Այսպիսի մի մտահղացում ունեմ, ֆորումցիներ ջան
Շուտով՝ հոկտեմբերի 31–ին ամերիկական Halloween տոնն է /չեմ ուզում խորանալ նախապատմության մեջ, բլորդ էլ ծանոթ եք երևի/
Առաջարկում եմ հավաքվել միասին նույն տեղը գնալ ու նշել հելոուինը միասին, ուրախանալ, պարել...
Չեմ ուզում շեշտը դնել հենց կոնկրետ տոնի վրա, քանի որ այդքան էլ կապ չունի երևի, թե Հելոուինը ինչ տոն է, ուղղակի քաղաքում այդ օրը բազմաթիվ միջոցառումներ կլինեն։
Եթե շաաա՜տ շատ մարդ հավաքվի, կարող ենք նույնիսկ նախօրոք պայմանավորվել, որպեսզի նախ՝ տեղ լինի, երկրորդն էլ՝ մեր ուզած երաժշտությունը դնենք– ոչ թեմատիկ /ասենք՝ մետալ, կամ ակումբային, հաուս.../ հնարավորինս բոլորին դուր եկող։
Հը, ինչ կասեք՞
Էջանիշներ