User Tag List

Էջ 16 17-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

  1. #226
    լիլիթ
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2009
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիտլերին ֆինանսավորողները «««լավ»»» խաղադրույք էին կատարել, իսկ նիկոլ փաշինյանի «ուժեղ խառնվածքը» և «խարիզման» պեղելու և կիրառելու անհաջող փորձը կավարտվի բանտի ճաղերով)

  2. #227
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում rabbit-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիտլերին ֆինանսավորողները «««լավ»»» խաղադրույք էին կատարել, իսկ նիկոլ փաշինյանի «ուժեղ խառնվածքը» և «խարիզման» պեղելու և կիրառելու անհաջող փորձը կավարտվի բանտի ճաղերով)
    Ու՞մ համար: Սերժառոբական ռեժիմի պարագլուխների ու սպասավորների՞: Համաձայն եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #228
    լիլիթ
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2009
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞մ համար: Սերժառոբական ռեժիմի պարագլուխների ու սպասավորների՞: Համաձայն եմ:
    ի՞նչը ում համար: )

  4. #229
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում են կանխել Նիկոլ Փաշինյանի ծավալած հրապարակախոսական գործունեությունը
    13:08 • 29.09.10

    Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշվում է.

    «Մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսել կիրառել նոր հալածանքներ: Նշվում է, որ քրեակատարողական վարչության ղեկավարությանը ՀՀ ամենավերին իշխանական օղակներից հրահանգված է քրեական տարրերի ներգրավմամբ բռնաճնշումներ սկսել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նպատակը մամուլում ծավալած նրա հրապարակախոսական գործունեությունը կանխելն է: Նշանակալի է այն հանգամանքը, որ քաղբանտարկյալին լռեցնելու իրենց նպատակին հասնելու համար ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել քրեական աշխարհը, գործելաոճ, որ լայնորեն կիրառվում էր խորհրդային կալանավայրերում:

    Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների և, այս կոնկրետ դեպքում, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:

    Միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդյունքում է հնարավոր չեզոքացնել այն վտանգը, որ կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին:

    Այսօր միասին պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին և մյուս քաղբանտարկյալներին մենք պաշտպանում ենք մեզ, մեր ազատ ապրելու, մեր ազատ արտահայտվելու, մեր ապագան ազատ ու անկաշկանդ կերտելու իրավունքը»:

    Tert.am



    Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում
    12:38 • 29.09.10

    2010 թվականի սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 00.20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման հարցերով պատասխանատուին է զանգահարել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը և հայտնել, որ իրենց ունեցած տեղեկություններով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում: Խնդրել է Պաշտպանի անհապաղ միջամտությունը:

    Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ և ժամը 02.20-ից մինչև 03.10 զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ: Փաշինյանին առաջարկվել է զրուցել մեկուսի, սակայն վերջինս պնդել է, որ հանդիպումն անցկացվի հիմնարկի ղեկավարի ներկայությամբ:

    Հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանը հայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, ինչպես նաև որևէ մեկի կողմից իր կյանքին վտանգ սպառնացող գործողություն կամ հայտարարություն չի կատարվել, սակայն չի բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է: Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ ինքը չի խնդրել որևէ մեկին, որպեսզի զանգահարեն Մարդու իրավունքների պաշտպանին և նման հայտարարություն անեն:

    Զրույցի ընթացքում Ն. Փաշինյանի կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների և վարչակազմի ապօրինի գործողությունների վերաբերյալ: Վերջինիս առաջարկվել է ասվածը հիմնավորող տեղեկություններով գրավոր դիմել Պաշտպանին: Ն. Փաշինյանը չբացառելով ներկայացված առաջարկը, հայտնել է, որ դրանց մասին առավել մանրամասն կանդրադառնա ԶԼՄ-ներում հրապարակվելիք իր հետագա հոդվածներում:

    Հանդիպման վերջում ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լ. Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքը պատասխանատու է ցանկացած դատապարտյալի՝ այդ թվում նաև Ն. Փաշինյանի անվտանգության համար:

    Tert.am


    հ.գ. Ժող, մտածում եմ, կարո՞ղա Նիկոլը հանձնվելուց մտածելա, որ էսա մարդիկ կոգեվորվեն ու բունտ կանեն իրան ազատելու համար… ու տենց ներդում կունենա քաղհասարակության կայացման մեջ… էն էլ սխալ խաղադրույք էր արել…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.09.2010)

  6. #230
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի միակ պլոճիկով տղեն:


  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.11.2010), Kuk (21.11.2010), Mephistopheles (20.11.2010), Norton (20.11.2010), Sagittarius (20.11.2010), Tig (01.12.2010), Ձայնալար (20.11.2010), Ուրվական (20.11.2010), Տրիբուն (20.11.2010)

  8. #231
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի միակ պլոճիկով տղեն:
    Տենաս սահմանների վրա մարդ մնացել էր, թե՞ սաղին բերել էին Նիկոլին ուղեկցելու:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (21.11.2010), Mephistopheles (20.11.2010)

  10. #232
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շտապ մի հատ արտոնված միտինգ ա պետք՝ «Անօրինությունները Հայաստանի դատաիրավական համակարգում» թեմայով դասախոսությամբ: Վերջում երթ ու նամակ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին:

  11. #233
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շտապ մի հատ արտոնված միտինգ ա պետք՝ «Անօրինությունները Հայաստանի դատաիրավական համակարգում» թեմայով դասախոսությամբ: Վերջում երթ ու նամակ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին:
    Քեզի հագառակ բիդի չընեմ…

  12. #234
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլին տարան Արթիկ: Էս տեմպերով, մինչև ԱԺ ընտրությունները, Մագադանում կլինի:
    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ

    Այսօր Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկ ՔԿՀ: Այնտեղ նա պահվելու է միայնակ, առանձին խցում: Պատճառների մասին առայժմ չի հայտնվում:

    Հիշեցնենք, որ Կոշի բանտում Նիկոլի դեմ պարբերաբար հարձակումներ են իրականացվել, ինչը պատճառ էր դարձել հասարակական բողոքի մեծ ալիքի:

    Լրագիր
    Զատո հայտարարություն ունենք:
    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Ի հեճուկս քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման եւ ազատ արձակման հասարակական ուժգնացող պահանջի, նրան Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի կալանավայր, մեր ունեցած տեղեկություններով՝ խստացնելով ռեժիմը։

    Կոշում նրա վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաեւ 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում է, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։ Ըստ այդմ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը եւ լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

    Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում եւ արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար։ Նիկոլի նկատմամբ կիրառված հերթական այս բռնությունը մի կողմից՝ իշխանությունների սահման չճանաչող քինախնդրության ու կամայականության («բեսպրեդելի») մի նոր նողկալի արտահայտություն է, մյուս կողմից՝ նրա ազատության համար պայքարող քաղաքացիների համառության եւ հետեւողականության փորձաքարը՝ նրա ազատման հարցում։

    Լրագիր
    Էս ընդգծված մասը ամենաշատն ա դուրս գալիս: Մեղավոր են բեսպրեդելշիկ իշխանությունները, մեկ էլ բավականաչափ համառություն չցուցաբերող քաղաքացիները: Իսկ ՀԱԿ-ը հայտարարություն անելու համար ա:

    «Միցեք լրագրողներին, խմբագիրներին, գիտնականներին ու մշակութային գործիչներին» ..... խոսքի ես միանում եմ: Ուրիշ միացող կա՞:

  13. #235
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, կա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #236
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2010
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոկտեմբերի 27ը ու մարտի 1ը`Ռոբերտական Կառավարության հերթական խաղերն են արեվմուտքի կողմից ՝Լեվոնականների միչոցով:
    Այդ խեղչն մեխկ չունի,բաց թողեք թող գնա,չեմ կարծում որ Երեվանում խոզություն կանեն էլի:
    Համել դիմացը նոր տարի է:
    Պիտի կազմակերպիչներին բռնեիք....

    ես իմ կարծիքն արտահայտելու իրավունքը ունեմ:

  15. #237
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, կա
    Շնորհավորում եմ: Դու համառ ու հետևողական քաղաքացի ես:

  16. #238
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2010
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞մ համար: Սերժառոբական ռեժիմի պարագլուխների ու սպասավորների՞: Համաձայն եմ:
    Սերժ Սարգսյանն այդ հարցում մաքուր ա,Ռոբերտ Քոչարյանը գիտեր որ լրացավ իր թագ. ժամն,ուզեց խառնել բոլորին ,նոր գնալ
    ...

  17. #239
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նիկոլ Փաշինյանը զրկված է ՄԻԵԴ դիմում ներկայացնելու իրավունքից

    20:33 • 13.12.10


    Այսօր փաստաբան Վահե Գրիգորյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հանդիպելու իր վստահորդ` քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այցի արդյունքում կազմվել է արձանագրություն, որ ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ.

    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Փաստաբան Վահե Գրիգորյանս 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ի սահմաններում ներկայացա «Արթիկ» ՔԿՀ իմ վստահորդ` Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ առանձնատեսակցություն ունենալու: Համապատասխան դիմումով` առանձնատեսակցություն տրամադրելու մասին, դիմել եմ ՔԿՀ պետ պարոն Վ. Սարգսյանին, որը այն թույլատրել է թիվ 3 անցագրով:

    Վստահորդիս հետ հանդիպել եմ ժամը 13:50 սահմաններում ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում, որտեղ մուտք է գործել նաև ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության մայոր պարոն Ա. Խաչատրյանը: Վստահորդիս՝ պարոն Ն. Փաշինյանի ներկայությամբ պարոն Ա. Խաչատրյանին ներկայացրեցի հետևյալ խնդրանքս. «Այս պահին ես այս վայրում եմ գտնվում պարոն Ն. Փաշինյանին` Եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) ներկայացված դիմումի սահմաններում նրա կողմից ներկայացման ենթակա լրացուցիչ բացատրությունների և նյութերի վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու, կազմված փաստաթղթերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ վստահորդիս ունեցած հայցերին պատասխաններ ներկայացնելու և ՄԻԵԴ ներկայացվելիք փաստաթղթերի վերջնական տեքստը համաձայնեցնելու համար: Միաժամանակ, վստահորդիս 2010թ.-ի նոյեմբերի երկրորդ կեսից ի վեր որևէ փաստաբանի հետ առանձնատեսակցության հնարավորություն չի տրվել: Այդ պատճառով խնդրում եմ դուրս գալ առանձնատեսակցության սույն սենյակից կամ որևէ այլ կերպ հնարավորություն ընձեռել վստահորդիս հետ գաղտնապահության պայամաններում` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատություններ պաշտպանության մասին կոնվենցիայի 34 հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան: Ձեր ներկայությամբ ես ի վիճակի չեմ ապահովել վստահորդիս մատուցվելիք ծառայությունների տրամադրումը հիշյալ իրավական նորմերի սահմաններում»:

    Վստահորդս` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

    «1. Առայսօր ինձ փաստաբանի հետ, այսինքն «Արթիկ» ՔԿՀ տեխափոխվելուս պահից` 30. 11. 2010թ.-ից առանձնատեսակցության հնարավորություն չի ընձեռվում: Ինձ այցելել են (03.12.2010թ.) Գիվի Հովհաննիսյանն ու Անահիտ Վարագյանը (փաստաբաններ), որոնց հետ հանդիպմանը բաց դռնից այն կողմ ներկա են գտնվել ՔԿՀ աշխատակիցները: 10 դեկտեմբերի, 2010թ.-ին ինձ այցելել է փաստաբան Ա. Վարագյանը, որի հետ նույնպես ինձ արգելվել է ունենալ առանձնատեսակցություն, քանի որ այս նույն սենյակում մեր հանդիպմանը ներկա էր պարոն Ա. Խաչատրյանը, որը ներկա է նաև այսօր:

    2. 02.12.2010թ.-ից առ այսօր ես թվով յոթ նամակ եմ հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին, ընդ որում նամակներից վեցի վրա 120-140 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշեր են փակցված եղել: Այդ ծրարները ուղղված են եղել «Հայկական ժամանակ» օրաթերթին և եղել են թվով 8 հոդված: Դեկտեմբերի 7-ին ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ հայտնել է, որ «նեղություն չկրեմ, նամակներ չգրեմ, որովհետև դրանք միևնույն է չեն ուղղարկվելու»: Չնայած սրան, ես մինչ օրս բոլոր աշխատանքային օրերին ՔԿՀ ներկայացուցչին եմ հանձնում ծրար (օրեկան մեկ ծրար), որի մեջ իմ գրած հոդվածն է:

    3. Իմ դիմումները սահմանված կարգով չեն գրանցվում 9-րդ ձևի մատյանում, ինչը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի պահանջների խախտում է: Այս ընթացքում իմ գրած դիմումներից, եթե հիշողությունս չի դավաճանում, այս պահին գրանցված են միայն երկուսը, այնինչ իմ գրած դիմումների ընդհանուր թիվը վեցն է: ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ ասել է, որ, եթե գրեմ դիմումներ, որոնց հասցեատերերը գտնվում են ՔԿՀ պատերից դուրս, այդ դիմումները չեն վերցվելու: Հարցրել եմ, թե, օրինակ, գլխավոր դատախազին դիմում գրեմ, չի ուղարկվելու այն արդյոք, ինձ պարոն Ա. Խաչատրյանը պատասխանել է, որ` ոչ:

    Այսպիսով, ես զրկված եմ

    ա) իմ լրագրողական, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու հնարավորությունից.

    բ) արտահայտվելու ազատության, մասնավորապես` իմ մտքերը, գաղափարները, իմ վերաբերյալ տեղեկությունները տարածելու հնարավորությունից` ՀՀ Սահմանադրության խախտմամբ.

    գ) իրավական օգնություն` փաստաբանի խորհրդատվություն ստանալու իրավունքից, ներառյալ ՄԻԵԴ դիմում ներկայացնելու իրավունքից, քանի որ չեմ կարողանում օրենքով նախատեսված պայմաններում հաղորդակցվել ներկայացուցչիս հետ: Բացի ՄԻԵԴ ներկայացված դիմումից այս պահին իրավական օգնության կարիք եմ զգում նաև հետևյալ հարցերի շուրջ

    - 11.11.2010թ.-ին իմ դեմ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ իրականացվող և առ այսօր ինձ համար անհայտ գործընթացի վերաբերյալ.

    - պատժիս չկրած մասը օրենքի խախտմամբ չկրճատելու` այսինքն սխալ հաշվարկի արդյունքում սխալ կրճատելու գործի վերաբերյալ.

    - ինձ հայտարարված տույժերի բողոքարկումների վերաբերյալ

    - «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա քաղաքացիական գործի վերաբերյալ

    - իմ անձնական անվտանգության ապահովման վերաբերյալ

    - մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ

    4. Ես զրկված եմ նաև անձնական նամակագրություն վարելու հնարավորությունից, փաստորեն զրկված լինելով հարազատներիս հետ հաղորդակցվելու (այդ ձևով) հնարավորությունից:

    Այսպիսով, արձանագրում եմ, որ իմ դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները ավելի են ահագնացել: ՔԿՀ-ներում անցկացրած այս ժամանակաշրջանի իմ փորձը փաստում է, որ արտաքին աշխարհի հետ իմ կապի խոչընդոտների ահագնացումը, որպես կանոն, նախորդում է իմ անձնական անվտանգության նկատմամբ կիրառվող ոտնձգություններին: Ակնկալում եմ, որ այս հայտարարությունը կարժանանա ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների (բացառությամբ Արմեն Հարությունյանի գրասենյակի), ներառյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը: Ակնկալում եմ, որ ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի նախագահ Ա. Սաքունցը անձամբ կզբաղվի տվյալ իրավիճակի ուսումնասիրությամբ և հանդես կգա համապատասխան զեկույցով: Պահանջում եմ, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը ապահովի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իմ իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունը»:

    «Արթիկ» ՔԿՀ` մեր տեսակցությանը ներկա գտնվող սպա պարոն Խաչատրյանը իմ խնդրանքին և պարոն Ն. Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան հայտնեց. «Իրավական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալն իրավունք ունի հանդիպել իրավապաշտպաններին, իսկ տեսակցությունը տեղի է ունենում կարճատև տեսակցությունների համար նախատեսված կարգով` ՔԿՀ ներկայացուցչի ներկայությամբ: Իսկ տեսակցությունը չի անցկացվում կարճատև տեսակցությունների սենյակում անվտանգության նկատառումներից ելնելով»: Պարոն Փաշինյանի հայտարարությանը ի պատասխան պարոն Ա. Խաչատրյանը հրաժարվեց որևէ բան հայտնելուց:

    Սույն արձանագրությունը կազմել եմ անձամբ` Վ. Գրիգորյանս` Ն. Փաշինյանի և պարոն Ա. Խաչատրյանի խոսքերից: Արձանագրութունը կազմելն ավարտվել է ժամը 15:23-ին` սույն օրը:

    Պարոն Ա. Խաչատրյանը ներկա է գտնվել սույն արձանագրության կազմման ողջ ընթացքին, սակայն, հրաժարվեց այն ստորագրել, քանի որ, ինչպես ինքը հայտնեց. «Արձանագրությունն իմ համար որևէ իրավական ուժ չունի»:

    Սույն արձանագրությունը պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ ընթերցվել է բարձրաձայն, ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.12.2010), Mephistopheles (14.12.2010), Norton (14.12.2010), Rammer (14.12.2010), Տրիբուն (14.12.2010)

  19. #240
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://img29.imageshack.us/f/nikolqaxbantarkyal.jpg/
    Նկարում պատկերվածը ՀՀ դատական դեպարտամենտի «Դատալեքս» պաշտոնական տեղեկատվական համակարգի կայքի էջերից մեկն է, որտեղ զետեղված տվյալները պաշտոնական են: Սա Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Կոշ» ՔԿՀ ադմինիստրացիայի դեմ ներկայացրած հայցի մասին էջն է: Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը այստեղ ներկայացված է «քաղբանտարկյալ» նշումով (բառը ներկայացված է վրիպակով` «քաղբանտարկյան»): Կայքի տվյալները, ցավոք, հասանելի են միայն գրանցված բաժանորդների համար, ուստի մեր ընթերցողներից ոչ բոլորը կարող են բացել այս էջը: Այսպիսով, ՀՀ դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես ճանաչել է քաղբանտարկյալ:
    http://www.armtimes.com/23600
    Վերջին խմբագրող՝ Gayl: 19.03.2011, 19:22:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.03.2011), Norton (19.03.2011), Ձայնալար (20.03.2011)

Էջ 16 17-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •