User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Նիկոլ Փաշինյանի դատավարությունը ներքաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Ըստ էության սա դատավարություն է խոսքի ազատության, մարդու հիմնարար իրավունքների դեմ: Դատավարություն բառը սխալ օգտագործեցի. սա հաշվեհարդար է, ընդամենը, սոսկ, ուրիշ ոչինչ: Ու այս դատավարությունն ըստ տարբեր գնահատականների լինելու է իշխանության հանցանքի մերկացման հերթական հանգրվանը: Սա ըստ էության պրոցես է իշխանությունն ընդդեմ ժողովրդի, հետևաբար պատշաճ համարեցի սրա համար առանձին թեմա բացել, ուր կներկայացվի դատավարության յուրաքանչյուր նիստը, ինչ է կատարվում ու կքննարկվի անօրեն այս դատավարությունը:

    Թեման կսկսեմ Փաշինյան ուղերձով.


    Սիրելի ժողովուրդ.

    Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008-ի մարտի 1-ից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հերթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով։ Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում, եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը։ Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը` դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները` իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից։

    Դատավորի մուտքը նիստերի դահլիճ կդիմավորեմ ոտքի վրա, բայց ոչ` հոտնկայս։ Ճառերով, ելույթներով, ռեպլիկներով հանդես կգամ հոտնկայս, որովհետեւ իմ խոսքի հասցեատերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Կօգտագործեմ «Հարգելի դատարան» դիմելաձեւը, որովհետեւ այդպիսով դիմելու եմ ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը, նրա դրոշին եւ զինանշանին։

    Որեւէ մեկը թող չփորձի իմ այս գործելակերպը մեկնաբանել որպես իմ ընկերների դեմ ապօրինի վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին մատուցվող պատիվ. ապօրինի վճիռներ կայացրած, կոռումպացված որեւէ դատավորի չեմ հարգել ու չեմ հարգի եւ իմ քաղաքական գործունեության նպատակներից մեկը համարում եմ այդպիսիներին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից եւ հնարավորությունից մեկընդմիշտ զրկելը։

    Սիրելի ժողովուրդ.

    2008-ի փետրվարյան լուսավոր օրերին մենք հաղթահարեցինք մեր վախերն ու հակասությունները եւ ամուր կանգնեցինք ազգային-քաղաքացիական պարտքին հավատարմության դիրքերում։ Մեր դեմ գործում էր ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, ստորության ավազակապետական մեքենան, բայց ի հեճուկս սրա` ՀՀ Քաղաքացու զարթոնքը տեղի ունեցավ։

    2008-ի մարտի 1-ին իր սահմանադրական իրավունքները իրացնող ՀՀ Քաղաքացին դարձավ ոստիկանական վերնախավի, կրիմինալի, օլիգարխ-սափրագլուխների դավադիր եւ ապօրինի հարձակման թիրախ։ Հրեշավոր հարձակման նպատակը ժողովրդին պատկանող իշխանության յուրացումն էր, ՀՀ Քաղաքացուն իրավազուրկ հպատակ դարձնելը, հայաստանցու կամքն ու ողնաշարը ջարդելը։ Որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից` հարկ եմ համարում ընդգծել.

    • հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ.
    • հպարտ եմ, որ 2008-ի մարտի 1-ին ինձնից կախվածը արել եմ` ՀՀ Քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, հայաստանցու արժանապատվությունը պաշտպանելու համար։


    Մարտի 1-ի առնվազն տասն անմեղ զոհերի`

    Տիգրան Աբգարյանի,
    Գրիգոր Գեւորգյանի,
    Համլետ Թադեւոսյանի,
    Տիգրան Խաչատրյանի,
    Սամվել Հարությունյանի,
    Զաքար Հովհաննիսյանի,
    Հովհաննես Հովհաննիսյանի,
    Դավիթ Պետրոսյանի,
    Գոռ Քլոյանի,
    Արմեն Ֆարմանյանի


    սուրբ հիշատակի առաջ երդվում եմ` իմ կյանքը նվիրել այնպիսի Հայաստանի կերտմանը, որն ապահով տուն եւ տաք օջախ է սեփական զավակների համար եւ չի փափագում նրանց արյունը։

    Դիմում եմ քաղաքացիական պայքարի ելած հարյուր հազարավոր հայաստանցիներին. գլուխներդ` բարձր, դուխներդ` տեղը. պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք։

    Մեր ընթացքն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի. եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ…

    Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

    Նիկոլ Փաշինյան
    քաղբանտարկյալ
    «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.11.2009), Grieg (20.10.2009), Kuk (20.10.2009), Mephistopheles (21.10.2009), Norton (20.10.2009), Rammer (20.10.2009), Yellow Raven (20.10.2009), Հայկօ (20.10.2009), Հանուման (22.10.2009), Ձայնալար (20.10.2009), Տրիբուն (20.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •