Այ էդ անմեղ պահից սկսած բոլորս էլ մեղավոր ենք, որ թողինք ներկայիս դեմքերին մեյդան գան ու մեր հերն անիծեն: Կատուն են ժամանակ ճղեցին, երբ Լեվոնը մեր տղեն էր, վազգենը մեր գժոն, ռոբերտն էլ ղարաբաղի համեստը:
Ոնց հասկանում եմ խոսքը էդ ժամանակների մասին է:
Կույր չէինք, պարտավոր էինք տեսնել թե ով-ով է: Բայց յան տվինք ու հույսներս դրինք մեր գոյություն չունեցող դրական հատկանիշերի վրա:
93-94 թվից, երբ իրենք արդեն դրության տերն էին, քիչ բան էր հնարավոր անել: Ու էդ ժամանակվանից հետո նոր առաջացավ փոքրամասնություն-մեծամասնություն անդունդը:
Նիկոլը սահմանադրական պայքարի մասին չի խոսում, այլ մեր բոլորի անթասիբ կեցվածքի մասին է խոսում: Դրանով նա շեշտում է, որ ոչ թե սահմանադրականն է շեղված, այլ հենց մենք ենք թարազոււց ընկածը:
Ես սա եմ հասկացել:
Էն, որ հիմա մեկս կասի ես չեմ եղել էդ գործերում, դրանից բան չի փոխվելու: Շատերն են փորձել ու բան էլ չեն կարողացել անել: Ամեն մեկին մի յառլիկ կպցրած շպրտել են դեն: Ուրեմն մենք ենք թույլ եղել, որ հասցրել ենք էս վիճակին:
Սխալ է ասում Նիկոլը, որ Ռոբի թալանի, ԲՏ բեսպրեդելի դաբրոն հենց մեր լռելայն համաձայնությամբ է եղել՞:
Երբ Աշոտ Նավասարդյանի բանդան 1995-ին ավտոմատներով մտավ քաղաքականություն ու ժողովրդի առաջին ջարդը տվեց օպերայի հրապարակում- մենք չկայինք: Երբ լենինականում վարդանիկի կնքահայր նկարիչ միքայելը տեռռորի ենթարկեց ընդիմությանը, հետո էլ վազգենը իր ջոկած դոդ-գլուխ անասուններով ջարդեց նախընտրական միտինգները Արարատում ու էջմիածնում, մենք չկայինք:
Բա էդքանից հետո էլ ինչ ելք պետք է լիներ: ԲՏ-ն տեսավ որ մարդ ծեծողի լիքը կարիք կա, եկավ դառավ իշխանության հենարան- մլիցա, գեներալ, դատավոր, փողատեր, բերետ ու կերպարանափոխվող տականք: Բա մենք չէինք մեղավորը, ով էր՞:
Ու Նիկոլը այլ կերպ չէր էլ կարող ասել: Հո "մենքից" իրեն չէր առանձնացնելու ու ասեր, որ ինքը ճիշտ էր, Էսինչ-էսինչը սխալ ու էդ սխալ մարդիկ իրեն տարան կոխին բանտ:
Սխալ չկա:

Էջանիշներ