Իհարկե շոյված եմ, որ համարում ես իմ կարծիքը այնքան ազդեցիկ, որ համոզված ես մասսայական պանիկա կարող է սկսվել եթե ինձ հավատան...
Իրականությունը բայց նրանում է, որ վերլուծելու բան չկա, ՍՍ իր նախաձեռնություններում վարի ա գնում ու հենց այդ գեղի հոգեբանությամբ թարախը թափելու են ներքին թոհուբոհներում իրարից մուռ հանելով, քցելով...Սա է հայկական շրջապատը, անկախ նրանից ագենտ են թե ընդիմադիր...
ՍՍ քաղաքական դիակ է դառնալու եթե Թուրքիայի հետ հարցը փակվի ու ներքին թոհուբոհ է սկվելու, աթոռակռիվ, դրանից էլ ասում եմ նայեք չմնաք ռազբիրատչիկների արանքում...
ԼՏՊն ոչնիչ չի կարողանալու անել, եթե ՍՍն իր մուսուլները ցույց տալու համար 96 թիվ սարքի ըդնիմադիր ակտիվիստների գլխին... Առավել ևս խոստացել է թույլ տալ ՍՍին դա անել, եթե թարգի թուրքերին հայությանը ծախելը....
Հրեն արդեն Քոչարյանը ակտիվացել է, Իրանից դաբրո է ուզում Կովկասում գերտերությունների մերը հայհոյելու համար http://www.panarmenian.net/news/arm/print/?nid=41904, ոնց որ Վանոն էր ժամանակին Քլինտոն հայհոյում 96ի պրավալից հետո հայտնի կասետում...
Եթե իրար դեմ են կռվում- դա իսկապես թարախ է: Բայց դե թող թափվի, դրանից էլ լավ բան:
Իսկ ընդիմության դեմ կռվում թափվողը արյուն է:Եթե հարաքյաթ ունեն, թող դա էլ շարունակեն մի քանի ամիս ևս: Հետո ինչ --- են ուտելու՞ : Հայաստանը արդեն սատկած էշ պահելու կամ թաղելու պոտենցիալ էլ չունի, ինչի մասին ես խոսում՞
![]()
Կարդացի հղումը՝ Քոչարյանը նման բան չէր ասել: Ուղղակի գնացել է մարդամեջ երեվալու: Նրա հետ էլ որևէ բացասական հույս պետք չի կապել -ինքն էլ է գունատների շարքից:
Վոտեր, չգիտեմ քեզ ինչ է պատահել: Հանգիստ եղբայր: Քեզ համոզողներին էլ ասա, որ հոգեբանական մլիցա, սափրագլուխ աշխատելը լավ գործ չի-թող թարգեն: Ու բարի խորհուրդ էլ կարաս տաս իրենց, որ վաաբշե էդ կարգի գործերը, մանավանդ հայաստանում առկա քաղաքական դիակների բազմազանության պայմաններում, արդեն խիստ վտանգավոր են:![]()
միանանք ակցիային
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Chuk (22.01.2010)
http://www.lragir.am/armsrc/print.interview31851
ակնհայտ է, որ այդ քայլը հուսահատ քայլ էր, եւ դա ցույց է տալիս, որ ԼՂ խնդրում բավական լուրջ պրոցես է գնում, եւ ԼՂ խնդրի կարգավորումը մոտ է հանգուցալուծման:
ակցիաները լինելու են շարունակական
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
ի խումբ երիտասարդներ այսօր բողոքի երթ էին կազմակերպել ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Երթի մասնակիցները Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից` Կորյունի փողոցից շարժվեցին դեպի Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակ` Հանրապետության հրապարակ: Երթի սկզբում նրանց մոտեցան ոստիկանության աշխատակիցները եւ փորձեցին իմանալ ակցիայի մասնակիցների երթուղին:
ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի հրամանատար Վարդան Գեւորգյանը նրանց զգուշացրեց, որ կառավարության եւ իշխանությունների հասցեին ոչ մի վիրավորանք, ոչ մի այլ ավելորդ կոչեր չասեն: Իսկ երթի մասնակիցները նրանցից պահանջեցին` գոնե այս անգամ չխախտեն օրենքը եւ թույլ տան իրենց ակցիան նորմալ անցկացնել:
Ոստիկաններից միայն երկուսն ուղեկցեցին ակցիայի մասնակիցներին, թեեւ ՀՀ Գլխավոր դատախազության եւ ԵԽ գրասենյակի մոտ կային ոստիկանության շարքեր:
Եռագույններով, Փաշինյանի լուսանկարներով, ցուցապաստառներով, կոչերով` «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն Նիկոլ Փաշինյանին», «Նիկոլ-Նիկոլ», «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես», «Մենք դուրս ենք եկել փողոց ապացուցելու մեկ ճշմարտություն, որ Հայաստանում գործում է մեկ իշխանություն, եւ դա ժողովրդի իշխանությունն է» երթն անցավ Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Գլխավոր դատախազության շենքերի մոտով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով: Սերժ Սարգսյանի հասցեին այսօր վանկարկումներ չեղան, սակայն այս անգամ նրանք վանկարկում էին` «Պստիկ»:
Երթին մասնակցում էին «Հատուկ գունդ», «Հիմա», «Լինենք տերը պետության» երիտասարդական խմբերի, ՀՀՇ երիտասարդական թեւի մի խումբ ակտիվիստներ: «Ա1+»-ի հետ զրույցում «Հիմա» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ափսոսանք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ակցիայից դժվար, թե տեղյակ լինի, քանի որ հիմա նա ինֆորմացիոն շրջափակման մեջ է:
Նա ընդգծեց, որ իրենց այս բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ ԵԽԽՎ-ն հետամուտ լինի իր կողմից ընդունած բանաձեւերի կատարմանը, որոնցից մեկը վերաբերում է մարտի 1-ի գործով ձերբակալվածներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին:
Սակայն Արայիկ Հարությունյանը վստահ չէ, որ ԵԽ-ն այս անգամ կկարողանա ինչ-որ որոշում կայացնել. «Այստեղ բազմաթիվ գործոններ են խառնված, մասնավորապես արտաքին քաղաքականության հետ կապված: ԵԽ-ն դեռ չի փորձում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, քանի որ կա ԼՂ հարցը: Բայց մենք ամեն կերպ փորձելու ենք հասնել արդար ու իրական բանաձեւերի ընդունմանն ու ի կատար ածմանը»:
Արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ Գլխավոր դատախազության մոտից անցնելիս ակցիայի մասնակիցները սկսեցին սուլել ու բղավել:Դատախազության մոտ նրանց միացավ մարդկանց մի նոր խումբ: ԵԽ գրասենյակի մոտ երթի մասնակիցները մի պահ կանգ առան, վանկարկեցին իրենց կոչերը: Նրանց ընդառաջ դուրս եկավ ԵԽ քաղաքական եւ տեղեկատվական հարցերի պատասխանատու Վահագն Մուրադյանը, որը խոստացավ երթի մասնակիցների նամակը փոխանցել վերադասին: Դրանից հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՀԱԿ-ի գրասենյակ:
http://a1plus.am/am/politics/2010/01/22/nikol-pashinyan
«Զարմանում եմ, որ էլ չեմ զարմանում» Արթուր Մեսչյան:
Սակայն Արայիկ Հարությունյանը վստահ չէ, որ ԵԽ-ն այս անգամ կկարողանա ինչ-որ որոշում կայացնել. «Այստեղ բազմաթիվ գործոններ են խառնված, մասնավորապես արտաքին քաղաքականության հետ կապված: ԵԽ-ն դեռ չի փորձում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, քանի որ կա ԼՂ հարցը: Բայց մենք ամեն կերպ փորձելու ենք հասնել արդար ու իրական բանաձեւերի ընդունմանն ու ի կատար ածմանը»:Չէ մի չէ Օբամային էլ կհամոզես, եթե Արայիկ Հարությունյանը ակումբում գրանցված է կամ էլ կարդում է խնդրում եմ թող պատասխանի, թե էտ «ամեն կերպ կոչվածը» որնա՞, նախ ամեն կերպ չես կարա երկրորդ մի ձև գիտեք էն էլ անարդյունք:
Որ էտքանով մարդա մի ամիս հացադուլ էլ անեք իտոգում սոված կմնաք:

Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս այդ սմայլիկի հետևանքն ա, որը գոնե իմ համար խնդալու էր: Եվ որոնք են քեզ հասանելի այդ միջոցները, երկու հատ նշի բայց արդյունավետ, ոչ մի բանաձև էլ չի իրականացվի, ապեր էտքան մարդ սպանին ոչինչ չարեցին Արայիկն ասում ա մենք ամեն ինչ կանենք, իրանց չի հետաքրքրում հայաստանը իրանք մարտի մեկը օգտագործեցին, որ ԼՂՀ լուծեն, ցեղասպանություն լուծեն, թե արդար էին թող պատժեին, չնայած խի պտի անեն, մենք իրանց ի՞նչն ենք կամ ի՞նչ շահ ունեն:ԵԽ-ն դեռ չի փորձում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, քանի որ կա ԼՂ հարցը: Բայց մենք ամեն կերպ փորձելու ենք հասնել արդար ու իրական բանաձեւերի ընդունմանն ու ի կատար ածմանը
Չուկ դու ասում ես որ ինչ որ մարդկանց դու՞խ տաս կամ ցույց տաս որ չես հուսահատվել, դու ոնց կարաս հույս ունենաս որ կարաս օտարին քո ցույցով ինչ որ բան ստիպես, հիմա արդեն ձեզ բոլորիդ չեմ հասկանում, ինքնախաբեությամբ եք զբաղվու՞մ:

Հա, Գայլ ջան, իհարկե ինքնախաբեությամբ ու քեզխաբեությամբ ենք զբաղվում:
Եթե իսկապես Արայիկի ասածը չես հասկացել, ցավում եմ քո համար: Արայիկի ասածը պարզ լեզվով հետևյալն ա, քանի դեռ անելու փոքր բան կա, էդ փոքրն եմ անելու՝ ինչ-որ բանի հասնելու հույսով: Իսկ դու, եթե էդ փոքր բանը չես ուզում անել, կամ էլ կարծում ես որ դա չկա, ապա տանդ նստիր քո համար, ինչի՞ ես քո ու իմ ժամանակը սպանում էստեղ արվող գրառումներով
Շատ վաղուց քո էնպիսի գրառում չեմ տեսել, որին ի սրտե կպատասխանեի՝ դրանում առկա հետաքրքիր մտքերի պատճառով: Ցավալի է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցավոք ամբողջը ճշմարտություն է:ՀԵՐՈՍ ԵՎ ՀՐԵՇՏԱԿ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ
Արզօ
Չէիք իմացե՞լ, որ մեր Սահմանադրական դատարանը հերոս է: Տեսա՞ք ինչ որոշում ընդունեց` ամբողջ Թուրքիան խառնեց իրար:
Նույնիսկ նրանք, որ չէին ընդունում, թե արձանագրություններում նախապայմաններ կան, հիմա ընդունում են, որ ՍԴ-ն այդ նախապայմանների հախից լավ եկավ: Պատռեց Թուրքիո դիմակը: Քարը քարի վրա չթողեց: Պորտը դրեց տեղը: Հերոսություն արեց` մի խոսքով: Քաղաքական գործիչների մի մասը հիմա միայն հասկացավ, թե ինչ երկերեսանի հարեւանի հետ գործ ունենք: Նալբանդյանը զանգեց, ասաց. «Էդպիսի գաղտնի նպատակներ ունեիք, հա՞, փաստորեն ուզում էիք հետներս նախապայմաններով խոսել, փաստորեն մտքներումդ նախապայմաններ կային»: Չգիտեմ` Դավութօղլուն ինչ պատասխանեց: Լացը եկավ երեւի, որ իրեն այդքան հեշտ բացահայտել են:
Ու միայն Շարմազանովն է շարունակում համոզված պնդել, որ այդ արձանագրություններում նախապայմաններ չկային ու հիմա է՛լ ավելի չկան` ՍԴ հերոսական որոշումից հետո:
կոնֆետա-ծաղկեփնջային փուլից հետո
Իսկ եթե լուրջ անդրադառնանք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին, ապա վիճակը հիմա հաստատ ավելի վատ է, քան մինչեւ ֆուտբոլային դիվանագիտությունն էր: Հարաբերությունների ջերմացման ամենասկզբում քաղաքական որոշ վերլուծաբաններ հորդորում էին զգույշ լինել, քանի որ միջերկրային հարաբերություններում հետ քայլ անել հնարավոր չէ, հնարավոր չէ վերադառնալ մինչբանակցային փուլին: Հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը ցույց է տալիս, թե ինչ արդյունքների կարող է հասցնել խաղաղության գործընթացը, որ սկսում են ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները: Այդ խաղաղության գործընթացը մեղմորեն կարող է վերաճել սառը հակամարտության, որ ունենք այսօր, հետո նաեւ` պատերազմի, որ, Աստված չանի, կարող ենք ունենալ վաղը: Միջազգային հանրությունը (որին, չգիտես ինչու, օրը հազար անգամ «հասարակայնություն» են անվանում երկրիս լրատվականները) թույլ չի՞ տա, ասում եք: Ռուսները, իրոք, ձեռքերը քշտած լծվել են գործին, բայց նրանց հայտարարությունները, որ հնչում են հեռուստաէկրաններից, ու զարմանալիորեն մեր կողմից են հնչում, ոչնչում չեն համոզում, ցավոք, բացի նրանից, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ, բացարձակապես ոչինչ ի վիճակի չեն անել առանց Ռուսաստանի աջակցության: ԱՄՆ-ն էլ իր շահերն է հետապնդում, շշնջում են ականջներիս: Իրենք Իրանի վրա հարձակվելու ճշգրիտ ժամանակ են նշել` 2012-2013թթ., ու ձգտում են մինչեւ այդ ժամանակը հարթել նախկին բոլոր կոնֆլիկտները, որպեսզի նաեւ ցամաքից Իրանին հարվածելու հնարավորություն ունենան:
Փաստորեն, մեզ դրդում են: Ապրել, միջազգային պայմանագրեր կնքել, չեղյալ հայտարարել այդ պայմանագրերը, հոխորտալ դրանց առիթով, պետք եղած դեպքում ներողություն խնդրել այդ հոխորտանքների համար: Մի խոսքով, կատարել միջազգային հանրության առաջ ստանձնած մեր պարտավորությունները: Իսկ ազգային շահի մասին` ոչ մի խոսք: Ու միայն Շարմազանովն է անկեղծ համոզված, որ մեր վիճակը շատ լավ է, մենք գնում ենք դեպի երջանիկ ապագա, եւ որ չկայի՛ն էդ անտեր նախապայմանները արձանագրություններում: Չկային է՛լի, հասկացեք, չկային:
եկեք երգենք խմբով մի լավ երգ
Հեռուստատեսության վիճակը իրոք վատ է: Ու ոնց որ թե միայն մեզ մոտ չէ: Նոր գաղափարների ահավոր մեծ անհրաժեշտություն կա: Գաղափարներ չկան: Անգլիական մի հեռուստաընկերություն որոշել է նոր պրոյեկտ սկսել, այսպես կոչված` «ռեալիթի- շոու», ուղիղ եթերում պիտի մարդկանց մումիացնի: Ներկայումս մահացու հիվանդներ են փնտրում, որոնք կհամաձայնեն նյութ ծառայել այդ շոուի համար: Պրոդյուսերը մի բժիշկ է, որը հայտարարում է, որ գտել է գաղտնիքը, թե եգիպտացիները ինչպես էին մումիացնում, որ դիակները պահպանվել են մինչեւ մեր օրերը:
Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հասարակ: Տխմար սերիալներ ու էլ ավելի տխմար հումոր: Սերիալների թեման վերջին շրջանում էլի ակտուալ է դարձել: Ով հասնում` դրանք քննադատում է, անգամ Ցեղասպանության թանգարանի տնօրենը: Հայկ Դեմոյանը անկեղծ համոզված է, որ դրանք աղճատում են (ինչ ահավոր բառ է) մեր մատաղ սերնդի բարոյահոգեբանական նկարագիրը: Դպրոցներում երեխաները ժարգոնով են խոսում: Արյուն թափելը, մարդ սպանելը դարձել է հասարակ գործողություն, դրան սովորել ենք, եւ այլն: Բայց մյուս կողմից էլ` դրանք արգելելը հարցի լուծում չէ, բա ի՞նչ անենք: Նախ հասկանանք, թե որն է պրոբլեմը: Մեր տեղական արտադրության սերիալների պրոբլեմը այն չէ, որ դրանց մեջ ժարգոնով են խոսում, որ երեխաները սովորում են այդ ժարգոնը: Ոչ էլ նրանում, որ էդ սերիալներում մարդ են սպանում, որովհետեւ մարդ սպանում էին նաեւ սովետական շրջանի կարգին ֆիլմերում: Մեր տեղական արտադրության սերիալների պրոբլեմն այն է, որ դրանք ահավոր շատ են ու մեր կյանքի մասին չեն: Ախր դրանք իրո՛ք մեր կյանքի մասին չեն: Մենք, ախր, այդքան փիսը չենք, մենք (մեծ մասամբ) էդքան հարուստ էլ չենք, միլիարդ դոլարների հետ չենք խաղում, իրենց պես, ընկնելուց էդքան ցածր չենք ընկնում, ու ոչ էդպիսի դմփոցով, էդ մեր աշխարհը չի՛: Պրոբլեմը դա է, ոչ թե ժարգոնը: Ու մեկ էլ այն, որ ահավոր շատ են: Ու միայն Շարմազանովին հնարավոր չէ համոզել, որ արձանագրություններում նախապայմաններ կային:
հարցե՜ր, հարցե՜ր
Երբ հոգնում ես հեռուստատեսության մատուցած կեղծիքի վրա զայրանալուց, անմիջապես սկսում ես զայրանալ այն ձեւի վրա, որով այդ կեղծիքը մատուցվում է: Իրենց հարցնես` դա պարզապես ոճ է: Բայց գուցե իրո՞ք այդ աղջիկը մտածված է անում: Խոսքը «Հայլուր» վարող Սոնա Թորոսյանի մասին է: Նրա ոչ մի նախադասություն վերջակետով չի ավարտվում: Բոլորի վերջում կա՛մ հարցական նշան է, կա՛մ կախման կետեր: Բայց այդպես նա կարողանում է չստել: Օրինակ` «Այսօր կայացել է Սերժ Սարգսյանի ու Հիլարի Քլինթոնի հեռախոսազրո՞ւյցը: Այդ հեռախոսազրույցը կայացել է Հիլարի Քլինթոնի նախաձեռնությա՞մբ»: Ես ի՞նչ իմանամ, այսինքն, ես չգիտեմ, կայացե՞լ է, չի՞ կայացել, եթե կայացել է նախաձեռնողն ո՞վ է: Կամ` «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդաց Նիկոլ Փաշինյանի դատավճի՞ռը: Նա մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համա՞ր», այսինքն` էս ինչ անհավանական բան է, էդ դատավճիռը Նիկոլինը չէ՛, ինքը ինչի զանգվածային անկարգություններ կազմակերպել է՞, որ դատում են: Այս ձեւով հաղորդավարը խուսափում է սուտը որպես ճշմարտություն մատուցելուց, ինքը պարզապես հարցեր է տալիս, իսկ պատասխանել ամեն մեկը կարող է ըստ իր հայեցողության: Այսպիսով, եթե մյուս պատասխանատու լրատվամիջոցների լրագրողներն էլ ուզում են, որ իրենց ասածը որպես տարրական սուտ չընկալվի, այլ ընդամենը հարց, թող սովորեն իրենց մատուցելիք նյութերը նույն հնչերանգով կարդալ: Առանց այն էլ «Մամուլի ակումբում» հավաքված լրագրողներն ու քաղաքագետները ասում են «ազատ մամուլ», ու ծիծաղները գալիս է: Դրանից հետո ավելի ծիծաղելի կդառնա: Մեզ մոտ, ինչպես Ժվանեցկին է ասում, արդեն շատ բան ծիծաղելի է, մնում է այնպես անենք, որ նաեւ ուրախ լինի:
Բայց Շարմազանովը, միեւնույն է, չի հավատում, որ արձանագրություններում նախապայմաններ կային: Չեն եղել, ասում է, ու վերջ:
Ռուզան Ազիզյան -
Հունվար 22, 2010http://www.armtimes.com/467
Բայց Շարմազանովը, միեւնույն է, չի հավատում, որ արձանագրություններում նախապայմաններ կային: Չեն եղել, ասում է, ու վերջ:![]()
Լավ չի:
Ուրախ եմ, որ սրտացավ ես:
Չուկ ջան տենց էլ կա տունը նստած եմ ու երբ տեսնում ես ակումբում եմ ուրեմն տնից եմ մտել:Ոնց որ դու ես ասում «քայլ առ քայլ դարից դար», Չուկ կարա՞ս ձեր դիմացի շենքը երկու ձեռքով հիմքից վերձնես ու գլխիցդ վերև հանես, հաջողություն եմ մաղթում կարող ա ստացվի, ոչինչ թող մանր քայլերով լինի բայց կարևորը լինելն ա, դե ես էլ տունը կնստեմ:
Իսկականից մեռա ասելով. ինչ իմաստ ունի, կարաս ասես երբա արդյունք տվել, դե իհարկե չես կարա ասես, բայց քանի որ դու Արայիկի բարդ և հանրությանը դժվար մարսվող խոսքերը ինձանից լավ ես հասկանում ուրեմն ես կմնամ տունը դու էլ կմասնակցես նույն արդյունք չտվող գործողությունների, եթե մի քիչ վիրավորական ա ներող կլինես, բայց անարդյունք գործողություններ են:
Որոշել եմ վաղը տաս հոգի հավաքեմ ու հացադուլ անեմ, լավա՞:
Ի դեպ արդյունավետ միջոց չնշեցիր:

Ընտիր ա, հանաքը դեն, այ որ նպատակն էլ որոշես ու անես, կողջունեմ քայլդ: Բայց դե քանի որ չես անելու, անցնենք առաջ:
Քանի որ վստահ եմ, որ պատասխանիս արձագանքելու ես կես էջանոց գրառումով, որը ինձ ստիպելով եմ կարդալու ու պատասխանելու ցանկություն չեմ ունենալու, քանի որ ինչպես վերջերս մի տեղ գրել եմ, դու անպայման պատասխանում ես քեզ ուղղված ամեն ինչին, անկախ նրանից պատասխանելու բան ունես թե չէ, ապա միանգամից ասեմ, որ հետագա «քննարկման» մեջ չեմ մտնելու:
Սկզբից ասեմ, որ հաջորդ ուրբաթ օրը նույնպես բողոքի ակցիա է լինելու ու հացադուլ անելու փոխարեն հրավիրում եմ մասնակցելու: Եթե իսկապես ցանկանաս մասնակցել, PM գրիր, ժամը, տեղ, ամեն ինչ կասեմ, երբ հստակ կլինի:
Հիմա էսօրվա ակցիայի ու դրան մասնակցողների մասին (ցավոք ես մասնակիցներից չէի):
Էդ ակցիայի մասնակիցները, այդ թվում Արայիկը, որքան որ ես իրեն ճանաչում եմ, Նիկոլի տեսակի մարդիկ են: Դա նշանակում է, որ իրենք չեն ասում «Էսինչ բանը օգուտ չի տա» ու այդպես էլ չեն անում այդ բանը, այլ անում են, որտև դա շանս ա, ու թեկուզ և վերջում համոզվեն որ օգուտ չի տա, բայց իրենցից հասանելիքն անում են: Իրավիճակն իրոք բարդ է, բայց որքան որ բարդ է, էնքան էլ նշանակում է, որ տանը նստել չի կարելի: Պիտի լինես պայքարող, ընդվզող: Տանը նստելով ու ասելով «անիմաստ ա» բան դուրս չի գա, որտև էդ տանը նստելն ա անիմաստ: Իսկ էս երիտասարդները ամեն օր փորձելու են կրակը վառ պահել, թեժացնել, որտև մենակ չմարող ու թեժացող կրակն ա, որ իր վերջո կարող ա արդյունքի բերել: Եվրոպաներին, որքան էլ մենք չենք հետաքրքրում, իրանք մեր նկատմամբ պարտականություններ ունեն ու մեր գործերից մեկն ա իրանց էդ մասին հնարավոր բոլոր տարբերակներով հիշացնելը. էսօր այդ եղանակներից մեկն ա կիրառվել, վաղը մյուսը կկիրառվի, եթե արդյունքի չհասնենք, վատ ա թե իմ, թե քո համար, եթե հասնենք, լավ ա թե իմ, թե քո համար: Էնպես որ պեսիմիստորեն տրամադրվելու փոխարեն լավ կլինի վերջապես հայելու մեջ նայես ու տեսնես, հիշես, որ երիտասարդ ես ու փորձես մեջ երիտասարդի արյունն արթնացնել:
Լավ կաց: Բարի փիլիսոփայություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ