User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 494 հատից

Թեմա: Տարօրինակ անուններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակ անուններ

    Տոմայի մասին կարդալիս հիշեցի մի ծիծաղելի պատմություն՝ իմ նախկին գործընկերներից մեկի հետ կապված: Ուրեմն այս տղայի անունը Կարեն էր, ինքը արտասահմանցի գործընկերների հետ երբեմն նամակագրություն էր ունենում: Մի անգամ ԱՄՆ մի ֆիրմայի նամակ է ուղարկում ու մոռանում է գրել միստր Կարեն ----յան: մենակ անուն-ազգանուն է գրում: Պատասխանն ուղարկելիս էդ ֆիրմայի աշխատողը գրում ա Միսս Կարեն --յան, բլա բլա բլա.. Որովհետև իրենց մոտ կա Karen /Կարըն/ աղջկա անուն: Մի տարի էր ամբողջ օֆին ասում էր միսս Կարըն էդ խեղճ տղային: Բայց ամենախնդալուն պատահեց հետո, երբ ես նամակ ուղարկեցի ԱՄՆ մի ֆիրմայի մենեջերի ու էլի մենակ անուն ազգանուն գրեցի, մոռացա նշել Միսս, հաջորդ օրը նա պատասխան էր ուղարկել և սկսել էր հարգելի Միստր Անուշ բառերով, հետո պարզվեց, որ այդ մենեջերը հնդիկ ա, ու Հնդկաստանում Անուշ տղայի անուն է: Լավ խնդացինք, բայց ինձ ոչ ոք այլևս չասաց պարոն Անուշ: Դե աղջկան ձյաձյա սարքելը մի քիչ դժվար էր երևի
    Better to light a candle than to curse the darkness.

  2. #2
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակ անուններ

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Տոմայի մասին կարդալիս հիշեցի մի ծիծաղելի պատմություն՝ իմ նախկին գործընկերներից մեկի հետ կապված: Ուրեմն այս տղայի անունը Կարեն էր, ինքը արտասահմանցի գործընկերների հետ երբեմն նամակագրություն էր ունենում: Մի անգամ ԱՄՆ մի ֆիրմայի նամակ է ուղարկում ու մոռանում է գրել միստր Կարեն ----յան: մենակ անուն-ազգանուն է գրում: Պատասխանն ուղարկելիս էդ ֆիրմայի աշխատողը գրում ա Միսս Կարեն --յան, բլա բլա բլա.. Որովհետև իրենց մոտ կա Karen /Կարըն/ աղջկա անուն: Մի տարի էր ամբողջ օֆին ասում էր միսս Կարըն էդ խեղճ տղային: Բայց ամենախնդալուն պատահեց հետո, երբ ես նամակ ուղարկեցի ԱՄՆ մի ֆիրմայի մենեջերի ու էլի մենակ անուն ազգանուն գրեցի, մոռացա նշել Միսս, հաջորդ օրը նա պատասխան էր ուղարկել և սկսել էր հարգելի Միստր Անուշ բառերով, հետո պարզվեց, որ այդ մենեջերը հնդիկ ա, ու Հնդկաստանում Անուշ տղայի անուն է: Լավ խնդացինք, բայց ինձ ոչ ոք այլևս չասաց պարոն Անուշ: Դե աղջկան ձյաձյա սարքելը մի քիչ դժվար էր երևի
    Մի տենց բան էլ իմ հետ ա եղել, նոր որ ընդունվել էի աշխատանքի, ոչ մեկ հլը չգիտեր, նամակ էի գրել մի հատ չինացի տղա էր, պատասխանում գրել էլ Hi Gohar, ու մի հատ մեծ մեյլինգ լիստով, առավոտ եկել եմ գործի, մեկ էլ ով տեսնում ա, ասում ա հայ Գոհար: Նոր մենեջերս մի հատ պատասխան նամակ գրեց, որ Գոհար չի, էլի, Գոռ ա, Գոհարն աղջկա անուն ա:
    Ու դրանից հետո ոչ մեկ հլը չի շփոթվել
    Лучше Гор могут быть только Горы.

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (16.03.2009)

  4. #3
    շատ մի խորացի, լամպա ;) Razo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    և բոլորդ եք, վաճառվում...
    Գրառումներ
    333
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակ անուններ

    Սրանք իսկական հայկական անուններ են սոցապ նախարարությունից:


    1. Տանուտերյան Սկյուռիկ
    2. Ղասաբյան Պտղունցիկ
    3. Շլորյան Գարֆինքյուլ
    4. Թխկլչյան Ծծաշատ
    5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
    6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
    7. Ռստիկյան Կլիմենտ
    8. Պտկունցյան Նաստել
    9. Թառափյան Հակինթ
    10. Գյուլամիրյան Կաքավ
    11. Պանտելեյմոն Սոցկի
    12. Սուջյան Ցելեսինա
    13. Նեմեցով Շիլլեր
    14. Ամերիկյան Ջումշուդ
    15. Բոզոյան Պայքար
    16. Պստիկյան Էլիբեկ
    17. Պզպզյան Գելիմ
    18. Չիչակյան Բախտիար
    19. Գռսեմյան Բաղդագյուլ
    20. Դնզզյան Մումինատ
    21. Խամփերյան Բուբուշ
    22. Թռչունյան Ռզգան
    23. Ջոմարդյան Շաքար
    24. Թոռչյան Ձուբեյդա
    25. Կլորյան Շնորիկ
    26. Զմալյան Քանաքար
    27. Նախոյան Մարալիկ
    28. Թութխալյան Ասթինե
    29. Ջնդոյան Ավալ
    30. Մուրդօղլյան Շարհազդան
    31. Թոլոյան Տիտալ
    32. Ծիլվիլյան Անախաս
    33. Բռնադատվածային Սոխակ
    34. Գյոզալյան Դալար Փարավոնի
    35. Թմբուկյան Գյուլաբ
    36. Մսղեմցյանց Լերձունի
    Շնչեք...

    Փողով չի

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (17.11.2009), Lion (02.04.2009), Աբելյան (21.04.2009), Պարոն Ն (02.04.2009)

  6. #4
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակ անուններ

    Վա՜յ երեխեք սպանիք էս անուններով
    Чеширский КотЭ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (08.12.2009), Jarre (16.03.2009), Աբելյան (21.04.2009)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակ անուններ

    Աչքիս՝ ինչ–որ մեկն էս ցուցակը մեզ անգիր անել տալու հրահանգ է ստացել։ Լավ, ինչքա՞ն կարելի է, ձանձրացանք արդեն։ Գրառում անելուց առաջ գոնե մի քիչ նախորդ գրառումներից կարդացեք, նոր գրեք, էլի։ Մի քանի գրառումը մեկ էս ցուցակն եք խցկում։

    Մոդերատորական։ Այսուհետև «Տանուտերյան Սկյուռիկ»–ով սկսվող բազմաչարչար ցուցակը ներկայացնող գրառումները ջնջվելու են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (17.03.2009), Elmo (17.03.2009), Jarre (16.03.2009), Kita (27.03.2009), Loki (14.09.2009), Mariam1556 (21.04.2009), Norton (16.03.2009), Հայկօ (17.03.2009), Ռուֆուս (18.03.2009)

  10. #6
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակ անուններ



    Ըստ բրիտանական Times-ի՝ գիտնականները պարզել են, որ վերջին 120 տարում Մեծ Բրիտանիայում գրեթե անհետացել են անպարկեշտ նշանակություն ունեցող անգլիական հնագույն ազգանունները։ Գնալով նվազում է այն քաղաքացիների թիվը, որոնք համարձակվում են կրել Cock (թրգմ.՝ առնանդամ), Daft (տխմար, դմբլո), Death (մահ), Smellie (գարշահոտ) ազգանունները։
    Շարքը լրացնում են մի քանի բառաբարդումներ, ինչպիսիք են Gotobed-ը (պառկիր քնելու), Shufflebottom-ը (հետույքը քստքստացնող) և այլն:

    Ժամանակակից բրիտանացիների ազգանունները համեմատելով 1881թ. մարդահամարի ցուցակներում գրանցված ազգանունների հետ՝ գիտնականները պարզել են, որ Cock-ի կիրառությունը նվազել է 75%-ով:
    Անվանաբանության մասնագետ Դևիդ Հեյը վստահեցնում է, որ այսօր կոպիտ հնչող ազգանուններն իրականում որևէ ստորացուցիչ իմաստ չեն ունեցել: Օրինակ՝ Bottom (հետույք) ազգանունը հաճախ կրում էին ցածրադիր վայրերում բնակվողները, իսկ Daft-ը միջնադարում նշանակել է «հեզաբարո»։

    Բրիտանացի գիտնականները նաև պարզել են, որ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում ամենաարագ տարածվող ազգանունների շարքում են Չանգ, Վանգ, Յանգ, Հուանգ և Լի չինական ազգանունները և երկու աֆրիկյան ազգանուն՝ Մոյո և Դյուբ։ Սակայն ամենատարածվածը շարունակում են մնալ Սմիթ, Ջոնս, Վիլյամս և Բրաուն ազգանունները:

    Ոչ ստանդարտ ազգանուններ հաճախ են հանդիպում նաև Ռուսաստանում: Կան նաև անուն-ազգանուններ, որոնք միայն մեկ անգամ են գրանցվել Մոսկվայում՝ Ռոբինզոն Կրուզո, Իվան Գրոզնի, Դմիտրի Պոժարսկի, Աննա Կարենինա և Ալեքսանդր Չացկի։
    Ռուսների զավեշտալի անունների շարքը սրանցով չի սահմանափակվում։ Մոսկվայի շրջանի Կորոլև քաղաքում Վիագրա անունով աղջիկ է ապրում: Երեխայի ծնողները որոշումը մեկնաբանել են անվան յուրահատկությամբ, «ՎԻԱ Գրա» խմբի նկատմամբ ունեցած սիրով, ինչպես նաև նրանով, որ երկար սպասված երեխայի բեղմնավորմանը նպաստել է համանուն շիճուկը։

    Այդուհանդերձ, ամենաարտասովոր անուններն ու ազգանունները հնդիկների մոտ են հանդիպում: Նրանք միմյանց բարևում են մոտավորապես այսպես.«Բարի՛ լույս, երկու կիլոգրամ բրինձ», կամ «Ողջո՛ւյն, արծաթե դոլար»: Հնդիկների մեջ կա նաև մեկը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Ես սիրում եմ կարտոֆիլ»:

    Աշխարհում ամենաերկար անունն ունի Բրախմատրա ազգանունով մի հնդիկ: Նրա անունը բաղկացած է 1478 տառից, որոնք ներկայացնում են պատմական տեղանուններ, դիվանագետների, աստվածաբանների, գիտնականների և այլ հայտնի գործիչների անուններ: Նրա անունը կարդալու համար պահանջվում է տասը րոպեից ոչ պակաս ժամանակ։

    թերթ

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.03.2009), Askalaf (08.12.2009), Ceceron (27.03.2009), Jarre (28.03.2009), Kita (27.03.2009), Moon (28.03.2009), Nadine (02.04.2009), Norton (27.03.2009), Հայկօ (27.03.2009), Մարկիզ (20.04.2009), Ուլուանա (28.03.2009)

  12. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակ անուններ

    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը


    Ըստ բրիտանական Times-ի՝ գիտնականները պարզել են, որ վերջին 120 տարում Մեծ Բրիտանիայում գրեթե անհետացել են անպարկեշտ նշանակություն ունեցող անգլիական հնագույն ազգանունները։ Գնալով նվազում է այն քաղաքացիների թիվը, որոնք համարձակվում են կրել Cock (թրգմ.՝ առնանդամ), Daft (տխմար, դմբլո), Death (մահ), Smellie (գարշահոտ) ազգանունները։
    ...
    Ժամանակակից բրիտանացիների ազգանունները համեմատելով 1881թ. մարդահամարի ցուցակներում գրանցված ազգանունների հետ՝ գիտնականները պարզել են, որ Cock-ի կիրառությունը նվազել է 75%-ով:
    Անվանաբանության մասնագետ Դևիդ Հեյը վստահեցնում է, որ այսօր կոպիտ հնչող ազգանուններն իրականում որևէ ստորացուցիչ իմաստ չեն ունեցել: Օրինակ՝ Bottom (հետույք) ազգանունը հաճախ կրում էին ցածրադիր վայրերում բնակվողները, իսկ Daft-ը միջնադարում նշանակել է «հեզաբարո»։
    Ավելացնեմ նաև, որ cock–ը նախ և առաջ նշանակում է աքլոր, հետո նոր՝ առնանդամ, այն էլ ժարգոնով։
    Փաստորեն, ժարգոնն ինչքան զարգանում ու հարստանում է, այնքան շատ է վտանգվում նորմալ բառերի պարկեշտությունը։ Չեմ զարմանա, եթե մի օր էլ Brown ազգանունը նույն բախտին արժանանա, քանի որ մարդիկ, brown ասելով, կարող է արդեն հասկանան, օրինակ, կղանքի գույն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (28.03.2009), Jarre (28.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փաղաքշական անուններ
    Հեղինակ՝ Մականուն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.07.2013, 20:19
  2. Հայկական անուններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.01.2011, 23:56
  3. Անուններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 88
    Վերջինը: 17.11.2009, 18:58
  4. Իսկական հայկական անուններ
    Հեղինակ՝ ArmeniAH, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2009, 03:52
  5. Հորինված անուններ
    Հեղինակ՝ WArmanW, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 31
    Վերջինը: 30.04.2008, 08:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •