User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Աստղաբանություն

  1. #16
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Ակումբցիներ, թեկուզև ես Էլյա Հովհաննիսյանի գրքերից նյութեր եմ տեղադրում Ինքնազարգացման ֆորումում , բայց այստեղ կտեղադրեմ Աստղաբանություն գիտության մասին Էլյա Հովհաննիսյանի մի հոդվածը,որը դեռ չի տեղադրվել: Այս նյութը վերցված է նրա «Ճակատագրի ծածկագրերը» շարքի «Ի՞նչ անել» գրքից: Հուսով եմ ձեզ կհետաքրքրի :

    Աստղաբանություն գիտությունը և նրա ոլորտները

    Աստղաբանությունը գիտություն է, որն իր մեջ ներառնում է բոլոր գիտությունները, սկսած պարզագույնից մինչև ամենաբարդը:

    Գոյություն ունեն շատ գիտություններ, ինչպես օրինակ հոգեբանությունը, հոգեբուժությունը, իմաստասիրությունը, առողջապահությունը և այլն, որոնց ճշգրիտ, կրճատ սահմանում տալը շատ դժվար է: Գոյություն ունեն անհատականության զարգացման բազմաբնույթ համակարգեր, որոնցից ոչ մեկը չի կարող ներկայացնել անհատին վերաբերվող խնդիրները այնպես, որ դրանք ունենան նաև ընդհանուրին վերաբերվող տեսություն: Պատճառն այն է, որ խոսքը վերաբերվում է առանձին անհատին, իսկ նրանցից յուրաքանչյուրը մի տիեզերք է, որն իր զարգացումն ապրել է յուրովի և միմյանցից անկախ հասել է միայն իրեն հատուկ մակարդակի, ուստի պահանջվում է յուրովի մոտեցում և ենթակա չէ ընդհանուր տեսությանը:

    Այս և նման քննարկումներից առաջանում են սխալ մեկնաբանումներ այն պատճառով, որ դրանք ուսումնասիրվում են առանց խորանալու այն հիմնական պատճառների մեջ, որոնք հանդիսանում են երևույթների հիմքերի հիմքը: Ահա այն գիտությունը, որն ուսումնասիրում է բոլոր երևույթների և իրադրությունների հիմքերի հիմքը, պատճառներն ու դրանց հետևանքներն է բացահայտում, հենվելով արդեն ապացուցված ճշգրիտ գիտությունների վրա, խիստ պահպանելով տրամաբանության օրենքները, որոնք վերաբերվում են ոչ միայն անհատին, այլ նաև ընդհանուրին, ներկայացնում է աստղաբանությունը որպես գիտություն:

    Այն ունի բազմաթիվ բաժիններ, որոնք իրենց մեջ ընդգրկում են կյանքի տարբեր ոլորտների մեկնաբանումները տվող տեսություններ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դրանք վերացական տեսություններ են, սակայն յուրաքանչյուր անհատ իր սեփական անձի հետ կապված տեսական նյութի ուսումնասիրությամբ կարող է համոզվել դրանց ապշեցնող ճշգրտության մեջ:


    Իհարկե շատ բարդ խնդիր է աստղաբանությունը որպես գիտություն սահմանելը, սակայն նրա առանձին բաժինների մասին կարելի է տալ ընդհանուր գաղափար: Աստղաբանություն ասելով մարդիկ հասկանում են գիտություն աստղերի մասին, բայց աստղերի մասին գիտությամբ զբաղվում է աստղագիտությունը, որի ուսումնասիրության տվյալներից օգտվում է աստղաբանությունն այնպես, ինչպես մյուս գիտություններից: Անհրաժեշտ է գաղափար ունենալ, թե ինչ խնդիրների վրա է աշխատում աստղաբանությունը, քանի որ նրա միջոցով է պարզաբանվում մարդու հետ տեղի ունեցող բազմաբնույթ երևույթները, հայտնաբերվում է անհատի թույլ տված սխալների, փորձությունների, դժբախտ դեպքերի, հիվանդությունների և մահվան իրական պատճառները: Իսկ եթե անհատը չգիտի, թե ո՞րն է իր տառապանքի պատճառը, նա այն վերացնել չի կարող: Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր անհատ ինքն է կրում այդ տառապանքը, միայն իրեն հատուկ պատճառների համար, ուստի ուրիշ մեկն այն բացահայտել չի կարող և ճիշտ չի լինի ընդհանրացնել այն, վերագրել նաև ուրիշներին: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է քաոսին յուրովի և անգիտակցաբար:

    Ինչպես արդեն ասվեց աստղաբանությունը գիտություն է կապված բոլոր գիտությունների հետ, սակայն ունի նաև իրեն հատուկ ոլորտները, ուր կիրառվում են մյուս գիտությունները:


    I – Ընդհանուր բաժին.

    Հիմնականում կապված է կանխատեսումների հետ, որի համար անհրաժեշտ է իմանալ ծնված թիվը, ամիսը, օրը, ժամը և ծննդավայրը:
    Կանխատեսումները կատարվում են տիեզերական մարմինների, մոլորակների փոխադարձ դիրքերի, կենդանակերպերի հատկությունների հիման վրա:
    Պետք է պարզել, թե մարդու ծնված օրը որ կենդանակերպի մեջ է եղել Արեգակը, այնուհետև ծնված ժամի օգնությամբ գտնել, թե ո՞ր կենդանակերպի մեջ է համարվում բարձրացող նշանը: Արեգակի և բարձրացող նշանի միջոցով պարզ կդառնա տվյալ մարդու իրական կերպարը:
    Ճակատագրական տվյալները և մարդու ներաշխարհի մասին տեղեկությունները գտնելու համար անհրաժեշտ է պարզել, թե տաս մոլորակներից յուրաքանչյուրը ո՞ր տանն է, ինչ դիրք ունեն միմյանց նկատմամբ, մոլորակներից որն ունի գերիշխող դիրք մյուս մոլորակների նկատմամբ և շատ հարցերի պետք է պատասխանել հաշվումների միջոցով, հատկապես Լուսնի օրերի հետ կապված: Աստղաբանության միջոցով եթե մարդու մասին տեղեկությունները լիարժեք չեն, կամ թվում են ոչ լիարժեք, ապա պատճառը թերի հաշվարկն է ոչ թե գիտության անճշտությունը:
    Գուցե հաշվի չի առնված, թե հիմնական չորս կետերի նկատմամբ ինչ դիրք ունեն մոլորակները, հակադիր կենդանակերպի դերը, Լուսնի առանցքը, Լուսնի հանգույցը և շատ այլ պայմաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերն ու նշանակությունը:
    Այդ բաժինը կանխատեսումներ կարող է անել ոչ միայն մարդկային ճակատագրերի, այլ նաև պետությունների, քաղաքների և տարբեր տեղանքների մասին:
    Շատ կարևոր է իմանալ, որ այն ամենը, ինչ հայտնի է աստղաբանությանը, կուտակվել է հազարամյակների ընթացքում տարբեր բնույթի ինֆորմացիայի, բացահայտումների և տրամաբանական եզրահանգումների միջոցով:

    II – Լուսնի աստղաբանությունը.

    Մեզ արդեն հայտնի է, որ Արեգակի ներգործությունը կապված է դրական բևեռի հետ, արտահայտում է տղամարդկային սկիզբը, իսկ Լուսինը կապված է բացասական բևեռի հետ, արտահայտում է կանացի սկզբի, զգացումների, հոգեբանական ձևափոխումները: Սովորաբար ասում են Արեգակը կյանքն է, իսկ Լուսինը` մահը, իսկ մարդը այդ երկուսի միջև ինչ-որ տեղ:
    Լուսնի դերը մարդու կյանքում մեզ շատ ավելի տեղեկություններ կարող է տալ, քան Արեգակը: Քանի որ Լուսինը կապված է ջրի տարերքի հետ, ունի մեծ ազդեցություն ջրի վրա, որի լավագույն վկայությունը ծովերի, օվկիանոսների մակընթացություններն ու տեղատվություններն են, ուստի նա շատ ավելի մեծ ազդեցություն ունի մարդու և այն ամենի վրա, որն իր մեջ ջուր է պարունակում: Այդ է պատճառը, որ նրա օգնությամբ կարելի է պարզել առաջին հերթին մարդկային օրգանիզմի առողջական վիճակի մասին, թե կյանքում նրան որ հիվանդությունները կարող են սպառնալ, եթե մարդը չանհանգստանա առողջության հետ կապված խնդիրներով և չհետևի իրեն:
    Քանի որ Լուսինը ազդում է մարդու ողջ օրգանիզմի վրա, ապա ազդում է նաև բեղմնավորման պահի վրա: Օգտվելով այդ փաստից կարելի է կիրառել մի քանի օրենքներ, որոնք բոլորն էլ կապված են Լուսնի հետ և կանխատեսել սպասվող երեխայի սեռը և ճակատագիրը:
    Գիտենք, որ երազները մեր երկրորդ կյանքն են, որով ապրում է մեր աստեղային մարմինը, այդ երազների օգնությամբ մենք կարող ենք իմանալ, ինչ է սպասվում մեզ: Դրա համար մեզ անհրաժեշտ է իմանալ Լուսնի փուլերը, օրը` և շաբաթվա, և ամսվա, որոնց օգնությամբ մարդը շատ բանից կարող է զգուշանալ, կոտրած տաշտակի առաջ չհայտնվելու համար:
    Եթե հայտնի է, թե Լուսինը քանի օրեկան է եղել մարդու ծնված պահին, ապա շատ բան կարող է պարզվել նրա հոգևոր աշխարհի և մարդկային բնույթի հետ կապված:
    Լուսնի դերը մարդու կյանքում շատ ավելի մեծ է, երբ կողմնորոշում է մարդուն զգացումների, զգացմունքների, երևակայության և հոգևոր այլ դրսևորումների հարցերում: Լուսինն ավելի շատ տեղեկություններ կարող է տալ մարդու մասին, քան որևէ այլ մոլորակ և նրա դերը մարդու կյանքում շատ ավելի մեծ է, քան մյուսներինը: Ասվածի ճշմարտության մասին մեկնաբանումներն ավելորդ են, մարդը դա զգում է անձամբ և անժխտելի փաստ է:

    III – Առողջապահական աստղաբանություն.

    Այս բաժինը ուսումնասիրում է մարդու մարմնի, հոգու և ոգու վիճակը, նրա կառուցվածքը որպես համակարգ, բաղկացած յոթ ծրագրերից, դրանց վիճակը, գործունեությունը, նշում այս կամ այն հիվանդության նկատմամբ մարդու ունեցած նախատրամադրվածությունը: Այն կոնկրետ նշում է այն ժամկետները, թե մարդը երբ պետք է անհանգստանա իր առողջության մասին, երբ ունենա լավ ճակատագրով երեխա: Այն տալիս է նաև սննդամթերքների վիճակը, նշում թե ու՞մ համար ո՞ր սննդամթերքն է գերադասելի: Այս բաժինը առաջարկում է առողջ ու երջանիկ ապրելակերպ: Այս բաժինն իր աշխատանքը կատարելիս հենվում է ոչ միայն Արեգակի և Լուսնի տվյալների, այլ բոլոր մոլորակների ներգործությունների, նրանց փոխադարձ դիրքերի վրա: Օրինակ Նեպտունի դիրքը տարբեր կենդանակերպերում գտնվելիս առաջացնում է հոգեկան կամ հոգևորի հետ կապված հիվանդություններ: Լուսնի դիրքը որոշ դեպքերում Մերկուրիի նկատմամբ և Ուրանի հետ բացասական դիրք ունենալու պայմաններում, նույնպես հիվանդությունը կարող է կապված լինել հոգևորի հետ:
    Երեխա ունենալու կամ չունենալու խնդիրը կապված է հինգերորդ տան հետ, Արեգակի, Սատուրնի, Մարսի, Պլուտոնի ոչ բարենպաստ դիրքերի դեպքում մարդը կարող է առանց որևէ ակնառու հիվանդություն ունենալու երեխա չունենալ, որը կապված է օրգանիզմի մի այլ հատկությունների հետ:
    Առողջապահական աստղաբանությունը ուսումնասիրում է նաև մահվան հետ կապված խնդիրները, այն պայմաններն ու ժամկետները, որի ընթացքում մարդու կյանքին վտանգ է սպառնում: Այն կարող է նշել նույնիսկ այն տեղանքը, որտեղ վտանգը սպառնում է: Ավելին, այդ բաժինը կարող է նշել մահվան տարին, ամիսը, օրը, սակայն հարկ չկա այդ անելու, քանի որ այդ կխանգարի մարդուն խաղաղ ապրել: Այն կարող է ներկայացնել նաև մահից հետո առաջացած պայմանները, որին ենթակա է մարդը և շատ տեղեկություններ այդ մասին:

    IV – Թվերի գաղտնիքների աստղաբանություն

    Թվերի գաղտնիքների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մարդկության և տիեզերքի գաղտնիքները, իսկ դրանց ճանաչումով մարդը կճանաչի իրեն, կիմանա իր և տիեզերքի կապի մասին, կկարողանա կիրառության մեջ դնել դրա օրենքներն ու սկզբունքները:
    Քանի որ թվերն իրենց թրթռոցով կողմնորոշում են մարդու գիտակցությունը, նրան մղում են այս կամ այն իրադրության մեջ հանդես գալ այնպես, ինչպես թվերի ծրագիրն է պահանջում, ուստի խիստ անհրաժեշտ է, որ մարդը ճանաչի թվերից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը կյանքում:
    Թվերի կապը տառերի և գույների հետ նույնպես այդ ոլորտի ուսումնասիրության թեման է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տառ, բառ, անուն, միտք փոխարինել թվերով, իսկ թվերի հաշվարկով կարելի է տեղեկություն ստանալ ամեն ինչի մասին: Նույնը կարելի է ասել գույների մասին, և կիրառության մեջ դնել նաև այդ կապը :
    Այս ամենն անցյալում գաղտնիք է եղել, կուտակված անհատ մարդկանց ձեռքում, իսկ այժմ անչափ շատ գրականություն է սփռված ողջ երկրագնդով, տարբեր լեզուներով, այնպես որ կարելի է ճանաչել կյանքը, ապրել երջանիկ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (16.02.2010), VisTolog (12.02.2010), Դատարկություն (12.02.2010), Հարդ (12.02.2010)

  3. #17
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    V – Հրահանգաբանության բաժին

    Այս բաժինը շատ հարուստ է իր կուտակած գիտելիքներով` որպես գիտություն կապված մարդու ճակատի, կնճիռների, ձեռքի ափերի վրա տեղադրված գծերի, ոտքերի կառուցվածքի, ոտնաթաթի տակի գծերի, թմբերի և մատերի մասին:
    Խորանալով այդ ամենի ուսումնասիրությունների մեջ, մարդը կարող է հանգել այն եզրակացության, որ դրանք արձանագրություններ են նրա անցած կյանքի և ներկայի նախագծերի մասին: Դրանք պատմում են նաև մարդու որակի, խառնվածքի, վարքագծի և կարողությունների մասին: Մարդու մարմնի յուրաքանչյուր գիծ, նշան, բիծ, հետք, բոլորը պատմում են մարդու մասին, նրա պատմությունն են:
    Այն ամենը, ինչ արձանագրված է նորածնի վրա պատմում է նրա անցյալի մասին և կան տվյալներ նոր կյանքի մասին, որը երեխան դեռ կապրի այս մարմնավորման ընթացքում:
    Մարդու զարգացումը, զարգացման բոլոր հնարավորությունները կան մարդու հոգևոր աշխարհում, դրանք ծրագիր են, որոնց կատարումով ձևափոխվում են ֆիզիկական մարմնի տարբեր մասերը, արձանագրվում են ճակատին, ափերի մեջ, ոտնաթաթերի տակ և իր վրա աշխատող մարդու ֆիզիկական կառուցվածքն ավելի գեղեցիկ կլինի հաջորդ կյանքում: Եթե մարդը զարգացման փոխարեն բացասական հատկություններ է կուտակում, դրանք ազդելով նրա վրա ձևափոխում են ֆիզիկական մարմինը և հաջորդ կյանքում ծնվում է ավելի տգեղ արտաքինով, քան այս կյանքում է ծնվել: Ահա այդ է պատճառը, որ սովորաբար ասում են մարդն է կառուցում իր ֆիզիկական մարմինը, այդ բառացի չպետք է հասկանալ:
    Ինչպես տեսնում եք այս բաժինը շատ ավելի կարևոր նյութեր է պարունակում, որոնցով մարդն իր մասին կարող է իմանալ ամենաճշգրիտ տվյալները: Շատ ավելի ճիշտ կլինի, որ մարդն անձամբ ուսումնասիրի և իր և իր մոտ մարդկանց արձանագրությունները, որոնք կան նրանց ֆիզիկական մարմնի վրա, քանի որ ձեր գաղտնիքները դուք կբացահայտեք, ոչ թե ուրիշները:

    VI – Ճակատագրի աստղաբանություն

    Այս բաժինը ներկայացնում է մարդկային օրգանիզմի ցուցանիշների համակարգը, ծնված պահին, կենդանակերպերի և մոլորակների դիրքերի քարտեզը, դրա ուսումնասիրությունը, նշում դրանց դերը մարդու կյանքում և ազդեցությունը ճակատագրի վրա:
    Քարտեզի օգնությամբ պարզաբանվում է մարդու թերություններն ու առավելությունները, նա կողմնորոշվում է մասնագիտության, իր ապրելակերպի խնդիրներում, պարզում, թե ինչպես պետք է ապրի, որ գնա դեպի էվոլյուցիա, շտկի իր սխալները, վերացնի թերությունները, խուսափի ինվոլյուցիայից: Այդ բաժնի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս մարդուն պարզելու, թե իր կյանքի որ միջակայքերում կունենա վերելքի տարիներ, երբ անկման տարիներ, կիմանա որ տարիքում կհասնի իր հաջողությունների գագաթին և ինչպես կանցնեն կյանքի չորս շրջանները:

    VII – Խմբային կամ ձայնադարձության բաժին

    Այս բաժինը սովորեցնում է տարբեր հարցերում ինչպես պահպանել փոխադարձ հարաբերությունները մարդկանց միջև:
    Տալիս է տեղեկություններ մարդկանց միջև եղած լավ և վատ հարաբերությունների մասին, ճժմարիտ հնարավորություն է ստեղծում ամուսնական լավագույն կապ կնքելու, մտերմական, գործնական լավ հարաբերություններ ստեղծելու և մարդկային տարբեր բնույթի հարաբերություններում ճշգրիտ կողմնորոշվելու համար: Այս բաժնի ուսումնասիրություններն իրենց արդյունքում կարող են հասցնել շատ մեծ ձեռքբերումների, հատկապես խմբի, ցեղի, ազգի հատկությունների և զարգացման մակարդակին վերաբերվող հարցերում:

    VIII – Աստղահանքային աստղաբանություն

    Այն գիտություն է հանքատեսակների, թանկարժեք քարերի և ոչ միայն թանկարժեք քարերի մասին: Հատկապես այն, որ յուրաքանչյուր քար յուրովի ներգործություն ունի մարդկային օրգանիզմի վրա, ասում է այն մասին, որ քարի և մարդու միջև գոյություն ունի ներքին կապ: Եթե գոյություն ունի այդ կապը, ապա շատ հեռուն կտանի մարդուն դրա ուսումնասիրությունը:
    Քարերի նման կապը կիրառվում է որպես դեղամիջոց, երբ մարդը կրում է իր վրա իրեն համապատասխանող քարն այնպես, որ շփվի մարդու մարմնի հետ:
    Այս բաժինը առաջարկում է հատկապես քարերը, մետաղները կիրառել որպես թալիսման, պահպանող միջոց, քանի որ դրանք դրական են ճառագայթում և չեզոքացնում են բացասական ազդեցությունները:
    Քանի որ մարդու ծննդյան տվյալներին համապատասխան գոյություն ունի իր քարը, իր մետաղը, ուստի դրանք բարերար ներգործություն ունեն մարդկային օրգանիզմի վրա:
    Քարերը, մետաղները դիտվում են բնության բացասական ուժերի ներգործությունների դեմ որպես պայքարի միջոցներ, ուստի գիտության այդ բաժինը մեծ, օգտակար աշխատանք կատարած կլինի, եթե ուսումնասիրությունը հասցնի բարձրագույն մակարդակի:

    IX – Աստղային աշխարհագրություն

    Այն Երկրի մասին գիտություն է, որը տալիս է Երկրի բաժանումը տիեզերական ցանցի, լանդշաֆտի, ներկայացնում է պետությունների, քաղաքների բնույթը, կապը համապատասխան կենդանակերպերի և մոլորակների հետ և դրանց ազդեցությունը տվյալ երկրի կամ տեղանքի վրա ապրող բնակչության հետ: Այս բաժինն է ուսումնասիրում Երկրի վրա տեղի ունեցող փոփոխությունները, երկրաշարժերը, ջրհեղեղներն ու փոթորիկները, դրանց առաջացման պատճառներն ու հետևանքները: Տարբեր ժամանակների ներգործությունները Երկրի վրա տարբեր են, որոնք պահանջում են մեկնաբանումներ, իսկ մեկնաբանումներն առաջացնում են բացահայտումներ և հարստացնում այս բաժնի ուսումնասիրությունների արդյունքները, որը դեռևս լավ չի ուսումնասիրված:

    X – Աշխարհընկալում և աշխարհայացքի ձևավորման աստղաբանություն

    Այս բաժինը ձևավորում է աշխարհընկալումն ու աշխարհայացքը կիրառության մեջ դնելով Երկրի վրա ձեռք բերված նվաճումները, միավորելով դրանք տիեզերքի մասին արդեն կուտակումների հասած գիտելիքներին: Ծանոթացումը մեր գալակտիկային վերաբերվող գիտելիքներին, աստղեր, մոլորակներ, կենդանակերպեր, այնուհետև աստղաբանության մյուս բաժինների ուսումնասիրությունների հետ, մարդը եթե նույնիսկ չցանկանա, միևնույնն է կփոխվի նրա աշխարհընկալումը, կձևավորվի նոր աշխարհայացք:
    Մարդու ստեղծումը, կապը տիեզերքի հետ արդեն առաջացնում է տիեզերական մտածողություն, իսկ նման մտածողությունն արդեն նոր է մարդու կյանքում և այն դեռ շատ ձևափոխությունների կենթարկվի, եթե մարդուն հետաքրքրի այդ բաժինը, ցանկանա հասկանալ կյանքը և չսահմանափակի իրեն, որ ծնվել է Երկրի վրա մի թիթեռի կյանքով ապրելու համար:
    Նա, ով խուսափում է այս բաժինը ուսումնասիրելուց, բավարարվում է սահմանափակ Երկրային գիտելիքներով, չի պարզում իր` Երկրի վրա ապրելու նպատակը, ապրում է հաճույք փնտրելով, նրա աշխարհընկալումը գտնվում է ցածրագույն մակարդակի վրա, իսկ աշխարհայացք` չունի:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (16.02.2010), Դատարկություն (12.02.2010), Հարդ (12.02.2010)

  5. #18
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    way, կարող ես կարդացածիցդ հետաքրքիր տեղեկություններ դնել?

    Ի միջի այլոց, մի անգամ ասեց, որ ում ծննդյան թիվը հավասար է 9 - ի, նա կարողանում է ստեղծագործել ու հովանավորություն է ստանում տիեզերքից: Իմը 9 - ա:
    Հարդ խոստանում եմ էլի հետաքրքիր նյութ տեղադրել այստեղ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (12.02.2010), Հարդ (12.02.2010)

  7. #19
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեկ անգամ արդեն աիթ ունեցել եմ ֆորումում արտահայտել կարծիքս աստղաբանության(աստղագուշակության) մասին։Այս էջում փոքր ինչ հիմնավորեմ աստղաբանություն կոչվածի հանդեպ ունեցած խորշումս։Աստղաբանության տեսանկյունով մարդկանց կյանքը ուղղակիորեն կապված է աստղերի ու թվերի քմահաճություններից։Աստղերին ու տիեզերքին վերագրվում են արարչագործական մենաշնորհներ, շատ դեպքերում տիեզերքը համավում է ոչ թէ արարված մի բան, այլ՝ հենց արարիչ և մտածող էություն։Մարդու կյանքը դիտարկվում է որպես, արդեն ամենայն մանրամասնությամբ գծագրված մի մեքենայություն, ուր մարդը արդեն ոչ մի անելիք չունի և հլու հնազանդ պետք է ենթարկվի անշունչ աստղագնդերի կամքին։ Որոշ մարդիկ, ենթարկվելով աստղագուշակների պրիմիտիվ գայթակղություններին, կարող են այնպիսի ազդեցությունների տակ ընկնել, որ կբաժանվեն իրենց սիրելիից, կամ ամուսնուց, տվյալ օրվա անելիք գործը չեն կատարի, տանից դուրս չեն գա, ու էլի նման անթիվ անհեթեթություններ։
    երջապես կծաղսեն մի դրամական ողջ կարողություն, գնելու համար այն ՙգրականությունը՚ որտեղ իբր կգտնեն իրենց վաղվա օրվա ՙգլխի գալիքը՚։
    Մարդիկ տեղ մի տրվեք գուշակների սուտ հորինվածքներին,մի գնացեք նրանց ՙդուռը՚, նրանք հոգևոր վամպիրներ են։Անզեն աչքով կարելի է տեսնել Էլյա Հովհաննիսյանի կախարդանման դեմքը, որը դպրոցում հոգեբանություն էր դասավանդում, հիմա էլ ՙմաթեմաթիկոս ՚ է ձեռնադրվել։
    Մարդու կյանքը չի կարող կախված լինել որևէ աստղից, կամ որևէ թվից, կամ էլ անվան տառից։Մարդն իր կատարած այսօրվա քայլով է կերտում իր վաղվա օրը և ոչ մի ճակատագրի գերի կամ ստրուկ չի հանդիսանում։
    Վերջապես, եթե ձեզ քրիստոնյա էք համարում՝ պետք է որ իմանաք, որ նման ՙգիտությունները՚ չարից են գալիս և ոչ մի բարի ու օգտակար բան չունեն իրենց մեջ։

  8. #20
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ ֆորումում արտահայտել կարծիքս աստղաբանության(աստղագուշակության) մասին։Այս էջում փոքր ինչ հիմնավորեմ աստղաբանություն կոչվածի հանդեպ ունեցած խորշումս։Աստղաբանության տեսանկյունով մարդկանց կյանքը ուղղակիորեն կապված է աստղերի ու թվերի քմահաճություններից։Աստղերին ու տիեզերքին վերագրվում են արարչագործական մենաշնորհներ, շատ դեպքերում տիեզերքը համավում է ոչ թէ արարված մի բան, այլ՝ հենց արարիչ և մտածող էություն։Մարդու կյանքը դիտարկվում է որպես, արդեն ամենայն մանրամասնությամբ գծագրված մի մեքենայություն, ուր մարդը արդեն ոչ մի անելիք չունի և հլու հնազանդ պետք է ենթարկվի անշունչ աստղագնդերի կամքին։
    Vook ջան, ես հասկանում եմ քո անհանգստությունը: Նախ` իմ իմանալով աստղաբանությունը չի վերագրում մեր ճակատագիրը ինչ-որ աստղակույտերին, այլ ենթադրում է, որ տիեզերական մարմինները ազդում են մարդու կյանքի վրա և միշտ էլ հիշեցնում է, որ մարդու կյանքը նախ և առաջ իր ձեռքում է, էդպիսի ծեծված խոսք էլ կա «աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում», եթե Լուսնի ձգողական ուժի ազդեցությամբ տեղի են ունենում մակընթացություններ ու տեղատվություններ, եթե մարդու և այլ կենդանի օրգանիզմների կենսառիթմը կախված է Լուսնի փուլերից, ապա ինչու չենթադրել, որ այն կազդի նաև մարդու կյանքի այլ բնագավառների վրա: Եթե ասում ենք, որ մեր շուրջը կատարվող շատ երևույթների վրա Արևը և նրա ակտիվությունը ունի իր հսկայական ազդեցությունը, ապա ի՞նչ է խանգարում մեզ չհավատալուն, որ այն կազդի նաև մեր կյանքի վրա: Հետո` աստղաբանությունը հինավուրց գիտություն է, եթե մենք ենթադրում ենք, որ մեր նախնիները շատ ավելին են իմացել շրջապատում կատարվող երևույթների մասին, ապա ինչի՞ չհավատալ նրանց: Եվ արդյո՞ք զուգադիպություն է, որ պատմության ընթացքում շատ հայտնի մարդիկ հավատացել են աստղաբանների կանխատեսումներին և նույնիսկ որոշ չափով ուսումնասիրել են այդ գիտությունը /օրինակ` Հիտլերը, Ստալինը և այլոք/:
    Որոշ մարդիկ, ենթարկվելով աստղագուշակների պրիմիտիվ գայթակղություններին, կարող են այնպիսի ազդեցությունների տակ ընկնել, որ կբաժանվեն իրենց սիրելիից, կամ ամուսնուց, տվյալ օրվա անելիք գործը չեն կատարի, տանից դուրս չեն գա, ու էլի նման անթիվ անհեթեթություններ։
    երջապես կծաղսեն մի դրամական ողջ կարողություն, գնելու համար այն ՙգրականությունը՚ որտեղ իբր կգտնեն իրենց վաղվա օրվա ՙգլխի գալիքը՚։
    Մարդիկ տեղ մի տրվեք գուշակների սուտ հորինվածքներին,մի գնացեք նրանց ՙդուռը՚, նրանք հոգևոր վամպիրներ են։Անզեն աչքով կարելի է տեսնել Էլյա Հովհաննիսյանի կախարդանման դեմքը, որը դպրոցում հոգեբանություն էր դասավանդում, հիմա էլ ՙմաթեմաթիկոս ՚ է ձեռնադրվել։
    Սրա համար արդեն սեփական մտածողությունն է փրկում: Ոչ ոք չի ստիպում ոչ մեկին գնալ «աստղաբանի» մոտ կամ հավատալ նրա կանխատեսումներին ու ոչ ոք չի ստիպում գնել այդքան գրքեր, եթե չես ուզում մի գնիր, փառք Աստծո, ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում ինտերնետ կա, վերջիվերջո, գրադարաններ էլ կան: Դու Էլյա Հովհաննիսյանին ճանաչու՞մ ես
    Վերջապես, եթե ձեզ քրիստոնյա էք համարում՝ պետք է որ իմանաք, որ նման ՙգիտությունները՚ չարից են գալիս և ոչ մի բարի ու օգտակար բան չունեն իրենց մեջ։
    Քրիստոնեությունը ինքն էլ իր մեջ ունի աստղաբանության տարրեր: Օրինակ` հիշիր Քրիստոսի ծնունդը, այդ ի՞նչ աստղ էր այդ օրը այդքան պայծառ: Կամ ինչի՞ որոշ տոներ համապատասխանեցվում են Լուսնի փուլերի հետ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.02.2010), VisTolog (15.02.2010)

  10. #21
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ անգամ արդեն աիթ ունեցել եմ ֆորումում արտահայտել կարծիքս աստղաբանության(աստղագուշակության) մասին։Այս էջում փոքր ինչ հիմնավորեմ աստղաբանություն կոչվածի հանդեպ ունեցած խորշումս։Աստղաբանության տեսանկյունով մարդկանց կյանքը ուղղակիորեն կապված է աստղերի ու թվերի քմահաճություններից։Աստղերին ու տիեզերքին վերագրվում են արարչագործական մենաշնորհներ, շատ դեպքերում տիեզերքը համավում է ոչ թէ արարված մի բան, այլ՝ հենց արարիչ և մտածող էություն։Մարդու կյանքը դիտարկվում է որպես, արդեն ամենայն մանրամասնությամբ գծագրված մի մեքենայություն, ուր մարդը արդեն ոչ մի անելիք չունի և հլու հնազանդ պետք է ենթարկվի անշունչ աստղագնդերի կամքին։ Որոշ մարդիկ, ենթարկվելով աստղագուշակների պրիմիտիվ գայթակղություններին, կարող են այնպիսի ազդեցությունների տակ ընկնել, որ կբաժանվեն իրենց սիրելիից, կամ ամուսնուց, տվյալ օրվա անելիք գործը չեն կատարի, տանից դուրս չեն գա, ու էլի նման անթիվ անհեթեթություններ։
    երջապես կծաղսեն մի դրամական ողջ կարողություն, գնելու համար այն ՙգրականությունը՚ որտեղ իբր կգտնեն իրենց վաղվա օրվա ՙգլխի գալիքը՚։
    Մարդիկ տեղ մի տրվեք գուշակների սուտ հորինվածքներին,մի գնացեք նրանց ՙդուռը՚, նրանք հոգևոր վամպիրներ են։Անզեն աչքով կարելի է տեսնել Էլյա Հովհաննիսյանի կախարդանման դեմքը, որը դպրոցում հոգեբանություն էր դասավանդում, հիմա էլ ՙմաթեմաթիկոս ՚ է ձեռնադրվել։
    Մարդու կյանքը չի կարող կախված լինել որևէ աստղից, կամ որևէ թվից, կամ էլ անվան տառից։Մարդն իր կատարած այսօրվա քայլով է կերտում իր վաղվա օրը և ոչ մի ճակատագրի գերի կամ ստրուկ չի հանդիսանում։
    Վերջապես, եթե ձեզ քրիստոնյա էք համարում՝ պետք է որ իմանաք, որ նման ՙգիտությունները՚ չարից են գալիս և ոչ մի բարի ու օգտակար բան չունեն իրենց մեջ։

    Vook ներիր ինձ հետագա գրառմանս համար, եթե դրանում անձնական վիրավորանքի տարրեր գտնես:
    Նախ թվերի ազդեցության մասին ասեմ: Իհարկե ես շատ քիչ բան գիտեմ թվերի բնույթի և կիրառության մասին, բայց որքանով որ գիտեմ աշխարհի ամենաակնառու մարդիկ մինչ օրսե ուսումնասիրում են թվերի ազդեցությունը կյանքի, մարդկանց տիեզերքի վրա :
    Ես այստեղ կտեղադրեմ մի քանի հոդվածներ, որոնք ավելի լավ կպատասխանեն ձեր շարադրանքին:

    Ահա մի նյութ…

    Մ.թ.ա. VI դարում անտիկ փիլիսոփա Պյութագորասը, որը գլխավորապես ճանաչված է որպես թվերի տեսության հիմնադիր, մանուկ հասակից մեծացել է հոգևոր միջավայրում: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել աստղերի նկատմամբ: Պյութագորասը սովորեցնում էր իր աշակերտներին մաթեմատիկական կատարյալ ճշգրտություն: Թվերը կառավարող սկզբունքները հասկացվում էին որպես իրական գոյության սկզբունքներ, թվերի տարրերը համարվել էին իրականության տարրեր; Թվերի նման մեկնաբանությունը նմանվում է երկրաչափության հիմքում ընկած կետ, ուղիղ, հարթություն գաղափարին: Չէ՞ որ երկրային հասկացողությամբ չկա կատարյալ կետ, ուղիղ, հարթություն, սակայն երբ դրանք դիտում ենք իբրև կատարյալ իրականություն, դրանց վրա կառուցված երկրաչափությունը դառնում է իրականության մասին գիտություն, այսինքն` դրանք նույնպես իրականության տարրեր են: Պյութագորասն իր ուսմունքը ստեղծել է մաթեմատիկական օրենքներով և թվերի համակցումը փորձառության հետ համարել է աստվածային ծագում ունեցող երևույթ: Իր ժամանակի վերլուծությունների հիմնական մասը նա անվանել է թվագիտություն: Պյութագորասն իրավամբ հայտարարել է, որ թվանշաններն ու թվերը թաքցնում են տիեզերքի գաղտնիքները: Այդ գաղտնիքներին ևս "ճակատագրի ծածկագրեր" անվանումն եմ տվել այն պատճառով, որ այդ ծածկագրերի միջոցով կարելի է կարդալ նաև մարդու ճակատագիրը և այն ամենը, ինչը կապված է մարդու հետ: Իսկապես, չէ՞ որ մարդն էլ է տիեզերքի մի մասը, այն էլ այնպիսի մասը, որ կարող է կերտել իր համար նոր ճակատագիր, անմահանալ, աստվածանալ:

    Ահա և մեկ այլ նյութ:

    Ամբողջ աշխարհում աստղաբանությունը ժառանգականության և հասարակագիտության հետ միասին արժեքավոր աղբյուր է հանդիսանում մարդուն և նրա ճակատագրին վերաբերող բազմաթիվ հարցերի լուծման համար: Այն անհրաժեշտ է անհատի էվոլյուցիան լավ հասկանալու, ճշգրիտ գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ հարցեր լուծելու համար:

    Ծանոթանանք աստղաբանության ընդհանուր սկզբունքների հետ` նրա մասնավոր բաժինները ճիշտ հասկանալու համար:
    Միայն մեր Արեգակնային համակարգի ուսումնասիրությունների շնորհիվ գիտությանը հայտնի է դարձել, որ համակարգի մեջ արդեն հայտնի 12 մոլորակներից բացի մտնում են նաև բազմաթիվ փոքր մարմիններ, մոլորակների արբանյակներ, աստղակերպեր, գիսավորներ, տարբեր չափերի ասուպային մարմիններ: Փոքր մարմինները կարևոր դեր են խաղացել Արեգակնային համակարգի էվոլյուցիայում: Մոտ 4,5 միլիարդ տարի առաջ դրանք բավականին շատ են եղել, նրանք բախվել են իրար և միավորվել` գոյացնելով մոլորակային սաղմեր, որոնք իրենց հերթին գրեթե 100 միլիոն տարվա ընթացքում իրենց կազմի մեջ են ներառել սկզբնանյութի ճնշող մասը և դարձել մեծ մոլորակներ: Արդի փոքր մարմինները Արեգակնային համակարգի ձևավորման բուռն և առեղծվածային դարաշրջանի մնացորդներ են: Դրանց հետազոտություններն արդեն խոշոր ավանդ են մոլորակային տիեզերածնության ասպարեզում: Տիեզերագնացության զարգացման հետ մեկտեղ հնարավորություն բացվեց տիեզերական ապարատների օգնությամբ փոքր մարմինների ուղղակի ուսումնասիրման համար:

    Սակայն միլիոնավոր տարիներ առաջ չունենալով այդ ուսումնասիրությունների արդյունքները` մարդիկ ունեցել են այնքան գիտելիքներ կենդանակերպերի և մոլորակների մասին, որ օգտագործել, կիրառության մեջ են դրել դրանք` հօգուտ մարդկության բարօրության: Նրանց հայտնի էր կենդանակերպերի, մոլորակների կապը բուսականության, կենդանական աշխարհի և մարդկային գոյության հետ: Հայտնի էին նաև դրանց փոխներգործության վերաբերյալ բազմաթիվ գիտելիքներ: Դարերի ընթացքում հղկվելով դրանք մեզ են հասել արդեն ոչ թե իբրև մեկ գիտություն, այլ որպես մի շարք գիտությունների հասուն համակարգ: Այսօր դրանում հնարավորություն ունի համոզվելու յուրաքանչյուր մարդ: Ավելին` այդ գիտության առանձին բաժինների ուսումնասիրությամբ են զբաղված աշխարհի բազմաթիվ գիտնականներ: Այդ գիտելիքների հսկա համակարգն ստացել է աստղաբանություն (астрология) անվանումը, որը ստեղծվել է մաթեմատիկայի և առեղծվածների գիտակցական, տրամաբանական համադրման շնորհիվ:Այն ստեղծվել է տառապալից աշխատանքով, համառությամբ, կամքի ուժով, ներքին մղումով և, որ գլխավորն է, մեծ սիրով: Աստղաբանությունն իր կառուցվածքով շատ նման է մաթեմատիկային և միայն մաթեմատիկական տրամաբանությամբ էր հնարավոր պատասխանել այդքան առեղծվածներին:


    Աստղաբանական կանխատեսումները կատարվում են մեզ հետաքրքիր ժամանակահատվածի մեջ` հիմնվելով կենդանակերպրպերի և մոլորակների փոխդասավորության, թվագիտություն պարունակող գաղտնագիտության և շատ այլ օրինաչափությունների վրա:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #22
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Լսիր Vook , որքան եք թերագնահատում մարդկանց ըմբռնողունակությունը, հասկացությունը: Ի՞նչ է, միայն Դուք եք հասկանում աստղաբանների և գուշակների մարդկանց "մոլորեցումները" և "փրկիչի" դերում հանդես գալիս: Բացի այդ, եթե դուք ունակ չեք տարբերելու աստղաբանին գուշակից, աստղաբանությունը գուշակությունից, ինչ կարող ենք ձեզ ասել: Իհարկե, չեմ բացառում, որ աստղաբանների մեջ էլ կան այնպիսինները, որոնք կարող են մոլորեցնել մարդկանց, բայց այդպիսինները կան ամենուր:
    Իսկ ինչ վերաբերվում է Էլյա Հովհաննիսյանին ասեմ, որ եթե Դուք միայն տեսել եք, ես շփվել եմ նրա հետ, ու նաև ասեմ, որ ինձ շատ դժվար է ազդեցության տակ գցել: Իսկ նրան նայելիս ես միայն տեսնում եմ իմաստուն ու գիտակից մարդու, խորաթափանց աչքեր: Եթե դուք նրա հանդեպ ինչ որ անձնական հակակրանք ունեք, ապա ես էլ Ձեզ եմ խնդրում, մի՛ փնովեք, բանսարկեք մարդկանց առանց հիմնավոր պատճառների:
    Իհարկե Դատարկությունը քրիստոնեության հետ կապված շատ պարզ և գեղեցիկ օրինակ բերեց, բայց ասեմ, որ դա առաջ էր, որ քրիստոնեությունը քրիստոնեական դոգմաներից դուրս ոչինչ չէր ընդունում, առաջ էր, որ աստղաբանններին խարույկի վրա վառում էին: Ինչ լավ է, որ այդ դարերն անցել են, թե չէ խարույկի վրա կհայտնվեի Էլյա Հովհաննիսյանի ու այլ աստղաբանների հետ, իհարկե ես ստղաբան չեմ, բայց աստղաբանության կողմնակից եմ: Նորից եմ կրկնում, աստղաբանությունը պաշտոնապես ընդունվել է որպես գիտություն:Եթե աշխարհի ականավոր գիտնականներ դա ընդունել են, ապա ով ենք մենք, որ աստղաբանությունը իջեցնենք գուշակության մակարդակի և առանց այդ գիտությունը հասկանալու փորձեր անելու կարծիքներ արտահայտել:
    Եթե կտրուկ եմ գտնվել, նորից նախապես ներեղություն եմ խնդրում:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (20.02.2010)

  14. #23
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսիր Vook , որքան եք թերագնահատում մարդկանց ըմբռնողունակությունը, հասկացությունը:
    Կարո՞ղ եք կոնկրետ հիմնավորել։
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է, միայն Դուք եք հասկանում աստղաբանների և գուշակների մարդկանց "մոլորեցումները"
    Ո՛չ, միայն ես չեմ հասկանում, էլի ինձանից շատ ավելի հասկացողները կան։
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    և "փրկիչի" դերում հանդես գալիս:
    Հստակ իմացե՛ք.ես փրկիչ չեմ ու ոչ էլ պատիվ ունեմ լինելու։
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի այդ, եթե դուք ունակ չեք տարբերելու աստղաբանին գուշակից, աստղաբանությունը գուշակությունից, ինչ կարող ենք ձեզ ասել:
    Ընկեր. ոչինչ էլ պետք չի ասել ինձ։ Ու պետք չի այնքան ժամանակ, մինչև կկարողանաս քաղաքակիրթ զրույց ու քննարկում ծավալել թեմայի վերաբերյալ, այլ ոչ թէ քննարկումը կանձնավորես ՙչես հասկանում՚ պիտակներով։ Իմ գրառման մեջ ես ոչ մի կերպ չեմ անդրադարձել քո շարադրումներն և առավել ևս քո անձին։ես ներկայացրել եմ իմ տեսակետը. որի իրավունքը, կարծեմ թէ ունեի։Ուստի չհասկացա ձեր ցասման պատճառը։
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դուք նրա հանդեպ ինչ որ անձնական հակակրանք ունեք, ապա ես էլ Ձեզ եմ խնդրում, մի՛ փնովեք, բանսարկեք մարդկանց առանց հիմնավոր պատճառների:
    Չեմ փնովում, չեմ բանսարկում, այլ ասում եմ իրականությունը, անձնական ոչինչ չունեմ նրա հետ, ասածներս շատ մակերեսային հիմնավորել եմ, հարկ եղած դեպքում շատ խորը կարող եմ հիմնավորել, առանց անդրադառնալու ձեր հասկանալ չհասկանալուն։
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կտրուկ եմ գտնվել, նորից նախապես ներեղություն եմ խնդրում:
    Ներում եմ այն դեպքում երբ դիմացինս չի հասկանում, կամ չի գիտակցում, կամ ակամա է իր արածը։ Բայց քեզ մոտ այդ դեպքը չէ։

  15. #24
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե Լուսնի ձգողական ուժի ազդեցությամբ տեղի են ունենում մակընթացություններ ու տեղատվություններ, եթե մարդու և այլ կենդանի օրգանիզմների կենսառիթմը կախված է Լուսնի փուլերից, ապա ինչու չենթադրել, որ այն կազդի նաև մարդու կյանքի այլ բնագավառների վրա: Եթե ասում ենք, որ մեր շուրջը կատարվող շատ երևույթների վրա Արևը և նրա ակտիվությունը ունի իր հսկայական ազդեցությունը, ապա ի՞նչ է խանգարում մեզ չհավատալուն, որ այն կազդի նաև մեր կյանքի վրա:
    Լիություն ջան հարգեմ զ քեզ քամին էլ շատ ազդեցություններ է ունենում երբ իր ՙջղաինացած՚ ժամանակ հանդիպում է որևէ բանի։Սակայն երբեք չենք կարող քամուն կապել մարդկային ճակատագրերի հետ։
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը

    Քրիստոնեությունը ինքն էլ իր մեջ ունի աստղաբանության տարրեր: Օրինակ` հիշիր Քրիստոսի ծնունդը, այդ ի՞նչ աստղ էր այդ օրը այդքան պայծառ:
    Բեթլեհեմյան աստղի հետ ես բարեկամ։Որը սակայն ոչ մի կերպ մեզ չի հորդորում տրվել աստղագուշակությանը։

  16. #25
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Նկատի ունեմ, որ Դուք մարդկանց ներկայացնում եք որպես անգիտակիցների, և կոչ եք անում, որ չդիմեն "գուշակներին", ասում եք որ նրանք կարող են այդ գուշակների ազդեցության տակ ինչ հիմարություն ասես, որ չանեն: Մի՞թե մարդիկ այդքան անհասկացող են, մի՞թե դա թերագնահատել չէ:
    Ես ընդունում եմ, որ կտրուկ գրառում կատարեցի, գրառումը անձնականացրեցի, բայց, կարծում եմ, եթե մի կողմ դնենք իմ "ցասումը" և Ձեր վիրավորանքը կկարողանանք թեմայի շուրջ հետաքրքիր քննարկում ծավալել: Միայն թե կխնդրեի ուղղակի կոչեր չանել, այլ հիմնավորել ձեր խոսքերը:
    Համակ ուշադրությամբ կկարդամ ձեր մեկնաբանությունները:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  17. #26
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիություն ջան հարգեմ զ քեզ քամին էլ շատ ազդեցություններ է ունենում երբ իր ՙջղաինացած՚ ժամանակ հանդիպում է որևէ բանի։Սակայն երբեք չենք կարող քամուն կապել մարդկային ճակատագրերի հետ։
    Բեթլեհեմյան աստղի հետ ես բարեկամ։Որը սակայն ոչ մի կերպ մեզ չի հորդորում տրվել աստղագուշակությանը։
    Օդի հոսանքը համեմատեցիր տիեզերական մարմինների հետ, չնայած եթե մի քիչ խորանանք քամին էլ է ազդում մարդկանց ճակատագրերի վրա: Գիտեմ, որ չի հորդորում, բայց չի էլ բացառում, որ Քրիստոսի ծնունդի ժամանակ այդ աստղի պայծառանալը կամ հայտնվելը պատահական էր Էսպիսի պահերին ես սովորաբար մի հարց եմ տալիս, պատասխանիր ու շարունակենք զրույցը կամ համարենք փակված: Դու ուզու՞մ ես մեզ համոզես, որ աստղաբանությունը սուտ գիտություն է, թե, այնուամենայնիվ, ցանկանում ես հասկանալ դա սուտ գիտություն է թե՞ ոչ և վերջապես, դու ինչքա՞ն ես ուսումնասիրել այն ինչ մերժում ես

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.02.2010), Gayl (15.02.2010)

  19. #27
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Ինձ գցեցիք լուրջ մտորումների մեջ, ամեն դեպքում շատ հետաքրքրիր է, բայց օրինակ ինձ շատ է հակասում, չեմ ուզում վիճել, որովհետև այս ոլորտում գիտակ չեմ: Կարդացել էի Պյութագորասի աշխատանքների մասին/"Թվաբանության շուրջ"/ ու էլի հետաքրքիր ծեսերի մասին, որոնք հին դարերում իրականացվում էր ու հիմա դրանց հիմնավորումներն են գտնում այս ոլորտում: Գուցե ինչ-որ ճշմարտության տարրեր կան, բայց միևնույնն է չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է վստահել նման միստիկ երևույթի և վերածել թվաբանակն հաշվարկների... չէ որ տիեզերքը ինքնին միստիկա է, բնականաբար տիեզերքում պարունակվող տարրերն էլ, ու հիմնավորումներն էլ ինձ համար միստիկ են... կամ էլ թե ինչպես կարելի դրա շնորհիվ ճակատագրի լուծումներ գտնել կամ բուժումներ անել:
    Ես հավատում եմ, որ կա գերգիտակցական որոշ էներգիա և ինֆորմացիա, բայց դրան հասնելը շատ դժվար է և յուրաքանչյուրը ինքը պետք է հասնի դրան, ես կարծում եմ դրանք "փիլիսոփայական ճշմարտություններ" են:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (06.07.2012)

  21. #28
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեթլեհեմյան աստղի հետ ես բարեկամ։Որը սակայն ոչ մի կերպ մեզ չի հորդորում տրվել աստղագուշակությանը։
    Երևի սխալվում ես Թարսի պես շատ մեծ կապ ունի, «Դուխ վրեմենի» դակումենտալնի ֆիլմը նայի ու կտեսնես ինչքանով կապ ունի:

  22. #29
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ուզու՞մ ես մեզ համոզես, որ աստղաբանությունը սուտ գիտություն է, թե, այնուամենայնիվ, ցանկանում ես հասկանալ դա սուտ գիտություն է թե՞ ոչ և վերջապես, դու ինչքա՞ն ես ուսումնասիրել այն ինչ մերժում ես
    Հարգելի ....(դէ անունդ փոխիր էլի)Նորից պիտի ասեմ, որ աստղաբանությունը դասվում է գուշակությունների դասին։և ինչպես ցանկացած գուշակություն՝ իր մեջ պարունակում է. չասեմ ճշմարտություն, այլ Ճշմարտանման սուտ, որն էլ իր հերդին մի խայծ է, որ մեղմիկ տանում է դեպի ծուղակ։Չեմ ուզում միանգամից բացել ամեն ինչ գուշակությունների վտանգավորության մասին, որովհետև ինչպես տեսնում եմ դրան նվիրյալ մարդիկ կան սակայն կուզեի, որ ինքներդ ձեր ներսում քննեիք և փոքր ինչ զգուշանաիք։

  23. #30
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստղաբանություն

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունեմ, որ Դուք մարդկանց ներկայացնում եք որպես անգիտակիցների, և կոչ եք անում, որ չդիմեն "գուշակներին", ասում եք որ նրանք կարող են այդ գուշակների ազդեցության տակ ինչ հիմարություն ասես, որ չանեն: Մի՞թե մարդիկ այդքան անհասկացող են, մի՞թե դա թերագնահատել չէ:
    wa՜y, wa՜y, wa՜y էսինչքան էս խտացնում գույները եղբայր։ ես միտում չունեմ գուշակների ձառայություններից օգտվող մարդկանց համարել անգիտակից։ Ու ղղակի մարդիկ տեղեկացված չեն ։Ինչու այդպես կոպիտ ՝ անգիտակից։Քավ լիցի։
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդունում եմ, որ կտրուկ գրառում կատարեցի, գրառումը անձնականացրեցի, բայց, կարծում եմ, եթե մի կողմ դնենք իմ "ցասումը" և Ձեր վիրավորանքը կկարողանանք թեմայի շուրջ հետաքրքիր քննարկում ծավալել: Միայն թե կխնդրեի ուղղակի կոչեր չանել, այլ հիմնավորել ձեր խոսքերը:
    Համակ ուշադրությամբ կկարդամ ձեր մեկնաբանությունները:
    սիրով, կամաց -կամաց։Ոչ այսօր։

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •