Առաջին անգամ հենց այստեղ հանդիպեցի «աստղաբանություն» ու «աստղաբան» տերմինինները, որը, իմ կարծիքով, արհեստական, բառացի ու սխալ թարգմանության հետևանք են: Տտրամաբանությունն այսպիսին է՝ հունարեն αστρολογοσ (հուսով եմ՝ ճիշտ գրեցի, հունարենի ուղղագրությունս լատիներենից էլ վատ): ἄστρον՝ աստրոն («աստղ») ու λογοσ՝ լոգոս, բառացիորեն թարգմանվում է որպես «բան»: Ինչևէ, αστρολογία տերմինի առաջին արմատը թեև իսկապես ἄστρον-ն է, λογία վերջավորությունը ծագում է ոչ թե λογοσ, այլ λέγειν (լեգեին, «խոսել») արմատից, ստանալով ոչ թե «-բանություն», այլ «ուսումնասիրություն», «գիտելիք» իմաստը: Սովորական աստղագիտությունից, որը զբաղվում է տիեզերական մարմիններով լրիվ ուրիշ տեսանկյունից (աստրոնոմիա, «աստղերի օրենք»), տարբերակելու համար աստրոլոգիան հայերենում ընդունված է անվանել աստղագուշակություն: «Աստղաբանություն» տերմինի «բուսնելը» կարելի է կապել նյուէյջերների հետ, որոնք, վախենալով ծեծված ու բավարար չափով լրջություն չներշնչող «գուշակություն» բառից, նոր տերմին են մոգոնել:
Այն որպես ժամանակակից գիտության ճյուղ որակելը ծայրահեղագույն սխալ է, քանի որ թեկուզ ռացիոնալիզմի ու կառուցվածքի տեսանկյունից չի համապատասխանում նրանց նկատմամբ եղած պահանջներին: Այն ավելի շատ մոտ է միջնադարում տարածում վայելող «արվեստներին» (art), ինչպիսիք են, օրինակ, ալքիմիան, գոեթիան, նեկրոմանսիան և այլն: Եթե նայենք պրակտիկ կիրառական տեսանկյունից, հորոսկոպիկ աստրոլոգիան աստրոմանսիա անվանելն այնքան էլ սխալ չի լինի, բայց այդ ժամանակ կհեռանանք աստրոլոգիայի առավել լայն ընկալումից:
Սխալ է նաև մտածել, որ գոյություն ունի աստրոլոգիա՝ որպես միասնական հասկացություն: Գոյություն են ունեցել իրարից խիստ տարբեր ծագումներով ու մեթոդներով բազմաթիվ աստրոլոգիաներ: Աստրոլոգիան առավել ճիշտ է որակել որպես համակարգերի, ավանդությունների ու հավատալիքների համախումբ:
Աստրոլոգիան հետևում է հերմետիկների «ինչպես վերևում, այնպես էլ ներքևում» կոնցեպցիային՝ Հերմես Տրիսմեգիստի tabula smaragdina-ի մեջ նշված է.
Նման ոչ միանշանակ ու վիճելի հարցում կնախընտրեի սեփական թարգմանություն իրականացնելու փոխարեն բերել առավել պաշտոնական հայերեն թարգմանություն.Quod est inferius est sicut quod est superius, et quod est superius est sicut quod est inferius, ad perpetranda miracula rei unius.
Իսկ աստրոլոգիայի ուղղությունները, բռռ, այնքան շատ են: Գրեթե ամեն հին մշակույթ ունեցել է աստրոլոգիայի իր ավանդությունը: Այս պահի դրությամբ առավել տարածված են հինդու, արևմտյան ու չինական աստրոլոգիաները:Այն ինչ ներքևում է, նման է նրան, ինչ վերևում է, իսկ այն, ինչ վերևում է նման է նրան, ինչ ներքևում է: Եվ այդ ամենը միայն նրա համար է, որ իրականանա մեկ ամբողջական գոյի հրաշագործությունը:
Լավ, գիրք չեմ գրում, ավարտեմ նրանով, որ այդ Էլյա Հովհաննիսյանին ոչ միայն չեմ համարում աստրոլոգիայի «միակ և առաջատար» գիտակ, այլ ընդհանրապես որպես սույն բնագավառում մասնագետ չեմ ընդունում:
Միջնադարյան եվրոպայում կիրառում գտած աստրոլոգիայի մասին կարող եք կարդալ Ռիչարդ Քավենդիշի «Արևմտյան Մոգություն» (հայտնի է նաև որպես «Սև Մոգություն») գրքում: Մի քանի խոսք ասեմ գրքի մասին, որպեսզի սխալ պատկերացումներ չկազմեք: Չնայած ժամանակակից բազմաթիվ զիբիլ գրքերի անվանումների նմանությանը, Քավենդիշի աշխատանքը մալոլետկա «мракобес»-ների համար նախատեսված պսևդոմոգական ձեռնարկ չի (այդպիսի ձեռնարկների մեծ մասը կոչվում են «Սպիտակ Մոգություն» կամ «Սև Իշխանի» գիրքը և այլն): Այն ավելի շուտ պատմա-փաստագրական գիրք է միջնադարյան Արևմուտքում տարածված հավատալիքների, կուլտերի, մոգական ավանդությունների և ուղղությունների վերաբերյալ: Եթե էլի հարցեր լինեն, ուրախ կլինեմ դրանց չպատասխանել, բայց, հավանաբար, կպատասխանեմ:
Էջանիշներ