Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Դատարկություն (18.10.2009)
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը <<Ավետարանիչներ>>-ից փոխվել է <<Պարականոն Ավետարաններ>>-ի, ինչն առավել համապատասխան է թեմայի բովանդակությանը:
Jarre (18.11.2013), may (19.10.2009), Sambitbaba (23.12.2013)
Ես Մարիամ Մագթաղենացու ավետարանն եմ կարդացել… առաջին պահին ցնցված էիՀետո կամաց կամաց սկսեցի վերլուծել և ամեն ինչ իմ համար իր տեղն ընկավ…
Բայց կարծում եմ որ Մագթաղենացին հենց ինքն է գրել այդ ավետարանը… Չնայած ինչպես որ միանշանակ չենք կարող ասել որ դա նա չի գրել, այնպես էլ չենք կարող պնդել, որ դա նա է գրել… Այստեղ վիճելի հարցեր շատ կան… կարծում եմ չարժե շատ խորանալ, միևնույն է միանշանակ պատասխան դժվար թե գտնվի…![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Առանց խորանալու ասեմ.
Մարիամի ավետարանը գնոստիկյան գրվածք է, ստեղծվել է 160 թվականին: Ներկայացվում է հարություն առած Հիսուսի զրույցն առաքյալների հետ, ինչպես նաև Մարիամ Մագդաղենացու տեսիլքը:
Գիտնականների մեծ մասը կարծում է, որ այս գիրքը նախապես գրվել է հունարեն, սակայն մեզ է հասել ղպտերեն թարգմանությամբ (V դար): Ավելի ուշ շրջանում գտնվել են որոշ պատառիկներ հունարենով: Ամբողջական գրքից բացակայում են 1–6 և 11–14 էջերը:
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Ես էլ որ ճիշտն ասեմ Հւոդայինն ու Փիլիպոսինն եմ կարդացել: Ես չեմ ասի թե բոլորի հետ համաձայն եմ, բայց դե եսիմ... Օրինակ Հւոոդայի Ավետարանի մասին հաղորդում էր կար... էնտեղ գրված ա որ Հուդան Քրիստոսի ամենասիրելին ա եղել ու Նա Հուդային խնդրելա իրեն մատնել... Եսիմ մի ձև իմ սրտովա որ Հուդային դավաճան չհամարեմ, ես Հուդային ընդհանրապես չեմ ցածրացրե մնացածին
Jarre (18.11.2013), Sambitbaba (23.12.2013)
Սիրով, բայց որքան հիշում եմ գնոստիկյան շարժման մասին ակումբում թեմա կար, բայց թեմայից շեղվելով համառոտ ներկայացնեմ.
ԳՆՈՍՏԻՑԻԶՄԸ (հուն. գնոսիս – գիտելիք, իմացություն, ճանաչողություն), Կրոնափիլիսոփայական համակարգերի ամբողջություն է: Ծագել է Ք. ծ. հ. I–II դդ. հեթանոսական տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստոնեական ուսմունքը միացնել Արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղքրիստոնեական հերետիկոսական վարդապետությունների, հելլենիզմի, պլատոնականության, նորպլատոնականության և նորպյութագորականության գաղափարների հետ: Նախաքրիստոնեական գնոստիկականության հիմքում ընկած էին տարբեր ժողովուրդների կրոնական, տիեզերաբանական և մարդաբանական գաղափարները, Նորպլատոնականությունը, մովսիսականությունը:
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Դատարկություն (20.10.2009)
1970 թվականին Եգիպտոսի Բենի Մուսա քաղաքում հայտնաբերվեց մի արկղ, որի պարոոնակությունն, ըստ իս, մինչև իսկ այսօր բավականին լուրջ վտանգ է հանդիսանում քրիստոնեությական բոլոր ուղղվածությունների գաղափարախոսության և հիմնասկզբունքների վրա: Արկղում Հուդայի ավետարանի մոտ Մ.Թ. 180 թվականի ձեռագիր պատճեն էր: National Geographic Community-ի աշխարհի առաջատար մասնագետների (հնագրերի մասնագետներ, հնեաբաններ, լեզվաբաններ, ֆիզքիմիկոսներ ) կողմից ձեռագիրը 2001-2006 իրական հաստատելուց և վերծանելուց հետո պարզվեց, որ Հուդան՝ հակառակ ընդունված համոզմունքի դավաճան չի եղել: Ավելին՝ նա եղել է Քրիստոսի ամենասիրելի աշակերտը, որին նա հայտնել է գաղտնիքներ և տվել գիտելիքներ, այն մասին, ինչ չէր ասել առաքեալներից և ոչ մեկին (թեման չընդլայնելու նպատակով, վերջիններս չեմ նշի, ահա National Geographic-ի Հուդայի ավետարանի թարգմանության Link-ը ծանոթանալ ցանկացողների համար՝ http://www.nationalgeographic.com/lo...pelofJudas.pdf ): Իսկ ամենաուշագրավն այն է, որ ըստ ձեռագրի Քրիստոսն ինքն է կազմակերպել իր սպանությունը Հուդայի միջոցով՝ասելով Հուդային, որ իր հոգին բանտարկված է իր մարմնի մեջ և, որ այն պետք է ազատել:
Հարգելի՛ ակումբցիներ, ինչ եք կարծում բավարար է արդյոք այս ձեռագիրը հերքելու համար այսքան վաղեմի նախապաշարմունք Հուդայի՝ որպես Քրիստոնեության պատմության մեծագույն դավաճանի մասին: Որքանո"վ է հնարավոր հոգևորականների կողմից, մնացյալ գրեթե բոլոր ավետարանների բնօրինակների հնության ավետարանի պարունակության այսքան տարբերվող ու վիճելի առանցքային խնդիրների ընդունումը: Եվ, միթե Աստվածաշնչին պետք է հավատալ, նույնքան կուրորեն, որքան պնդում են հոգևորականներն ու քռիստոնեության բոլոր ուղղվածությունները. հիմա, երբ ի հայտ է եկել մի պատմական պաստաթուղթ, որի վավերականությունն ապացուցել է գիտությունը:![]()
Վերջին խմբագրող՝ Cindrella Man: 07.11.2009, 23:02:
Cogito, ergo sum
Chilly (08.11.2009), Sambitbaba (23.12.2013), Մեղապարտ (08.11.2009)
Եթե բնագիրը չի ապա ինչ գիտես,որ հորինված կամ չափազանցրած չի:Նույնը կասեմ Քրիստոնեության մասին,իսկ որտե՞ղ են ասենք Պողոսի կամ Պետրոսի գրածները խոսքս հենց բնագրի մասին է:
Ինձ ուղակի մի հարց հետաքրքրեց.
Ասենք Հուդան դավաճան չի,հետո՞,ինչը փոխվեց:Ոմանց համար Քրիստոնեությունը կրոն է,իսկ ոմանց համար ընդամենը գաղափար,մյուսների համար միֆ:
Մեղապարտ (08.11.2009)
Լավ նյութ է հասկանալու համար թէ ինչի են ընդունակ Հիսուսի հակառակորդները:
Հարկավոր չէ լուրջ հոգեբան լինել հասկանալու համար թե ինչ է կատարվել:
Գոյություն ունի օրթոդոքս հրեականութոյուն ,Հրեական կրոնական բարձրագույն դատարան որը գործում էր Հիսուսի ծնունդից հարյուր տարի առաջ և գործում է առ այսօր:
Այդ դատարանը չի գործել շատ կարճ ժամանակահատված Հեվրոդոսի հրամանով և միայն նրա կյանքի օրոք :Դատարանը կոչվում էր սիեդրոն այդ դատարանի միջոցով է Հիսուսը մահապատժի ենթարկվել:Բավականին ծանոթ լինելով հրեական կրոնական պատմության հետ ժխտական վերաբերմունք ունեմ այդ «ավետարանի» նկատմամբ անկախ այն բանից թե ով ինչ եզրակացության է հանգել:
Իրոք գիտությունը կարող է վավերականացնել ձեռագրի տարիքը ,բայց դա նշանակում է իայն մեկ բան ,որ այն մերժված է հրեական կրոնական գաղափարախոսության կողմից այդ ձեռագրի ստեղծման իսկ օրից:
Հրեաները սինեդրոնը երբեք սխալ չի կատարում և այն ուղղելու անհրաժեշտություն չունի:ՍԻնեդրոնի վճիռը համարվում է Աստծո վճիռ իսկ «Հուդայի ավետարանը » դեմ է Աստծո վճռին:
Աստծո վճիռը ,զոհել իր միածին որդուն հանուն փրկության դավանաբանության մեջ քննարկման հարց չէ ոչ քրիսրոնեաների կողմից ոչ հեբրայականների կողմից:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Freeman (01.07.2010)
Արծիվ ջան, առաջին անգամ մի պատահական հոդված այս մասին կարդալիս, ինձ մոտ էլ մի նմանատիպ տպավորություն ստեղծվեց: Սակայն հետագա ուսումնասիրությանս արդյունքում տեսա ու նաև կարդացի, որ ձեռագրում նշված փաստերի հերթափոխությունն ու անունների ու վայրերի բոլոր համընկումները մատնացույց են անում հենց Հուդա Իսկարիոտցուն:
Cogito, ergo sum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ