Tig (29.04.2011)
Բա Տապոռը։
Մեկ էլ Միլիցա տատիկն էր վերջը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց Միլիցա անուն՝ ոչ հայկական, իրականում կա. հղում:
Ի դեպ, Միլա Յովովիչի իսկական անունն էլ է Միլիցա![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Լավ կյանքը երկարացնող թեմա է, եկեք մի քիչ էլ ես ձեր կյանքը երկարացնեմ իմ գործընկերուհու Կարինե Հունանյանի, մի քիչ էլ իմ հոդվածով, որը գրվել է երևի մի 6 կամ 5 տարի առաջ, ափսոս այն էջը, որտեղ հրապարակվել էր էլ գոյություն չունի, բայց դե արխիվից պեղել հնարավոր եղավ
Ռաֆիկ տատն ու Իստիլիֆոն պապը
Երբ Թազագյուղ գյուղի բնակիչներից մեկին հարցրինք, թե Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մուշեղին ինչպես գտնենք, ասաց, որ նա Ամրոյան Սոյբաթի ու Վռանգյուլի հետ ձկնորսության է գնացել:
Պարզվեց, որ մեզ պատասխանող պապիկի անունն էլ Իստիլիֆոն է: Իստիլիֆոն պապը խիստ զարմացավ, որ մենք, լսելով այդ տարօրինակ անունները, մի քիչ շփոթվեցինք, եւ առաջարկեց իր հետ գնալ գյուղամեջ կամ ինչպես տեղացիներն են ասում, Ժամ ու բադան, ուր սովորաբար հավաքվում են գյուղի տարեցներն ու անուն առ անուն ծանոթանալ մյուս բնակիչների հետ նույնպես:
Գնացինք: Պապիկները մեզ սիրալիր ընդունեցին: Մի քարի վրա երկու լրագրողս տեղավորվեցինք ու սկսեցինք առանց միջամտելու հետեւել նրանց զրույցին:
Ինգլիս Տաշոյանը պնդում էր, թե այս տարի ամենաշատ գումարը «խոպանից» Ալֆիանի մեծ տղան` Թիգլաթն է բերել:
- Քա ումուտ,- մեջ ընկավ Բեգիջան պապը,- էդ ինճա կըսի~ս: Շայբեկի տղեն իրեք անգամ շատ ա բերե:
Մինչ ծագած վեճը խորանում էր, քիչ այն կողմ Աբսիակն ու Բախտիարը չորս թուղթ էին խաղում: Ջանիբեկն ու Շահմուրադը հետեւում էին նրանց խաղին:
- Պապի, պապի, Վրաստան տատին քեզ կանչում ա,- ձայն տվեց մի աղջիկ:
- Զալիբեկիս աղջիկն ա` Կառոլինան, Երեւվնա նոր ա էգե, մեռիմ ջանին, իմ թոռնիկն խինգով ա կսովրի,- ասաց Այրումբեկն ու շտապեց տուն:
Բավական համարելով գյուղամեջում լսածն ու տեսածը՝ մենք էլ որոշեցինք գնալ: Իսկ երբ թերթեցինք տեղի հեռախոսագիրքը, մեր լսած տարօրինակ անունների ցանկը հարստացավ հետեւյալ օրինակներով` Սառաֆել, Սիլիկով, Գոմեգ, Վելիբեկ, Եգանով,Նաստինգա, Օդիսով, Սերեմյա, Արխիկ, Զիֆրիդ, Վարանգյուլ, Գոմիկ, Լեւուշ, Օրդուխան, Յուրդաբեկ, Կալինուս, Տիտալ, Ումրշատ ու այլն: Անուների պես օրիգինալ էին նաեւ գյուղացիների մականունները` Վակե, Տուզո, Մաքո, Մստո, Կառկառ, Ծիտո...
Վերջում հանդիպեցինք մի տատիկի, ում անունը Ռաֆիկ էր: Հենց նա էլ մեզ բացատրեց, որ գյուղի համարյա բոլոր արտասովոր անունները գալիս են հնուց. որպեսզի օրինակ` պապիկին չմոռանան, նրա անունով թոռնիկին են կոչել: Այդպես էլ անունները պահպանվել են մինչեւ օրս: Թեեւ համաշխարհային զարգացումը,գլոբալիզացիան, նաեւ սերիալները, նույնպես հասել են գյուղ. մեզ պատահեցին մանչուկներ` Միլի, Կլարա, Դիեգո, Կասանդրա, Ռոդրիգո, Գավյոտա անուններով:
Այսպես, հաշտ ու համերաշխ կողք կողքի գոյատեւում են ավանդականն ու նորը:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Տելեմակ
Mephistopheles (15.11.2013), Smokie (04.05.2011), tikopx (04.05.2011)
ես ուղակի զրամանում եմ ոնց կարող էին տատուս մոր անունը դնել Արա մանյակ![]()
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
1.Աղվան- տարորինակությունը կայանում է նրանում, որ այս անունը կրողը կին է....
2.Կանալիզացիա
3.Բրիքյան
4.Ռամելա
5.Զարզանդ
........ Էլի կան
Այնուամենայնիվ պտտվում է....
տարօրինակությունը
Այնուամենայնիվ պտտվում է....
VisTolog (05.10.2011)
Հոմերոս, Տելեմակ, Ոդիսևս:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ