Մենք ունենք ազգային մի հիվանդություն՝ «խնամակալություն»:Լինում է, չէ՞, մայրը խոսում է որդու մասին.« Հիմա երեխաս կգա, էս պատրաստեմ, էս բերեմ, առանց ինձ ի՞նչ կաներ»:Ու երբ գալիս է այդ երեխան, նայում ու չգիտես հավատաս աչքերիդ, թե… Պարզվում է, որ այդ երեխան մի Տորք Անգեղ է, ամենապակասը 30-35 տարեկան:Երբ զարմացած նայում ես մորը, նա էլ արդարանում է, դե մոր համար երեխան միշտ էլ երեխա է:Այն, որ մեր երեխան է, անժխտելի է, բայց պետք է նրա մեջ տեսնել այն հասունացող, մեծացող մարդուն, որն առաջին հերթին ինքնուրույնության կարիք ունի: Եվ դեռահասության տարիքում է տեղի ունենում այդ ինքնուրույնություն - խնամակալություն բախումը: Թվում է, թե վստահում ենք, թողնում ինքնուրույն որոշում կայացնեն, բայց կամա թե ակամա մի ակնարկով, խորհուրդով շտկում , խելք ենք սովորեցնում: Միշտ չէ, որ դեռահասը փորձում է հակառակվել, իր կարծիքն արտահայտել, քանի որ «խանգարում է » դաստիարակություն պատնեշը: Եվ այդ չարտահայտվելու պատճառով դառնում է կոմպլեքսավորված:Ցավոք դրանք հետագայում առանց հետք չեն մնում: Իսկ եթե փորձում է հակառակվել, հանդիպում է մեծերի զարմացած ու զայրացած հայացքին: Ով չի լսել այս խոսքերը.« Էս երիտասարդությունը բոլորովին հարգանք չունի մեծերի նկատմամբ: Մեր ժամանակ այպիսի բան չկար: Ո՞վ էր տեսել, որ որդին հորը հակառակվի»: Ծանոթ ե՞ն: Իսկ սրանք, եթե չեմ սխալվում, Սոկրատեսի խոսքերն են: Իսկ դա ե՞րբ էր…
Էջանիշներ