սաղ հեչ, էսօր Նիկոլին գրանցելու գործով դատավճիռը պիտի լիներ .. ինչ ա եղել ??
սաղ հեչ, էսօր Նիկոլին գրանցելու գործով դատավճիռը պիտի լիներ .. ինչ ա եղել ??
Փիլոյանը հրաժարվեց իր վկաններից
www.a1plus.am
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող կողմն այսօր դատարանում հրաժարվեց իր դատակոչված վկաններից: Մեղադրող Կորյուն Փիլոյանը հայտարարեց, որ մինչ օրս դատարան ներկայացած վկանների ցուցմունքները բավարար են Փաշինյանին առաջադրված Քր. օր 316 եւ Քր. օր 225 հոդվածներով մեղադրանքները ապացուցված համարելու համար: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը դատակոչել էր 43 վկա, իսկ դատարանում հարցաքննվեցին մոտ 15-ը:
Մեղադրող Փիլոյանը վկանների հարցաքննությունը դադարեցրեց` այսօր դատարան ներկայացած Արմավիրի մարզի ոստիկանների հարցաքննությունից հետո: Իրենց ցուցմունքներում ոստիկանները հայտնեցին, որ մարտի 1-ին ժամը 11.00-ի սահմաներում հրահանգ են ստացել Արմավիրեց Երեւան գալու մասին: Վկա, ոստիկան Թոռնիկ Պողոսյանը առանց հստակ ժամ նշելու դատարանին հայտնեց, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ժողովուրդը մոտ 10-15 րոպե ծեծել է ոստիկաններին: Նա անձամբ չի տեսել Փաշինյանին, սակայն լսել է նրա ձայնը: «Ասում էր` ինչով կարաք զինվեք»,- ասաց ոստիկան վկան:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ Արմավիրի ոստիկան Զավեն Օհանյանը. «Մենք Արմավիրից ավտոբուսով ենք եկել Երեւան: Դեռ չէինք հասցրել իջնել ավտոբուսից` մեզ քարերով խփեցին: Մենք զինված չէինք, օրինակ ես սաղավարտով էի, վահանով եւ ռետինե մահակով: Մենք մտանք քաղաքապետարանի շենք: ժողովուրդը փորձում էր ներս մտնել շենք, մի տեսակ մեզ ուզում էին շենքից դուրս բերել»:
Նիկոլ Փաշինյանին փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին պատասխանելով` վկան ասաց. «Ժողովուրդը մեզ չէր վնասում, բայց ուզում էր ահաբեկել: Մենք քաղաքապետարանի շենքը ներսից պաշտպանում էինք վահաններով»: Մեղադրող Կորյուն Փիլոյանի տեղից կտրուկ վեր կացավ եւ գրեթե բղավելով` դատարանին կոչ արեց թույլ չտալ պատասխանող կողմին ճնշել վկային:
Փիլոյանի միջամտությունից հետո ոստիկանն ասաց. «Ժողովուրդը մենակ չէր ահաբեկում, մի տեսակ իրանք էլ էին մեզանից վախենում: Տենց բան կար: Իրանք ոչ թե ուզում էին մեզ շենքից դուրս հանել, այլ ուզում էին ներս մտնել եւ մեզ վնասել»: Վկա Օհանյանը հայտարարեց, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ անձամբ Նիկոլ Փաշինյանին չի տեսել, նրան չի լսել, բայց զգացել է, որ Փաշինյանը հրահանգներ է տալիս ժողովրդին եւ նրա բոլոր հրահանգները կատարում են: Վկա Օհանյանը նշելով, որ բարձրագույն կրթություն ունի` ասաց, որ BTR -ը, տանկը եւ ջրցան մեքենաները միմյանցից չի տարբերում, բանակում չի ծառայել եւ այսօր ոստիկան է:
Դատարան ներկայացած ոստիկաններից այսօր ամենաագրեսիվը Կարեն Մկրտչյանն էր: Փաշինյանի փաստաբանների հարցերը վկային այնքան զայրացրեցին, որ նա սկսեց բղավել. «Խնդրում եմ, ինձ մի հարցը մի անգամ տվեք: Ու հետո, եթե ես մի բան ասում եմ, խնդրում եմ էդ մի ընդունեք ստույգ: Ես ամեն ինչ մոտավոր եմ ասում»:
Դատավոր Մարտիրոսյանը վկային կարգի հրավիրեց` զգուշացնելով, որ նա դատավարական կարգ է խախտում:
Վկայի հեռանալուց հետո Փիլոյանը միջնորդեց դադարեցնել վկանների հարցաքննությունը եւ սկսել Փաշինյանին հարցաքննել: Նիկոլ Փաշինյանը դատարանից ժամանակ եւ համակարգիչ խնդրեց` հարցաքննությանը պատրաստվելու համար` նշելով, որ ինքը անպայման ցուցմունքներ կտա:
«Փիլոյանն ընդհատեց վկանների հարցաքննությունը, քանի որ նրանք հակասում էին իրենց նախաքննական ցուցմունքներին եւ ընդհանրապես միմյանց: Մարտի 1-ին հենց Արմավիրի մարզի ոստիկաններն են բռնություն կիրառել ժողովրդի վրա»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը: Ինչ վերաբերում է ոստիկանի այն խոստովանությանը, թե նա չի տարբերում տանկը, BTR -ը եւ ջրցան մեքենաները, ապա փաստաբանն ասաց. «Նա տարբերում է, սակայն չգիտի ինչ ասել եւ գերադասեց քողարկվել անգրագիտության տակ: Իսկ եթե չի տարբերում, ես սգում եմ մեր ոստիկանների համար»:
Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 26-ին:
«Գլխավոր դատախազը տեղյակ է եղել զինված մարդկանց մասին»
Ա1+
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր դատարանում ցուցմունք չտվեց: Դատարանը, թեեւ նախորդ նիստում խոստացել էր Փաշինյանին ապահովել համակարգչով, սակայն «Երեւան» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանին արգելում են դատավարությանը պատրաստվել համակարգչով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց Փաշինյանի հարցաքննությունը, եւ անցավ ապացույցների հետազոտմանը: 17 հատորանոց քրեական գործից այսօր ուսումնասիրվեց 1-ին եւ 2-րդ հատորներում տեղ գտած փաստաթղթերը:
Գործում տեղ գտած 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրության մասին հրամանագիրն այսօր չուսումնասիրվեց, քանի որ հրամանագրից չի երեւում, թե այն ժամը քանիսին է հայտարարվել:
Փոխարենը փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում եւ Մյասնիկյանի արձանի մոտ հայտնաբերված երկաթե, պլաստմասսե եւ փայտե ձողերը, որոնք ոստիկանները ներկայացրել են սառը զենք, փորձաքննությամբ սառը զենք չի համարվել:
«Դրանք եղել են դրոշների ձողեր, վրանների ձողերը, փայտե ձողերը վերցրել են վառելանյութից: Ընդհանարապես, եթե մտնես ցանկացած այգի բազմաթիվ իրեր կարող ես գտնել եւ սառը զենք ներկայացնել: Յուրաքանչյուր ոստիկան ամեն օր իր տանը հայտնաբերած իրերը վերաբերյալ սառը զենքի մասին հաղորդագրություն ներկայացնել: Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը նման բան չի անի»,- դատարանին ասաց Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Այսօր ուսումնասիրված փաստաթղթերից նա առանձնացրեց 2008թ. մարտի 7-ի ՀՀ գլխավոր դատախազի ցուցումը. «Այդ փաստաթղթից ակնհայտ երեւում է, որ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով զինված անձիք են եղել, եւ նրանք տարբերվել են զանգվածային միջոցառման մասնակիցներից: Փաստորեն Գլխավոր դատախազին հայտնի է եղել այդ հանգամանքը, սակայն այդ ուղղությամբ քննություն չի կատարվել, իսկ եթե նույնիսկ կատարվել է, ապա դրանք գործում տեղ չեն գտել: Դա խոսում է այն մասին, որ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի կատարվել»:
Լուսինե Սահակյանն այսօր «Ա1+»-ին նաեւ հայտնեց, որ գործում առկա են փաստաթղթեր, որ կազմվել են գործողությունները կատարվելուց հետո: Որպես օրինակ նա ներկայացրեց փետրվարի 24-ին ոստիկաններից մեկի հաղորդումը փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանին, թե Ազատության հրապարակում սառը զենք է տեսել: Ըստ գործում առկա փաստաթղթի գրավոր զեկուցումը եւ տեղազննություն անցկացնելու մասին թույլտվությունը ու կոնկրետ գործողությունը կատարվել է հինգ րոպեի ընթացքում: «Դա անհնար է, մեկ նպատակ է հետապնդել` դադարեցնել Ազատության հրապարկում ընթացող խաղաղ հանրահավաքը, որն իշխանություններն իրականացրեցին մարտի 1-ին»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 316 հոդվածով` 2007թ. հոկտեմբերի 23 ոստիկանների ու ցուցարարների բախման արդյունքում եւ Քր. օր 225 հոդվածով` 2008թ.մարտի 1-ի դեպքերով:
Այսօր դատարանն ուսումնասիրում է մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (27.11.2009)
Աղբյուր՝ Ա1+«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով անցնող միակ տուժողը' ոստիկանը Վազգեն Դաբաղյանը, 0,2-0,3 սմ չափերի մարմնական վնասվածք է ստացել Փաշինյանի հարվածից:
Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության եզրակցությունն այսօր Փաշինյանի դատավարության ընթացքում նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ եթե Փաշինյանը 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում իրոք ոտքով հարվածած լիներ տուժողի ոտքին, ապա հնարավոր չէր լինի 0,2-0,3 սմ վրա վնասվածք պատճառեր. «Նման վնասվածք հնարավոր է պատճառել գրչի կամ ասեղի ծայրով: Փաշինյանի ոտքի մակերեսը շատ ավելի մեծ է»:
Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ փորձաքննության համաձայն' վնասվածքը տուժողի ոտքի առաջադրսային մակերեսի մաշկի գույնն է փոխվել: Շարունակելով ապացույցների ուսումնասիրությունը' Փաշինյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը ներկայացրեց դատափորձաքննության ներկայացված ոստիկաններից մեկի վերնաշապիկը ու գլխարկը, որոնք, ըստ գործի, պատռել են ցուցարարները : Փաստաբանը հայտարարեց, որ ոստիկանները բոլորովին այլ վերնաշապիկ են ներկայացրել, քանի որ 2007թ. հոկտեմբերի 23-ին ոստիկանները բաճկոնով են եղել եւ ցուցարարները չէին կարող ոստիկանների բաճկոնների տակ մտնել եւ վերնաշապիկի վրայից ուսադիր փոկել:
«Ոստիկանների ուսադիրները այդ ժամանակ բաճկոնի վրա են եղել, իսկ ոստիկանները վերնաշապիկ են ներկայացրել փորձաքննության, քանի որ նրանք վերնաշապիկ ավելի հաճախ են ստանում, իսկ բաճկոնը ափսոսել են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ոստիկանի գլխարկին, ապա պաշտպանը նկատեց, որ եթե ցուցարարները նրա վրայից պոկած լինեին զինանշանը, ապա այն չէին տա ոստիկաններին, որպեսզի նրանք էլ փորձաքննության ներկայացնեն. «Ոստիկանի գլխարկն այնքան տրորված ու ճմռթած է, կարծես թե երթի մասնակիցների ողջ զայրույթը ուղղված է եղել ոչ թե ոստիկաններին, այլ այդ գլխարկին»:
Ի դեպ, նրանք նաեւ հայտարարեց, որ նախաքննության մարմինը դեպքի վայրում' Աբովյան-Կորյուն խաչմերուկում մի քանի ամիս ուշացումով է տեղազննություն կատարել: Ցույց տալով գործում առկա լուսանկարները' Լուսինե Սահակյանը ընդգծեց, որ հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում ծառերի վրա ամանորյա զանգակներ եւ զարդեր չկային:
Երվանդ Վարոսյանը' բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նախաքննության մարմինը Փաշինյանին հարցաքննության է հրավիրել փետրվարի 25-ին: «Դա քաղաքական հետապնդման շարունակություն էր»,- ասաց նա:
«Ոստիկաններն ասում են, որ փետրվարի 25-ին Ազատության հրապարակում Փաշինյանին բանավոր հրավիրել են հարցաքննության, եւ նա էլ ձեռքի շարժումով նրանց մերժել է»,-ասաց պաշտպանը:
«Դա հիմք է հանդիսացել, որ այն պահին, երբ ողջ հանրապետությունը գիտի, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը նախաքննության մարմինը նրան հետախուզում հայտարարի եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրի կալանքը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քր. օր 316 հոդվածով' պայմանավորված 2007թ. Աբովյան-Կորյուն խաչմերուկում երթի մասնակիցների եւ ոստիկանների բախման եւ Քր. Օր 225 հոդվածով' 2008թ. մարտի 1-ի դեպքերով:
Ի դեպ, քրեական գործում տեղ չեն գտել մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ժողովրդին ուղղված Նիկոլ Փաշինյանի հանդարտության կոչերից որեւէ մեկը: Դատավարությունը կշարունակվի վաղը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԿԱԴՐԵՐ` ՆՈՒՅՆԻՍԿ ՄՈՆՏԱԺՎԱԾ, ՉԿԱՆ
Դեկտեմբերի չորսին Շենգավիթի դատարանում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարության շրջանակներում շարունակվեց մարտի 1-ի թեմաներով «կինոդիտումը»: Ի՞նչ պարզ դարձավ երեկվա «կինոդիտումից»`
1. Փաշինյանի ելույթի, այսինքն` ձայնի վրա, որը հնչել է Մյասնիկյանի արձանի մոտ, նախաքննության մարմինը տեղադրել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կադրերը:
2. Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կոչ է արել ցուցարարներին չոգեւորվել եւ շարունակել պայքարել ՀՀ Սահմանադրությամբ քաղաքացուն տրված իրավունքների շրջանակներում: (Չնայած բազմաթիվ նկարահանված ապացույցների, այնուամենայնիվ, մեղադրող Կորյուն Փիլոյանը երեկ հայտարարեց, որ Մաշտոցի պողոտայում եւ ընդհանրապես մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունները մարդիկ կատարել են Փաշինյանի ելույթից ոգեւորված):
3. Փիլոյանը, մեկ անգամ եւս դիտելով մոնտաժված կադրերը եւ այնտեղ այդպես էլ չհայտնաբերելով Նիկոլի մեղադրանքը հաստատող որեւէ ապացույց, ստիպված եղավ հայտարարել, թե իբր Փաշինյանի կողմից ցուցարարներին ուղղված հանդարտության կոչերը նրա կողմից նախապես մտածված քայլ էր` հետագայում արդարանալու եւ պատժից խուսափելու համար: (Ինչպես պետք է ցուցարարները կողմնորոշվեին` Նիկոլը ո՞ր հայտարարությունը ինչ նպատակով է անում: Ինչպես կարող էր Փաշինյանը հարյուր հազարավորներին բացատրել, որ, եթե հանկարծ հանդարտության կոչ անեմ, չհավատաք, դա ես անելու եմ հետագայում արդարանալու համար, եւ հակառակը` հենց ոգեւորության կոչեր անեմ, կոգեւորվեք, որովհետեւ դա այս պահի համար է ասվում: Փիլոյանի տրամաբանությամբ` այս ամենը հասկանալը բարդ խնդիր է: Փոխարենն այս մեղադրողի տրամաբանության բացակայությունը բազմաթիվ զվարճալի պահեր է պատճառում դատավարությանը ներկա քաղաքացիներին):
4. Տեսանյութերի կադրերով վերջնականապես հաստատվեց, որ բռնություններ են հրահրում հենց ոստիկանները, ապա դիմում են փախուստի: (Ն. Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն տեսանյութի վրա, որտեղ երեւում է` «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի կողքին զինվորական համազգեստով անձանց մոտ կանգնած են նաեւ քաղաքացիական համազգեստով անձինք: Ավելի ուշ հենց այդ անձինք էլ ջարդում ու հրկիզում են նույն այդ «Պրադոն»: «Մենք գտնում ենք, որ մեղադրող կողմը դատարան է ներկայացրել փայլուն կարդրեր: Նույնիսկ դրանք ապացուցում են, որ հրկիզումները, ջարդերը եւ թալանը իրականացվել է իրավապահների կողմից», հայտարարեց Սահակյանը):
Ուղիղ մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի այն ելույթներից, որոնք, ըստ մեղադրող կողմի, հաստատում են, որ Փաշինյանն է կազմակերպել զանգվածային անկարգությունները
Նիկոլ Փաշինյան. «Տղերք, շատ առաջ մի գնացեք, կանգնեք ձեր տեղերում, Ձկան խանութի մոտ տղերքը վերահսկում են դիրքերը, մի 200-300 հոգի առաջ գնացեք, ամրացրեք մեր դիրքերը... Մեր տղերքը գրավել են Պրոսպեկտի կամուրջը...... Ժողովուրդ, էսօր պետք է վերջացնենք, էլ ներվեր չկա, հավես չկա... :
* * *
Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարում է. «Էդ ինչ է այնտեղ, գնամ կարգ ու կանոն հաստատեմ»: Այս խոսքից հետո մոտենում է ոստիկանական «Վիլիս» մեքենային եւ պահանջում, որ դրա վրա բարձրացած երիտասարդը ցած իջնի:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Ոչ, ոչ, չենք ունեցել, ժողովուրդ, որտեղից էդ լուրերը, ժողովուրդ ջան, եկեք սենց անենք` հա, մինչեւ որեւէ բան վերջնական չի ճշտվում, չենք տարածում իրար մեջ, ես էս պահին հեռուստացույցով եմ հետեւում, չկա տենց տեղեկատվություն առայժմ, փառք աստծո, էլի եմ ասում, չկա տենց տեղեկատվություն, որ զոհ է եղել»:
* * *
Մյասնիկ Մալխասյան. «Այն անձինք, ովքեր չեն ենթարկվում այստեղից հնչող հրահանգներին, կասկածի տակ են դրվում: Կոնտակտկի մեջ չմտնել զինվորականների հետ, ոստիկանների հետ...Այդ զինվորները ձեր զավակներն են, գալու են միանալու են ձեզ. ինչքան շուտ գան էնքան անվտանգ ու ապահով կլինեք դուք... Մեր խնդիրը էստեղ խաղաղ, հանդարտ կանգնելն է»:
* * *
Նիկոլ Փաշինյանի խոսքը այն պահին, երբ մարդիկ Ֆրանսիայի դեսպանատան դիմացի շինարարությունից տարբեր առարկաներ են վերցնում. «Տղերք, չեղավ, վտանգավոր բան եք անում, տղերք, տղերք, կգցեք ժողովրդի վրա»:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Երիտասարդությունը գրգռված վիճակում է, ես հասկանում եմ, ձեր գրգռվածությունը, բայց էդ գրգռված ուղեղով հաղթանակ չեն տանում, հանգիստ եղեք, հանգիստ, մեր, մեր առաջնորդի նման, հանգիստ, հավասարակշիռ, գիտակցված, ամեն քայլը ինչի համար ա արվում, ինչ ա տալու այդ քայլը: Խնդրում եմ, էդ ձախ կողմի վրա, տղերք, էդտեղ ասեք, որ շատ վտանգավոր բան են անում, էդ կոնստրուկցիաները շուռ կգան մարդկանց վրա»:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Շատ առաջ մի գնացեք, մեր դիրքերում կանգնեք ուղղակի», «մի 200-300 հոգի առաջ գնացեք, իկառուսների մոտ ամրապնդեք մեր դիրքերը, չենք ոգեւորվում, շատ ոգեւորվել չկա», «Ժողովուրդ, մեր դիրքերից հետ մի գնացեք, առաջ մի գնացեք»:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդ, ես մի խնդրանք ունեմ, տղաներ, հրապարակից մի հեռացեք, մնացեք էստեղ, մի գնացեք, բոլորդ հավաքվեք հենց հրապարակում, պաշտպանական դիրքերից հետ, պետք չի գնալ, մի ոգեւորվեք, տղերք»:
Գիշերը Նիկոլ Փաշինյանի խնդրանքով քահանան եւ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաքված ժողովուրդը աղոթք են ասում:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Ուրեմն, ինչ-որ խմբեր կան քաղաքում, ոնց ա հիմնավորվել, ուրեմն ինքը խմբեր ա ստեղծել, որոնք ինչ-որ ապակիներ են ջարդում, չգիտեմ ինչ են անում, իբր ասում ա դրա համար արտակարգ դրություն եմ մտցնում: էդ քո լակոտներն են, կանչիր տուն, էլ չեն անի: Մեր ժողովուրդը տասը օր կանգնել է Ազատության հրապարակում, օր ու գիշեր, ոչ մի ապակի, ոչ մի անկարգություն, մի մարդու քթից արյուն չի եկել, մի անախորժություն չի եղել: Էնպես որ, ինչպես ոչ ոք չի հավատում, որ դուք Ազատության հրապարակում ինչ-որ զենքեր եք գտել, էդ դուք եք դրել էդ զենքերը, այնպես էլ ոչ ոք չի հավատում, որ մենք` խաղաղ ցուցարարներս կարող ենք քաղաքում ինչ-որ ապակիներ ջարդել, կամ չգիտեմ ինչ անել»:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ՉԻ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ