Փաստորեն Նիկոլի նստել չնստելը կախված ա իրա ընտրվել չընտրվելուց: Ընտրվեց` կնստի, չընտրվեց` չի նստի: 10-րդ ընտրատարածքում պետք ա պաշտպանել մարքսիստի թեքնածությունը: Դա~վիթ, դե-պու-տատ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես էլ գիտեմ, դու էլ գիտես, որ Նիկոլի պատգամավոր դառնալը չափազանց կասկածելի է, որ ամենայն հավանականությամբ ինքը պատգամավոր չի դառնալու, այլ ընտրվելու ու հետո զրկվելու է մանդատից, ևս մեկ անգամ ոչ թե լեգիտիմացնելով, այլ հակառակը, ցույց տալով ԱԺ բնույթը, ցույց տալով, որ ժողովրդի քվեն հաշվի չի առնվում, որ բեսպրեդել է:
Սա պայքար չի Նիկոլին պատգամավորական մանդատով օժտելու համար, սա ուղղակի մեծ ու բավական հզոր քաղաքական ակցիա է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
նման է նրան, որ մարդը պարանը գցում ա վիզը ու կախվում ա ծառից, հետո էլ հերոսաբար պայքարում ա որ ազատվի պարանի ճիրաններից
ով՞ էր ասում իրան գնա նստի: թող գոնե խոստովանի, որ սխալ է գործել: ինչի՞ համար է նստել էտ անասուններին պատկանող վանդակի մեջ: որ ցույց տա որ դրանք անասում են՞: ում՞ ցույց տա: ով՞ դա չգիտեր որ պետք ա հիմա իմանա դա:
Նիկոլը, ի տարբերություն շատերի, այդ թվում քեզ, հրաշալի պատկերացնում էր և հիմա էլ պատկերացնում է իրավիճակը:
Ինքը հանձնվելու առաջին օրվանից իմացել է, որ նստելու է: Ես հրաշալի հիշում եմ նաև հենց այս ֆորումում այդ օրերի քննարկումները, երբ բոլորը գրում էին, որ պայմանավորվածություն կա, ինքը գնում է, քանի որ իրեն ազատ են արձակելու և այլն: Նիկոլը հստակ ու պարզ արտահայտել է իր դիրքորոշումը՝ բանտ տեղափոխվելու ու պայքարն այնտեղից շարունակելու մասին ու հստակ իր նշած ուղղով գնում է:
Անշուշտ մեզնից ամեն մեկը կարող է չընդունել այդ դիրքորոշումը, կարծել որ սխալ է: Բայց առնվազն մեծամտություն է համարելը, որ հենց քո դիրքորոշումն էր ճիշտ, իսկ Նիկոլը, ով այս շարժման հիմնադիրն ու կրողն է, խայտառակ սխալ քայլ է արել:
Բացի դրանից անկախ մեր պատկերացումից, նրա քայլերը ճիշտ կամ սխալ համարելուց Նիկոլն իր անցած ուղով ինչպես նաև ներկայիս կարգավիճակով, կարծում եմ, չէ, վստահ եմ, որ արժանացել է, որ իր դիրքորոշումը անգամ չընդունողները հարգեն իր ընտրությունը: Ցավոք մեզնից շատերն իրենց սեփական անսխալականության սին թեզիսով այնքան են տարված, որ հարգելու փոխարեն ճիշտ հակառակն են անում:
Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի: Բայց իրականում այդ վերաբերմունքը ցույց է տալիս մի վատ ու հիվանդ բնավորություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ Դիվ ջան, այդպես մի ասա, բա որ գիտենք ի՞նչ ենք անում… ինքը ջհանդամը, Դիվ, մենք ենք վարի գնում, մենք… անմեղ տղին 8 տարի են ուզում տալ (ու կտան) ու մենք տեղներիցս չենք շարժվում, մենակ խզճում ենք առանց հասկանալու որ ամենամեղքը մենք ենք… վարի ենք գնալու Դիվ, սփյուռքով-բանով… թող չթվա որ Նիկոլի հարցը Հայաստանի ներքին հարց է… this is what we are
Սփյուռքը վարի գնալու իր pace-ն ունի, -ավելորդ "անհանգստություն" պետք չի: Եղած ֆակտորները ինքնին էնքան հզոր են որ Նիկոլն էդ հարցում լումա չի կարող ունենալ: Իսկ հարցն էլ 1000 տոկոս ներքին հարց է: Սա էն դեպքն է, որ դրսի հետ կապելը հենց this is what we are-ն է:
Դժվար է հասկանալ քեզ "ջհուդ" ջան:- Ուրեմն Նիկոլն էնքան մեղք չի, ինչքան մենք ենք մեղք, սփյուռքը, "բանն" է մեղք՞: Էդ հավաքական մեղք լինելը քանի կոպեկ արժի՞:
Համ էլ ակումբի հայտնի "մասնակիցներից" մեկի ոճով ասած- "բա դու ինչ ես առաջարկում՞![]()
Չլինի "փոշմանել ես մինչև կկվի ձեն հանելը՞:![]()
Վերջին խմբագրող՝ Բիձա: 28.12.2009, 04:02:
Եթե մի մացո ու մի կորյուն 7 միլիոն հայից չեն վախենում ու մի սերժիկի ասածն են անում, ուրեմն մենք հենց էդ ենք ոչ ավել ոչ պակաս:
Նիկոլը, որպես զոհ, մացոն ու կորյունն էլ որպես կամակատար, առաջինը չեն, վերջինն էլ չեն լինի:
37 թվի որ մի մատնիչն ու դահիճն իր դատաստանը ստացավ հասարակության կողմից՞: Բոլորի մեղքերը դրին միայն Ստալինի վզին, թաղեցին որպես անտի-քրիստոս ու ձեռները լվացին:
Ասելիքս նման անթիվ անհամար օրինակներով լիքը մեր նորագույն պատմությանը չեմ հասցնում, որ գլխիս ակումբային նոր բարդություններ չկուտակեմ:
Հայերը նորություն հնարող ազգ չեն: Իրենց կյանքի ընթացքում մի դուդուկ հնարած /փոխառած/ լինեն- չգիտեմ:
Ամեն մեկս կրկնում է իր պապու ասածն ու արածը: Կորյուն, մացո, բազազ, մոկ ու դոդ էսօրվա ծնունդ չեն: Նրանք արդյունք են մեր ազգին հատուկ որոշակի հասարակական մտածելակերպի:Եվ կոնկրետ բառով էլ չեմ բնորոշում այն: Թող ամեն մեկն իրենը պատկերացնի:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 28.12.2009, 04:40:
dvgray (28.12.2009)
որոշակի առումով ուզում եմ նախ պատասխանեմ Չուկի գրառմանը: Չգիտեմ ով ոնց, բայց իմ հարգանքը անձի հանդեպ չի որոշվում իրան սրբացնելով ու իրա ասածները ու քայլերը որպես աքսիոմատիկ ավետարանական ճշմարտություն ծածանելուց: Հարգանքը ըստ իս որոշվում է էտ անձին լուրջ ընդունելով ու իրա արածները վերլուծելով ու նաև իրա արածները չընդունելով:
Իսկ քեզ Mephistopheles, ասեմ , որ էլի չեմ զլանա ասել, որ էս դեպքում շատ կարևոր է հասկանալ, թե Նիկոլը ինչ՞ գործ ուներ, գնար մտներ դևի որջը: Ինչքան էլ աբսուրդ հնչի, կարող ա էտ մարդը իրան ընդեղ լավ ա զգում, կամ իրան ապահով ա զգում այնտեղ, կամ իրան հրամայել են դա անել: Ուրիշ նորմալ բացատրություն իրա քայլին ես չես գտնում:
Սրա մյուս կողմն էլ կա: Իսկ ուր՞ ա հիմա Սուքիրասյանը: ինչի՞ ինքը դուրսն ա, իսկ Նիկոլը բանտում: Երկոսւն էլ կարծեմ նույն զուգահեռ պայմանների մեջ էին:
Էս հարցերև շատ կարևոր են, որ պարզաբանվեն: Եղածը մի հինգ րոպեի հարց ա, որ Նիկոլը նստի մի հատ նորմալ, մարդակային, հասկանալի լեզվով բացատրի ժողովրդին թե ինչումն է հարցը: Իսկ լևոնական օդի մեջի մեծ մեծ տեսական խոսակցություններից /տ.ոցներից/ ես անձամբ հեռու եմ…
իսկ մեր ազգի համար … ընդունում եմ, որ շատ ճակատագրական պահ է: Սակայն ռեսուրս ես չեմ տեսնում, պատմության ադեն նորմալ ընթացքի վրա ազդելու: Չարը արդեն անարգել խրախճում է Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ