Խոսքը գնում է մի քանի հազար տավա պատմություն ունեցող գիտության մասին, որին միայն գիտություն դասակարգելը շատ քիչ ու սխալ կլինի: Հայտնի է դեռ հին Եգիպտական գիտության ժամանակ, որտեղ անգամ բուրգերը կառուցվել են համապատասխան ինչ որ աստղերի: Սա մի ամբողջ փիլիսոփայություն է, որն այսօր նաև կապում են կրոնի հետ: Ժամանակակից աստղաբանությունը կարող է ասել, թե դու ով ես, ինչի համար ես լույս աշխարհ եկել, անգամ կարող է ասել, թե էս ինչ պայմանների դեպքում երբ կմեռնես: Սա հիմնված է մաթեմատիկայի վրա: Ամբողջ գիտությունն իրենից ընդամենը հաշվարկ է ներկայացնում:
Գիտության հայկական ճյուղի այսօրվա առաջատար/միակ մասնագետն է Էլյա Հովհաննիսյանը: Չգիտեմ լսել եք, թե չէ նրա անունը, բայց նա բավականին մեծ ավանդ ունի այդ գիտության մեջ: Հրատարակել է 6 գիրք, հիմա պատրաստում է 7 - րդը: Ցավոք, ես ոչ մեկը չեմ կարդացել...
Ոնց եք վերաբերվում այս գիտություն/փիլիսոփայությանը??? Ուսումնասիրել եք այն??? Հավատում եք դրա ճշմարտացիությանը??? Հարցեր ունեք???




Մեջբերել


Ինչի՞ նկատմամբ է շեղումը:
Այն էլ ընդամենը չո՞րսը:
Չորս գիծ տարածության մեջ հատել ենք, ստացել այդ մեկ անկյո՞ւնը: Մի քիչ ավելի մաթեմատիկական լեզվով կարելի՞ է:

Էջանիշներ