փոքրիկին։ Որպես կանոն, այդպիսի մայրերն իրենց երեխաներին այլ առումներով ևս ժամանակից շուտ հաջողություններ են ակնկալում։ Քանի որ երեխան նկատելի արդյունքի է հասել այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին իր աղիքների աշխատանքը հսկելն է, ապա մայրը սկսում է արագ հաջողությունների սպասել նաև փոքրիկի վարքի զարգացման մեջ։ Եվ արդյունքում նա կսկսի փոքրիկին մեղադրել մի բանում, ինչում նա մեղավոր չէ։
    Ի՞նչ է տեղի ունենում, երբ փորձում ենք զուգարանից օգտվել սովորեցնել այնպիսի մի փոքրիկի, որը ֆիզիկապես և գիտակցության զարգացման աստիճանով դեռ պատրաստ չէ դրան։ Ամենից առաջ մենք զզվեցնում ենք նրան։ Երբ մենք լրջորեն սկսում ենք կրկնել ու պարտադրել մեր փորձերը, երեխան զայրանում է, իսկ երբ նա չի լսում մեզ, մենք կորցնում ենք ինքնատիրապետումը.– Մեր հարաբերությունները լարված են դառնում, ճիշտ այնպես, ինչպես և մնացած դեպքերում, երբ մենք մի բան ենք ցանկանում, իսկ նա՝ այլ բան։ Բանն այն է, որ նստեցնելով գիշերանոթին, զուգարանում ավելի երկար պահելով, քան ինքն է ուզում, անընդհատ հիշեցնելով երեխային, որ պետք է նստել գիշերանոթին, և չթողնելով, որ նա որևէ այլ գործով զբաղվի, մենք վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես և մնացած դեպքերում, երբ սովորեցնում ենք անվերապահորեն հնազանդվել մեզ։ Բայց այստեղ ևս երեխան չի հասկանում, թե մենք ինչու ենք մեզ այդպես պահում։ Տվյալ իրադրության մեջ վարքի այդ եղանակը սխալ է՝ անկախ նրա տված արդյունքից։ Մենք կոնֆլիկտային վիճակ ենք ստեղծում և փչացնում ենք երեխայի հետ մեր փոխհարաբերությունները, իսկ նա միայն մի բան է հասկանում, մենք բոլորովին հաշվի չենք առնում իր ցանկությունները։ Եվ ստացվամ է այնպես, որ մենք ոչ այնքան սովորեցնում ենք նրան մեր ցանկություններն իրենը դարձնել, որքան՝ վարվել այնպես, ինչպես մենք ենք հրամայում։
    Երեխայի գիշերանոթին նստեցնելը շատ ավելի շուտ, քան պետք է, նույնպես սխալ է։ Չի կարելի չափազանցության մեջ ընկնել, ավելի լավ Է ձգտել ճիշտ հասկանալ, թե նա արդյոք ժամանակին Է ցանկանում նստել գիշերանոթին, թե ոչ։ Ինչպես ասացինք, երբեմն ծնողների համառությունն ու խստությանը պայմանավորված են կեղտի նկատմամբ զզվանքով։ Նման վերաբերմունքը, հատկապես երբ այն դրսևորվում Է գրգրվածությամբ ու անհամբերությամբ, երբեք չի կարող հասկանալի լինել երեխայի համար։
    Կարևոր Է նկատի ունենալ, որ կղկղանքների նկատմամբ վերաբերմունքը վաղ թե ուշ տեղափոխվելու Է այլ առարկաների վրա։ Այդպիսին Է մեր հոգեկանի առանձնահատկությունը –. Բոլորին լավ հայտնի Է բոլոր մարդկանց հատուկ այդ առանձնահատկությունը՝ որևէ երևույթի նկատմամբ վերաբերմունքի կայունությունը, զգացմունքների տևականությունը։ Պատահական չէ. որ մենք մեր ծանոթների մասին ասում ենք. «Նա ամեն ինչում այդպիսին է» կամ «նա միշտ այդպես է վարվում»։ Ահա թե ինչու այն երեխան. որին սկսել են շատ վաղ տարիքից դաստիարակել, սովորաբար գերդաստիարակված է լինում։ Տվյալ դեպքում դա նշանակում է, որ փոքրիկին մենք սովորեցնում ենք ճիշտ վերաբերմունք ունենալ ոչ միայն աղիքներն ազատելու, այլև ուրիշ երևույթների նկատմամբ։ Հենց որ երեխան սովորում է օգտվել զուգարանից և մաքրասեր է դառնում, նա կարող է չափից ավելի ճշտապահ, նույնիսկ մանրախնդիր դառնալ նաև հարյուրավոր այլ գործերում։ Իսկ դա, իր հերթին, կարող է չափազանցված ձևեր ընդունել, որի հետևանքով լարվածությունն ավելի կուժեղանա և ծնողների առջև լրացուցիչ դժվարություններ կծագեն։ Տունը կառավարելն անհամեմատ ավելի դժվար է, եթե այնտեղ ամեն մի մոխրաման միշտ պետք է փայլի, կարծես նոր գնված լինի։ Այստեղ նույնպես շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն, մինչև մենք ամեն ինչում իդեալական կարգ ու կանոն կստեղծենք։
    Սակայն չի կարելի կարծել, թե իբր միայն զուգարանից օգտվելու հմտություններ սովորեցնելը լրիվ կանխորոշում է երեխայի վարքի բնույթը։ Բայց այն կարող է ելման կետ ծառայել մի շարք միտումների համար, որոնք արդեն նկատվում են այլ հարցերում։ Այլ կերպ ասած, թեև զուգարանից օգտվել սովորեցնելը միայն վարքի որոշակի ուղղության ձևավորման սկիզբն է, այլ իրադարձություններ կարող են ամրապնդել այդ գիծը և ժամանակի ընթացքում շատ ամուր դարձնել։ |

    Ի՞նչ կարելի է անել այս կապակ¬ցությամբ։ Ամենից առաջ պետք է նկատի ունենալ, որ քանի դեռ երեխան 13-14 ամսական չի դարձել, նրան հնարավոր չէ զուգարանից օգտվել սովորեցնել։ Իսկ եթե ցանկանում ենք համոզվել, որ նա կարողանում է կառավարել իր ցանկությունները, ևս մի փոքր պետք է սպասենք՝ մինչև նրա 17-18 ամսական դառնալը։ Միզապարկը վերահսկելը մի փոքր ավելի ուշ է սկսվում, ուրեմն այդ մասին պետք է անհանգստանալ ավելի ուշ –. Քանի որ զուգարանից օգտվել սովորելու փուլում երեխան արդեն քայլելու է, ապա այլևս գիշերանոթ օգտագործելու կարիք չկա։ Սովորական զուգարանակոնքիի վրա դրված հատուկ նստատեղը այդ հմտության ամրապնդման գործին ավելի շատ օգուտ կբերի։
    Ամեն դեպքում երեխային զուգարանում շատ երկար պահել չի կարելի. 10 րոպեն միանգամայն բավական է։ Բացի այդ, օգտակար է այդ զբաղմունքը խաղի վերածել։ Երբ ամեն ինչ հաջող է ավարտվում, արժե նույնիսկ մի քիչ ծափահարել։ Իսկ եթե ոչ, ապա քնքշանքով թփթփացրեք փոքրիկի ուսին և ասացեք, որ նա մեզ կուրախացնի հաջորդ անգամ։ Եթե երեխայի հետ մեր հարաբերությունները առաջվա նման բարեկամական մնան, ապա վաղ թե ուշ նա կհասկանա, թե ինչի ենք ձգտում մենք, և կջանա մեզ հաճույք պատճառել։ Մեր ցանկությունը կդառնա նաև իր ցանկությունը, և նա գոհ կլինի, որ արեց այնպես, ինչպես ցանկանում էինք միաժամանակ և՛ մենք, և՛ ինքը։ Այդ ամենի համար կարող է որոշ ժամանակ պա¬հանջվել։ Եվ այստեղ ամենագլխավորը համբերությունն է, ինչպես նաև բնական կարիքներին չափից ավելի մեծ նշանակություն չտալը:
    Իհարկե հեշտությամբ կարելի է նաև վհատվել։ Օրինակ, տիկին Ս.-ն իր երեխային սկսեց զուգարանից օգտվել սովորեցնել, երբ նա հազիվ 1տ. 2 ամսական էր դարձել։ Տասն ամիս անց նա դեռևս ծանր պատերազմ էր մղում երեխայի դեմ։ Այդ կինը պետք է իմանար. որ երեխային զուգարանից օգտվել պետք է սովորեցնել 2-ից 3 տարեկանի միջև ընկած ժամանակահատվածում, այլ ոչ թե մեկ կամ մեկուկես տարեկանում։
    Այս գործում մի փոքր հետ մնալը սովորաբար հոգեբանական ոչ մի խնդիր չի ստեղծում։ Դա այն հարցն է, որի լուծմանը ավելի լավ է ձեռնամուխ լինել ուշացումով, քան վաղաժամ։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (10.02.2010), Ֆոտոն (11.02.2010)

  17. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    «Չի՛ կարելի»


    Եթե ամեն անգամ, երբ «չի կարելի» ենք ասում, մի հսկայական զանգ հնչեր, կարծում եմ, այդ աղմուկին մենք չէինք դիմանա։ Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ արտասանում ենք այդ բառերը, մեր երեխաների ականջներում այն հնչում է որպես խլացնող զանգահարություն.– Հնարավո՞ր է դիմանալ դրան։ Եվ երեխաները չեն դիմանում, նրանք նեղանում են, զայրանում, գոռում, բողոքում և շատ հաճախ ավելի կամակոր դառնում։
    Միանգամայն ակնհայտ է, որ մենք՝ ծնողներս, չենք կարող թույլ տալ, որ երեխաները արհամարհեն մեր կենսափորձը, մեր պատկերացումներն այն մասին, թե ինչն է վատ և ինչը՝ լավ, ինչն է վտանգավոր և վնասակար և այլն: Իսկ ի՞նչ անել։ Մեր բառապաշարից դո՞ւրս նետենք «չի կարելի» բառերը: Իհարկե ոչ։ Չէ՞ որ երեխաներն անփորձ են, անխոհեմ, շատ բան չգիտեն, և մենք միշտ ստիպված են սովորեցնել նրանց:
    Դժբախտությունն այն է, եթե «չի կարելի»-ն օգտագործում ենք ոչ թե երեխաների սխալներն ուղղելու կամ նրանց նախազգուշացնելու, այլ միայն մեր անհամբերությունն արտահայտելու համար։ Մենք այդ բառերն արտասանում ենք գրգռված, զայրույթով, կարծես հրաման ենք արձակում։ Բայց չէ՞ որ բարեկամներն այդ ոճով չեն խոսում։
    Ծնողների մեծ մասը հասկանում է դա, բայց ստեղծված վիճակից ելք գտնել չի կարողանում։ Շատ ծնողներ հաճախ փոշմանում են, որ չափազանց շատ են երեխային «չի կարելի» ասում, որոշում են նրա հետ այլ կերպ վարվել, բայց շուտով մոռանում են ու շարունակում են նույնը։ Սեփական բնավորությունը փոխելը հեշտ չէ, ահա թե ինչու պետք Է ձգտել հասկանալ մի շարք կարևոր բաներ։
    Ամենից առաջ պետք Է հասկանալ, որ երեխան ամբողջովին իր ցանկությունների գերին Է, որոնց վրա նա որևէ իշխանություն չունի կամ գրեթե չունի։ Շատ տարիներ անհրաժեշտ կլինեն, մինչև որ նա սովորի կառավարել դրանք։ Իսկ եթե փորձենք կարճացնել այդ ժամկետը, կոպիտ սխալ թույլ կտանք։ Մեծ միամտություն կլիներ հուսալ, որ կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում երեխային հնարավոր է սովորեցնել, որ կամավոր հրաժարվի որևէ բանից, փոխզիջման գնա, հետաձգի իր ցանկությունների իրականացումը։ ճիշտ նույն կերպ չի կարելի հուսալ, որ նրանք մեր առաջին իսկ բացատրությունից հետո կհասկանան մեր դասերը։
    Երկրորդ՝ եթե երեխային ինչ-որ հարցում պետք է մերժել, դա պետք է անել բարեկամաբար։ Նրա թույլ տված սխալն, իհարկե, պետք է ուղղել, բայց ցանկացած պարագայում պետք է պահպանել բարեկամական հարաբերությունները և չվիրավորել նրա մարդկային արժանապատվությունը։
    Երրորդ՝ «չի կարելի» բառերի սխալ օգտագործումը արգելակում է միայն երեխայի վարքը, բայց չի վերացնում նրա ցանկությունը։ Կտրուկ ձևով ասած «ոչ»-ը և «չի կարելի»-ն նրա մեջ լոկ վիրավորանք ու դառնություն են ծնում։ Եթե նույնիսկ մեզ հաջողվում է արգելել, որպեսզի երեխաներն ինչ-որ բան անեն, ավելի խելամիտ չի՞ լինի ուղղել կամ փոխել այդ գործողությունը կատարելու նրա ցանկությունը։ Բայց ինչպե՞ս։ Գլխավորապես մեղմ, հանգիստ ու համբերատար գործողությունների օգնությամբ, թե ինչու չի կարելի կամ չարժե անել այն, ինչ դուք արգելում կամ մերժում եք։ Ո՛չ, ես չեմ կարծում, թե մենք բոլորս ընդունակ ենք դրան և այն էլ՝ ցանկացած պահի։ Բայց եթե մենք, այնուամենայնիվ, փորձենք երեխաների հետ հաճախակի այդպես վարվել, անպայման կվարձատրվենք՝ եթե ոչ միանգամից, ապա գոնե որոշ ժամանակ անց։
    Միևնույն ժամանակ մի սխալվեք սպասելով, մինչև որ երեխան 5-6 տարեկան դառնա։ Սովորաբար «ոչ» և «չի կարելի» բառերը սկսում են հնչել այն օրվանից, երբ երեխան նոր-նոր է սկսել քայլել։ Ահա հենց այս պահից էլ պետք է ձեռնամուխ լինել տվյալ խնդրի լուծմանը։
    Ի վերջո, եթե դուք գտնում եք, որ ձեր բնավորությունը բացառում է երեխայի նկատմամբ թեկուզ փոքր-ինչ համբերատար ու հանգիստ լինել, ձեզ մնում է կատարել չափազանց կարևոր մի բան. քանի որ ամեն ինչ արգելելու ձեր նյարդային վարվելաձևը երեխային հանում է հավասարակշռությունից և լարում ձեր դեմ, ուրեմն ձեր սերն արտահայտելիս նրան պարգևատրեք առանձնակի քնքշանքով։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (11.02.2010), Safaryan (17.02.2010), Yeghoyan (16.02.2010), Դեկադա (13.02.2010), Ֆոտոն (12.02.2010)

  19. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Պատկերացում սեռի մասին


    Թեև շատ փոքրիկ երեխաները, թվում է, ոչ մի պատկերացում չունեն սեռի մասին, մեզ հայտնի է, որ նրանք ոչ միայն սեռական փորձ ունեն, այլև շատ արագ այդ հարցի մասին որոշակի պատկերացում են ունենում։ Բնական է՝ մեծ մասամբ՝ սխալ։ ճիշտ այնպես, ինչպես մոտավոր են մեզ քիչ ծանոթ երևույթների մասին մեր պատկերացումները։ Ահա թե ինչու, եթե մենք չուղղենք սեռի մասին այդ սխալ պատկերացումը, երեխաների ապագա սեռական հավասարակշռվածությունը խանգարման վտանգի տակ կհայտնվի:
    Այն, ինչ տեղի է ունենում երեխաների սեռական զարգացման վաղ փուլում, ոչնչով չի տարբերվում մյուս ոլորտներում կատարվող փոփոխություններից։ Այստեղ նույնպես դժվար է ուղղել սխալները, եթե դրանք թույլ են տրվել ամենասկզբից։ Շատ հաճախ սեռի մասին երեխայի պատկերացումը ոչ մի կերպ և ոչնչով չի դրսևորվում, և դա մեզ պետք է անհանգստացնի։ Առողջ երեխաները 4-6 տարեկանում սովորաբար սեռական կյանքին վերաբերող հարցեր են տալիս կամ իրենք են որոշ հասկացություններ մեկնաբանում։ Եթե նրանք այդպես չեն վարվում, ապա ծնողներն իրենք, կարծես պատահական, պետք է այդ հարցը շոշափեն, որպես առիթ օգտագործելով, օրինակ որևէ երեխայի ծնունդ։
    Բերեմ սեռական կյանքի մասին առավել տարածված սխալ պատկերացումներից մի քանիսը, որոնք երեխաների մոտ առաջանում են կյանքի աոաջին 6 տարիներին։
    1. Աղջիկները, ինչպես նաև տղաները, հաճախ համոզված են լինում, որ կանայք նույնպես սեռական անդամ են ունենում, բայց երբ պարզում են, որ այն չկա, սկսում են մտածել, թե ինչու այն չի աճել, գուցե որևէ դժբախտությո՞ւն է պատահել։
    Աղջիկներին հաճախ անհանգստացնում Է այն հայտնագործությունը, որ իրենց մարմինն ուրիշ կառուցվածք ունի, քան տղաներինը։ Նրանք կարծում են, թե ինչ-որ դժբախտություն իրենց զրկել Է մի բանից, որ ունեն ուրիշները։ Երբեմն նրանք դրա մեջ նույնիսկ պատիժ են տեսնում։
    2. Ամենից հաճախ հանդիպող սխալ պատկերացումներից մեկը կապված Է երեխայի ծնունդի հետ։ Երեխայի իսկական ծագումը բացատրելու փոխարեն՝ ծնողները փոքրիկին ասում են, թե երեխաներին գտնում են կաղամբի գլխի մեջ, կամ նրանց իբր արագիլն Է բերում կամ Էլ խանութից են գնում։ Իսկ երբեմն, ընդհակառակը, ասում են, թե երեխաները ծնվում են, երբ երկու մարդ սիրում են իրար։ Հիշում եմ մի դեռատի աղջկա, որը բացարձակապես ոչինչ չգիտեր այն մասին, թե որտեղից են հայտնվում երեխաները։ Նա սեռական կապի մեջ էր մի տղամարդու հետ, բայց իր հղիությունը ոչ մի կերպ այդ կապով չէր բացատրում։ Աղջիկը համոզված էր, որ իրեն ոչ մի վտանգի չէր ենթարկում, չէ՞ որ ինքը սիրահարված չէ այդ մարդուն։
    3. Բոլոր երեխաները սովորաբար կարծում են. թե իբր երեխան գտնվում է մոր ստամոքսում և հետո, դուրս է գալիս անալային անցքից։ Նրանք դեռ երկար ժամանակ չեն հասկանում, թե ինչի համար են անալային անցքն ու հեշտոցը։
    4. Շատ հազվադեպ, երբ երեխաները ծնողներին տեսնում են սեռական հարաբերություն ունենալիս, տեղի ունեցածը նրանք ընկալում են որպես իսկական բռնություն, ոչ թե սիրո դրսևորում, այլ հոր դատաստանը մոր նկատմամբ։ 5. Այն երեխաները, որոնք ամոթի չափազանց դաժան դասեր են ստացել կամ միայնության մեջ իրենց սեռական օրգանների հետ խաղալիս բռնվելուց հետո խստորեն պատժվել են, սկսում են թշնամաբար ընկալել այդ օրգանները՝ դրանց ինչ-որ վատ հատկություններ վերագրելով։
    Դժվար չէ հասկանալ, թե նման սխալ պատկերացումներն ինչպիսի վնաս կարող են պատճառել երեխաներին, եթե թույլ տանք, որ շարունակեն զարգանալ։ Նրանք սկսում են մարդու սեռական ֆունկցիան ընկալել որպես անվայել, ագրեսիվ, սարսափելի և տագնապալի մի բան։ Ոչ մի երեխա կյանքի առաջին տարիներին այգ ամենից ինքնուրույն գլուխ հանել չի կարող։ Ընդհակառակը, միանգամայն բնական է, որ նա սխալ պատկերացում է ունենում սեռական կյանքի մասին։ Ահա թե ինչու չափազանց կարևոր է, որ նա կարողանա ազատորեն հարցեր տալ իր գլխում ծագող հարցերի մասին։
    Իսկ ավելի լավ կլինի, եթե մենք ինքներս օգնենք նրան ուղղել իր կեղծ պատկերացումները։ Որքան ավելի շուտ այդպես վարվենք, այնքան նա քիչ ժամանակ կունենա անառողջ խորհրդածությունների և երազանքների համար։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (17.02.2010), Yeghoyan (16.02.2010), Դեկադա (13.02.2010)

  21. #11
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»

    Սեռական դաստիարակություն


    Այժմ արդեն ոչ ոք չի կարծում, թե երեխաներին խավարի ու անտեղյակության մեջ պահելով կարելի է կառավարել այնպիսի մի բնական ու հիմնարար ֆունկցիա, ինչպիսին սեռականն է։ Մենք հիանալի հասկանում ենք, որ վախն ու անտեղյակությունը կարող են հանգեցնել հիվանդության։ Ահա թե ինչու կարևոր է առանց թաքցնելու ամեն ինչ բացատրել երեխաներին։ Մարդու սեռական հավասարակշռվածությունը միայն մասնակիորեն է կախված տղամարդու և կնոջ սեռական հարաբերությունների մասին նրա ունեցած տեղեկություններից։ Հավասարակշռվածության հիմքում ընկած է այդ հարաբերությունների մասին պատկերացումն ու վերաբերմունքը դրանց նկատմամբ։ Արդյո՞ք մարդը վախ է ապրելու, տառապելու է մեղավորության բարդույթից, տհաճությամբ է վերաբերվելու սեռական մերձեցմանը, թե՞ ընդհակառակը, հաճույք է ստանալու իր մարմնից։ Դա կախված Է ոչ թե նրանից, թե որքանով Է նա տեղյակ սեռական կյանքին, այլ դրա հանդեպ իր վերաբերմունքից։ Այդպիսի վերաբերմունքը ձևավորվում Է ոչ թե ինչ-որ դասընթացի միջոցով, այլ այն հիմնական սկզբունքների հիման վրա, որոնք երեխան մեր օգնությամբ յուրացնում Է իր զարգացման ընթացքում։
    Սեռական կյանքն ինքնին, հիշենք միշտ այդ մասին, բազմակողմանի բնույթ ունի։ ճիշտ չէր լինի այն դիտել լոկ որպես «մերձեցում» և միայն սերունդը շարունակելու եղանակ։ Այդ դեպքում խնդրի հիմնական կողմն աչքաթող Է արվում և հարց Է ծագում՝ կարելի՞ է հաջողված համարել այն ամուսնությունը, երբ սեռական մերձեցումը կատարվում Է միայն երեխաներ ունենալու նպատակով։ Ընդհակառակը, պետք Է միանգամայն պարզ լինի, որ սեռական կյանքն ընդգրկում Է տղամարդու և կնոջ հարաբերությունների բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն սեքսի ֆիզիոլոգիական դրսևորումները։ Ահա թե ինչու սեռական տեսակետից նորմալ մարդը նա չէ, ով անպայման գրավիչ արտաքին ունի կամ ինքն է հեշտությամբ հրապուրվում ուրիշի գեղեցկությամբ, և ոչ էլ նա, ով սիրային արկածների հավաքածու է կազմում և, անշուշտ, առավել ևս ոչ նա, ով հեշտ ու անկաշկանդ խոսում է սեքսից, կամ, ընդհակառակը, այդ հարցը բոլորովին չի շոշափում։ Սեռական տեսակետից նորմալ մարդը նա է, ով սեռական կյանքից հաճույք է ստանում, ճիշտ այնպես, ինչպես երկրային մյուս հաճույքներից, նա, ով մռայլ, ճնշված ու ընկճված չէ, ով հասկանում է սեռական պահանջմունքի բավարարման նշանակությունը, բայց ընդունակ է նաև ավելի խոր զգացմունքի: Այդպիսի մարդը, լինի տղամարդ թե կին, ի վերջո, ճիշտ է ընկալում հասարակության մեջ սեռականի դերը, նրա դեմ չի առարկում և իրեն հավասարապես, թեև տարբեր կերպ, լավ է զգում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։
    Այդ իմաստով սեռական հավասարակշռվածությունը մեր ընդհանուր հոգեկան առողջության չափազանց կարևոր մասն է։ Հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, որ սեռական տեսակետից հավասարակշռված մարդը կարող է հոգեկան անհավասարակշռվածություն ունենալ։ Ահա թե ինչու այն ամենը, ինչ մենք անում ենք երեխայի հոգեկան հավասարակշռվածության ապահովման համար, նպաստում է նաև նրա սեռական հավասարակշռվածությանը։
    Երջանիկ և խաղաղ ընտանիքում մեծացող փոքրիկն աննկատելիորեն ինքն էլ կսովորի բնական ձևով ընկալել սեռերի փոխհարաբերությունները, քանի որ ծնողները նրան լավ օրինակ են ցույց տալիս։ Տղան ընդօրինակում է հոր առնականությունը, իսկ աղջիկը՝ մոր կանացիությունը, և այդ ամենը կատարվում է առանց հատուկ քարոզների։ Բացի այդ, ամենօրյա կյանքում իրենց ծնողներին հետևելով՝ երեխաները սովորում են, թե ինչպես պետք է վարվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե ընտանիքում լավ մթնոլորտ է, երեխան ծնողներից մեկին գերապատվություն տալու թաքուն ցանկություն չի ունենա։
    Ընտանեկան առողջ մթնոլորտը շատ ավելի մեծ չափով է ամրապնդում սեռերի հարաբերությունների մասին նրա բնականոն պատկերացումները, քան այդ խնդրին նվիրված դասախոսությունների շարքը կամ տասնյակ գրքեր։
    Արժե՞, արդյոք, ասել, որ մենք մեր երեխային կարող ենք ճիշտ պատկերացում տալ սեռերի փոխհարաբերությունների մասին միայն այն դեպքում, երբ ինքներս այդ հարցում մոլորության մեջ չենք։ Դա նշանակում է, որ սեռական դաստիարակություն առաջին հերթին պետք է ստանան ծնողները և հետո միայն՝ երեխաները։ Ընտանեկան միջավայրում ձեռք բերած որոշակի կենսափորձը տեսական դատողություններով փոխարինելը որպես կանոն, օգուտ չունի։ Այն գիտելիքները, որ տալիս ենք երեխաներին՝ սեռերի հարաբերությունների վերաբերյալ նրանց հարցերին պատասխանելիս, իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ նրանց համար ակնհայտ է դառնում, որ մենք այդ հարցերի մասին խոսելիս ամաչում ենք և իրենց հետ երկերեսանիություն չենք անում։ Այն ամենը, ինչ նրանց ասում ենք, բնականաբար, պետք է ճշմարտություն լինի, բայց դա նույնպես ամենից կարևորը չէ։ Ամենակարևորն այն է, թե մենք երեխաների հետ ինչպես ենք խոսում այդ մասին և գործնականում ինչպես ենք հաստատում բացահայտորեն արտահայտած մեր տեսակետը։ Այդպիսի հետևողականություն կարող է ունենալ միայն այն մարդը, որն իրատեսորեն է ընկալում իր սեռական կյանքի բոլոր մանրամասնեբը և դրանք նույն ճշմարտությամբ էլ բացատրում է իր երեխաներին։ Այլ կերպ ասած, եթե սեռական դաստիարակությունը ամենից առաջ հարցի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն է, այլ ոչ թե այդ բնագավառի կոնկրետ գիտելիքների յուրացումը, ապա ակնհայտ է, որ ծնողները առավելագույն ուշադրություն պետք է նվիրեն հենց հոգեբանական կողմին:
    Թեև հնարավոր են և զանազան տարբերակներ, այնուամենայնիվ, տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին երեխաները սկսում են հարցեր տալ սովորաբար 4-ից 6 տարեկանում։ Մի՛ խաբեք նրանց, տվեք ճշգրիտ, կարճ ու ազնիվ պատասխաններ։ Եթե նրանք նույնիսկ ոչինչ չհասկանան, փույթ չէ, կտեսնեն, որ դուք ցանկանում bp բացատրել այն, ինչ իրենց հետաքոբրում է։
    Վերջում ցանկանում եմ ընդգծել հետևյալը. մենք միայն այն դեպքում կկարողանանք մեր երեխաներին փոխանցել սեռական հարցի նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր տեսակետն ու անհրաժեշտ տեղեկություններ, եթե առողջ ու նորմալ է այն հուզական մթնոլորտը, որտեղ նրանք աճում են։ Հազիվ թե նրանք ունկնդիր լինեն իրենց ծնողներին և ընդօրինակեն նրանց, եթե մեծահասակների հետ մշտական բախման մեջ են։ Իսկ նման բախումը (նաև՝ բուն սեռական դաստիարակությունը) սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ երեխան սկսում է առաջին հարցերը տալ, այլ շատ ավելի վաղ, երբ նա դեռ նույնիսկ խոսել չգիտե՝ վաղ մանկության շրջանում։ Հենց այս փուլում են ձևավորվում երեխաների և մեր փոխհարաբերությունները.– Եվ հաճախ հենց մենք ենք փչացնում մեր հարաբերությունները երեխային ստիպողաբար կերակրելով, զուգարանից օգտվել սովորեցնելիս սխալներ թույլ տալով, իսկ այս վերջինը շառ կարևոր է, քանի որ ներքին խոր կապ կա սեռական օրգանների և մարմինը մաքրող օրգանների միջև։ Այլ կերպ ասած՝ սեռական զարգացումը դատարկ տեղը չի սկսվում, այլ երեխայի ընդհանուր զարգացման հիմնական մասն է, և այն ամենը, ինչ մենք անում ենք այն բարելավելու համար, դրական ազդեցություն է գործում նաև սեռական զարգացման վրա։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (17.02.2010), Անի Ներկարար (04.03.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենդանի Այբուբեն
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.12.2014, 01:36
  2. Ալան Փրայս/Alan Price
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.09.2013, 16:09
  3. Ալան Հովհաննես(1911-2000թթ.)
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2012, 01:55
  4. Գրառումներ: 23
    Վերջինը: 02.10.2010, 22:07
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2009, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •