User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական դատավարության հենց առաջին օրը' այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը ցույց տվեց, որ պատրաստ է դատավարությունը տանել նույն «7-ի գործի» սցենարով: 2 ժամ ինքն իր հետ խորհրդակցական սենյակում խորհրդակցելուց հետո Մարտիրոսյանը մերժեց իր ինքնաբացարկի վերաբերյալ Փաշինյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը:

    Մնացական Մարտիրոսյանն այսօր նաեւ հնարավորություն չտվեց Փաշինյանին եւ նրա փաստաբաններին խորհրդակցել իրենց հետագա անելիքների մասին: Փաստաբանն ընդամենը 5 րոպե ընդմիջում էր խնդրել' նշելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալի աշխատելու հնարավորություն չունեն, քանի որ ամեն ինչ ձայնագրվում է, եւ հնարավոր չէ պահպանել պաշտպանության համար անհրաժեշտ գաղտնիությունը:

    Մարտիրոսյանը ընդհանրապես հրաժարվեց քննարկել Փաշինյանի պաշտպանի միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ վաղը' ժամը 12.00-ն: Փաշինյանը դատավորին խորհուրդ տվեց ձեւականությունների հետեւից չընկնել միանգամից հրապարակել իր դատավճիռը: Փաշինյանի դատավարության ընթացքում դատարանի բակում ոստիկաններն ու ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հասցրել էին բախվել: Ոստիկանները հավաքվածներից փորձել են վերցնել նրանց պաստառները, որոնց վրա գրված են եղել «Ազատություն», «Նիկոլ մենք քեզ հետ ենք» եւ այլն:

    Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարի ձեռքից պաստառը փորձել է վերցնել ՊՊԾ պետ Ռոբերտ Մելքոնյանը: «Իմ պաստառի վրա գրված էր' «Ամոթ այն ոստիկաններին, ովքեր կեղծ ցուցմունքներ են տալիս»: Իմ ձեռքից պաստառը վերցրեցին եւ պատռեցին»,- «Ա1+»-ին ասաց պարոն Գասպարին:

    Ռոբերտ Մելքոնյանը նրա ձեռքից վերցրեց եւ պատռեց նաեւ տեղի ունեցած վերաբերյալ Գասպարի կազմած արձանագրությունը, որը նա պատրաստվում էր ներկայացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

    Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիան դատարանի բակում այսօր շարունակվեց այնքան ժամանակ մինչեւ հավաքվածները համոզվեցին, որ ոստիկանական մեքենան Փաշինյանին տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:
    Աղբյուր՝ Ա1+


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (20.10.2009), Norton (20.10.2009), Rammer (20.10.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ի դեպ էդ վիդեոյում 3:03-3:09 ու 3:18-3:24 ընթացքում երևացող մայորը, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, հրաշալի ոստիկան է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.10.2009), Kuk (20.10.2009), Rammer (21.10.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Հերթը հասավ Փիլոյանի ինքնաբացարկին
    13:35 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



    «Հայկական ժամանակ» օրաթերթին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունն այսօր շարունակվեց դատախազ Կորյուն Փիլոյանի ինքնաբացարկի պահանջով:

    «Մարտի 1-ի մյուս սպանությունների բացահայտման մասին էլ չեմ խոսում: Փիլոյանը եւ իր ընկերները, իրենց դարակներում պահելով մարտի 1-ի նյութերը, քրեական գործեր են ստեղծագործում' քրեական աբսուրդի ժանրով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջեց իր քրեական գործից հեռացնել Փիլոյանին:

    Հիշեցնելով, որ նախաքննության մարմինը, որի ներկայացուցիչն է Փիլոյանը մինչ օրս չի բացահայտել, թե «Չերյոմուխա-7»-ից ո՞ր ոստիկանը ո՞ւմ է սպանել:

    Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հիշեցրեց, որ Կորյուն Փիլոյանը ղեկավարել է դատախազների այն խումբը, որ զբաղվում էր 2008թ. ընտրությունների եւ կեղծիքների առիթով հարուցված քրեական գործերը:

    «Նաեւ նախաքննության մարմինն է ընդունում, որ մարտի 1-ի առիթով հարուցված քրեական գործերը 2008թ. կեղծված ընտրությունների հետեւանք են: Եթե պարոն Փիլոյանը չի կարողացել պատշաճ վերահսկողություն իրականացնել 2008թ. ընտրությունները կեղծելու գործերով, նա չի կարող օբյեկտիվ լինել նաեւ այս գործով: Փիլոյանը այն դատախազը չէ, որ այս գործով անցնի: Նա պետք է հրաժարվի այս գործից»,- ասաց Լուսինե Սահակյանը:

    Կորյուն Փիլոյանը հրաժարվեց ինքն իր ինքնաբացարկի մասին որեւէ բան ասել եւ միայն նշեց, որ Լուսինե Սահակյանի խոսքի մեջ ճշմարտություն կա եւ դա վերաբերում է միայն նրան, որ ինքը ղեկավարել է 2008թ. ընտրությունների կեղծիքների վերաբերյալ հարուցված գործերով զբաղվող դատախազներին:

    Փիլոյանի փոխարեն խոսեց Փաշինյանի գործով երկրորդ մեղադրողը' Հարություն Հարությունյանը. «Բացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման»:

    Կորյուն Փիլոյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը քննելու համար Մնացական Մարտիրոսյանը 2 ժամով ընդմիջում հայտարարեց: Հիշեցնենք, որ երեկ նա արդեն մերժել է իրեն ներկայացրած Փաշինյանին եւ նրա պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը:

    Ի դեպ, այսօր Շենգավիթի դատարանի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության ներկայացուցիչներն ու առաջնորդները: Ոստիկանների թիվն այսօր գերազանցում է հավաքվածներից:

    Խստացվել է դատարան մուտք գործելու կարգը:
    Աղբյուր՝ Ա1+

    Ա1+-ում դեռևս տեղ չի գտել, բայց տեղեկացնեմ, որ ինքնաբացարկի միջնորդությունն արդեն իսկ մերժվել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ստորև ներկայացնում եմ երեկվա դատական նիստի սկզբում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ելույթը.

    Հայաստանի ժողովրդին որպես «7-ի գործ» հայտնի` մտացածին ֆարսի դատաքննության ժամանակ Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը «հարստացրեց» 314 պրիմ 1 հոդվածով, որը վերնագրված է` «Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները»։ Այդ նորամուծությունը դատավորին հնարավորություն է տալիս մեղադրվող անձին հեռացնել դատական նիստերի դահլիճից եւ դատական քննությունը անցկացնել նրա բացակայության պայմաններում։

    Միեւնույն ժամանակ, Քրեական դատավարության օրենսգրքում կատարվեցին այնպիսի փոփոխություններ, որոնք մեղադրվող անձի պաշտպաններին պարտադրում են նրա բացակայությամբ, այսինքն` ի հեճուկս պաշտպանյալի շահերի, մասնակցել դատական նիստին։ Բացի այս, ներդրվել է այսպես կոչված «հարկադիր պաշտպանի ինստիտուտ», ըստ որի` դատարանը կարող է մեղադրվող անձի բացակայությամբ եւ առանց նրա համաձայնության պաշտպան նշանակել եւ իր նշանակած պաշտպանի հետ անցկացնել «մրցակցային» դատավարություն։

    «7-ի գործով» դատաքննության ժամանակ իշխանությունները օրենքի ուժ ստացած այս ապօրինությունները կիրառեցին իմ ընկերների դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելուց, դրա քաղաքական հետապնդման բնույթից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։ Քանի որ այդ էժան եւ անհաջող փորձի կրկնությունը բացառված չէ նաեւ այս դատավարության ընթացքում, հարկ եմ համարում հայտարարել.

    Արդեն իսկ ընդգծել եմ, որ դատական այս քննության ընթացքում մտադիր եմ պահպանել ֆորմալ դատավարական կանոնները։ Բայցեւայնպես, եթե դատարանը իմ նկատմամբ որեւէ պատրվակով դատավարական որեւէ սանկցիա կկիրառի եւ ինձ կհեռացնի դատական նիստերի դահլիճից, նույն պահից հրաժարվում եմ ցանկացած պաշտպանից, ով իմ բացակայությամբ որպես իմ պաշտպան կմասնակցի տվյալ գործով դատական քննությանը։ Նույն կերպ` հրաժարվում եմ ցանկացած պաշտպանից, ում դատարանը, առանց իմ համաձայնության, կփորձի գործում ներգրավել որպես իմ պաշտպան։

    Հարկ եմ համարում նաեւ ընդգծել.

    Այս դատավարությունը դեռեւս 2007 թվականի հոկտեմբերի 23-ին իմ ընկերների եւ իմ նկատմամբ ծայր առած քաղաքական հետապնդումների, ահաբեկումների հերթական դրսեւորումն է, որի նպատակը մեզ հարկադրելն է` հրաժարվել մեր քաղաքական սկզբունքներից, կարծիքներից, աշխարհայացքից, քաղաքական եւ լրագրողական գործունեությունից։ Մեզ փորձում են հարկադրել` չնկատելու տալ երկրում օր օրի ահագնացող լկտիությունն ու ապօրինությունը, կոռուպցիան եւ կաշառակերությունը, օլիգարխիկ եւ կրիմինալ բեսպրեդելը, իշխանության` բռնազավթված լինելը, երկրի, ազգային հարստության փոշիացումն ու թալանը, տնտեսական եւ քաղաքական հետապնդումները եւ համակերպվել այդ ամենի գոյության հետ։

    Որպես Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացի, որպես լրագրող եւ քաղաքական գործիչ, որպես երեք երեխաների հայր, որպես Հայաստանի ժողովրդի նվիրված զավակ` հայտարարում եմ.

    Որեւէ սպառնալիքի ներքո չեմ ընկրկի հանցավոր իշխանության, բեսպրեդելի եւ լկտիության առաջ, հանուն արդարության, օրինականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ։

    Սույն հայտարարությունը անում եմ ի գիտություն դատարանի, ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների, ի գիտություն հանրության։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.10.2009, 14:13:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (21.10.2009), Rammer (21.10.2009)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    ԻՆչպես վերևի գրառումների մեջ մեջբերվել էր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկվա դատական նիստի ժամանակ միացել էր իր փաստաբանների՝ դատավորի ինքնաբացարկի պահանջին: Ստորև ներկայացնում եմ Փաշինյանի խոսքն ամբողջովին.

    Միանալով իմ պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի` դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ` տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անաչառությունը ողջամիտ կասկածներ է հարուցում նաեւ հետեւյալ հիմքերով.

    1. Մնացական Մարտիրոսյանը առաջին ատյանի դատավոր է նշանակվել 1999 թ. դեկտեմբերին` նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 37.3 տոկոսը ՀՀ նախագաh համարվող անձին համարել է կոռումպացված, 18 տոկոսը` չկոռումպացված, 44.5 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 67.4 տոկոսը Հայաստանի նախագահին, այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, համարել է կոռումպացված։

    2. Մնացական Մարտիրոսյանը դատավոր է նշանակվել ՀՀ արդարադատության խորհրդի ներկայացմամբ։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 43.2 տոկոսը Արդարադատության խորհրդին համարել է կոռումպացված, 21.7 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 35.1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 66.4 տոկոսը Արդարադատության խորհուրդը համարել է կոռումպացված պետական մարմին։

    3. Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է առաջին ատյանի դատավոր։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 30.5 տոկոսը ՀՀ առաջին ատյանի դատարանները համարել են կոռումպացված պետական կառույց, 24.5 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 44.9 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տված ՀՀ քաղաքացիների 55.2 տոկոսը ՀՀ 1-ին ատյանի դատարանները համարել է կոռումպացված կառույց։

    Հարցումը անցկացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում։ Նույն հարցման «Մեթոդաբանություն» բաժնից տեղեկանում ենք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները եւ ընկալման համաթվերը ստացել են համաշխարհային ճանաչում` որպես կոռուպցիայի մակարդակը չափելու վստահելի քանակական միջոցներ։ Ասել է թե` հիշատակված թվերը արտահայտում են վերը նշված պետական ինստիտուտներում կոռուպցիայի տարածման մակարդակը։

    Այսպիսով, Մնացական Մարտիրոսյանը, կոռումպացված պետական կառույցի ներկայացմամբ, կոռումպացված անձ-ինստիտուտի կողմից կոռումպացված դատական ատյանի պաշտոնատար սուբյեկտի կարգավիճակ ստացած անձ է եւ հաջողությամբ գործում է կոռումպացված ատյանի ներսում, ինչը ողջամիտ կասկածներ է հարուցում, որ նա իր համար հարազատ կոռուպցիոն բուրգի շահերը ավելի բարձր է դասում, քան Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, քանի որ կոռուպցիայի հիմնական բնորոշումը անձնական, խմբակային եւ մաֆիոզ շահերի, օգուտի գերակայությունն է օրենքի, Սահմանադրության, արդարության նկատմամբ։

    2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, մասնավորապես, որ ընկած են սույն վարույթի հիմքում, Հայաստանում գործող համակարգված կոռուպցիոն բուրգի արգասիք են եւ հետեւանքը այն բանի, որ պետական ինստիտուտների կոռումպացվածության պատճառով Քաղաքացիների օրինական շահերի եւ իրավունքների պատշաճ, իրավական պաշտպանությունը դառնում է անհնար։

    ԵԽԽՎ` 2008 թվականի ապրիլի 17-ին ընդունած 1609 բանաձեւում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները։ Մասնավորապես, մեջբերում եմ. «Դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաեւ ընտրական գործընթացում»։

    «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում-2006» հարցման մասնակիցների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը եւ ասել, որ կոռուպցիայի ներկա իրավիճակի համար պատասխանատվություն են կրում երկրի նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, իրավապահ մարմինները, դատարանները։ Տվյալ դատարանի կողմից վարույթ ընդունված 62204709 քրեական գործի օբյեկտիվ հանգամանքներն առաջացել են կոռումպացված ընտրական համակարգի, կոռումպացված նախագահի, կոռումպացված կառավարության, կոռումպացված ԱԺ-ի, կոռումպացված իրավապահ մարմինների, կոռումպացված դատարանների գործունեության հետեւանքով։ Մարտիմեկյան սպանդը իրականացվել է կոռումպացված նախագահի հրամանով, կոռումպացված կառավարության կողմից ձեւավորված օրինական եւ ապօրինի զինված խմբավորումների միջոցով, կոռումպացված ԱԺ-ն արտակարգ դրություն մտցնելու համաձայնությամբ քաղաքական հետապնդումների, հալածանքների ֆոն է ստեղծել, կոռումպացված իրավապահ մարմինները իմ ընկերներին եւ ինձ շինծու եւ ապօրինի մեղադրանքներ են առաջադրել, եւ հիմա կրկին եկել է կոռումպացված դատարանի գործելու հերթը, որի հիմնական գործառույթը 2008-ի մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունը իրեն ծնած կոռումպացված նախագահի ուսերից վերցնելն է եւ ուրիշների վրա բարդելը։

    Դատավոր Մնացական Մարտիրոսյանը սույն գործի վարույթի ընթացքում արդեն իսկ հասցրել է ապացուցել իր հավատարմությունը վերը նկարագրված կոռուպցիոն բուրգին եւ ողջամիտ կասկածներ է հարուցել իր անկողմնակալության նկատմամբ։ Այդ մասին իմ պաշտպանը արդեն նշեց, բայց ես նույնպես կուզենայի հպանցիկ անդրադառնալ մի քանի նրբությունների։ Մասնավորապես.

    1. Սույն քրեական գործի դատական քննություն նշանակելու մասին 12.10.09-ին կայացրած որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` պատճառաբանելով, թե ազատության մեջ մնալու դեպքում` մեջբերում եմ. «վարույթ իրականացնող մարմնից Նիկոլ Փաշինյանի թաքնվելու հավանականությունը բարձր է»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը չնկատելու է տվել այն հանգամանքը, որ 1.3 տարի ընդհատակում գտնվելուց հետո իմ անձնական որոշմամբ այցելել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, եւ միայն իմ այդ որոշման արդյունքում է հնարավոր դարձել տվյալ վարույթի դատական քննությունը։ Այսինքն` տրամաբանությունը եւ փաստերը հուշում են, որ եթե այս դատական վարույթը տեղի է ունենում, ապա տեղի է ունենում միայն իմ ցանկության շնորհիվ։ Եթե ես չցանկանայի, եւ դա ապացուցվեց 1.3 տարվա ընթացքում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, բոլոր հնարավոր եւ անհնար օպերատիվ մարմինները, այդ թվում եւ` նրանց օգնող օլիգարխների սափրագլուխները, ի վիճակի չէին հայտնաբերել ինձ եւ ձերբակալել, որովհետեւ չունեին դրա համար անհրաժեշտ ինտելեկտուալ պաշարները։ Մարդկային տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ 1.3 տարի հաջողությամբ ընդհատակում գտնված, այսինքն` ՀՀ կոռումպացված իրավապահ մարմինների համար անհասանելի անձը ինքնակամ բանտ է տեղափոխվում` վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու չարամիտ դիտավորությամբ։ Ճշմարտությունն այն է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որպես կոռումպացված դատական համակարգի ներկայացուցիչ, իրավասու չէ լուծել իմ խափանման միջոցի հարցը եւ կայացրել է այնպիսի որոշում, որ իրեն հանձնարարվել է։

    2. Նույն որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատակոչի ենթակա անձանց ցանկը թողել է անփոփոխ` չնկատելու տալով այն հանգամանքը, որ տվյալ գործում առանցքային նշանակություն ունեցող մի քանի վկաներ դատակոչված չեն։

    3. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը իմ դեմ հարուցված մեղադրանքներ պարունակող այս գործը վարույթ է ընդունել ի հեճուկս այն բանի, որ մեղադրական եզրակացության մեջ ինձ մեղսագրվում են արարքներ, որոնց մասին ապացույցներ քրեական գործի նյութերում առկա չեն։

    Այս ամենը ողջամիտ կասկածներ է հարուցում տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անկողմնակալության հարցում, ինչպես նաեւ` ներքին համոզմունք, որ տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն։ Վերը նշված գործողությունները վկայում են, որ իմ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդեն իսկ ունի ձեւավորված ներքին համոզմունք։ Այսինքն` պարտադրված ներքին համոզմունք։ Սրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ 22.06.09-ին կայացրած դատավճռում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ավելի քան տասնյակ անգամ հիշատակել է իմ անունը` մեղադրական ենթատեքստով, ասել է թե` արդեն իսկ նաեւ իմ նկատմամբ է դատավճիռ կայացրել։

    Այսպիսով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող տվյալ գործով լինել անկողմնակալ, ապահովել դատավարության կողմերի հավասարությունը դատարանի եւ օրենքի առջեւ, ինչպես նաեւ դատարանի անկախությունը։

    Ելնելով վերը նշվածից` ես միանում եմ իմ պաշտպանների միջնորդությանը եւ միջնորդում եմ դատավոր Մնացական Մարտիրոսյանին` ինքնաբացարկ հայտնել։ Ուզում եմ նաեւ հույս հայտնել, որ իմ այս ելույթը դատախազության ներկայացուցիչներին եւ դատավորին հոգեխանգարմունքի մեջ չի գցի։ Շնորհակալություն։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (21.10.2009)

  10. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.10.2009), murmushka (21.10.2009), Norton (22.10.2009), Հանուման (22.10.2009), Տրիբուն (22.10.2009)

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշեց, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը չպետք է հեռացվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունից:

    Դատավոր Մարտիրոսյանը 2 եւ կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո' մերժեց Փիլոյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը եւ կողմերին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ըստ էության' դատավարությունը սկսվեց:

    Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը այսօր մանրամասն ներկայացրեց եւ հիմնավորեց, որ Փաշինյանին առաջադրված երկու' Քր. Օր 225 եւ 316 հոդվածներով հանցակազմը բացակայում է: Փաստաբանը գտնում է, որ 2008թ. Մարտի 1-ին ընդհանրապես զանգվածային անկարգություններ չեն եղել. «Զանգվածային անկարգությունների բացակայության պայմաններում ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ էլ որեւէ մեկը չէր կարող լինել այդ անկարգությունների կազմակերպիչը: Եթե Փաշինյանին մեղադրանք են առաջադրել 225 հոդվածի առաջին մասով, ապա այն պետք է հիմնավորվի փաստերով եւ ոչ թե ընդհանրական լինի»:

    Խոսելով Քր. Օր. 316 հոդվածի մասին' փաստաբանը նշեց, որ «Այդ հոդվածի կիրառման հիմքը ՀՀ-ում դրվեց 2007թ. հոկտեմբերին: Այս հոդվածը առաջադրում են ոստիկաններից տուժածներին' ոստիկաններին պատասխանատվությունից ազատելու համար»:

    Ընդգծելով, որ առաջադրված մեղադրանքներն ապացուցող որեւէ հիմք չկա' Երվանդ Վարոսյանը դատավոր Մարտիրոսյանից պահանջեց կարճել Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Դատավոր Մարտիրոսյանը փաստաբանի միջնորդությունը համարեց ժամանակավրեպ եւ թողեց առանց քննարկման:

    Փաշինյանի փաստաբանները դատավորից 10 րոպե ժամանակ խնդրեցին' իրենց հետագա քայլերի մասին խորհրդակցելու համար: Թեեւ Մնացական Մարտիրոսյանը ընդմիջում հայտարարեց, սակայն Փաշինյանին թույլ չտվեց խորհրդակցել իր պաշտպանների հետ: Ընդմիջումից հետո դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ վաղը' ժամը 12.00-ն: Հիշեցնենք, որ Փաշինյանի փաստաբանները հայտարարել էին, որ քրեակատարողական հիմնարկում իրենց պաշտպանյալի հետ չեն կարողանում աշխատել, քանի որ ամեն ինչ ձայնագրվում է եւ հնարավոր չէ գաղտնիությունը պահպանել:

    Ի դեպ, այսօր Փաշինյանի դատավարության ընթացքում դատարանի բակում հավաքվածներին միացել էին Կոնգրեսի երիտասարդները եւ Փաշինյանի խոսքերով գրված երգերն էին երգում:
    Աղբյուր՝ Ա1+


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •