User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նիկոլ Փաշինյանը զրկված է ՄԻԵԴ դիմում ներկայացնելու իրավունքից

    20:33 • 13.12.10


    Այսօր փաստաբան Վահե Գրիգորյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հանդիպելու իր վստահորդ` քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այցի արդյունքում կազմվել է արձանագրություն, որ ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ.

    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Փաստաբան Վահե Գրիգորյանս 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ի սահմաններում ներկայացա «Արթիկ» ՔԿՀ իմ վստահորդ` Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ առանձնատեսակցություն ունենալու: Համապատասխան դիմումով` առանձնատեսակցություն տրամադրելու մասին, դիմել եմ ՔԿՀ պետ պարոն Վ. Սարգսյանին, որը այն թույլատրել է թիվ 3 անցագրով:

    Վստահորդիս հետ հանդիպել եմ ժամը 13:50 սահմաններում ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում, որտեղ մուտք է գործել նաև ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության մայոր պարոն Ա. Խաչատրյանը: Վստահորդիս՝ պարոն Ն. Փաշինյանի ներկայությամբ պարոն Ա. Խաչատրյանին ներկայացրեցի հետևյալ խնդրանքս. «Այս պահին ես այս վայրում եմ գտնվում պարոն Ն. Փաշինյանին` Եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) ներկայացված դիմումի սահմաններում նրա կողմից ներկայացման ենթակա լրացուցիչ բացատրությունների և նյութերի վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու, կազմված փաստաթղթերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ վստահորդիս ունեցած հայցերին պատասխաններ ներկայացնելու և ՄԻԵԴ ներկայացվելիք փաստաթղթերի վերջնական տեքստը համաձայնեցնելու համար: Միաժամանակ, վստահորդիս 2010թ.-ի նոյեմբերի երկրորդ կեսից ի վեր որևէ փաստաբանի հետ առանձնատեսակցության հնարավորություն չի տրվել: Այդ պատճառով խնդրում եմ դուրս գալ առանձնատեսակցության սույն սենյակից կամ որևէ այլ կերպ հնարավորություն ընձեռել վստահորդիս հետ գաղտնապահության պայամաններում` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատություններ պաշտպանության մասին կոնվենցիայի 34 հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան: Ձեր ներկայությամբ ես ի վիճակի չեմ ապահովել վստահորդիս մատուցվելիք ծառայությունների տրամադրումը հիշյալ իրավական նորմերի սահմաններում»:

    Վստահորդս` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

    «1. Առայսօր ինձ փաստաբանի հետ, այսինքն «Արթիկ» ՔԿՀ տեխափոխվելուս պահից` 30. 11. 2010թ.-ից առանձնատեսակցության հնարավորություն չի ընձեռվում: Ինձ այցելել են (03.12.2010թ.) Գիվի Հովհաննիսյանն ու Անահիտ Վարագյանը (փաստաբաններ), որոնց հետ հանդիպմանը բաց դռնից այն կողմ ներկա են գտնվել ՔԿՀ աշխատակիցները: 10 դեկտեմբերի, 2010թ.-ին ինձ այցելել է փաստաբան Ա. Վարագյանը, որի հետ նույնպես ինձ արգելվել է ունենալ առանձնատեսակցություն, քանի որ այս նույն սենյակում մեր հանդիպմանը ներկա էր պարոն Ա. Խաչատրյանը, որը ներկա է նաև այսօր:

    2. 02.12.2010թ.-ից առ այսօր ես թվով յոթ նամակ եմ հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին, ընդ որում նամակներից վեցի վրա 120-140 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշեր են փակցված եղել: Այդ ծրարները ուղղված են եղել «Հայկական ժամանակ» օրաթերթին և եղել են թվով 8 հոդված: Դեկտեմբերի 7-ին ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ հայտնել է, որ «նեղություն չկրեմ, նամակներ չգրեմ, որովհետև դրանք միևնույն է չեն ուղղարկվելու»: Չնայած սրան, ես մինչ օրս բոլոր աշխատանքային օրերին ՔԿՀ ներկայացուցչին եմ հանձնում ծրար (օրեկան մեկ ծրար), որի մեջ իմ գրած հոդվածն է:

    3. Իմ դիմումները սահմանված կարգով չեն գրանցվում 9-րդ ձևի մատյանում, ինչը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի պահանջների խախտում է: Այս ընթացքում իմ գրած դիմումներից, եթե հիշողությունս չի դավաճանում, այս պահին գրանցված են միայն երկուսը, այնինչ իմ գրած դիմումների ընդհանուր թիվը վեցն է: ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ ասել է, որ, եթե գրեմ դիմումներ, որոնց հասցեատերերը գտնվում են ՔԿՀ պատերից դուրս, այդ դիմումները չեն վերցվելու: Հարցրել եմ, թե, օրինակ, գլխավոր դատախազին դիմում գրեմ, չի ուղարկվելու այն արդյոք, ինձ պարոն Ա. Խաչատրյանը պատասխանել է, որ` ոչ:

    Այսպիսով, ես զրկված եմ

    ա) իմ լրագրողական, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու հնարավորությունից.

    բ) արտահայտվելու ազատության, մասնավորապես` իմ մտքերը, գաղափարները, իմ վերաբերյալ տեղեկությունները տարածելու հնարավորությունից` ՀՀ Սահմանադրության խախտմամբ.

    գ) իրավական օգնություն` փաստաբանի խորհրդատվություն ստանալու իրավունքից, ներառյալ ՄԻԵԴ դիմում ներկայացնելու իրավունքից, քանի որ չեմ կարողանում օրենքով նախատեսված պայմաններում հաղորդակցվել ներկայացուցչիս հետ: Բացի ՄԻԵԴ ներկայացված դիմումից այս պահին իրավական օգնության կարիք եմ զգում նաև հետևյալ հարցերի շուրջ

    - 11.11.2010թ.-ին իմ դեմ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ իրականացվող և առ այսօր ինձ համար անհայտ գործընթացի վերաբերյալ.

    - պատժիս չկրած մասը օրենքի խախտմամբ չկրճատելու` այսինքն սխալ հաշվարկի արդյունքում սխալ կրճատելու գործի վերաբերյալ.

    - ինձ հայտարարված տույժերի բողոքարկումների վերաբերյալ

    - «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա քաղաքացիական գործի վերաբերյալ

    - իմ անձնական անվտանգության ապահովման վերաբերյալ

    - մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ

    4. Ես զրկված եմ նաև անձնական նամակագրություն վարելու հնարավորությունից, փաստորեն զրկված լինելով հարազատներիս հետ հաղորդակցվելու (այդ ձևով) հնարավորությունից:

    Այսպիսով, արձանագրում եմ, որ իմ դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները ավելի են ահագնացել: ՔԿՀ-ներում անցկացրած այս ժամանակաշրջանի իմ փորձը փաստում է, որ արտաքին աշխարհի հետ իմ կապի խոչընդոտների ահագնացումը, որպես կանոն, նախորդում է իմ անձնական անվտանգության նկատմամբ կիրառվող ոտնձգություններին: Ակնկալում եմ, որ այս հայտարարությունը կարժանանա ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների (բացառությամբ Արմեն Հարությունյանի գրասենյակի), ներառյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը: Ակնկալում եմ, որ ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի նախագահ Ա. Սաքունցը անձամբ կզբաղվի տվյալ իրավիճակի ուսումնասիրությամբ և հանդես կգա համապատասխան զեկույցով: Պահանջում եմ, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը ապահովի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իմ իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունը»:

    «Արթիկ» ՔԿՀ` մեր տեսակցությանը ներկա գտնվող սպա պարոն Խաչատրյանը իմ խնդրանքին և պարոն Ն. Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան հայտնեց. «Իրավական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալն իրավունք ունի հանդիպել իրավապաշտպաններին, իսկ տեսակցությունը տեղի է ունենում կարճատև տեսակցությունների համար նախատեսված կարգով` ՔԿՀ ներկայացուցչի ներկայությամբ: Իսկ տեսակցությունը չի անցկացվում կարճատև տեսակցությունների սենյակում անվտանգության նկատառումներից ելնելով»: Պարոն Փաշինյանի հայտարարությանը ի պատասխան պարոն Ա. Խաչատրյանը հրաժարվեց որևէ բան հայտնելուց:

    Սույն արձանագրությունը կազմել եմ անձամբ` Վ. Գրիգորյանս` Ն. Փաշինյանի և պարոն Ա. Խաչատրյանի խոսքերից: Արձանագրութունը կազմելն ավարտվել է ժամը 15:23-ին` սույն օրը:

    Պարոն Ա. Խաչատրյանը ներկա է գտնվել սույն արձանագրության կազմման ողջ ընթացքին, սակայն, հրաժարվեց այն ստորագրել, քանի որ, ինչպես ինքը հայտնեց. «Արձանագրությունն իմ համար որևէ իրավական ուժ չունի»:

    Սույն արձանագրությունը պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ ընթերցվել է բարձրաձայն, ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.12.2010), Mephistopheles (14.12.2010), Norton (14.12.2010), Rammer (14.12.2010), Տրիբուն (14.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •