User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Աստղաբանություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    2.Ինձ մեղադրում եիք աստդաբանին աստղագուշակից չտարբերելու մեջ։Խնդրեմ՝ ինքներդ տվեք դրանց տարբերության սահմանումը։
    Առաջին անգամ հենց այստեղ հանդիպեցի «աստղաբանություն» ու «աստղաբան» տերմինինները, որը, իմ կարծիքով, արհեստական, բառացի ու սխալ թարգմանության հետևանք են: Տտրամաբանությունն այսպիսին է՝ հունարեն αστρολογοσ (հուսով եմ՝ ճիշտ գրեցի, հունարենի ուղղագրությունս լատիներենից էլ վատ): ἄστρον՝ աստրոն («աստղ») ու λογοσ՝ լոգոս, բառացիորեն թարգմանվում է որպես «բան»: Ինչևէ, αστρολογία տերմինի առաջին արմատը թեև իսկապես ἄστρον-ն է, λογία վերջավորությունը ծագում է ոչ թե λογοσ, այլ λέγειν (լեգեին, «խոսել») արմատից, ստանալով ոչ թե «-բանություն», այլ «ուսումնասիրություն», «գիտելիք» իմաստը: Սովորական աստղագիտությունից, որը զբաղվում է տիեզերական մարմիններով լրիվ ուրիշ տեսանկյունից (աստրոնոմիա, «աստղերի օրենք»), տարբերակելու համար աստրոլոգիան հայերենում ընդունված է անվանել աստղագուշակություն: «Աստղաբանություն» տերմինի «բուսնելը» կարելի է կապել նյուէյջերների հետ, որոնք, վախենալով ծեծված ու բավարար չափով լրջություն չներշնչող «գուշակություն» բառից, նոր տերմին են մոգոնել:
    Այն որպես ժամանակակից գիտության ճյուղ որակելը ծայրահեղագույն սխալ է, քանի որ թեկուզ ռացիոնալիզմի ու կառուցվածքի տեսանկյունից չի համապատասխանում նրանց նկատմամբ եղած պահանջներին: Այն ավելի շատ մոտ է միջնադարում տարածում վայելող «արվեստներին» (art), ինչպիսիք են, օրինակ, ալքիմիան, գոեթիան, նեկրոմանսիան և այլն: Եթե նայենք պրակտիկ կիրառական տեսանկյունից, հորոսկոպիկ աստրոլոգիան աստրոմանսիա անվանելն այնքան էլ սխալ չի լինի, բայց այդ ժամանակ կհեռանանք աստրոլոգիայի առավել լայն ընկալումից:
    Սխալ է նաև մտածել, որ գոյություն ունի աստրոլոգիա՝ որպես միասնական հասկացություն: Գոյություն են ունեցել իրարից խիստ տարբեր ծագումներով ու մեթոդներով բազմաթիվ աստրոլոգիաներ: Աստրոլոգիան առավել ճիշտ է որակել որպես համակարգերի, ավանդությունների ու հավատալիքների համախումբ:
    Աստրոլոգիան հետևում է հերմետիկների «ինչպես վերևում, այնպես էլ ներքևում» կոնցեպցիային՝ Հերմես Տրիսմեգիստի tabula smaragdina-ի մեջ նշված է.
    Quod est inferius est sicut quod est superius, et quod est superius est sicut quod est inferius, ad perpetranda miracula rei unius.
    Նման ոչ միանշանակ ու վիճելի հարցում կնախընտրեի սեփական թարգմանություն իրականացնելու փոխարեն բերել առավել պաշտոնական հայերեն թարգմանություն.
    Այն ինչ ներքևում է, նման է նրան, ինչ վերևում է, իսկ այն, ինչ վերևում է նման է նրան, ինչ ներքևում է: Եվ այդ ամենը միայն նրա համար է, որ իրականանա մեկ ամբողջական գոյի հրաշագործությունը:
    Իսկ աստրոլոգիայի ուղղությունները, բռռ, այնքան շատ են: Գրեթե ամեն հին մշակույթ ունեցել է աստրոլոգիայի իր ավանդությունը: Այս պահի դրությամբ առավել տարածված են հինդու, արևմտյան ու չինական աստրոլոգիաները:
    Լավ, գիրք չեմ գրում, ավարտեմ նրանով, որ այդ Էլյա Հովհաննիսյանին ոչ միայն չեմ համարում աստրոլոգիայի «միակ և առաջատար» գիտակ, այլ ընդհանրապես որպես սույն բնագավառում մասնագետ չեմ ընդունում:
    Միջնադարյան եվրոպայում կիրառում գտած աստրոլոգիայի մասին կարող եք կարդալ Ռիչարդ Քավենդիշի «Արևմտյան Մոգություն» (հայտնի է նաև որպես «Սև Մոգություն») գրքում: Մի քանի խոսք ասեմ գրքի մասին, որպեսզի սխալ պատկերացումներ չկազմեք: Չնայած ժամանակակից բազմաթիվ զիբիլ գրքերի անվանումների նմանությանը, Քավենդիշի աշխատանքը մալոլետկա «мракобес»-ների համար նախատեսված պսևդոմոգական ձեռնարկ չի (այդպիսի ձեռնարկների մեծ մասը կոչվում են «Սպիտակ Մոգություն» կամ «Սև Իշխանի» գիրքը և այլն): Այն ավելի շուտ պատմա-փաստագրական գիրք է միջնադարյան Արևմուտքում տարածված հավատալիքների, կուլտերի, մոգական ավանդությունների և ուղղությունների վերաբերյալ: Եթե էլի հարցեր լինեն, ուրախ կլինեմ դրանց չպատասխանել, բայց, հավանաբար, կպատասխանեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    matlev (20.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •