DV ջան, մենք տառապյալներին մուղամով սիրող ազգ ենք: Հրապարակում եղած դրական մարդկանց փոսը հրելու, իսկ ԲՏ-եքի էլ մի տեղը լիզելու համար խելքներս մերը չի:
Էնպես որ քեզ ինչ տարբերություն, թե Նիկոլին բռթելով-հրելով, կամ համոզել- խաբել-կարգադրելով բերին գցին էդ փոսը: Նաղդ փոսի մեջ է, բանտում է, զնդանում է:
Մենք էլ տեղ-տեղ ենք: Մեկս կոմպի դեմը սփյուռքում, մյուսը կոմպի դեմը հայաստանում, մյուսը դատարանի դիմացը, չորրորդը իրա դուքյանումը: Բայց մեզանից ոչ մեկն էլ մացոյի ու կորյունի գլխին չի: Այսինքն հենց այն կետում, ուր պետք է մեզանից ամեն մեկս լիներ:
Մի պատմություն անեմ:
-Ես քշելիս արագության խախտում էի արել, ստիպված նստել էի 6 ժամանոց կուրսերի: Վարողը նախկին ոստիկան էր: Հարցրեց թե ով տանը զենք ունի: Մարդ ձեռք չբարձրացրեց: Ու դրանից հետո 6 ժամից 3-ը բացատրում էր, թե բառադիներ,- ձեզ թվում է որ եթե մեկն եկավ ձեզ թալանելու, կզանգեք- ոստիկանը կգա իրեն կբռնի՞: Վարանտ չկա, ոստիկանը ոչ թե ձեզ փրկելու համար է, այլ թալանից, սպանությունից հետո գողին ու մարդասպանին պատժելու: Էնպես որ եթե ձեր իրավունքները պաշտպանելու մտադրություն ունեք, առաջին հերթին զենք ունեցեք, պաշտպանվեք, նոր հետո մեզ դիմեք: Սա արևմտյան փիլիսոփայությունն է:

Իսկ մենք ասում ենք -"բալա ջան,

, քարի մեջն արյուն կա"---

Քարի միջի արյունից էլ վախվորած, էլ ինչ փորձանքի ասես, որ ռաստ չեկանք: Հիմա էլ ազգովի կանգնած դրսից միլիցա ենք ակընկալում մեր ներսի քնձռոտ ԲՏ-ու վրա:
ԱՌԸ հա,

Դրսի միլիցեն դրսի աշխատավարձով ա աշխատում: Մեր համար մատը մատին էլ չի խփելու:
Մի գուցե կարմիր գրքի կանալով մեզ օգնեն- բայց ոչ թե հարիֆներին փրկելու, այլ հենց ամբողջ համակարգը ինտակտ կոնսերվացնելու համար:

Ոնց հասկանում եմ, հիմա ինչ որ առումով հենց էտ էլ անում են:
Էջանիշներ