User Tag List

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Նիկոլ Փաշինյանի դատավարությունը ներքաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Ըստ էության սա դատավարություն է խոսքի ազատության, մարդու հիմնարար իրավունքների դեմ: Դատավարություն բառը սխալ օգտագործեցի. սա հաշվեհարդար է, ընդամենը, սոսկ, ուրիշ ոչինչ: Ու այս դատավարությունն ըստ տարբեր գնահատականների լինելու է իշխանության հանցանքի մերկացման հերթական հանգրվանը: Սա ըստ էության պրոցես է իշխանությունն ընդդեմ ժողովրդի, հետևաբար պատշաճ համարեցի սրա համար առանձին թեմա բացել, ուր կներկայացվի դատավարության յուրաքանչյուր նիստը, ինչ է կատարվում ու կքննարկվի անօրեն այս դատավարությունը:

    Թեման կսկսեմ Փաշինյան ուղերձով.


    Սիրելի ժողովուրդ.

    Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008-ի մարտի 1-ից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հերթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով։ Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում, եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը։ Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը` դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները` իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից։

    Դատավորի մուտքը նիստերի դահլիճ կդիմավորեմ ոտքի վրա, բայց ոչ` հոտնկայս։ Ճառերով, ելույթներով, ռեպլիկներով հանդես կգամ հոտնկայս, որովհետեւ իմ խոսքի հասցեատերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Կօգտագործեմ «Հարգելի դատարան» դիմելաձեւը, որովհետեւ այդպիսով դիմելու եմ ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը, նրա դրոշին եւ զինանշանին։

    Որեւէ մեկը թող չփորձի իմ այս գործելակերպը մեկնաբանել որպես իմ ընկերների դեմ ապօրինի վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին մատուցվող պատիվ. ապօրինի վճիռներ կայացրած, կոռումպացված որեւէ դատավորի չեմ հարգել ու չեմ հարգի եւ իմ քաղաքական գործունեության նպատակներից մեկը համարում եմ այդպիսիներին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից եւ հնարավորությունից մեկընդմիշտ զրկելը։

    Սիրելի ժողովուրդ.

    2008-ի փետրվարյան լուսավոր օրերին մենք հաղթահարեցինք մեր վախերն ու հակասությունները եւ ամուր կանգնեցինք ազգային-քաղաքացիական պարտքին հավատարմության դիրքերում։ Մեր դեմ գործում էր ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, ստորության ավազակապետական մեքենան, բայց ի հեճուկս սրա` ՀՀ Քաղաքացու զարթոնքը տեղի ունեցավ։

    2008-ի մարտի 1-ին իր սահմանադրական իրավունքները իրացնող ՀՀ Քաղաքացին դարձավ ոստիկանական վերնախավի, կրիմինալի, օլիգարխ-սափրագլուխների դավադիր եւ ապօրինի հարձակման թիրախ։ Հրեշավոր հարձակման նպատակը ժողովրդին պատկանող իշխանության յուրացումն էր, ՀՀ Քաղաքացուն իրավազուրկ հպատակ դարձնելը, հայաստանցու կամքն ու ողնաշարը ջարդելը։ Որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից` հարկ եմ համարում ընդգծել.

    • հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ.
    • հպարտ եմ, որ 2008-ի մարտի 1-ին ինձնից կախվածը արել եմ` ՀՀ Քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, հայաստանցու արժանապատվությունը պաշտպանելու համար։


    Մարտի 1-ի առնվազն տասն անմեղ զոհերի`

    Տիգրան Աբգարյանի,
    Գրիգոր Գեւորգյանի,
    Համլետ Թադեւոսյանի,
    Տիգրան Խաչատրյանի,
    Սամվել Հարությունյանի,
    Զաքար Հովհաննիսյանի,
    Հովհաննես Հովհաննիսյանի,
    Դավիթ Պետրոսյանի,
    Գոռ Քլոյանի,
    Արմեն Ֆարմանյանի


    սուրբ հիշատակի առաջ երդվում եմ` իմ կյանքը նվիրել այնպիսի Հայաստանի կերտմանը, որն ապահով տուն եւ տաք օջախ է սեփական զավակների համար եւ չի փափագում նրանց արյունը։

    Դիմում եմ քաղաքացիական պայքարի ելած հարյուր հազարավոր հայաստանցիներին. գլուխներդ` բարձր, դուխներդ` տեղը. պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք։

    Մեր ընթացքն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի. եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ…

    Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

    Նիկոլ Փաշինյան
    քաղբանտարկյալ
    «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.11.2009), Grieg (20.10.2009), Kuk (20.10.2009), Mephistopheles (21.10.2009), Norton (20.10.2009), Rammer (20.10.2009), Yellow Raven (20.10.2009), Հայկօ (20.10.2009), Հանուման (22.10.2009), Ձայնալար (20.10.2009), Տրիբուն (20.10.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Այսօր Շենգավիթ դատարանում մեկնարկած Նիկոլ Փաշինյանի դատավարության առաջին մասը տևել է մեկ ժամ, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ` փաստաբանի միջնորդությունը քննարկելու համար։

    Փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնել՝ կասկածի տակ առնելով նրա անաչառ լինելը։ Իր միջնորդության մեջ փաստաբանը բազմաթիվ հիմքեր է բերել, մասնավորապես, հիշեցնելով Ալեքսանդր Արզումայնանի և Սուրեն Սիրունյանի դատավարությունների ժամանակ Մնացական Մարտիրոսյանի վերաբերմունքն ու պահվածքը դատապարտյալների նկատմամբ։

    Միջնորդություն է ներկայացրել նաև Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում նա մեջբերել է մի շարք միջազգային հասարակական և սոցիոլոգիական ընկերությունների հարցումների տվյալներ՝ համաձայն որոնց մի շարք համակարգեր, այդ թվում՝ իրավապահ և դատական համակագրերը համարվում են կոռումպացված բուրգի ներկայացուցիչներ։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը նշել է, որ Մնացական Մարտիրոսյանը նույնպես համարվում է այդ կառույցի ներկայացուցիչ և չի կարող անաչառ լինել։

    «Խնդրում եմ դատական համակարգի ներկայացուցիչներին հոգեխանգարմունքի մեջ չընկնել», – ելույթի վերջում հայտարարել է Փաշինյանը։

    Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանն ասել է, որ միջնորդությունները ենթակա են մերժման՝ նշելով. «Ինչ է, դուրս է գալիս, որ բոլոր դատավորները կոռումպացվա՞ծ են, այդ թվում Մնացական Մարտիրոսյա՞նը կոռումպացված դատավորների ներկայացուցիչ է»։

    Մեղադրող կողմի այս հայտարարությանը հետևել են դահլիճում ներկաների ծափահարությունները։

    Դատարանի շենքի մոտ հավաքված մարդիկ շարունակում են վանկարկել իրենց կարգախոսները՝ պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Grieg (20.10.2009), Kuk (20.10.2009), Rammer (20.10.2009), Yellow Raven (20.10.2009), Հանուման (22.10.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Պահանջում էին Նիկոլին ազատ արձակել
    14:04 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ







    «Նիկոլի դատը բոլորիս դատն է», «Այսօր դատվում է Հայաստանի արդարադատությունը», «Ազատ, թե անազատ պայքարելու ենք մինչեւ վերջ», «Անազատության մեջ է Նիկոլը եւ մենք բոլորս».- այս եւ այլ նմանատիպ ցուցապաստառներով, եռագույնը ծածանելով, Նիկոլ Փաշինյանի նկարներով մի քանի հարյուր մարդիկ էին հավաքվել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում եւ պահանջում էին ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

    Նրանք հսկելու էին եկել նույնքան ոստիկաններ, որոնք ճաղավանդակներով շրջափակել էին դատարանի շենքը եւ ստեղծված «պատնեշից» թույլ էին տալիս անցնել միայն լրագրողների եւ սակավաթիվ մարդկանց:

    Հավաքվածները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Ազատություն», «Նիկոլ», «Հիմա», «Միացում»: Ի դեպ, երիտասարդ ակտիվիստները իրենց հետ բերել էին բարձրախոս, որով երգեր էին միացնում:

    Օրինակ, քաղաքացիներից Վարդան Վարդանյանը «Ա1+»-ին ասաց, որ եկել է պահանջելու արդար դատավարություն եւ ազատություն, քանի որ Նկոլ Փաշինյանը որեւէ մեղք չի գործել. «Անեկդոտ պատմեմ, որը թեմայի մեջ է: Մի երիտասարդ ակտիվիստ ցուցապաստառ է փակցնում պատին եւ ոստիկանները փորձում են կանխել: Երբ վերցնում են թուղթը, տեսնում են' դատարկ է, ոչնչի չկա գրված: Հարցնում են, թե բա սա ինչ է: Տղան պատասխանում է' ամեն ինչ պարզ է, էլ ինչ ասեմ: Իրոք որ, հիմա էլ ինչ ասեմ, ամեն ինչ պարզ է»:

    Օֆելյա Մարգարյանն էլ «Ա1+»-ին ասաց, թե այստեղ է գտնվում հայրենիքի, Նիկոլի նման հերոս երիտասարդի համար, որ անմեղ տեղը կանգնել է դատարանի առաջ. «Միայն Նիկոլը չի, որ գտնվում է այնտեղ: Նիկոլը ճաղերի հետեւում է բռնված, իսկ մենք էլ այստեղ ենք բռնված: Նրանք ոչինչ էլ անել չեն կարողանա. Նիկոլը ազատ է եւ ազատ էլ կմնա թե ճաղերում, թե ճաղերից դուրս»:

    Քաղաքացի Վոլոդյա Հակոբյանն էլ այս դատը ժողովրդի դատն է համարում. «Այն ինչ քարոզել ենք դպրոցներում եւ եկեղեցիներում, իրականության վերածվի: Ցավոք, եկեղեցին քաշվել է իր կեղեւի մեջ, կաթողիկոսը միայն նայում է, թե որտեղից ինչ օգուտ կգա իրեն: Հոգեւոր առաջնորդը չպետք է անտարբեր լինի ժողովրդի ճակատագրի նկատմամբ, նա պետք է կանգնած լինի ժողովրդի եւ նման ոխերիմ իշխանության արանքում, որ ժողովուրդը այսպես ոտնակոխ չգնա»:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.10.2009), Norton (20.10.2009), Rammer (20.10.2009), Աբելյան (20.10.2009), Հանուման (22.10.2009), Քամի (20.10.2009)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Գասպարին նորից պառկել է ասֆալտին
    20:35 | Հոկտեմբեր 20, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևանի Շենգավիթի դատարանի շենքի առաջ ինձ մոտեցավ ոստիկաններից մեկը և ինձ հորդորեց' չցուցադրել և հավաքել իմ ձեռքում եղած պաստառը, ի դեպ, որի վրա գրված էր. ՙ Ամո'թ, վախկոտ, ստախոս ՙվկա՚ ոստիկաններին՚: Երբ ես խնդրեցի, պահանջեցի, որ այդ ոստիկանը ներկայանա և ինձ ասի ի՞նչ հարցով է ինձ դիմում, դրան ի պատասխան նշված ոստիկանն իմ ձեռքից խլեց նշված պաստառը և այլ թղթերը և պատռելով' իր հետ տարավ:

    Հաշվի առնելով, որ մի քանի ստախոս ոստիկաններ դատարաններում կեղծ ցուցմունք են տվել,որ իբր մարտի 1-ի գործով մեղադրյալները նրանց նկատմամբ բռնություն են կատարել, ուստիես իմ բողոքն արտահայտեցի ասֆալտին պառկելով' հուսալով, որ ստախոս ոստիկանները նվազ չափով հնարավորություն կունենան բռնության ենթարկվելու մասին խոսել:

    Ավելի ուշ ես բարձրացա և կազմեցի արձանագրություն կատարվածի մասին, որը ստորագրեցին ականատես քաղաքացիները: Այնուհետ դիմեցի վերոհիշյալ ոստիկանին' հայտնելով, որ եթե նա վախկոտ եւ ստախոս չէ, ապա թող գա և ինքն էլ ստորագրի կատարվածի արձանագրությունը, որպեսզի համապատասխան մարմինները որոշեն կատարվածի օրինականությունը և կարգապահական պատասխանատվության ենթարկեն կարգազանցներին: Սակայն նշված ոստիկանի փոխարեն, իբր ստորագրելու համար, մոտեցավ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը և հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից կեցվածք պատռեց արձանագրությունը:

    Դիմում եմ Ձեզ, եթե ունեք բավարար ազնվություն, քաջություն և կամք, ապա իրականացնեք ծառայողական քննություն միջադեպի մասի, որի արդյունքում պետք է ճշտեք.

    1. արդյո՞ք հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ի սահմաններում իմ ձեռքից պաստառը խլելու փաստը իրականությանը համապատասխանու՞մ է, թե' ոչ,

    2. արդյո՞ք ոստիկանի համազգեստով իմ ձեռքից պաստառ խլող անձնավորությունը ոստիկանական ծառայո՞ղ է, թե' ոչ,

    3. ճշտել նշված ծառայողի տվյալները,

    4. ճշտել նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանական համազգեստով գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին նմանվող անձնավորությունը իմ ձեռքի արձանագրությունը պատռել-թափե՞լ է, թե'ոչ,

    5. արդյո՞ք նշված անձնավորությունը գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն է եղել, թե'ոչ:

    Խնդրում եմ վերոհիշյալը հաստատվելու դեպքում, նշված անձանց նկատմամբ հարուցել քրեական' գործ խուլիգանության հատկանիշներով և գործն ուղարկել դատարան»,-ասված է դիմումում:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (21.10.2009)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական դատավարության հենց առաջին օրը' այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը ցույց տվեց, որ պատրաստ է դատավարությունը տանել նույն «7-ի գործի» սցենարով: 2 ժամ ինքն իր հետ խորհրդակցական սենյակում խորհրդակցելուց հետո Մարտիրոսյանը մերժեց իր ինքնաբացարկի վերաբերյալ Փաշինյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը:

    Մնացական Մարտիրոսյանն այսօր նաեւ հնարավորություն չտվեց Փաշինյանին եւ նրա փաստաբաններին խորհրդակցել իրենց հետագա անելիքների մասին: Փաստաբանն ընդամենը 5 րոպե ընդմիջում էր խնդրել' նշելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալի աշխատելու հնարավորություն չունեն, քանի որ ամեն ինչ ձայնագրվում է, եւ հնարավոր չէ պահպանել պաշտպանության համար անհրաժեշտ գաղտնիությունը:

    Մարտիրոսյանը ընդհանրապես հրաժարվեց քննարկել Փաշինյանի պաշտպանի միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ վաղը' ժամը 12.00-ն: Փաշինյանը դատավորին խորհուրդ տվեց ձեւականությունների հետեւից չընկնել միանգամից հրապարակել իր դատավճիռը: Փաշինյանի դատավարության ընթացքում դատարանի բակում ոստիկաններն ու ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հասցրել էին բախվել: Ոստիկանները հավաքվածներից փորձել են վերցնել նրանց պաստառները, որոնց վրա գրված են եղել «Ազատություն», «Նիկոլ մենք քեզ հետ ենք» եւ այլն:

    Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարի ձեռքից պաստառը փորձել է վերցնել ՊՊԾ պետ Ռոբերտ Մելքոնյանը: «Իմ պաստառի վրա գրված էր' «Ամոթ այն ոստիկաններին, ովքեր կեղծ ցուցմունքներ են տալիս»: Իմ ձեռքից պաստառը վերցրեցին եւ պատռեցին»,- «Ա1+»-ին ասաց պարոն Գասպարին:

    Ռոբերտ Մելքոնյանը նրա ձեռքից վերցրեց եւ պատռեց նաեւ տեղի ունեցած վերաբերյալ Գասպարի կազմած արձանագրությունը, որը նա պատրաստվում էր ներկայացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

    Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիան դատարանի բակում այսօր շարունակվեց այնքան ժամանակ մինչեւ հավաքվածները համոզվեցին, որ ոստիկանական մեքենան Փաշինյանին տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:
    Աղբյուր՝ Ա1+


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (20.10.2009), Norton (20.10.2009), Rammer (20.10.2009)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ի դեպ էդ վիդեոյում 3:03-3:09 ու 3:18-3:24 ընթացքում երևացող մայորը, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, հրաշալի ոստիկան է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.10.2009), Kuk (20.10.2009), Rammer (21.10.2009)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Հերթը հասավ Փիլոյանի ինքնաբացարկին
    13:35 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



    «Հայկական ժամանակ» օրաթերթին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունն այսօր շարունակվեց դատախազ Կորյուն Փիլոյանի ինքնաբացարկի պահանջով:

    «Մարտի 1-ի մյուս սպանությունների բացահայտման մասին էլ չեմ խոսում: Փիլոյանը եւ իր ընկերները, իրենց դարակներում պահելով մարտի 1-ի նյութերը, քրեական գործեր են ստեղծագործում' քրեական աբսուրդի ժանրով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջեց իր քրեական գործից հեռացնել Փիլոյանին:

    Հիշեցնելով, որ նախաքննության մարմինը, որի ներկայացուցիչն է Փիլոյանը մինչ օրս չի բացահայտել, թե «Չերյոմուխա-7»-ից ո՞ր ոստիկանը ո՞ւմ է սպանել:

    Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հիշեցրեց, որ Կորյուն Փիլոյանը ղեկավարել է դատախազների այն խումբը, որ զբաղվում էր 2008թ. ընտրությունների եւ կեղծիքների առիթով հարուցված քրեական գործերը:

    «Նաեւ նախաքննության մարմինն է ընդունում, որ մարտի 1-ի առիթով հարուցված քրեական գործերը 2008թ. կեղծված ընտրությունների հետեւանք են: Եթե պարոն Փիլոյանը չի կարողացել պատշաճ վերահսկողություն իրականացնել 2008թ. ընտրությունները կեղծելու գործերով, նա չի կարող օբյեկտիվ լինել նաեւ այս գործով: Փիլոյանը այն դատախազը չէ, որ այս գործով անցնի: Նա պետք է հրաժարվի այս գործից»,- ասաց Լուսինե Սահակյանը:

    Կորյուն Փիլոյանը հրաժարվեց ինքն իր ինքնաբացարկի մասին որեւէ բան ասել եւ միայն նշեց, որ Լուսինե Սահակյանի խոսքի մեջ ճշմարտություն կա եւ դա վերաբերում է միայն նրան, որ ինքը ղեկավարել է 2008թ. ընտրությունների կեղծիքների վերաբերյալ հարուցված գործերով զբաղվող դատախազներին:

    Փիլոյանի փոխարեն խոսեց Փաշինյանի գործով երկրորդ մեղադրողը' Հարություն Հարությունյանը. «Բացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման»:

    Կորյուն Փիլոյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը քննելու համար Մնացական Մարտիրոսյանը 2 ժամով ընդմիջում հայտարարեց: Հիշեցնենք, որ երեկ նա արդեն մերժել է իրեն ներկայացրած Փաշինյանին եւ նրա պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը:

    Ի դեպ, այսօր Շենգավիթի դատարանի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության ներկայացուցիչներն ու առաջնորդները: Ոստիկանների թիվն այսօր գերազանցում է հավաքվածներից:

    Խստացվել է դատարան մուտք գործելու կարգը:
    Աղբյուր՝ Ա1+

    Ա1+-ում դեռևս տեղ չի գտել, բայց տեղեկացնեմ, որ ինքնաբացարկի միջնորդությունն արդեն իսկ մերժվել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ստորև ներկայացնում եմ երեկվա դատական նիստի սկզբում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ելույթը.

    Հայաստանի ժողովրդին որպես «7-ի գործ» հայտնի` մտացածին ֆարսի դատաքննության ժամանակ Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը «հարստացրեց» 314 պրիմ 1 հոդվածով, որը վերնագրված է` «Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները»։ Այդ նորամուծությունը դատավորին հնարավորություն է տալիս մեղադրվող անձին հեռացնել դատական նիստերի դահլիճից եւ դատական քննությունը անցկացնել նրա բացակայության պայմաններում։

    Միեւնույն ժամանակ, Քրեական դատավարության օրենսգրքում կատարվեցին այնպիսի փոփոխություններ, որոնք մեղադրվող անձի պաշտպաններին պարտադրում են նրա բացակայությամբ, այսինքն` ի հեճուկս պաշտպանյալի շահերի, մասնակցել դատական նիստին։ Բացի այս, ներդրվել է այսպես կոչված «հարկադիր պաշտպանի ինստիտուտ», ըստ որի` դատարանը կարող է մեղադրվող անձի բացակայությամբ եւ առանց նրա համաձայնության պաշտպան նշանակել եւ իր նշանակած պաշտպանի հետ անցկացնել «մրցակցային» դատավարություն։

    «7-ի գործով» դատաքննության ժամանակ իշխանությունները օրենքի ուժ ստացած այս ապօրինությունները կիրառեցին իմ ընկերների դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելուց, դրա քաղաքական հետապնդման բնույթից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։ Քանի որ այդ էժան եւ անհաջող փորձի կրկնությունը բացառված չէ նաեւ այս դատավարության ընթացքում, հարկ եմ համարում հայտարարել.

    Արդեն իսկ ընդգծել եմ, որ դատական այս քննության ընթացքում մտադիր եմ պահպանել ֆորմալ դատավարական կանոնները։ Բայցեւայնպես, եթե դատարանը իմ նկատմամբ որեւէ պատրվակով դատավարական որեւէ սանկցիա կկիրառի եւ ինձ կհեռացնի դատական նիստերի դահլիճից, նույն պահից հրաժարվում եմ ցանկացած պաշտպանից, ով իմ բացակայությամբ որպես իմ պաշտպան կմասնակցի տվյալ գործով դատական քննությանը։ Նույն կերպ` հրաժարվում եմ ցանկացած պաշտպանից, ում դատարանը, առանց իմ համաձայնության, կփորձի գործում ներգրավել որպես իմ պաշտպան։

    Հարկ եմ համարում նաեւ ընդգծել.

    Այս դատավարությունը դեռեւս 2007 թվականի հոկտեմբերի 23-ին իմ ընկերների եւ իմ նկատմամբ ծայր առած քաղաքական հետապնդումների, ահաբեկումների հերթական դրսեւորումն է, որի նպատակը մեզ հարկադրելն է` հրաժարվել մեր քաղաքական սկզբունքներից, կարծիքներից, աշխարհայացքից, քաղաքական եւ լրագրողական գործունեությունից։ Մեզ փորձում են հարկադրել` չնկատելու տալ երկրում օր օրի ահագնացող լկտիությունն ու ապօրինությունը, կոռուպցիան եւ կաշառակերությունը, օլիգարխիկ եւ կրիմինալ բեսպրեդելը, իշխանության` բռնազավթված լինելը, երկրի, ազգային հարստության փոշիացումն ու թալանը, տնտեսական եւ քաղաքական հետապնդումները եւ համակերպվել այդ ամենի գոյության հետ։

    Որպես Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացի, որպես լրագրող եւ քաղաքական գործիչ, որպես երեք երեխաների հայր, որպես Հայաստանի ժողովրդի նվիրված զավակ` հայտարարում եմ.

    Որեւէ սպառնալիքի ներքո չեմ ընկրկի հանցավոր իշխանության, բեսպրեդելի եւ լկտիության առաջ, հանուն արդարության, օրինականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ։

    Սույն հայտարարությունը անում եմ ի գիտություն դատարանի, ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների, ի գիտություն հանրության։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.10.2009, 14:13:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (21.10.2009), Rammer (21.10.2009)

  16. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    ԻՆչպես վերևի գրառումների մեջ մեջբերվել էր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկվա դատական նիստի ժամանակ միացել էր իր փաստաբանների՝ դատավորի ինքնաբացարկի պահանջին: Ստորև ներկայացնում եմ Փաշինյանի խոսքն ամբողջովին.

    Միանալով իմ պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի` դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ` տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անաչառությունը ողջամիտ կասկածներ է հարուցում նաեւ հետեւյալ հիմքերով.

    1. Մնացական Մարտիրոսյանը առաջին ատյանի դատավոր է նշանակվել 1999 թ. դեկտեմբերին` նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 37.3 տոկոսը ՀՀ նախագաh համարվող անձին համարել է կոռումպացված, 18 տոկոսը` չկոռումպացված, 44.5 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 67.4 տոկոսը Հայաստանի նախագահին, այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, համարել է կոռումպացված։

    2. Մնացական Մարտիրոսյանը դատավոր է նշանակվել ՀՀ արդարադատության խորհրդի ներկայացմամբ։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 43.2 տոկոսը Արդարադատության խորհրդին համարել է կոռումպացված, 21.7 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 35.1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 66.4 տոկոսը Արդարադատության խորհուրդը համարել է կոռումպացված պետական մարմին։

    3. Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է առաջին ատյանի դատավոր։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 30.5 տոկոսը ՀՀ առաջին ատյանի դատարանները համարել են կոռումպացված պետական կառույց, 24.5 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 44.9 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տված ՀՀ քաղաքացիների 55.2 տոկոսը ՀՀ 1-ին ատյանի դատարանները համարել է կոռումպացված կառույց։

    Հարցումը անցկացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում։ Նույն հարցման «Մեթոդաբանություն» բաժնից տեղեկանում ենք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները եւ ընկալման համաթվերը ստացել են համաշխարհային ճանաչում` որպես կոռուպցիայի մակարդակը չափելու վստահելի քանակական միջոցներ։ Ասել է թե` հիշատակված թվերը արտահայտում են վերը նշված պետական ինստիտուտներում կոռուպցիայի տարածման մակարդակը։

    Այսպիսով, Մնացական Մարտիրոսյանը, կոռումպացված պետական կառույցի ներկայացմամբ, կոռումպացված անձ-ինստիտուտի կողմից կոռումպացված դատական ատյանի պաշտոնատար սուբյեկտի կարգավիճակ ստացած անձ է եւ հաջողությամբ գործում է կոռումպացված ատյանի ներսում, ինչը ողջամիտ կասկածներ է հարուցում, որ նա իր համար հարազատ կոռուպցիոն բուրգի շահերը ավելի բարձր է դասում, քան Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, քանի որ կոռուպցիայի հիմնական բնորոշումը անձնական, խմբակային եւ մաֆիոզ շահերի, օգուտի գերակայությունն է օրենքի, Սահմանադրության, արդարության նկատմամբ։

    2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, մասնավորապես, որ ընկած են սույն վարույթի հիմքում, Հայաստանում գործող համակարգված կոռուպցիոն բուրգի արգասիք են եւ հետեւանքը այն բանի, որ պետական ինստիտուտների կոռումպացվածության պատճառով Քաղաքացիների օրինական շահերի եւ իրավունքների պատշաճ, իրավական պաշտպանությունը դառնում է անհնար։

    ԵԽԽՎ` 2008 թվականի ապրիլի 17-ին ընդունած 1609 բանաձեւում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները։ Մասնավորապես, մեջբերում եմ. «Դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաեւ ընտրական գործընթացում»։

    «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում-2006» հարցման մասնակիցների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը եւ ասել, որ կոռուպցիայի ներկա իրավիճակի համար պատասխանատվություն են կրում երկրի նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, իրավապահ մարմինները, դատարանները։ Տվյալ դատարանի կողմից վարույթ ընդունված 62204709 քրեական գործի օբյեկտիվ հանգամանքներն առաջացել են կոռումպացված ընտրական համակարգի, կոռումպացված նախագահի, կոռումպացված կառավարության, կոռումպացված ԱԺ-ի, կոռումպացված իրավապահ մարմինների, կոռումպացված դատարանների գործունեության հետեւանքով։ Մարտիմեկյան սպանդը իրականացվել է կոռումպացված նախագահի հրամանով, կոռումպացված կառավարության կողմից ձեւավորված օրինական եւ ապօրինի զինված խմբավորումների միջոցով, կոռումպացված ԱԺ-ն արտակարգ դրություն մտցնելու համաձայնությամբ քաղաքական հետապնդումների, հալածանքների ֆոն է ստեղծել, կոռումպացված իրավապահ մարմինները իմ ընկերներին եւ ինձ շինծու եւ ապօրինի մեղադրանքներ են առաջադրել, եւ հիմա կրկին եկել է կոռումպացված դատարանի գործելու հերթը, որի հիմնական գործառույթը 2008-ի մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունը իրեն ծնած կոռումպացված նախագահի ուսերից վերցնելն է եւ ուրիշների վրա բարդելը։

    Դատավոր Մնացական Մարտիրոսյանը սույն գործի վարույթի ընթացքում արդեն իսկ հասցրել է ապացուցել իր հավատարմությունը վերը նկարագրված կոռուպցիոն բուրգին եւ ողջամիտ կասկածներ է հարուցել իր անկողմնակալության նկատմամբ։ Այդ մասին իմ պաշտպանը արդեն նշեց, բայց ես նույնպես կուզենայի հպանցիկ անդրադառնալ մի քանի նրբությունների։ Մասնավորապես.

    1. Սույն քրեական գործի դատական քննություն նշանակելու մասին 12.10.09-ին կայացրած որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` պատճառաբանելով, թե ազատության մեջ մնալու դեպքում` մեջբերում եմ. «վարույթ իրականացնող մարմնից Նիկոլ Փաշինյանի թաքնվելու հավանականությունը բարձր է»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը չնկատելու է տվել այն հանգամանքը, որ 1.3 տարի ընդհատակում գտնվելուց հետո իմ անձնական որոշմամբ այցելել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, եւ միայն իմ այդ որոշման արդյունքում է հնարավոր դարձել տվյալ վարույթի դատական քննությունը։ Այսինքն` տրամաբանությունը եւ փաստերը հուշում են, որ եթե այս դատական վարույթը տեղի է ունենում, ապա տեղի է ունենում միայն իմ ցանկության շնորհիվ։ Եթե ես չցանկանայի, եւ դա ապացուցվեց 1.3 տարվա ընթացքում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, բոլոր հնարավոր եւ անհնար օպերատիվ մարմինները, այդ թվում եւ` նրանց օգնող օլիգարխների սափրագլուխները, ի վիճակի չէին հայտնաբերել ինձ եւ ձերբակալել, որովհետեւ չունեին դրա համար անհրաժեշտ ինտելեկտուալ պաշարները։ Մարդկային տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ 1.3 տարի հաջողությամբ ընդհատակում գտնված, այսինքն` ՀՀ կոռումպացված իրավապահ մարմինների համար անհասանելի անձը ինքնակամ բանտ է տեղափոխվում` վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու չարամիտ դիտավորությամբ։ Ճշմարտությունն այն է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որպես կոռումպացված դատական համակարգի ներկայացուցիչ, իրավասու չէ լուծել իմ խափանման միջոցի հարցը եւ կայացրել է այնպիսի որոշում, որ իրեն հանձնարարվել է։

    2. Նույն որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատակոչի ենթակա անձանց ցանկը թողել է անփոփոխ` չնկատելու տալով այն հանգամանքը, որ տվյալ գործում առանցքային նշանակություն ունեցող մի քանի վկաներ դատակոչված չեն։

    3. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը իմ դեմ հարուցված մեղադրանքներ պարունակող այս գործը վարույթ է ընդունել ի հեճուկս այն բանի, որ մեղադրական եզրակացության մեջ ինձ մեղսագրվում են արարքներ, որոնց մասին ապացույցներ քրեական գործի նյութերում առկա չեն։

    Այս ամենը ողջամիտ կասկածներ է հարուցում տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անկողմնակալության հարցում, ինչպես նաեւ` ներքին համոզմունք, որ տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն։ Վերը նշված գործողությունները վկայում են, որ իմ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդեն իսկ ունի ձեւավորված ներքին համոզմունք։ Այսինքն` պարտադրված ներքին համոզմունք։ Սրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ 22.06.09-ին կայացրած դատավճռում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ավելի քան տասնյակ անգամ հիշատակել է իմ անունը` մեղադրական ենթատեքստով, ասել է թե` արդեն իսկ նաեւ իմ նկատմամբ է դատավճիռ կայացրել։

    Այսպիսով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող տվյալ գործով լինել անկողմնակալ, ապահովել դատավարության կողմերի հավասարությունը դատարանի եւ օրենքի առջեւ, ինչպես նաեւ դատարանի անկախությունը։

    Ելնելով վերը նշվածից` ես միանում եմ իմ պաշտպանների միջնորդությանը եւ միջնորդում եմ դատավոր Մնացական Մարտիրոսյանին` ինքնաբացարկ հայտնել։ Ուզում եմ նաեւ հույս հայտնել, որ իմ այս ելույթը դատախազության ներկայացուցիչներին եւ դատավորին հոգեխանգարմունքի մեջ չի գցի։ Շնորհակալություն։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (21.10.2009)

  18. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.10.2009), murmushka (21.10.2009), Norton (22.10.2009), Հանուման (22.10.2009), Տրիբուն (22.10.2009)

  20. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշեց, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը չպետք է հեռացվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունից:

    Դատավոր Մարտիրոսյանը 2 եւ կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո' մերժեց Փիլոյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը եւ կողմերին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ըստ էության' դատավարությունը սկսվեց:

    Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը այսօր մանրամասն ներկայացրեց եւ հիմնավորեց, որ Փաշինյանին առաջադրված երկու' Քր. Օր 225 եւ 316 հոդվածներով հանցակազմը բացակայում է: Փաստաբանը գտնում է, որ 2008թ. Մարտի 1-ին ընդհանրապես զանգվածային անկարգություններ չեն եղել. «Զանգվածային անկարգությունների բացակայության պայմաններում ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ էլ որեւէ մեկը չէր կարող լինել այդ անկարգությունների կազմակերպիչը: Եթե Փաշինյանին մեղադրանք են առաջադրել 225 հոդվածի առաջին մասով, ապա այն պետք է հիմնավորվի փաստերով եւ ոչ թե ընդհանրական լինի»:

    Խոսելով Քր. Օր. 316 հոդվածի մասին' փաստաբանը նշեց, որ «Այդ հոդվածի կիրառման հիմքը ՀՀ-ում դրվեց 2007թ. հոկտեմբերին: Այս հոդվածը առաջադրում են ոստիկաններից տուժածներին' ոստիկաններին պատասխանատվությունից ազատելու համար»:

    Ընդգծելով, որ առաջադրված մեղադրանքներն ապացուցող որեւէ հիմք չկա' Երվանդ Վարոսյանը դատավոր Մարտիրոսյանից պահանջեց կարճել Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Դատավոր Մարտիրոսյանը փաստաբանի միջնորդությունը համարեց ժամանակավրեպ եւ թողեց առանց քննարկման:

    Փաշինյանի փաստաբանները դատավորից 10 րոպե ժամանակ խնդրեցին' իրենց հետագա քայլերի մասին խորհրդակցելու համար: Թեեւ Մնացական Մարտիրոսյանը ընդմիջում հայտարարեց, սակայն Փաշինյանին թույլ չտվեց խորհրդակցել իր պաշտպանների հետ: Ընդմիջումից հետո դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ վաղը' ժամը 12.00-ն: Հիշեցնենք, որ Փաշինյանի փաստաբանները հայտարարել էին, որ քրեակատարողական հիմնարկում իրենց պաշտպանյալի հետ չեն կարողանում աշխատել, քանի որ ամեն ինչ ձայնագրվում է եւ հնարավոր չէ գաղտնիությունը պահպանել:

    Ի դեպ, այսօր Փաշինյանի դատավարության ընթացքում դատարանի բակում հավաքվածներին միացել էին Կոնգրեսի երիտասարդները եւ Փաշինյանի խոսքերով գրված երգերն էին երգում:
    Աղբյուր՝ Ա1+


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Գլխավոր ռեսուրսը


    Երբ վերջին իրադարձությունների հետ կապված ոմանք սիրում են կրկնել, որ մենք խեղճ ենք, մենք դժբախտ ենք, մենք ռեսուրսներ չունենք, ես դրա հետ համաձայն չեմ: Մենք ունենք հսկայական ռեսուրսներ: Եվ մեր գլխավոր ռեսուրսը ժողովրդավարությունն է:
    Ինձ թվում է՝ տարրական ճշմարտություն է, որ Հայաստանի միջազգային դիրքերը էապես կամրապնդվեն, եթե ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Որքան զարգացած, որքան ավելի ժողովրդավարական լինի մեր պետությունը, այնքան շատ մենք խոսելու տեղ կունենանք: Այդ առումով այսօր սկսվող Նիկոլ Փաշինյանի դատավարությունը յուրօրինակ փորձաքար է: Պահել մարդուն անազատության մեջ՝ քաղաքական հայացքների համար (անկախ նրանից՝ այդ հայացքները եւ դրանց արտահայտման ոճը ինձ դուր գալիս են, թե ոչ), նշանակում է ուղղակի հարվածել պետությանը: Եթե դատարանում էլ սկսեն խաղալ «լեզվաբանական փորձաքննության» կատակերգությունը, կնշանակի՝ որոշել են ծաղրել մեր դատական համակարգը: Թող փորձաքննության ենթարկեն Ռոբերտ Քոչարյանի՝ 2008-ի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը արտասանած ճառերը, կամ մարտի 1-ից 20-ը, գրաքննության պայմաններում, «պատասխանատու» հեռուստաընկերությունների (նաեւ` ներկայումս «ազգային հարցերում» ընդդիմադիր Դաշնակցության) հաղորդումները: Կարելի է համեմատել, թե ո՛ր ոճն է ավելի ագրեսիվ եւ, այսպես ասած, «հայասըզ»:
    Քաղբանտարկյալների ազատ արձակումը բացարձակապես չի ազդի երկրի ներքաղաքական կայունության վրա, չի խթանի իշխանափոխությունը: Վերջինս, ինչպես հայտնի է, կարող է տեղի ունենալ միայն իշխանության վերին օղակներում կազմակերպված դավադրության միջոցով, իսկ պալատական հեղաշրջում կանխելը պայմանավորված է իշխանության խորամանկությամբ, ճարպկությամբ եւ խարդավանքներին խարդավանքներով հակադրելու ունակությամբ: Ընդդիմությունը, նրա ակտիվության աստիճանը, նրա ներկայացուցիչների՝ ազատության մեջ կամ բանտում գտնվելը այդ բոլոր հաշվարկների հետ բացարձակապես կապ չունեն: Պարզ է, որ այդ ամենը շատ լավ հասկանում են իշխանության վերնախավում որոշումներ ընդունողները:
    Ինչո՞ւ են, ուրեմն, անմեղ մարդկանց բանտերում պահում: Կարծում եմ՝ իսկապես մանր վրեժխնդրություն է. ախ, դու մեր մասին փիս-փիս բաներ ես խոսում, դե, հիմա տես քո հալը: Այդ մանր եւ անցողիկ հաճույքը ստանալու համար արժե՞ արդյոք հարվածի տակ դնել պետության շահերը՝ կոպտորեն ոտնահարելով օրենքը:
    Հետեւաբար, այսօր մեկնարկող դատավարության՝ իրավական եւ քաղաքական տեսակետից ամենաճիշտ լուծումը կլինի պարոն Փաշինյանին անպարտ ճանաչելը եւ դատարանի դահլիճից ազատ արձակելը: Խիստ կասկածում եմ, որ իշխանությունն այսքան իմաստուն կգտնվի:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (22.10.2009), Norton (22.10.2009)

  23. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    էս վերջին Արամի գրվածը… … երեկվա կիսատ դիտած կադրերը ավանակի մասին … մինչև վերջ չկարողացա դիտել… գլխապտուտ առաջացավ:
    շատ երկար եմ զգում այդ ավանակին: չգիտեմ էլ ինչ աստիճանի այլասերում ա… իսկապես որ բոլոր խոսքերը արդեն վաղուց ասված են ու սպիտակ թուղթն էլ որպես թռուցիկ փակցնելը ավելորդ ա:
    ուղեղիցս դուրս չի գալիս, որ էտ ավանակին սադիստաբար վերաբերվողների մեջ մեկն էլ ես եմ…


    նրանք էնքան արդեն "առաջ" են գնացել, որ բոլոր "հասարակ" մարդուն հատուկ լոգիկաներից դուրս են:
    խոսալը լրիվ ավելորդ ա…

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.10.2009), Norton (22.10.2009), Տրիբուն (22.10.2009)

  25. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Ստորև պատճենում եմ 21.10.2009թ. դատական նիստի ժամանակ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի միջնորդության տեքստը՝ դատախազ Կորյուն Փիլոյանին գործից հեռացնելու վերաբերյալ.

    Հարգելի դատարան.

    Մեղադրող Կորյուն Փիլոյանը չի կարող մասնակցել սույն վարույթին, քանի որ այս գործով նրա անկողմնակալության մեջ ողջամիտ կասկածներ կան։ Դատախազ Կորյուն Փիլոյանը կանխակալ վերաբերմունք ունի այս վարույթին որպես կողմ մասնակցող իմ համեստ անձի նկատմամբ եւ շահագրգռված է տվյալ գործի ելքով, ինչը արտահայտվել է «Մարտի 1-ի» քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի նրա գործունեության ընթացքում։

    Կորյուն Փիլոյանի գործուն մասնակցությամբ ունենք կիսատ-պռատ, ցաքուցրիվ, հատվածական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունը, Կորյուն Փիլոյանը «Մարտի 1-ի» գործից անջատված տասնյակ գործեր են ուղարկել դատարան, նրանցով հրապարակվել են դատավճիռներ։ Չնայած սրան, մինչեւ օրս Հայաստանի եւ միջազգային հանրությունը շարունակ բարձրաձայնում է մեկ հարց. ի՞նչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին։ Եթե վերը նշված գործերի նախաքննությունը տեղի ունենար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` կպատասխաներ հանրությանը հուզող հարցերին, մինչդեռ` առայժմ միայն նորանոր հարցեր է հարուցում, այդ թվում եւ տվյալ գործի ելքով դատախազ, մեղադրող Կորյուն Փիլոյանի ուղղակի կամ անուղղակի շահագրգռության վերաբերյալ։ Այդ կասկածները հիմնավորվում են նաեւ հետեւյալով.

    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 27-ը վերնագրված է այսպես. «Քրեական գործ հարուցելու եւ հանցագործությունը բացահայտելու պարտականությունը»։ Այդ հոդվածի առաջին մասում մասնավորապես ասված է. «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»։

    Մարտի 1-ի սպանդից մեկուկես տարի անց դեռեւս բացահայտված չեն Մարտի 1-ի մարդասպանները` հրաման տվողները եւ կատարողները։ Նահատակների սեւազգեստ մայրերը, համոզված լինելով դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի անգործության մեջ, ստիպված են հրապարակային ակցիաներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձեր անել։ Կորյուն Փիլոյանի աչալուրջ հսկողության ներքո, հետաքննության մարմինը չի կարողանում կամ, ավելի ճիշտ` չի ցանկանում պարզել, թե «Չերյոմուխա-7» հատուկ միջոց գործածած 4 ոստիկաններից ովքեր են իրականացրել Մարտի 1-ի առնվազն տասը զոհերից երեքի սպանությունը, իսկ մնացած 7-ի մահվան հանգամանքները պարզելու մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Կոռումպացված դատախազական համակարգի կարկառուն ներկայացուցիչ Փիլոյանի` մարտիմեկյան սպանությունները չբացահայտելու շահագրգռվածությունը բացատրվում է կոռուպցիոն բուրգի ավելի բարձր սանդղակներում գտնվող իր ղեկավարների առնչությունը մարտիմեկյան սպանդին թաքցնելու կանխակալությամբ։

    Այս է պատճառը, որ Փիլոյանը եւ իր գործընկերները, դարակներում պահելով, կոծկելով մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող ակնհայտ փաստերը, ՀՀ գլխավոր դատախազի խոստովանությամբ, քրեական մեղադրանքներ են ստեղծագործում` քրեական աբսուրդի ժանրով։
    Ելնելով վերը նշվածից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ վերը նշված գործողություններով Կորյուն Փիլոյանը խոչընդոտել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը` դատարանին միջնորդում եմ` մեղադրող Կորյուն Փիլոյանին բացարկել եւ հեռացնել տվյալ վարույթից։

    Երեկվա քննարկումների ոճին հետեւելով` կանխատեսում եմ, որ Կորյուն Փիլոյանը առարկություն կներկայացնի, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի 2-րդ մասը ասում է, որ դատախազի մասնակցությունը քրեական գործի քննությանը, ինչպես նաեւ դատական նիստում նրա կողմից մեղադրանքը պաշտպանելը համապատասխան քրեական գործով վարույթին որպես դատախազ նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ։ Հարկ եմ համարում նշել, որ իմ բացարկի հիմքում ոչ թե նրա մասնակցությունն է ընկած, այլ նրա կողմից մինչդատական վարույթում ցուցաբերված ապօրինությունները, ինչպես նաեւ այն անգործությունը, որի արդյունքում տեղի չի ունեցել գործի, տվյալ դեպքում` Մարտի 1-ի իրադարձությունների բազմակողմանի, համակողմանի, օբյեկտիվ քննություն։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում այսօր շարունակվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարության ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացրած միջնորդությանը հետևեց Փաշինյանի հայտարարությունը: Վերջինս ասաց, որ այս դատարանում ո´չ դատավորը, ո´չ դատախազները լիազորություն չունեն փոխելու իր խափանման միջոցը:

    Անդրադառնալով այն հանգամանքին, թե, եթե փոխվի իր խափանման միջոցը, արդյոք նա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որ չիմանա այդ հարցի պատասխանը: Նա վստահություն հայտնեց, որ դատավոր Մարտիրոսյանը անգամ չի զանգի համապատասխան տեղեր, որպեսզի ճշտի իր խափանման միջոցի որոշումը, քանի որ նա գիտի՝ ինչ որոշում է կայացրած: Նիկոլ Փաշինյանը նաև իր խորը ցավակցությունը հայտնեց դատավորին և դատախազներին, որ օրենքով լիազորված մարդիկ դատարանում չունեն լիազորություններ:

    Փաշինյանը նաև ուշագրավ հայտարարություն արեց այն մասին, որ Հանրապետության ամենավերին օղակները Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել են, որպեսզի իրեն չձերբակալեն, չկալանավորեն, այլ ֆիզիկապես ոչնչացնեն: Եվ այս առնչությամբ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ այդ առնչությամբ միջոցներ չեն ձեռնարկվում, հատկապես, որ այդ մասին մամուլում ևս հրապարակումներ եղել են:

    Անդրադառնալով ընդհատակից դուրս գալու հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ մեկը թող չկասկածի, որ ինքը ընդհատակից դուրս է եկել` գիտակցելով, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց կարող է ընտրվել կալանքը: «Ես ընդհատակից դուրս եմ եկել հետևյալ հիմնավորմամբ, որ տվյալ պարագայում, տվյալ իրավիճակում, քաղաքական քաղաքացիական պայքարը շարունակելու ամենարադյունավետ տեղը բանտում է, և ևս մեկ անգամ ուզում եմ ընգծել, որ հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրինականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, օրինական իշխանության ձևավորման պայքարելու եմ մինչև վերջ, անկախ նրանից՝ բանտում կլինեմ, թե ազատության մեջ»,- ասաց Փաշինյանը։
    Աղբյուր՝ tert.am

    Մեղադրող կողմը մտադիր չէ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով հետեւել ՀՀ-ի նկատմամբ ԵԽԽՎ 1677 բանաձեւի պահանջներին: Այս մասին այսօր դատարանում բացահայտ հայտարարեց մեղադրող Հարություն Հարությունյանը:

    «ԵԽԽՎ բանաձեւերը մեր պետական մարմինների համար ենթակա չեն պարտադիր կիրառման»,- ի պատասխան Փաշինյանի փաստաբանների' ասաց մեղադրող Հարություն Հարությունյանը: Իսկ փաստաբանները դատարանին միջնորդել էին փոխել Փաշինյանի խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ 1677 բանաձեւի համաձայն'եթե հետախուզման մեջ գտնվողները ինքնակամ ներկայանում են նախաքննության մարմնին մինչեւ հուլիսի 30-ը, ապա մինչեւ դատական վճռի հրապարակումը, նրանց պետք է թողնել ազատության մեջ: Այսպիսով, մեղադրողը հաստատեց, որ Փաշինյանի նկատմամբ ԵԽԽՎ 1677 բանաձեւը ոչ միայն խախտվել է նրա ներկայանալու պահին, այլեւ անտեսվելու է նաեւ ամբողջ դատավարության ընթացքում:

    Փաշինյանի փաստաբաններն այսօր դատարանում հիմնավորեցին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրվել է ոչ միայն ԵԽԽՎ բանաձեւի խախտմամբ, այլեւ' ՀՀ օրենսդրության: 2008թ փետրվար 26-ին, երբ նախաքննության մարմինը Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրում կալանքը եւ հայտարարում, որ նրա տեղը չգիտի, այդ ընթացքում բոլորն էլ գիտեին, որ նա Ազատության հրապարակում է եւ ելույթներ է ունենում: Ինչ վերաբերում է հուլիսի 1-ին նախաքննության մարմնին ներկայանալուն, ապա այդ պահից սկսած' նախաքննության մարմնից խուսափելու վերաբերյալ բոլոր կասկածները վերացել են: Փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջեցին փոխել Փաշինյանի խափանման միջոցը:

    Այսօր դատարանում ելույթ ունեցավ նաեւ Փաշինյանը: Նա հետաքրքրվեց, թե ինչու մինչ օրս քննության չի առնվել այն փաստը, որ 2008թ. մարտի 1-ին ԱԱԾ-ն ոչ թե հրաման էր տվել իրեն ձերբակալել կամ կալանավորել, այլեւ' ֆիզիկապես ոչնչացնել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Փաշինյանի պաշտպանների միջնորդությունը քննելու' կրկին 2 ժամով:

    Դատավոր Մարտիրոսյանն ընդմիջումից վերադառնալուց հետո մերժեց Նիկոլ Փաշինյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Մեղադրող կողմն այսօր հրապարակեց Փաշինյանին ներկայացված մեղադրականի եզրափակիչ հատվածը: Իրենց հետագա քայլերի համար փաստաբանները ընդմիջում խնդրեցին' Փաշինյանի հետ խորհրդակցելու համար, եւ դատավորը նրանց կրկին զրկեց այդ հնարավորությունից: Հիշեցնենք, որ փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի հետ աշխատելու հնարավորություն չունեն: «Ձեւականորեն մեզ տրվում է առանձնազրույցի իրավունք, սակայն ԱԱԾ-ում ամեն ինչ ձայնագրառվում եւ տեսագրառվում է: Մեզ արգելում են Փաշինյանին փաստաթղթեր փոխանցել: Մենք աշխատում ենք շատ մեծ դժվարություններով' գրավոր եւ միայն առանձնատեսակցությունների ժամանակ»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.10.2009), Nadine (22.10.2009), Norton (22.10.2009), Rammer (22.10.2009)

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 554
    Վերջինը: Այսօր, 00:11
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2136
    Վերջինը: 25.09.2020, 21:42
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •