Տոմայի մասին կարդալիս հիշեցի մի ծիծաղելի պատմություն՝ իմ նախկին գործընկերներից մեկի հետ կապված: Ուրեմն այս տղայի անունը Կարեն էր, ինքը արտասահմանցի գործընկերների հետ երբեմն նամակագրություն էր ունենում: Մի անգամ ԱՄՆ մի ֆիրմայի նամակ է ուղարկում ու մոռանում է գրել
միստր Կարեն ----յան: մենակ անուն-ազգանուն է գրում: Պատասխանն ուղարկելիս էդ ֆիրմայի աշխատողը գրում ա
Միսս Կարեն --յան, բլա բլա բլա.. Որովհետև իրենց մոտ կա Karen /Կարըն/ աղջկա անուն: Մի տարի էր ամբողջ օֆին ասում էր միսս Կարըն էդ խեղճ տղային

: Բայց ամենախնդալուն պատահեց հետո, երբ ես նամակ ուղարկեցի ԱՄՆ մի ֆիրմայի մենեջերի ու էլի մենակ անուն ազգանուն գրեցի, մոռացա նշել Միսս, հաջորդ օրը նա պատասխան էր ուղարկել և սկսել էր հարգելի Միստր Անուշ բառերով, հետո պարզվեց, որ այդ մենեջերը հնդիկ ա, ու Հնդկաստանում Անուշ տղայի անուն է

: Լավ խնդացինք, բայց ինձ ոչ ոք այլևս չասաց պարոն Անուշ:

Դե աղջկան ձյաձյա սարքելը մի քիչ դժվար էր երևի

Էջանիշներ