User Tag List

Էջ 2 33-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 494 հատից

Թեմա: Տարօրինակ անուններ

  1. #16
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Դազդրապերմա - դոզդրաստվուետ պերվոե մայա (կներեք, որ հայերեն գրեցի)
    Կանալիզացիա
    Հրազդան - մի կին իր տղայի անունը Հրազդան է դրել, քանի որ իր ամուսնու ընկերը Հրազդանցի է
    Սահագյուլ

    Ավելացվել է 2 րոպե անց
    Շաշինկա- մամայիս մեծ հորաքրոջ անունն է
    Խիկար կամ Ռիկո - մորական պապիկիս անունն է
    Արմեդա
    Մելոդիկ
    Վերջին խմբագրող՝ Malu: 16.01.2007, 12:31: Պատճառ: Գրառման ավելացում։

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Հորմոնիկ - մի կնոջ հղիություն հազիվ հորմոններով պահել են, դրա համար էլ ծնված երեխայի անունը դրել են Հորմոնիկ

  3. #18
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Հերիքնազ
    Բավական
    Անթառամ
    Սյունե
    Կալիպսե
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  4. #19
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Տարօրինակ անուններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հորմոնիկ - մի կնոջ հղիություն հազիվ հորմոններով պահել են, դրա համար էլ ծնված երեխայի անունը դրել են Հորմոնիկ
    Հիշում եմ՝ 90ականների սկզբին, մութ ու ցուրտ տարիներին մի օր գնացել էինք հյուր: Տանտիկինը հղի էր, իսկ տանտերը շատ հումորով մարդ էր: Ասում էր. «Թե աղջիկ ունենամ, անունը Հովհարիկ եմ դնելու, թե տղա՝ Անջատիչ»: Բա՞:

    Իսկ իրական անուններից… պիտի մեր գյուղի մարդկանց անունների կեսը գրեմ
    Տատիկիս իսկական անունը Պարզիկ ա, իրեն «Այծեմ տադ» են ասում (Այծեմնիկ անունից)… Պապիկիս ախպոր անունը Պավլուշ էր, նրա կնոջ անունը՝ Ծաղիկ ա, բայց, չգիտեմ խի, Զիլֆո են ասում… Պապիկիս քույրերից մեկի անունը Հոռոմ ա, իրան Հուռում բիբի են ասում… Պապայիս դպրոցական ընկերներից մեկի անունը Սընդըր ա…
    Որ լավ մտածեմ, էլի լիքը անուններ կհիշեմ: Բայց ամենախոխմը Զամիսոսն ա: Դրա հետ կապված պատմություն էլ կա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (05.08.2012)

  6. #20
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Արդեն 67 անուն հաշվեցի: Վերջում այս ցուցակը կպցնելու եմ բոլոր ծննդատների պատերին, որ ծնողները յուրօրինակ անուններ ընտրելու հնարավորություն ունենան:
    68. Կարոտ
    69.Խդր
    70. Կամենդատյան
    71.Գյուլբուդաղյանց
    72. Հաջաթյան
    73.Մենուա
    74.Քյալյան
    75...
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  7. #21
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Դրսում անունների ընտրությունն ավելի ազատ ա, կարող ես հնարել ցանկացած անուն, միայն հայհոյանք չպարունակի: Ինձ պատահած մարդկանց անսովոր անուններից հիշում եմ՝
    Գառնի - մեկն իր նորածին աղջկա անունն էր դրել
    Սիմոն - որպես աղջկա անուն, այսինքն պապու հիշատակին ( որի անունը Սիմոն էր ), թոռնուհու անունը դրել են ճիշտ նույն արտասանությամբ ու գրաձևով՝ Simon, ու ճիշտն ասած ինձ Սիմոն անունը հիմա ավելի դուր ա գալիս որպես աղջկա, քան տղայի անուն:
    MJ - տղայի անուն. այդպիսի անուն չկա, բայց հայրը իր անվան ու ազգանվան սկզբնատառերը սարքել էր իր որդուն որպես անուն

  8. #22
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Թոռնիկ, Պապիկ, Մամաշա
    Մամաշան հորս տատն էր։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #23
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Տարօրինակ անուններ

    Վերջը որոշեցի գրել էդ պատմությունը:
    Պատմությունն ինձ հասնելուց առաջ երկար ճանապարհ ա կտրել, բայց իրական ա:

    Ուրեմն… Մի օր Զամիսոսի կինը շուկայում դեղձ ա վաճառում: Մոտենում ա մի տիկին ու հարցնում դեղձի գինը: Եկեք պայմանավորվենք էդ տիկնոջը անվանել «տիկին», իսկ մեր հերոս Զամիսոսի կնոջը՝ «կին»: Կինն ասում ա գինը:
    ՏԻԿԻՆ - Իսկ ինչո՞ւ էդքան թանկ:
    ԿԻՆ - Թա՞նկ… Հլը դու իմ փոխարեն տանջվեիր, գնայիր էդ ծառերը ջրեիր, հետո էդքան բարձանայիր ծառը-իջնեիր՝ էդ արևի տակ վառվելով, էդ փոշոտ դեղձերը հատ-հատ քաղեիր , հետո էլ գայիր իմ տեղը սոված-ծարավ առավոտից իրիկուն կանգնեիր, էդքանն էլ հերիք չի՝ իրիկունն էլ գնայիր տուն՝ քեզ տային Զամիսոսի ձեռը…
    ՏԻԿԻՆ (զարմացած) - «Զամիսո՞ս»ն ինչ ա…
    ԿԻՆ (հասկանալով իր ասածի անհարմարությունը ) - Խոտհնձիչ մեքենա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (08.12.2009)

  11. #24
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Վերջը որոշեցի գրել էդ պատմությունը:
    Պատմությունն ինձ հասնելուց առաջ երկար ճանապարհ ա կտրել, բայց իրական ա:

    Ուրեմն… Մի օր Զամիսոսի կինը շուկայում դեղձ ա վաճառում: Մոտենում ա մի տիկին ու հարցնում դեղձի գինը: Եկեք պայմանավորվենք էդ տիկնոջը անվանել «տիկին», իսկ մեր հերոս Զամիսոսի կնոջը՝ «կին»: Կինն ասում ա գինը:
    ՏԻԿԻՆ - Իսկ ինչո՞ւ էդքան թանկ:
    ԿԻՆ - Թա՞նկ… Հլը դու իմ փոխարեն տանջվեիր, գնայիր էդ ծառերը ջրեիր, հետո էդքան բարձանայիր ծառը-իջնեիր՝ էդ արևի տակ վառվելով, էդ փոշոտ դեղձերը հատ-հատ քաղեիր , հետո էլ գայիր իմ տեղը սոված-ծարավ առավոտից իրիկուն կանգնեիր, էդքանն էլ հերիք չի՝ իրիկունն էլ գնայիր տուն՝ քեզ տային Զամիսոսի ձեռը…
    ՏԻԿԻՆ (զարմացած) - «Զամիսո՞ս»ն ինչ ա…
    ԿԻՆ (հասկանալով իր ասածի անհարմարությունը ) - Խոտհնձիչ մեքենա…
    Լավն էր
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  12. #25
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Իսկ իրական անուններից… պիտի մեր գյուղի մարդկանց անունների կեսը գրեմ
    Ոոո՜նց կարող էի մոռանալ Պուջուր տադին…
    Հա, էլի անուններ հիշեցի.
    Եղսիկ (Եղիսաբեթ անունից)
    Վահիդա
    Վարշեր
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Թոռնիկ, Պապիկ, Մամաշա
    Մամաշան հորս տատն էր։
    Իսկ նրանց հարևանի անունը Պապաշ էր։
    Հորս ընկերոջ մոր անունն էլ Սիրուհի էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #27
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    անուններ

    Աբել - (եբր.) սուգ:
    Ադամ - (եբր.) երկրային, մարդ:
    Ադոլֆ - (ֆր.) ազնվական գայլ:
    Այվազ - (արաբ.) փոխանորդ, փոխարինող:
    Անատոլի - (հուն.) արևելք:
    Արշակ - (պարս.) արջուկ, արջ:
    Արտակ - (պահլ.) սրընթաց:

    Բայանդուր - (պարս.) կտրիճ:
    Բարեղամ - (եբր.) ժողովրդի որդի:
    Բեթղեհեմ - (եբր.) տուն հացի:

    Գեդեոն - (եբր.) խորտակող, կործանող, նաև՝ փորձություն:
    Գեղուհի - (հայ.) գեղ (եցիկ) + ուհի = գեղատեսիլ էակ, գեղեցկուհի:
    Գիսակ - (հայ.) գես, գիսակ = վարս, մազ:

    Դավիթ - (եբր.) դատավոր, իմ Աստված:
    Դիլիջան - ըստ Աճառյանի՝ (պարս.) հոգու սիրտ:

    Եղիա - (եբր.) Աստված, Եհովա:
    Եղիշե - (եբր.) ըստ Աճառյանի Աստված բառից է ծագում:
    Եսթեր - (եբր.) գաղտնի կամ կործանող, ըստ Աճառյանի (եբր.)՝ աստղ:
    Եվա - (եբր.) կյանք:

    Զարզանդ - (թուրք.) սարսափ, ահաբեկություն:
    Զարմանդուխտ - (պարս.) ծերունու դուստր:
    Զարուհի - (պարս.) զար՝ ոսկի բառից, (հայ.) ուհի ածանցով, (զար+ուհի):
    Զեյթուն - (արաբ.) ձիթապտուղ:

    Էդուարդ - (ֆր.) ունեցվածքի պահապան, պահակ:
    Էռա - (լատ.) նախնական թիվ, սկզբնական թվանշան:

    Թաթուլ - (հայ.) թաթ բառից է:
    Թամարա - (եբր.) արմավ, արմավենի կամ դառնություն:

    Իսահակ - (եբր.) ծաղր կամ խնդություն:
    Իսրայել - (եբր.) այր աստվածամարտ, նաև կռվել և մարտնչել:

    Լաչին - (ադրբ.) բազե:
    Լևոն - (հուն.) առյուծ:
    Լիա - (հուն.) գերի կին, գերուհի կամ (եբր.) քարայծ:
    Լիլիթ - ըստ հրեից առասպելի՝ առաջին կինը, որին աստված ստեղծել էր «վեր բարձրացած բոցից»:

    Խաժակ - (հայ.) խաժ (կապտականաչ) և ակն (աչք) բառերից, կապուտաչյա:
    Խանդութ - (հայ.) խանդոտ, խանդաբորբ:
    Խորեն - (պարս.) արևիկ, արեգակ:
    Խումար - (արաբ.) հարբած, թովիչ, արբեցող հայացք:

    Կարպիս - (հուն.) պտուղ:
    Կեկել - (վրաց.) գեղուհի:
    Կիմ - (ռուս.) հապավում է, նշ. է коммуництический интернационал молодежи.
    Կոմիտաս - (հուն.) երկար մազեր ունեցող, գիսավոր:

    Հակոբ - (երբ.) խաբող:
    Համազասպ - (պարս.) ձիերի երամակ, շատ ձի ունեցող:
    Հայկ - (հայ.) դիցաբանական անուն է, նշ. է հսկա: Օրիոն համաստեղության անունն է:
    Հեղինե - (հուն.) պայծառ, լուսավոր:
    Հովասափ - (եբր.) տեր դատավոր:
    Հովսեփ - (եբր.) աստվածաբնակ:

    Ղարիբ - (արաբ.) պանդուխտ, օտարական, վտարանդի:
    Ղուկաս - (հուն.) հարություն կամ լուսավոր, պայծառ:

    Մալխաս - (պարս.) մալ (ապրանք) և խաս (ընտիր) բառերից՝ ընտիր ապրանք:
    Մամբրե - (եբր.) ապստամբ կամ փոփոխող:
    Մանվել - (եբր.) Աստված մեզ հետ, Տեր ընդ մեզ:
    Մանյակ - (հայ.) մանյակ բառից է, որը նշ. է պարանոցի զարդ, վզնոց:
    Մարինե - (լատ.) ծովի դուստր:
    Մարտիրոս - (հուն.) նահատակ:
    Մելինե - (հուն.) հաց:
    Մելիք - (արաբ.) արքա, թագավոր:
    Մելիքսեթ - (եբր.) արքա արդարության:
    Մեսրոպ - ըստ Աճառյանի՝ հարազվարճ և բերկրյալ:
    Մովսես - (եբր.) ջրից հանած, ազատված:
    Մուրադ - (արաբ.) իղձ, փափագ:

    Նանա - (լատ.) հայր իմ:
    Նինել - ստեղծվել է Լենին անվան հակառակ ընթերցումից:
    Նոյ - (եբր.) Աստվածաշնչից է եկել, նշ. է հանգիս:
    Նունե - (ասոր.) սրբուհի, մաքրուհի:

    Շահեն - (պարս.) բազե:
    Շապուհ - (պարս.) արքայորդի, թագաժառանգ:
    Շավարշ - (պարս.) սև արջ (ըստ Կ. Դուրգարյանի), սև արու ձի, սև հովատակ (ըստ Հր. Աճառյանի):
    Շաքե - (թուրք.) անբախտ, ապերջանիկ:
    Շմավոն - (եբր.) լսող, հնազանդվող:

    Ջահանգիր - (պարս.) աշխարհակալ:
    Ջամալ - (արաբ.) գեղեցկություն:
    Ջեյրան - (թուրք.) եղնիկ, վիթ:

    Ռաֆայել - (եբր.) բժշկություն Աստծո:
    Ռեբեկա - (եբր.) հակառակություն:
    Ռուստամ - (պարս.) ուժգին հեղեղ:
    Ռուբեն - (եբր.) տեսնել և որդի բառերից, որդետես:
    Ռուդոլֆ - (գերմ.) կարմիր գայլ:
    Ռուզան - (հուն.) շեկ:

    Սահակ - (եբր.) ծաղր, խնդություն, ծիծիաղել, կատակել:
    Սաղաթել - (եբր.) հարցումն առ Աստված, ըստ Աճառյանի՝ հարցնել, խնդրել, աղերսել:
    Սայադ - (արաբ.) որոսորդ, ըստ Աճառյանի՝ արքա, թագավոր:
    Սարգիս - (ասոր., հուն.) ծիածան:
    Սեդա - (արաբ.) տիրուհի:
    Սերգեյ - (լատ.) բարձր, արժանավոր, հարգելի:
    Սողոմոն - (եբր.) խաղաղարար:
    Ստեփան - (հուն.) պսակ:
    Սուրեն - (պահլ.) ուժեղ:

  15. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Սասուն, բայց քո ներկայացրած ամունների մեծ մասի մեջ ոչ մի տարօրինակ բան չկար... Եթե դրանք բոլորը քեզ համար տարօրինակ են, ուրեմն ցանկացած իմաստ արտահայտող անուն պիտի տարօրինակ համարես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #29
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Սասուն, բայց քո ներկայացրած ամունների մեծ մասի մեջ ոչ մի տարօրինակ բան չկար... Եթե դրանք բոլորը քեզ համար տարօրինակ են, ուրեմն ցանկացած իմաստ արտահայտող անուն պիտի տարօրինակ համարես։
    Դու չես նկատել, ես վերնագիրը փոկհել եմ: Հետո հավես չկար նոր թեմա բացել սրա համար

  17. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարօրինակ անուններ

    Բայանդուր - (պարս.) կտրիճ:
    SOF-ի մասին մոռացել էինք

    Սասու՛ն, ի դեպ Աստվածաշնչյան բոլոր անուններն էլ իրենց հատուկ նշանակությունն ունեն, ոչ մի անիմաստ անուն չկա:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Սիմոն - որպես աղջկա անուն, այսինքն պապու հիշատակին ( որի անունը Սիմոն էր ), թոռնուհու անունը դրել են ճիշտ նույն արտասանությամբ ու գրաձևով՝ Simon, ու ճիշտն ասած ինձ Սիմոն անունը հիմա ավելի դուր ա գալիս որպես աղջկա, քան տղայի անուն:
    Ալարե՞լ են մի հատ "e" ավելացնել, որ դառնա աղջկա անուն
    Թոռնիկ, Պապիկ, Մամաշա
    Մորս քեռու անունը Պապիկ է: Երբ դեռ փոքր էի և երբ մայրս ասում էր «Պապիկ քեռիս», ես զարմանում էի, թե ինչպես կարող էր նույն մարդը մորս հա՛մ պապիկը լինել, հա՛մ քեռին:

    Ի դեպ, հորս անունն էլ պակաս տարօրինակ չէ: Անձնագրով Վահանչերազ է: Բայց այս անունն իր պատմությունն ունի: Տատիկիս հոր անունը Վահան էր, ազգանունը՝ Չերազ: Տատս չէր ուզում, որ այդ ազգանունը կորչի, որովհետև նա վերջին ճյուղն էր, իսկ Չերազները ազնվական տոհմ են եղել: Սովետի ժամանակ թույլ չեն տվել ազգանվանը կպցնել և դարձնել Չերազ-Իշխանյան, ոչ էլ թույլ են տվել անվանը գծիկով կպցնել (Վահան-Չերազ), դրա համար ստիպված Վահանչերազ են դրել անունը:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 21.01.2007, 14:33: Պատճառ: Գրառման ավելացում։

Էջ 2 33-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փաղաքշական անուններ
    Հեղինակ՝ Մականուն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.07.2013, 20:19
  2. Հայկական անուններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.01.2011, 23:56
  3. Անուններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 88
    Վերջինը: 17.11.2009, 18:58
  4. Իսկական հայկական անուններ
    Հեղինակ՝ ArmeniAH, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2009, 03:52
  5. Հորինված անուններ
    Հեղինակ՝ WArmanW, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 31
    Վերջինը: 30.04.2008, 08:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •