Եթե ես որևէ մեկի հետ վիճած եմ լինում ու եթե ես այդ մարդուն շատ եմ սիրում՝ անկախ նրանից, թե ով է, հաշտության առաջին քայլը սովորաբար ես եմ անում՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր: Այստեղ ինքնասիրությունը մի կողմ դնելու հարց չկա: Հակառակը, այդ քայլով դու մեծանում ես, բարձրանում: Էլ չեմ ասում, որ խիղճդ է հանգիստ լինում:
Սա որպես մասնավոր դեպք գրեցի: Բայց ընդհանրապես ես սիրում եմ «ինադ անել», հիմնականում մանր-մունր հարցերում: Գիտեմ, որ լավ չէ, բայց այդ բացասական գիծս դեռ չեմ կարողացել հաղթահարել: