Ակումբցիներ, թեկուզև ես Էլյա Հովհաննիսյանի գրքերից նյութեր եմ տեղադրում Ինքնազարգացման ֆորումում , բայց այստեղ կտեղադրեմ Աստղաբանություն գիտության մասին Էլյա Հովհաննիսյանի մի հոդվածը,որը դեռ չի տեղադրվել: Այս նյութը վերցված է նրա «Ճակատագրի ծածկագրերը» շարքի «Ի՞նչ անել» գրքից: Հուսով եմ ձեզ կհետաքրքրի :
Աստղաբանություն գիտությունը և նրա ոլորտները
Աստղաբանությունը գիտություն է, որն իր մեջ ներառնում է բոլոր գիտությունները, սկսած պարզագույնից մինչև ամենաբարդը:
Գոյություն ունեն շատ գիտություններ, ինչպես օրինակ հոգեբանությունը, հոգեբուժությունը, իմաստասիրությունը, առողջապահությունը և այլն, որոնց ճշգրիտ, կրճատ սահմանում տալը շատ դժվար է: Գոյություն ունեն անհատականության զարգացման բազմաբնույթ համակարգեր, որոնցից ոչ մեկը չի կարող ներկայացնել անհատին վերաբերվող խնդիրները այնպես, որ դրանք ունենան նաև ընդհանուրին վերաբերվող տեսություն: Պատճառն այն է, որ խոսքը վերաբերվում է առանձին անհատին, իսկ նրանցից յուրաքանչյուրը մի տիեզերք է, որն իր զարգացումն ապրել է յուրովի և միմյանցից անկախ հասել է միայն իրեն հատուկ մակարդակի, ուստի պահանջվում է յուրովի մոտեցում և ենթակա չէ ընդհանուր տեսությանը:
Այս և նման քննարկումներից առաջանում են սխալ մեկնաբանումներ այն պատճառով, որ դրանք ուսումնասիրվում են առանց խորանալու այն հիմնական պատճառների մեջ, որոնք հանդիսանում են երևույթների հիմքերի հիմքը: Ահա այն գիտությունը, որն ուսումնասիրում է բոլոր երևույթների և իրադրությունների հիմքերի հիմքը, պատճառներն ու դրանց հետևանքներն է բացահայտում, հենվելով արդեն ապացուցված ճշգրիտ գիտությունների վրա, խիստ պահպանելով տրամաբանության օրենքները, որոնք վերաբերվում են ոչ միայն անհատին, այլ նաև ընդհանուրին, ներկայացնում է աստղաբանությունը որպես գիտություն:
Այն ունի բազմաթիվ բաժիններ, որոնք իրենց մեջ ընդգրկում են կյանքի տարբեր ոլորտների մեկնաբանումները տվող տեսություններ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դրանք վերացական տեսություններ են, սակայն յուրաքանչյուր անհատ իր սեփական անձի հետ կապված տեսական նյութի ուսումնասիրությամբ կարող է համոզվել դրանց ապշեցնող ճշգրտության մեջ:
Իհարկե շատ բարդ խնդիր է աստղաբանությունը որպես գիտություն սահմանելը, սակայն նրա առանձին բաժինների մասին կարելի է տալ ընդհանուր գաղափար: Աստղաբանություն ասելով մարդիկ հասկանում են գիտություն աստղերի մասին, բայց աստղերի մասին գիտությամբ զբաղվում է աստղագիտությունը, որի ուսումնասիրության տվյալներից օգտվում է աստղաբանությունն այնպես, ինչպես մյուս գիտություններից: Անհրաժեշտ է գաղափար ունենալ, թե ինչ խնդիրների վրա է աշխատում աստղաբանությունը, քանի որ նրա միջոցով է պարզաբանվում մարդու հետ տեղի ունեցող բազմաբնույթ երևույթները, հայտնաբերվում է անհատի թույլ տված սխալների, փորձությունների, դժբախտ դեպքերի, հիվանդությունների և մահվան իրական պատճառները: Իսկ եթե անհատը չգիտի, թե ո՞րն է իր տառապանքի պատճառը, նա այն վերացնել չի կարող: Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր անհատ ինքն է կրում այդ տառապանքը, միայն իրեն հատուկ պատճառների համար, ուստի ուրիշ մեկն այն բացահայտել չի կարող և ճիշտ չի լինի ընդհանրացնել այն, վերագրել նաև ուրիշներին: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է քաոսին յուրովի և անգիտակցաբար:
Ինչպես արդեն ասվեց աստղաբանությունը գիտություն է կապված բոլոր գիտությունների հետ, սակայն ունի նաև իրեն հատուկ ոլորտները, ուր կիրառվում են մյուս գիտությունները:
I – Ընդհանուր բաժին.
Հիմնականում կապված է կանխատեսումների հետ, որի համար անհրաժեշտ է իմանալ ծնված թիվը, ամիսը, օրը, ժամը և ծննդավայրը:
Կանխատեսումները կատարվում են տիեզերական մարմինների, մոլորակների փոխադարձ դիրքերի, կենդանակերպերի հատկությունների հիման վրա:
Պետք է պարզել, թե մարդու ծնված օրը որ կենդանակերպի մեջ է եղել Արեգակը, այնուհետև ծնված ժամի օգնությամբ գտնել, թե ո՞ր կենդանակերպի մեջ է համարվում բարձրացող նշանը: Արեգակի և բարձրացող նշանի միջոցով պարզ կդառնա տվյալ մարդու իրական կերպարը:
Ճակատագրական տվյալները և մարդու ներաշխարհի մասին տեղեկությունները գտնելու համար անհրաժեշտ է պարզել, թե տաս մոլորակներից յուրաքանչյուրը ո՞ր տանն է, ինչ դիրք ունեն միմյանց նկատմամբ, մոլորակներից որն ունի գերիշխող դիրք մյուս մոլորակների նկատմամբ և շատ հարցերի պետք է պատասխանել հաշվումների միջոցով, հատկապես Լուսնի օրերի հետ կապված: Աստղաբանության միջոցով եթե մարդու մասին տեղեկությունները լիարժեք չեն, կամ թվում են ոչ լիարժեք, ապա պատճառը թերի հաշվարկն է ոչ թե գիտության անճշտությունը:
Գուցե հաշվի չի առնված, թե հիմնական չորս կետերի նկատմամբ ինչ դիրք ունեն մոլորակները, հակադիր կենդանակերպի դերը, Լուսնի առանցքը, Լուսնի հանգույցը և շատ այլ պայմաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերն ու նշանակությունը:
Այդ բաժինը կանխատեսումներ կարող է անել ոչ միայն մարդկային ճակատագրերի, այլ նաև պետությունների, քաղաքների և տարբեր տեղանքների մասին:
Շատ կարևոր է իմանալ, որ այն ամենը, ինչ հայտնի է աստղաբանությանը, կուտակվել է հազարամյակների ընթացքում տարբեր բնույթի ինֆորմացիայի, բացահայտումների և տրամաբանական եզրահանգումների միջոցով:
II – Լուսնի աստղաբանությունը.
Մեզ արդեն հայտնի է, որ Արեգակի ներգործությունը կապված է դրական բևեռի հետ, արտահայտում է տղամարդկային սկիզբը, իսկ Լուսինը կապված է բացասական բևեռի հետ, արտահայտում է կանացի սկզբի, զգացումների, հոգեբանական ձևափոխումները: Սովորաբար ասում են Արեգակը կյանքն է, իսկ Լուսինը` մահը, իսկ մարդը այդ երկուսի միջև ինչ-որ տեղ:
Լուսնի դերը մարդու կյանքում մեզ շատ ավելի տեղեկություններ կարող է տալ, քան Արեգակը: Քանի որ Լուսինը կապված է ջրի տարերքի հետ, ունի մեծ ազդեցություն ջրի վրա, որի լավագույն վկայությունը ծովերի, օվկիանոսների մակընթացություններն ու տեղատվություններն են, ուստի նա շատ ավելի մեծ ազդեցություն ունի մարդու և այն ամենի վրա, որն իր մեջ ջուր է պարունակում: Այդ է պատճառը, որ նրա օգնությամբ կարելի է պարզել առաջին հերթին մարդկային օրգանիզմի առողջական վիճակի մասին, թե կյանքում նրան որ հիվանդությունները կարող են սպառնալ, եթե մարդը չանհանգստանա առողջության հետ կապված խնդիրներով և չհետևի իրեն:
Քանի որ Լուսինը ազդում է մարդու ողջ օրգանիզմի վրա, ապա ազդում է նաև բեղմնավորման պահի վրա: Օգտվելով այդ փաստից կարելի է կիրառել մի քանի օրենքներ, որոնք բոլորն էլ կապված են Լուսնի հետ և կանխատեսել սպասվող երեխայի սեռը և ճակատագիրը:
Գիտենք, որ երազները մեր երկրորդ կյանքն են, որով ապրում է մեր աստեղային մարմինը, այդ երազների օգնությամբ մենք կարող ենք իմանալ, ինչ է սպասվում մեզ: Դրա համար մեզ անհրաժեշտ է իմանալ Լուսնի փուլերը, օրը` և շաբաթվա, և ամսվա, որոնց օգնությամբ մարդը շատ բանից կարող է զգուշանալ, կոտրած տաշտակի առաջ չհայտնվելու համար:
Եթե հայտնի է, թե Լուսինը քանի օրեկան է եղել մարդու ծնված պահին, ապա շատ բան կարող է պարզվել նրա հոգևոր աշխարհի և մարդկային բնույթի հետ կապված:
Լուսնի դերը մարդու կյանքում շատ ավելի մեծ է, երբ կողմնորոշում է մարդուն զգացումների, զգացմունքների, երևակայության և հոգևոր այլ դրսևորումների հարցերում: Լուսինն ավելի շատ տեղեկություններ կարող է տալ մարդու մասին, քան որևէ այլ մոլորակ և նրա դերը մարդու կյանքում շատ ավելի մեծ է, քան մյուսներինը: Ասվածի ճշմարտության մասին մեկնաբանումներն ավելորդ են, մարդը դա զգում է անձամբ և անժխտելի փաստ է:
III – Առողջապահական աստղաբանություն.
Այս բաժինը ուսումնասիրում է մարդու մարմնի, հոգու և ոգու վիճակը, նրա կառուցվածքը որպես համակարգ, բաղկացած յոթ ծրագրերից, դրանց վիճակը, գործունեությունը, նշում այս կամ այն հիվանդության նկատմամբ մարդու ունեցած նախատրամադրվածությունը: Այն կոնկրետ նշում է այն ժամկետները, թե մարդը երբ պետք է անհանգստանա իր առողջության մասին, երբ ունենա լավ ճակատագրով երեխա: Այն տալիս է նաև սննդամթերքների վիճակը, նշում թե ու՞մ համար ո՞ր սննդամթերքն է գերադասելի: Այս բաժինը առաջարկում է առողջ ու երջանիկ ապրելակերպ: Այս բաժինն իր աշխատանքը կատարելիս հենվում է ոչ միայն Արեգակի և Լուսնի տվյալների, այլ բոլոր մոլորակների ներգործությունների, նրանց փոխադարձ դիրքերի վրա: Օրինակ Նեպտունի դիրքը տարբեր կենդանակերպերում գտնվելիս առաջացնում է հոգեկան կամ հոգևորի հետ կապված հիվանդություններ: Լուսնի դիրքը որոշ դեպքերում Մերկուրիի նկատմամբ և Ուրանի հետ բացասական դիրք ունենալու պայմաններում, նույնպես հիվանդությունը կարող է կապված լինել հոգևորի հետ:
Երեխա ունենալու կամ չունենալու խնդիրը կապված է հինգերորդ տան հետ, Արեգակի, Սատուրնի, Մարսի, Պլուտոնի ոչ բարենպաստ դիրքերի դեպքում մարդը կարող է առանց որևէ ակնառու հիվանդություն ունենալու երեխա չունենալ, որը կապված է օրգանիզմի մի այլ հատկությունների հետ:
Առողջապահական աստղաբանությունը ուսումնասիրում է նաև մահվան հետ կապված խնդիրները, այն պայմաններն ու ժամկետները, որի ընթացքում մարդու կյանքին վտանգ է սպառնում: Այն կարող է նշել նույնիսկ այն տեղանքը, որտեղ վտանգը սպառնում է: Ավելին, այդ բաժինը կարող է նշել մահվան տարին, ամիսը, օրը, սակայն հարկ չկա այդ անելու, քանի որ այդ կխանգարի մարդուն խաղաղ ապրել: Այն կարող է ներկայացնել նաև մահից հետո առաջացած պայմանները, որին ենթակա է մարդը և շատ տեղեկություններ այդ մասին:
IV – Թվերի գաղտնիքների աստղաբանություն
Թվերի գաղտնիքների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մարդկության և տիեզերքի գաղտնիքները, իսկ դրանց ճանաչումով մարդը կճանաչի իրեն, կիմանա իր և տիեզերքի կապի մասին, կկարողանա կիրառության մեջ դնել դրա օրենքներն ու սկզբունքները:
Քանի որ թվերն իրենց թրթռոցով կողմնորոշում են մարդու գիտակցությունը, նրան մղում են այս կամ այն իրադրության մեջ հանդես գալ այնպես, ինչպես թվերի ծրագիրն է պահանջում, ուստի խիստ անհրաժեշտ է, որ մարդը ճանաչի թվերից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը կյանքում:
Թվերի կապը տառերի և գույների հետ նույնպես այդ ոլորտի ուսումնասիրության թեման է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տառ, բառ, անուն, միտք փոխարինել թվերով, իսկ թվերի հաշվարկով կարելի է տեղեկություն ստանալ ամեն ինչի մասին: Նույնը կարելի է ասել գույների մասին, և կիրառության մեջ դնել նաև այդ կապը :
Այս ամենն անցյալում գաղտնիք է եղել, կուտակված անհատ մարդկանց ձեռքում, իսկ այժմ անչափ շատ գրականություն է սփռված ողջ երկրագնդով, տարբեր լեզուներով, այնպես որ կարելի է ճանաչել կյանքը, ապրել երջանիկ:
Էջանիշներ