Vook ջան, ես հասկանում եմ քո անհանգստությունը: Նախ` իմ իմանալով աստղաբանությունը չի վերագրում մեր ճակատագիրը ինչ-որ աստղակույտերին, այլ ենթադրում է, որ տիեզերական մարմինները ազդում են մարդու կյանքի վրա և միշտ էլ հիշեցնում է, որ մարդու կյանքը նախ և առաջ իր ձեռքում է, էդպիսի ծեծված խոսք էլ կա «աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում», եթե Լուսնի ձգողական ուժի ազդեցությամբ տեղի են ունենում մակընթացություններ ու տեղատվություններ, եթե մարդու և այլ կենդանի օրգանիզմների կենսառիթմը կախված է Լուսնի փուլերից, ապա ինչու չենթադրել, որ այն կազդի նաև մարդու կյանքի այլ բնագավառների վրա: Եթե ասում ենք, որ մեր շուրջը կատարվող շատ երևույթների վրա Արևը և նրա ակտիվությունը ունի իր հսկայական ազդեցությունը, ապա ի՞նչ է խանգարում մեզ չհավատալուն, որ այն կազդի նաև մեր կյանքի վրա: Հետո` աստղաբանությունը հինավուրց գիտություն է, եթե մենք ենթադրում ենք, որ մեր նախնիները շատ ավելին են իմացել շրջապատում կատարվող երևույթների մասին, ապա ինչի՞ չհավատալ նրանց: Եվ արդյո՞ք զուգադիպություն է, որ պատմության ընթացքում շատ հայտնի մարդիկ հավատացել են աստղաբանների կանխատեսումներին և նույնիսկ որոշ չափով ուսումնասիրել են այդ գիտությունը /օրինակ` Հիտլերը, Ստալինը և այլոք/:
Սրա համար արդեն սեփական մտածողությունն է փրկում: Ոչ ոք չի ստիպում ոչ մեկին գնալ «աստղաբանի» մոտ կամ հավատալ նրա կանխատեսումներին ու ոչ ոք չի ստիպում գնել այդքան գրքեր, եթե չես ուզում մի գնիր, փառք Աստծո, ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում ինտերնետ կա, վերջիվերջո, գրադարաններ էլ կանՈրոշ մարդիկ, ենթարկվելով աստղագուշակների պրիմիտիվ գայթակղություններին, կարող են այնպիսի ազդեցությունների տակ ընկնել, որ կբաժանվեն իրենց սիրելիից, կամ ամուսնուց, տվյալ օրվա անելիք գործը չեն կատարի, տանից դուրս չեն գա, ու էլի նման անթիվ անհեթեթություններ։
երջապես կծաղսեն մի դրամական ողջ կարողություն, գնելու համար այն ՙգրականությունը՚ որտեղ իբր կգտնեն իրենց վաղվա օրվա ՙգլխի գալիքը՚։
Մարդիկ տեղ մի տրվեք գուշակների սուտ հորինվածքներին,մի գնացեք նրանց ՙդուռը՚, նրանք հոգևոր վամպիրներ են։Անզեն աչքով կարելի է տեսնել Էլյա Հովհաննիսյանի կախարդանման դեմքը, որը դպրոցում հոգեբանություն էր դասավանդում, հիմա էլ ՙմաթեմաթիկոս ՚ է ձեռնադրվել։: Դու Էլյա Հովհաննիսյանին ճանաչու՞մ ես
Քրիստոնեությունը ինքն էլ իր մեջ ունի աստղաբանության տարրեր: Օրինակ` հիշիր Քրիստոսի ծնունդը, այդ ի՞նչ աստղ էր այդ օրը այդքան պայծառ: Կամ ինչի՞ որոշ տոներ համապատասխանեցվում են Լուսնի փուլերի հետ:Վերջապես, եթե ձեզ քրիստոնյա էք համարում՝ պետք է որ իմանաք, որ նման ՙգիտությունները՚ չարից են գալիս և ոչ մի բարի ու օգտակար բան չունեն իրենց մեջ։
Էջանիշներ