Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե կարելի է, մի երկու մաթեմատիկական բանաձև "в студию", խնդրեմ: Ես հասկանում եմ, որ «հիմնված է մաթեմատիկայի վրան» շատ հեղինակավոր է հնչում, ուստի կցանկանայի իմանալ, թե մաթեմատիկայի կոնկրետ ո՞ր բաժինն է օգտագործվում:
Օրինակ, վիքիպեդիան մաթեմատիկայի մասին լռում է՝ http://en.wikipedia.org/wiki/Astrology



Ունեմ, ունեմ: Համոզված եք, ո՞ր աստղաբանությունն իրոք գիտություն է: Աստղագիտությունը (Astronomy) հասկացանք, բայց աստղաբանությունը...
Ես չէի ասի, որ հիմքը մաթեմատիկան է, բայց դե օգտագործում են մի շարք հաշվարկներ: Ես իմ իմացածը ասեմ: Որոշում են Երկրի տվյալ կորդինատի, տվյալ ժամանակի համար աստղերի, մոլորակների, Արևի ու այլ երկնային մարմինների դիրքը գեոցենտրիկ համակարգում, ընդ որում, որոշում են, թե որ համաստեղության, որ աստիճանում է գտնվում, որոշում են տների, նրանց գագաթների դիրքը ես կոնկրետ չգիտեմ թե ինչպես, բայց դե տարբեր համակարգեր կան Պլացիդուսի, Կոխի և այլն /ես էս երկուսը գիտեմ/, արաբական աստղաբանությունից մնացած ինչ-որ կետերի կորդինատներն են որոշում /դե օրինակ Ֆորտունայի անիվի/:

Մի հարց տամ էլի՞
Լավ, աստղաբանությունը չեք ընդունում, որպես գիտություն, իսկ այն, որ մոլորակները, կամ երկնային մարմինները կենդանի օրգանիզմների վրա որոշակի ազդեցություն են ունենում, դրան էլ չե՞ք հավատում: