DV ջան, մենք տառապյալներին մուղամով սիրող ազգ ենք: Հրապարակում եղած դրական մարդկանց փոսը հրելու, իսկ ԲՏ-եքի էլ մի տեղը լիզելու համար խելքներս մերը չի:
Էնպես որ քեզ ինչ տարբերություն, թե Նիկոլին բռթելով-հրելով, կամ համոզել- խաբել-կարգադրելով բերին գցին էդ փոսը: Նաղդ փոսի մեջ է, բանտում է, զնդանում է:
Մենք էլ տեղ-տեղ ենք: Մեկս կոմպի դեմը սփյուռքում, մյուսը կոմպի դեմը հայաստանում, մյուսը դատարանի դիմացը, չորրորդը իրա դուքյանումը: Բայց մեզանից ոչ մեկն էլ մացոյի ու կորյունի գլխին չի: Այսինքն հենց այն կետում, ուր պետք է մեզանից ամեն մեկս լիներ:
Մի պատմություն անեմ:
-Ես քշելիս արագության խախտում էի արել, ստիպված նստել էի 6 ժամանոց կուրսերի: Վարողը նախկին ոստիկան էր: Հարցրեց թե ով տանը զենք ունի: Մարդ ձեռք չբարձրացրեց: Ու դրանից հետո 6 ժամից 3-ը բացատրում էր, թե բառադիներ,- ձեզ թվում է որ եթե մեկն եկավ ձեզ թալանելու, կզանգեք- ոստիկանը կգա իրեն կբռնի՞: Վարանտ չկա, ոստիկանը ոչ թե ձեզ փրկելու համար է, այլ թալանից, սպանությունից հետո գողին ու մարդասպանին պատժելու: Էնպես որ եթե ձեր իրավունքները պաշտպանելու մտադրություն ունեք, առաջին հերթին զենք ունեցեք, պաշտպանվեք, նոր հետո մեզ դիմեք: Սա արևմտյան փիլիսոփայությունն է:
Իսկ մենք ասում ենք -"բալա ջան,, քարի մեջն արյուն կա"---
Քարի միջի արյունից էլ վախվորած, էլ ինչ փորձանքի ասես, որ ռաստ չեկանք: Հիմա էլ ազգովի կանգնած դրսից միլիցա ենք ակընկալում մեր ներսի քնձռոտ ԲՏ-ու վրա:
ԱՌԸ հա,
Դրսի միլիցեն դրսի աշխատավարձով ա աշխատում: Մեր համար մատը մատին էլ չի խփելու:
Մի գուցե կարմիր գրքի կանալով մեզ օգնեն- բայց ոչ թե հարիֆներին փրկելու, այլ հենց ամբողջ համակարգը ինտակտ կոնսերվացնելու համար:
Ոնց հասկանում եմ, հիմա ինչ որ առումով հենց էտ էլ անում են:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 28.12.2009, 06:01:
հիմա մի քիչ աբսուրդ բաներ կարող ա ասեմ, բայց իրականում արդեն էտ օրին ենք ընկել, որ ես պետք ա ասեմ, որ գոնե գողական օրենքներ լինեին… արդեն են աստիճանի բռնատիրությու ա ու դրա միջավայրում աբսուրդի թատրոն, որ ուրիշ բան չի մնում:
Գոնե գողական օրենքներն ու օրենսդրությունները լինեին ի հակակշիռ էս տվարների: իզուր չի, որ էտ ամենը կանխազգալով, Վանոն դրանց վերացրեց Հայաստանից: Որտև գիտեր որ դա միակ "ոչ կառավարական" կազմակերպված ուժն ա իրենց դեմ
որ նրանք իրականում կարող ա պայթացնեն: Ոնց որ պայթացրին ոմանց…
Բիձա ջան, սփյուռքի pace-ը լավ էլ արագանում է կախված հայաստանի վիճակից… սփյուռքահայության գոյատևումը ուղիղ համեմատական է Հայաստանի վիճակին… անմեղ մարդը որ բանտ է նստում կամ փողոցի մեջտեղը գնդակահարվում դա արդեն ներքին հարց չի, ցանկացած մարդ աշխարհում իրավունք ունի դրա դեմ բողոքելու… եթե եվրոպան խոսք ունի ուրեմն ցանկացած հայ պետք է խոսք ունենա… նույնիսկ պարտավոր է…
Հա Բիձա ջան, Նիկոլը մեղք չի… Նիկոլը գիտի ինչ է ուզում ու հստակ էլ ձևակերպում ու անում է … մեղքը մենք ենք սփյուռքով բանով որ մինչև էսօր մեր կոորդինատները չգիտենք… իսկ ինչ է նշանակում կոորդինատ չիմանալ. էն որ 10 հոգու գնդակահարությունից ու խայտառակ դատավարություններից հետո ոչ մի սձյուռքի կազմակերպություն չկարողացավ հաշիվ պահանջել իշխանություններին,էն դեպքում երբ դրա բոլոր իրավական ու բարոյական իրավունքներն ունեին… սովորաբար բնության մեջ այն կենդանին որ իր թշնամուն չի ճանաչում, նա մարդկային չափանիշներով համարվում է "մեղք"… սփյուռքը որպես հայ իր թշնամուն չի ճանաչում, դրա համար էլ մինչև Սերժի պրոտոկոլ ստորագրելը բերանը ջուր առած նստած էր ու ընդվզեց լրիվ ուրիշ առիթով, մի առիթով որ "կակ ռազ" հայաստանի ներքին գործն էր… սա նշանակում է լինել "մեղք"… չգիտենք վտանգը որտեղից է…
… առաջարկում եմ էս տեսակի քննարկումները թողնել, որտեղ "փեդի 2 ծերերին քաքում ենք, մեջտեղն էլ շռում" ու քաշվում ղրաղ… առաջարկում եմ լուրջ քննարկում ոչ թե պեսսիմիստիկ փնովումներ, որքանով էլ որ դիպուկ լինեն… հա ,բոլորս էլ էդ մոմենտն ունենք, բայց չարժե անվերջ էդ տրամադրությունների սահմաններում մնալ…
Բիձա ջան, ճիշտն ասած չհասկացա ինչ ինկատի ունես "Չլինի "փոշմանել ես մինչև կկվի ձեն հանելը՞:"
Chuk (28.12.2009)
Դիվ ջան, այսինքն քեզ ինչ բացատրություն էլ տան(ք) մեկ է չի գոհացնելու… կներես Դիվ ջան, բայց սա հարցին կրոնական մոտեցում է նշանակում, երբ մի բան ոչ կարելի է ապացուցել որ կա, ոչ էլ որ չկա… ասա Դիվ ջան, ի՞նչ բացատրություն և ումի՞ց կուզես որ հավատաս… համոզված եմ որ այդպիսի տարբերակ չկա… ու դրա համար էլ, ցավոք, քննարկումը դարձնում է անպտուղ, …բայց մեծ հաճույքով եմ բանավիճում …
… ապեր էդ խեղճ տղեն դատարանից ինչ ճառ ասես չասեց ու բավականին էլ հասկանալի լեզվով… էլ ո՞նց ասի…
…իսկ վերջին պարբերության համար ասեմ… ես չեմ կարծում որ հաղթել է… կհաղթի էն ժամանակ երբ ես կսկսեմ տենց մտածել… իսկ մոտակա 100 տարում ես տենց չեմ մտածելու, որովհետև տատս նույնիսկ գենոցիդից հետո տենց չէր մտածում… կարող ա և անհուսալի ռոմանտիկ եմ,դա ճարտարապետներին հատուկ է…
Chuk (28.12.2009)
Մեֆ ջան, դու էլ, ես էլ գիտենք որ տղեն դատվելու է ու նստելու է: Էդ ֆոնին օպտիմիզմի տեղ կա՞: Քննարկում ենք ամեքս մեր իմացածի չափով: Եթե դրա անունը դնում ես փնովել, ստացվում է, որ ելքերը կան, իսկ մենք նստած հակառակն ենք կռռում:
Իսկապես էդպես ես կարծում՞ :
Մի ամիս առաջ էի էնտեղ: Շրջապատը չկար- անապատ է: Աջ ու ձախ միայն լակոտներ են, գեղցի, կարճ-ճակատ, իրենցից գոհ ու զարմացած:
Դաժան լկտիություն է մթնոլորտում: Գեղցիներով թաղ ու քաղաք են գրավել, միլիցա են քսի տալիս աջ ու ձախ:
Քաղաքականը հետին պլան է մղված, Հարաբերությունները զզվելի են առօրյայում: Ոչ մեկը մյուսին չի վստահում: Եվ միացյալ քաղաքական քայլերի մասին խոսելը ադեկվատ չի:
Նիկոլը պարտվելու է ոչ միայն կեղծիքներով, այլ հենց դաժան անտարբերության արդյունքում:
Միայն սերժն ու ռոբը չէին, որ պատուհաս դառան: Մարդկանց մի մեծ տոկոս այդ ճամփով գնաց:
Այս կայքում կատեգորիկ խոսող 19-20 տարեկանը չի տեսել այն, ինչ իմ սերունդն է տեսել: Նրանք չեն հավատա, թե հին ընկերը պաշտոնյա դառնալով կամ կռիշի տակ ծվարելով ինչպես է փչացել, հրեշացել, դիստանցվել հնից ու դառել պատուհաս:
Ախոռ մաքրելն արդեն բնորոշիչ չի: Այն քանդելու, վերացնելու հարցն է օրակարգում:
Ոնց հասկանում եմ դու ձևը գիտես: ասա իմանամ, օպտիմիզմով խոսեմ:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 28.12.2009, 12:18:
Տրիբուն (28.12.2009)
Բիձ ապեր, հասկանում եմ որ սրտիցդ արյուն է կաթում ու դու մենակ չես, բայց ես օպտիմիզմից չեմ խոսում, պրագմատիզմից եմ խոսում… հավատա ես չեմ սպասում որ ինչ որ մեկն այստեղ կոնկրետ լուծում առաջարկի, դա շատ դժվար է (եթե լինի դեմ չեմ կքննարկեմ), բայց պրագմատիկ վերլուծությունը շատ մեծ պահանջ/ցանկություն չի…
Աղբյուր՝ Ա1+Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման :
Դատարանը 316-րդ հոդվածով արդարացման դատավճիռ կայացրեց: Փաշինյանը մեղադրվում էր 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու (225-րդ հոդված) եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (316-րդ հոդված)
Մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում էր պահանջել:Մանրամասներն ավելի ուշ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ըստ lragir.am-ի
Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը հրապարակեց Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Նա արդարացվեց ՔՕ 316 հոդվածի առաջին մասով ներկայացված մեղադրանքի մասով (ոստիկանի նկատմամբ բռնություն), եւ 7 տարվա ազատազրկման դատապարտվեց 225 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Հետաքրքիր է, որ մեղադրողը այս հոդվածով պահանջել էր 6 տարի ազատազրկում, դատարանն իր կողմից ավելացրել է եւս մեկ տարի
Դատավորին մաղթում եմ փտել միհատ մութ նկուղում ու մեռնել շատ դանդաղ: Անակնկալ չէր վճիռը, ու նաև համոզված եմ, որ Նիկոլը էդքան չի նստելու, բայց նենց կատաղություն արթնացավ մեջս, կենդանական![]()
Երևումա կոզրի 9-ոցը դատավորի մոտ էր հա.. մի հատ ավելացելա:
Դե լավ դեռ չգնաց նստելու.. գոնե դեռ վերաքննիչ, վճռաբեկ... ով իմանա
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Արա լաաավ է… էլ հավես չկա… էթանք հայ սուպերստար նայենք sms ուղղարկենք, որոգայթը նայենք… հես ա վերվարածներն են սկսելու… ընգել եք Նիկոլի հետևից որ ի՞նչ…
Հայեր մի խառնվեք իրար, սա սահմանադրական պայքարի հերթական փուլն է, պայքարում լինում են ինչպես հաջողություններ, այնպես էլ կորուստներ, հիասթափվել պետք չի, պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ։
Հ.Գ. Ափսոս էր տղեն, ինձ թվում է, անգիտակցաբար դարձավ Լևոնի կտերի զոհը։ Էնտուզիազմը մեկ էլ դեմք լինելու գայթակղությունը կուրացրել էր Նիկոլին։ Գիտեք չէ՞ ինչու Գրզոն եկավ ու մի օր հետո բաց թողեցին, իսկ Նիկոլին 7 տարի տվեցին։ Պատասխանը շատ պարզ է՝ Գրզոն փող ուներ։Լիքը հարցեր կան, որ չեմ էլ ուզում խորանալ, որովհետև կեղտի մեջ փորփրելու ցանկություն չկա…
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 19.01.2010, 16:22:
Si vis pacem, para bellum
Իմ համեստ կարծիքով Կոնգրեսի մեջքը ջարդվեց: Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ:
Մոտ ապագայում Կոնգրեսի միակ գործը համարում եմ խորհրդարանում հնարավորինս չափ շատ տեղեր ապահովելն ու ժողովրդի շահերի համար պայքարելն օրենսդիր մարմնում:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ