Մեջբերում Cindrella Man-ի խոսքերից Նայել գրառումը
1970 թվականին Եգիպտոսի Բենի Մուսա քաղաքում հայտնաբերվեց մի արկղ, որի պարոոնակությունն, ըստ իս, մինչև իսկ այսօր բավականին լուրջ վտանգ է հանդիսանում քրիստոնեությական բոլոր ուղղվածությունների գաղափարախոսության և հիմնասկզբունքների վրա: Արկղում Հուդայի ավետարանի մոտ Մ.Թ. 180 թվականի ձեռագիր պատճեն էր: National Geographic Community-ի աշխարհի առաջատար մասնագետների (հնագրերի մասնագետներ, հնեաբաններ, լեզվաբաններ, ֆիզքիմիկոսներ ) կողմից ձեռագիրը 2001-2006 իրական հաստատելուց և վերծանելուց հետո պարզվեց, որ Հուդան՝ հակառակ ընդունված համոզմունքի դավաճան չի եղել: Ավելին՝ նա եղել է Քրիստոսի ամենասիրելի աշակերտը, որին նա հայտնել է գաղտնիքներ և տվել գիտելիքներ, այն մասին, ինչ չէր ասել առաքեալներից և ոչ մեկին (թեման չընդլայնելու նպատակով, վերջիններս չեմ նշի, ահա National Geographic-ի Հուդայի ավետարանի թարգմանության Link-ը ծանոթանալ ցանկացողների համար՝ http://www.nationalgeographic.com/lo...pelofJudas.pdf ): Իսկ ամենաուշագրավն այն է, որ ըստ ձեռագրի Քրիստոսն ինքն է կազմակերպել իր սպանությունը Հուդայի միջոցով՝ասելով Հուդային, որ իր հոգին բանտարկված է իր մարմնի մեջ և, որ այն պետք է ազատել:
Հարգելի՛ ակումբցիներ, ինչ եք կարծում բավարար է արդյոք այս ձեռագիրը հերքելու համար այսքան վաղեմի նախապաշարմունք Հուդայի՝ որպես Քրիստոնեության պատմության մեծագույն դավաճանի մասին: Որքանո"վ է հնարավոր հոգևորականների կողմից, մնացյալ գրեթե բոլոր ավետարանների բնօրինակների հնության ավետարանի պարունակության այսքան տարբերվող ու վիճելի առանցքային խնդիրների ընդունումը: Եվ, միթե Աստվածաշնչին պետք է հավատալ, նույնքան կուրորեն, որքան պնդում են հոգևորականներն ու քռիստոնեության բոլոր ուղղվածությունները. հիմա, երբ ի հայտ է եկել մի պատմական պաստաթուղթ, որի վավերականությունն ապացուցել է գիտությունը:
Լավ նյութ է հասկանալու համար թէ ինչի են ընդունակ Հիսուսի հակառակորդները:
Հարկավոր չէ լուրջ հոգեբան լինել հասկանալու համար թե ինչ է կատարվել:
Գոյություն ունի օրթոդոքս հրեականութոյուն ,Հրեական կրոնական բարձրագույն դատարան որը գործում էր Հիսուսի ծնունդից հարյուր տարի առաջ և գործում է առ այսօր:
Այդ դատարանը չի գործել շատ կարճ ժամանակահատված Հեվրոդոսի հրամանով և միայն նրա կյանքի օրոք :Դատարանը կոչվում էր սիեդրոն այդ դատարանի միջոցով է Հիսուսը մահապատժի ենթարկվել:Բավականին ծանոթ լինելով հրեական կրոնական պատմության հետ ժխտական վերաբերմունք ունեմ այդ «ավետարանի» նկատմամբ անկախ այն բանից թե ով ինչ եզրակացության է հանգել:
Իրոք գիտությունը կարող է վավերականացնել ձեռագրի տարիքը ,բայց դա նշանակում է իայն մեկ բան ,որ այն մերժված է հրեական կրոնական գաղափարախոսության կողմից այդ ձեռագրի ստեղծման իսկ օրից:
Հրեաները սինեդրոնը երբեք սխալ չի կատարում և այն ուղղելու անհրաժեշտություն չունի:ՍԻնեդրոնի վճիռը համարվում է Աստծո վճիռ իսկ «Հուդայի ավետարանը » դեմ է Աստծո վճռին:
Աստծո վճիռը ,զոհել իր միածին որդուն հանուն փրկության դավանաբանության մեջ քննարկման հարց չէ ոչ քրիսրոնեաների կողմից ոչ հեբրայականների կողմից: