User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գրության համաձայն Նիկոլ Փաշինյանը 26.02.2008թ մինչեւ 07.07.2009թ գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ-ում չի բնակվել: Ըստ այս փաստաթղթի` Փաշինյանը մարտի 1-ին ՀՀ-ում չի եղել, Մյասնիկյանի արձանի մոտ չի եղել, ելույթ չի ունեցել եւ այդիսկ պատճառով չէր կարող զանգվածային անկարգություններ հրահրել: Հիմք ընդունելով ՀՔԾ-ի գրությունը` միջնորդում ենք Քր. օր 225 հոդվածով Փաշինյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը»,- դատավորին դիմեց Լուսինե Սահակյանը:
    Փաստաբանը նաեւ հայտնեց, որ նույն փաստաթղթով դեռ պետք է պարզել, թե ով է իր կողքին ամբաստանյալի կարգավիճակով նստած անձը. «Այս անձը մեզ համար Նիկոլ Փաշինյանն է, իսկ ոստիկանության համար` ոչ»:

    Միանալով իր պաշտպանի միջնորդությանը Նիկոլ Փաշինյանը դատավորին կոչ արեց վերջ դնել «ծաղրուծանակին»` նկատի ունենալով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր քննության չառավ Փաշինյանի պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 12-ին, ժամը 12-ին:
    Ամբողջությամբ այստեղ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (10.11.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը




    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.11.2009), Askalaf (10.11.2009), Grieg (11.11.2009)

  5. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Նիկոլի դատ. Ցուցմունք է տվել Լիգա Գոմիկի Մեսրոպյանը

    Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը հավակնում է ամենաաբսուրդայինը դառնալ մինչ այս եղած բոլոր դատավարություններից:

    Դատավորն այսօր լսել է 3 վկայի, որոնցից երկուսի ցուցմունքները հարուցել են դահլիճի քրքիջը:

    Առաջինը ցուցմունք է տվել նախկին ոստիկան, ներկայումս մատուցող աշխատող Հարություն Ֆարիշյանը, որը հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ: Ըստ ֆարիշյանի Նիկոլ Փաշինյանը հակաօրինական կոչեր չի արել, միայն հորդորել է հավաքվածներին. «Ինչ գտնում եք, պահեք ձեր մոտ, պաշտպանվելու համար»:

    Հաջորդ վկան՝ Էմմա Բեգլարյանը հայտարարել է, թե մարտի 1-ին ժամը 13-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ կոչ արել պաշտպանվել: (Հիշեցնենք, որ Փաշինյանն այդ ժամին Մյասնիկյանի արձանի մոտ ընդհանրապես չի եղել): Վկայի ցուցմունքները կատաղեցրին մեղադրող Կորյուն Փիլոյանին, որ հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց Նիկոլը հրահանգել է «ջարդել ու փշրել»: Վկան խուճապի է մատնվել եւ սկսել բացատրություններ տալ իր հակասական ցուցմունքներին: Ի դեպ, պաշտպանների հարցերին ի պատասխան վկան նշել է, որ մի քանի անգամ մասնակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ կազմակերպված ակցիաներին, երբ մի խումբ կանայք դագաղ էին դրել տան մոտ: Բեգլարյանը խոստովանել է, որ իրեն դրա համար գումար են խոստացել, սակայն խաբել եւ չեն տվել գումարը:

    Հաջորդ վկան՝ Լիգա Գոմիկի Մեսրոպյանը (անձնագրային տվյալներն են-NEWS.am), նախ ստեց, թե ծնվել է 1956թ., թեեւ ծնվել էր 1947թ.: Ըստ այս վկայի՝ ինքը ժամը 13-ի սահմաններում Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր, թե «ջարդեք-փշրեք», իսկ ժողովուրդն էլ ջարդում ու փշրում էր: Այս վկան էլ խուճապի մատնվեց պաշտպանների հարցերից եւ սկսեց րոպեներ առաջ ասածը հերքել: Հարցին, թե անձամբ տեսե՞լ է Նիկոլին, պատասխանեց, թե լսել է ժողովրդից, տեսել է հավաքվածներին ինչ-որ բան ջարդելիս, կրկին պատասխանեց, թե լսել է: Անձամբ միայն Նիկոլ Փաշինյանից լսել է, թե ինչպես էր նա կոչ անում չվախենալ ոստիկաններից:

    Ի դեպ, այսօր դատարան ժամանած 4-րդ վկանան անձնագիր ընդհանրապես չուներ, եւ Մնացական Մարտիրոսյանը նրան հրահանգեց գնալ եւ ինչ-որ մի թուղթ գտնել ու նոր ներկայանալ դատարան:

    Դատավորն այնուհետ հետաձգեց նիստը մինչեւ նոյեմբերի 17-ը, ժամը 12-ը:
    www.news.am

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.11.2009), Chuk (12.11.2009), Kuk (12.11.2009), Mephistopheles (17.11.2009), Nadine (12.11.2009), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), Աբելյան (13.11.2009), Շինարար (12.11.2009), Տրիբուն (12.11.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիգա Գոմիկի Մեսրոպյանը
    Գոմի՞կ… դրա անձնագիրը ես էլ եմ ուզում տեսնել… ոնց, ուրեմն դրա հոր անունը Գոմիկ ա՞… ես արդեն էդ վկայի մանկությունը պատկերացնում եմ… ամեն անգամ ասեել են "էս Գոմիկի տղեն ա (կամ աղջիկը… Լիգան տղա ա՞ թե աղջիկ)" … ամեն ծանոթանալուց էլ ասել ա "բարև ձեզ ես Գոմիկն եմ" հա՞… Գոմիկ… Լիգա… հետաքրքիր ա Լիգան իրա երեխին պապու անով ա կնքելու՞ թե նորացված վարյանտով Գեյ ա դնելու անունը… ես մի հատ լավ "նորացված վարյանտ" գիտեմ, բայց չեմ ասի…

    Հիմա ինչ Գոմիկովիչը (կամ Գ7իչը) Նիկոլի դեմ ցուցմունք ա տալու՞… շատ հետաքրքիր ա ինչով ա ցուցմունք տալու… պապային էլ թող բերի Մացոն շատ հարցեր ունի տալու…

    Մի հարց էլ ես ունեմ Գոմիկին… "քանի՞ երեխա ունենք" և "ձեր մենակ անունն ա՞ Գոմիկ…"

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (18.11.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիգա Գոմիկի Մեսրոպյանը
    հետաքրքիր ա մամայի անունն ի՞նչ ա

  10. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքիր ա մամայի անունն ի՞նչ ա
    Լեզբիկ կամ Լեզբինա ..

  11. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Վկանները չեն ճանաչում Փաշինյանին

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատարան ներկայացած գրեթե բոլոր վկանները դատարանում հայտարարում են, որ չեն ճանաչում Փաշինյանին, սակայն լսել են, որ նա ասել է «զինվեք ինչով կարող եք»:

    Արտաշատի բնակիչ, վկա Լաուրա Մելքոնյանի ասելով` մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է հասել 13.40-ի սահմաններում եւ տեսել, որ Ազատության հրապարակում Դավիթ Շահնազարյանը եւ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը բանակցում են: Փաշինյանի պաշտպաններն այդպես էլ չկարողացան Լաուրա Մելքոնյանից պարզել, թե նա Մյասնիկյանի արձանի մոտ է եղե՞լ, թե՞ Ազատության հրապարակում: «Այ ցավդ տանեմ, նենց հարցեր ես տալիս, ո՞նց հիշեմ»,- զայրացած փաստաբանին ասաց Մելքոնյանը:

    Նա դատարանին հայտնեց, որ պարբերաբար մասնակել է Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքներին, իսկ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է եկել` պարզելու, թե Տեր-Պետրոսյանը գալու է, թե՞ ոչ:

    «Ես տեսա, որ Փաշինյանը միկրոֆոնը ձեռքին ժողովրդին ասում էր` մնացեք ձեր տեղերում մինչեւ Տեր-Պետրոսյանը գա` հաղթենք: Մնացի մինչեւ իրիկուն` 21.40-ը, հետո գնացի, որովհետեւ Արտաշատի վերջին ավտոբուստ էդ ժամին ա Երեւանից գնում»:
    Վկա Լաուրա Մելքոնյանն այն կինն է, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ նաեւ հայտարարել էր, որ ոստիկանները երեխա են սպանել: Ի դեպ, 2008թ. դեկտեմբերին «Ա1+»-ը Մյասնիկյանի արձանի հարակից այգում առիթ է ունեցել տիկին Մելքոնյանին նկարահանել նստարանին վրա հանգստանալիս:

    Այսօր դատարանում վկայություն տվեց Կարեն Կոստանյանը, որն յուրաքանչյուր նախադասությունից հետո ծիծաղում էր: Նա մարտի 1-ին բարձրացել է ոստիկանության «Վիլիսի» վրա` տեղի ունեցածն ավելի լավ տեսնելու համար. «Այդ օրը երեխաներիս կրկես պիտի տանեի, տեսա, խառն է, զանգեցի ասեցի, որ չգան: Ես ոսկու շուկայում եմ աշխատում, ինձ մոտ էր, հետաքրքրության համար գնացի նայելու: «Փաշինյանին չեմ ճանաչում, բայց նա հայտարարեց, որ ով-ինչով կարող է թող պաշտպանվի: Մի պահ ես էլ ուզում փայտ վերցնեի, ոչ ոքի չէի ճանաչում, հետո գնացի տուն»:
    Այսօր դատարանում ցուցմունք տվեց մարտի 1-ին թալանին մասնակցելու համար 4 տարի պայմանական դատապարտված Լավրենտի Գալստյանը: «Չեմ ճանաչում, անձամբ իմ հարազատը չի, բայց նենց տեսել եմ»,- Փաշինյանին տեսնելով` ասաց վկան: Գալստյանը Մալաթիայի շուկայում բանվոր է եղել եւ պարբերաբար մասնակցել է Ազատության հրապարակի շուրջօրյա ցույցերին: Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է գնացել «Մալաթիա» շուկայի աշխատակից Գաբրիել Գաբրիելյանի ցուցումով` մոտ 100-150 աշխատակիցներով: «Իրիկունը, որ մլիցեքը եկան, ժողովուրդը քարեր, փետեր էր շպրտում: Ես էլ էի շպրտում: Մարդ չկար, որ մեզ ասեր` ինչ անենք: Մեզ պետք էլ չէր բան ասել, ժողովուրը գիտեր ինչ անել»:

    Իր ասելով` երեկոյան, մի կնոջ է տեսել ձեռքին արկղ. «Էդ կինը ասեց խանութ են ջարդել, գնացեք, դուք էլ բան ման բերեք, կերեք: Ես անձամբ չէի ջարդի էդ խանութը, բայց որ ջարդած էր` գնացի բերեցի, որ ժողովուրդը ուտի: Հետո թղթեր ներկայացրեցի, որ հայրս ծանր հիվանդ է, իսկ կինս` հղի, ինձ ազատեցին»:

    Փաշինյանի դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 19-ի, ժամը 12.00-ին:
    Հիշեցնենք, որ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 225 հոդվածով` մարտի 1-ի դեպքերի եւ Քր. օր 316 հոդվածներով` 2008թ. հոկտեմբերի դեպքերի առիթով:
    www.a1plus.am

  12. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզբիկ կամ Լեզբինա ..
    Արալեզ:
    էսպես չի մնա

  13. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոմի՞կ… դրա անձնագիրը ես էլ եմ ուզում տեսնել… ոնց, ուրեմն դրա հոր անունը Գոմիկ ա՞… ես արդեն էդ վկայի մանկությունը պատկերացնում եմ… ամեն անգամ ասեել են "էս Գոմիկի տղեն ա (կամ աղջիկը… Լիգան տղա ա՞ թե աղջիկ)" … ամեն ծանոթանալուց էլ ասել ա "բարև ձեզ ես Գոմիկն եմ" հա՞… Գոմիկ… Լիգա… հետաքրքիր ա Լիգան իրա երեխին պապու անով ա կնքելու՞ թե նորացված վարյանտով Գեյ ա դնելու անունը… ես մի հատ լավ "նորացված վարյանտ" գիտեմ, բայց չեմ ասի…

    Հիմա ինչ Գոմիկովիչը (կամ Գ7իչը) Նիկոլի դեմ ցուցմունք ա տալու՞… շատ հետաքրքիր ա ինչով ա ցուցմունք տալու… պապային էլ թող բերի Մացոն շատ հարցեր ունի տալու…

    Մի հարց էլ ես ունեմ Գոմիկին… "քանի՞ երեխա ունենք" և "ձեր մենակ անունն ա՞ Գոմիկ…"
    Մեֆ, այս մարդիկ, որոնք հարցաքննվում են որպես վկաներ, իրականում թքած ունեն թե հարցաքննողների, թե դատարանի, թե Նիկոլի, թե այս պետության ու թե բոլորիս վրա։ Եվ գիտե՞ս ինչու։ Այս մարդիկ հասարակության առհամարված խավից են։ Այս մարդիկ Տեր–Պետրոսյանի նախընտրական ծրագիրն էլ չեն կարդացել, որովհետև նրանք կատարյալ անհույս մարդիկ են, նրանք նույնիսկ սկզբունքեր չունեն։ Փոխարենը նրանք ունեն խիստ օգնության կարիք՝ հոգեբանական, ֆինանսական, աշխատանքի, իրենց մարդ զգալու… Իսկ այդ ԲՏ–քը նրանց օգտագործում են։ Սրանք են Սերժի «հենարանը»։
    Դատարանում կեղծ վկայություններ տալը քրեորեն պատժելի արարք է, ու ինչպես տեսնում ենք դատարանը իր քյաբաբ դատավորով թեթև է տանում այս վկաների կցկտուր, անհոդաբաշխ մեկը մյուսնին հակասող մտքերը, նրանց անմեղսունակության ու հոգեբուժական փորձաքննության մասին որևէ կողմ չի բարձրաձայնում։ Փոխաները համերաշխ խնդում են այս թշվառների վրա, նրանց կապիկի տեղ են դնում, իսկ վերջում էլի ամենայն հավանականությամբ Նիկոլին նստացնելու են։ Պետք չի այս մարդկանց մեղադրել, նույնն է թե քնած մեկի վրա կարիճ դնողին մեղադրելու փոխարեն կարիճին մեղադրենք։ Ահա և ողջը։
    Si vis pacem, para bellum

  14. #10
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    այսօրվա նիստից
    Նիկոլը կասի' ո՞ւր էր
    13:09 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀՀ Վարչական դատարանում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հայցի լսումն ընդդեմ ՀՀ ոստիկանության:

    Փաշինյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Իջեւանի անձնագրային բաժնին' իրեն տրամադրել պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ տեղեկանքը' վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին:

    Ոստիկանությունը տեղեկանք չի տրամադրել, պատճառաբանությամբ, թե Փաշինյանը 2008 փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ բացակայել է հանրապետությունից:

    Դատավարությանը մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա իր հայցադիմումում միջնորդել էր ապահովել իր ներկայությունը:

    Դատավարության հենց սկզբում Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է դատական նիստը տեսա-ձայնանկարահանել: Գործը քննող Արծրունի Միրզոյանը հեռացել է խորհրդակցական սենյակ' միջնորդությունը քննարկելու համար:

    Նշենք, որ դատարանի շենքը շրջափակված է ոստիկաններով: Իսկ դատական նիստը տեղի է ունենում ոչ թե Վարչական, այլ Վերաքննիչ Քրեական դատարանի շենքում:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  15. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, այս մարդիկ, որոնք հարցաքննվում են որպես վկաներ, իրականում թքած ունեն թե հարցաքննողների, թե դատարանի, թե Նիկոլի, թե այս պետության ու թե բոլորիս վրա։ Եվ գիտե՞ս ինչու։ Այս մարդիկ հասարակության առհամարված խավից են։ Այս մարդիկ Տեր–Պետրոսյանի նախընտրական ծրագիրն էլ չեն կարդացել, որովհետև նրանք կատարյալ անհույս մարդիկ են, նրանք նույնիսկ սկզբունքեր չունեն։ Փոխարենը նրանք ունեն խիստ օգնության կարիք՝ հոգեբանական, ֆինանսական, աշխատանքի, իրենց մարդ զգալու… Իսկ այդ ԲՏ–քը նրանց օգտագործում են։ Սրանք են Սերժի «հենարանը»։
    Դատարանում կեղծ վկայություններ տալը քրեորեն պատժելի արարք է, ու ինչպես տեսնում ենք դատարանը իր քյաբաբ դատավորով թեթև է տանում այս վկաների կցկտուր, անհոդաբաշխ մեկը մյուսնին հակասող մտքերը, նրանց անմեղսունակության ու հոգեբուժական փորձաքննության մասին որևէ կողմ չի բարձրաձայնում։ Փոխաները համերաշխ խնդում են այս թշվառների վրա, նրանց կապիկի տեղ են դնում, իսկ վերջում էլի ամենայն հավանականությամբ Նիկոլին նստացնելու են։ Պետք չի այս մարդկանց մեղադրել, նույնն է թե քնած մեկի վրա կարիճ դնողին մեղադրելու փոխարեն կարիճին մեղադրենք։ Ահա և ողջը։
    Ապեր, իմ կարծիքով պրոբլեմը ոչ էդ վկաների մեջ ա, ոչ դատավորների ոչ փաստաբանների ոչ էլ սերժիկների մեջ… պրոբլեմն էն ա որ մեր հասարակությունը (սփուռքն էլ հետը) անվրդոհվ նայում են էս ամեն ինչին, մտավորականությունը ոչ մի բառ չի ասում ու էս ամեն ինչը շատ բնական ա ընդունվում… պրոբլեմն էն ա որ էդ "տականքների" ու մտավորականության (նաև հասարակության) միջև տարբերությունն այնուամենայնիվ էդքան էլ մեծ չի… Սոսի ու Մսրյանի (Շառլի) տարբերությունը սրանցից ի՞նչն ա… ես կասեի ոչինչը

    …էս տեսակի տականք ամեն տեղ էլ կա… ես կասեի ավելի վատն էլ կա ու սրանք չեն վարկաբեկում մեզ…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 19.11.2009, 13:27:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (19.11.2009)

  17. #12
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, իմ կարծիքով պրոբլեմը ոչ էդ վկաների մեջ ա, ոչ դատավորների ոչ փաստաբանների ոչ էլ սերժիկների մեջ… պրոբլեմն էն ա որ մեր հասարակությունը (սփուռքն էլ հետը) անվրդոհվ նայում են էս ամեն ինչին, մտավորականությունը ոչ մի բառ չի ասում ու էս ամեն ինչը շատ բնական ա ընդունվում… պրոբլեմն էն ա որ էդ "տականքների" ու մտավորականության (նաև հասարակության) միջև տարբերությունն այնուամենայնիվ էդքան էլ մեծ չի… Սոսի ու Մսրյանի (Շառլի) տարբերությունը սրանցից ի՞նչն ա… ես կասեի ոչինչը

    …էս տեսակի տականք ամեն տեղ էլ կա… ես կասեի ավելի վատն էլ կա ու սրանք չեն վարկաբեկում մեզ…
    Մեֆ ջան ժողովուրդը լուրջ զբաղված է...Orange-ի սպասրկամն կենտրենների դիմաց բա ով անիմաստ, աննպատակ, ժամերով, օրերով իրան կոտորի, կռիվ անի, հերթում բազառ անի: Ամեն օր "կիլոմտրով" հերթ ա է...Տենց լուրջ հարցեր ա լուծում էս ազգը: Թե չէ հայ-թուրքական, Ղարաբաղի հարց, ժողովրդավարություն տենց մանր մունր բանեով ստեղ չեն զբավում: Գաիր մի հատ ազգ իմ փառապանծին տեսնեիր ու ափսոսաիր...

    Մտավորական բառը մոտս հակակրանք է առաջացնում, ոնց որ ասես շնչավոր ունիտազ...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (19.11.2009), Քամի (19.11.2009)

  19. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԱԾ-ի 5 սկավառակները չեն կարող ապացույց դիտվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով: Քր. դատ. Օր.-ի համաձայն` անթույլատրելի են այն բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել անհայտ աղբյուրից: ԱԱԾ-ն Հատուկ քննչական ծառայությանը 5 սկավառակ ներկայացնելով` չի նշել, թե որտեղից եւ ինչ միջոցներով է այն ձեռք բերել:

    Նիկոլ Փաշինյանի փաստաբաններն այսօր դատարանին միջնորդեցին անթույլատրելի ճանաչել այդ ապացույցները: Փաշինյանի փաստաբանների միջնորդությունը այնքան զայրացրեց մեղադրող Կորյուն Փիլոյանին, որ նա բղավելով ասաց, թե փաստաբանների տրամաբանությամբ, դեպքի վայրի իրերը նույնպես չի կարելի ապացույց օգտագործել, քանի որ անհայտ է, թե դրանք, ովքեր այդտեղ թողել:
    «Ես չեմ հասկանում Փիլոյանին: Օրենսդրության հետ չի կարելի վիճել, քանի որ այն շատ հստակ է ասում, որ պետք է ստուգվի ձեռք բերման աղբյուրը»,-ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը:

    Սկավառակները, որոնք մեղադրող կողմը հիմք է ընդունել Փաշինյանին մեղադրանք առաջադրելու համար, ներկայացվել են առանց փաթեթավորման:

    «Դա հնարավորություն է ՀՔԾ-ին այն մոնտաժելու համար: Այն հատվածները, որոնք ձեռնտու չի եղել քննիչին, մոնտաժել է կամ ասել, թե լավ չի լսվում եւ այդ տեսքով էլ ուղարկել են դատարան»,- այսօր «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը:

    Փաշինյանի փաստաբանները այսօր դատարանին ներկայացրեցին ԱԱԾ-ի ներկայացրած 5 սկավառակներում Նիկոլ Փաշինյանի մոնտաժված խոսքը: Օրինակ, մոնտաժել են, երբ Մյասնիկյանի արձանի մոտ Փաշինյանը տեսնելով, որ երիտասարդները կիսակառույցից ձողեր են պոկում ասում է. «Տղերք, վտանգավոր բան եք անում, կգցեք ժողովրդի վրա: Հասկանում եմ, երիտասարդ եք, գրգռված եք, բայց գրգռված գլխով հաղթանակ չենք տանի: Հանգիստ եղեք, հավասարակշռված սադրանքների մի տրվեք», եւ այլն:

    «Նույնիսկ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Ավելին, մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները լրացուցիչ անգամ ապացուցեցին, որ Փաշինյանը անազատության մեջ է քաղաքական հետապնդման արդյունքում»,- ասաց Լուսինե Սահակյանը:
    Այսօրվա նիստի ավարտին Փաշինյանի փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին գրավոր տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 14-ից 18-ը նրանք պետք է մասնակցեցն «Փաստաբանները փաստաբանների համար» միջազգային ծրագրին: Դատավորը հաշվի առանելով այդ փաստը` Նիկոլ Փաշինյանի հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերի 21-ին` ժամը 11.00-ին:http://a1plus.am/am/politics/2009/12/11/nikol-pashinyan

  20. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Էս թեման փոքր-ինչ բարձիթողի վիճակում է հայտնվել
    Վերջին նորությունը.

    Քիչ առաջ մեղադրող Կորյուն Փիլոյանը պահանջեց 8 տարվա ազատազրկման դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

    Ներկայացնելով իր մեղադրական ճառը` մեղադրողը պահանջեց Նիկոլ Փաշինյանին 6 տարվա ազատազրկման դատապարտել 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 2,5 տարի՝ 316 հոդվածի 1-ին մասով (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): (Դատախազը գումարել էր եւ միջինացրել պատժաչափը-խմբ)

    Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման փոքր-ինչ բարձիթողի վիճակում է հայտնվել
    Վերջին նորությունը.


    Աղբյուր՝ Ա1+
    Չորս տարի են տալու Նիկլոին, երկուսը պայմանական, երկուսը լրիվ: Կես տարին նտսել ա, մեկ ու կես էլ կնստի:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •