Ի՞նչպես եք վերաբերվում ֆորումներին
Գուցե հարցս շատերի համար անհեթեթ թվա, բայց կարծում եմ, որ այն տեղին է, քանի որ մի քանի օր առաջ էր, որ Օֆֆտոպանոցի մեջ կարդացի նման մի գրառում. «Իրա ընգերը չի թողնում, որ ֆորում մտնի» :
Մի՞թե որևիցե թեմայի շուրջ կարծիքի արտահայտումը անբարոյականություն է կամ աղջկա վարկնշի իջեցում, կամ «չդզող» պահ այդ աղջկա ընկերոջ համար: Ինչո՞ւ են հայ տղաների մեծամասնությունը բեռնված հետամնաց գաղափարներով:




Մեջբերել
այդ շփումները պետք է դուրս չգան իրենց չափերից, եթե իհարկե աղջիկը ընկեր ունի կամ ամուսնացած է, իսկ եթե ոչ, կարելի է նաև դուրս գալ, մի՞գուցե դա մի հիանալի միության սկիզբը կլինի:

Էջանիշներ