Ես բազմիցս նշել եմ, որ իմ պայքարը իշխանությունների հետ ավարտվել է պարտությամբ, դրա համար թքել հեռացել եմ: Ու քննարկման էլ մասնակցում եմ ոչ թե որպես ցավագար, այլ ուզում եմ, որ իմ փորձի սխալները չկրկնվեն:
Արանքում էլ ինչ քֆուր ասես ուտում եմ ու հերթական անգամ մի կողմ քաշվում:
Ես աշխատում եմ կոնկրետ վիրավորանքից հեռու լինել, որովհետև ակումբի մասնակիցներից ոչ մեկն էլ դրան արժանի չէ: Մեկս մի ձևի է տեսնում, մյուսը մի այլ, բայց դրա ետևում անձնական չկա:
Հարցերը էստեղ տեսական են ու ոչ ես, ոչ էլ որևէ մեկը որևէ մեկին չի կարող խանգարել կամ մեղադրել ինչ որ հարցում:
Պայքարի ձևերն ու ասպարեզները տարբեր են: Մարդ կա միայն միտինգի կարող է գնալ կամ քվեարկել: Մի ուրիշն էլ մի գուցե ուրիշ բան կարող է անել: Օրինակ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել և սպասում է հարցերի:
http://tigransargsyan.livejournal.com\
Դա էլ է ամբիոն: Թող ընդիմությունը օգտագործի այն:
Ես իրեն դեռ որ ասելիք չունեմ: Մի գուցե դու ունես՞

Էջանիշներ