Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Գոմի՞կ… դրա անձնագիրը ես էլ եմ ուզում տեսնել… ոնց, ուրեմն դրա հոր անունը Գոմիկ ա՞… ես արդեն էդ վկայի մանկությունը պատկերացնում եմ… ամեն անգամ ասեել են "էս Գոմիկի տղեն ա (կամ աղջիկը… Լիգան տղա ա՞ թե աղջիկ)" … ամեն ծանոթանալուց էլ ասել ա "բարև ձեզ ես Գոմիկն եմ" հա՞… Գոմիկ… Լիգա… հետաքրքիր ա Լիգան իրա երեխին պապու անով ա կնքելու՞ թե նորացված վարյանտով Գեյ ա դնելու անունը… ես մի հատ լավ "նորացված վարյանտ" գիտեմ, բայց չեմ ասի…

Հիմա ինչ Գոմիկովիչը (կամ Գ7իչը) Նիկոլի դեմ ցուցմունք ա տալու՞… շատ հետաքրքիր ա ինչով ա ցուցմունք տալու… պապային էլ թող բերի Մացոն շատ հարցեր ունի տալու…

Մի հարց էլ ես ունեմ Գոմիկին… "քանի՞ երեխա ունենք" և "ձեր մենակ անունն ա՞ Գոմիկ…"
Մեֆ, այս մարդիկ, որոնք հարցաքննվում են որպես վկաներ, իրականում թքած ունեն թե հարցաքննողների, թե դատարանի, թե Նիկոլի, թե այս պետության ու թե բոլորիս վրա։ Եվ գիտե՞ս ինչու։ Այս մարդիկ հասարակության առհամարված խավից են։ Այս մարդիկ Տեր–Պետրոսյանի նախընտրական ծրագիրն էլ չեն կարդացել, որովհետև նրանք կատարյալ անհույս մարդիկ են, նրանք նույնիսկ սկզբունքեր չունեն։ Փոխարենը նրանք ունեն խիստ օգնության կարիք՝ հոգեբանական, ֆինանսական, աշխատանքի, իրենց մարդ զգալու… Իսկ այդ ԲՏ–քը նրանց օգտագործում են։ Սրանք են Սերժի «հենարանը»։
Դատարանում կեղծ վկայություններ տալը քրեորեն պատժելի արարք է, ու ինչպես տեսնում ենք դատարանը իր քյաբաբ դատավորով թեթև է տանում այս վկաների կցկտուր, անհոդաբաշխ մեկը մյուսնին հակասող մտքերը, նրանց անմեղսունակության ու հոգեբուժական փորձաքննության մասին որևէ կողմ չի բարձրաձայնում։ Փոխաները համերաշխ խնդում են այս թշվառների վրա, նրանց կապիկի տեղ են դնում, իսկ վերջում էլի ամենայն հավանականությամբ Նիկոլին նստացնելու են։ Պետք չի այս մարդկանց մեղադրել, նույնն է թե քնած մեկի վրա կարիճ դնողին մեղադրելու փոխարեն կարիճին մեղադրենք։ Ահա և ողջը։