ասում են դա դժվար տարիք է,բայց ում՞ համար դեռահասի, թե այն միջավայրի համար, որում նա ապրում է:
եկեք խոսենք այդ տարիքի յուրահատկությունների, տարօրինակությունների և մտածելակերպի մաին:
ասում են դա դժվար տարիք է,բայց ում՞ համար դեռահասի, թե այն միջավայրի համար, որում նա ապրում է:
եկեք խոսենք այդ տարիքի յուրահատկությունների, տարօրինակությունների և մտածելակերպի մաին:
Իհարկե դեռահասի......
Դա այն ժամանակահատվածն է, երբ քեզ թվում է, որ բոլորը քեզ դեմ են.
Երբ բավականին սխալներ էս կատարում, և թվում է , թե ոչ ոք քեզ չի հասկանում![]()
Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...
Առաջին հերթին դեռահասի համար է շատ դժվար , քանի որ դու քեզ արդեն մեծ ես համարում ,սակայն մյուսները դեռ սովոր են այն փոքրիկ երեխային , որի հետ խաղում էին, հեքիաթ պատմում …քեզ չեն ընդունում որպես մեծ,չեն վստահում… ինքնահաստատման շրջանն է …Եվ որքան շատ ես աշխատում քեզ վրա,այնքան շուտ ես դուրս գալիս այդ շրջանից … Ինչ խոսք, շրջապատի համր էլ է դժվար ընտելանալ դեռահասի անսովորական պահվածքին , քմահաճույքներին … Եվ իրենք իրենց հանգստացնելու համար շատ հաճախ ասում են . ««Ոչինչ անցումային տարիքն է կանցնի»» , ինչն էլ ամենից շատ է նյարդայնացնում դեռահասին…
Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են![]()
Իհարկե,մենք դեռահաս ենք և կարծում ենք,որ միայն մեզ համար ա բարդ,սակայն կարծում եմ,որ հավասարապես է բարդ և՛ մեր,և՛ մեզ շրջապատողների համար![]()
Սակայն եթե նայեմ դեռահասի տեսանկյունից,ապա դա իմ համար ա բարդ,քանի որ թվում ա,որ ոչ մեկ չի հասկանում ինձ ու ես ամենավատն եմ այս աշխարհում![]()
Կարծում եմ բոլորս էլ ուզում ենք գտնել մեր տեղը/ոմանց մոտ ստացվում է,ոմանց մոտ ոչ այնքան/
Ու նաև վատը այն ա,որ թեկուզ հասկանում ենք որ,շատ պարզ իրադրություն ա,և ամենևին էլ պետք չի ծանր տենել,սակայն մեկը հենց իմ մոտ դա չի ստացվում![]()
Շատ դժվարա դեռահասի համառ լիքը ինֆրմացիա ունի, բայց չգիտի ոնց օգտագործի
են հորմոններն էլ մի կողմից են տանջում էլ չեմ ասում ստեղ-ընդեղ մազերա դուրս գալիս![]()
մի խոսքով սարսափելի բանա ետ դեռահասությունը ինչ լավա իմ մոտ շուտ անցավ:![]()
Դեռահասությունը դժվար է առաջին հերթին դեռահասի համար: Այդ ժամանակահատվածում օրգանիզմում տեղի են ունենում թե ֆիզիոլոգիական , թե հոգեբանական գլոբալ փոփոխություններ: Այդ ժամանակահատվածին է բաժին ընկնում նաև ապագա մասնագիտության որոշումը ու թե հանկարծ սիրահարվում էլ են...
Դեռահասությունը դժվար է նաև շրջապատի և առաջին հերթին ծնողների համար: Այդ ժամանակ դեռհասները սկսում են հակադրվել ծնողներին, նրանց հեղինակությունը այդ շրջանում թուլանում է: Դժվար է դպրոցի ուսուցիչների, մարզիչների համար: Ամեն դեպքում շրջապատն էլ պետք է հասկանա դեռահասին:
ամեն ինչ հարաբերական է...
Բավականին կարևոր ու ուշադրության արժանի թեմա է: ( Ֆորումի մասնակիցների մեծամասնությունը դեռհասներից է կազմված)
Սա իհարկե շատ դժվար շրջան է առաջին հերթին դեռահասի համար, բայց դա չի նշանակում, որ այն չի անրադառնում շրջապատի՝ հատկապես ընտանիքի անդամների վրա: Հավատացեք, երբեմն անհնարին է թվում լեզու գտնել դեռահասի հետ կամ ինչ-որ ձևով հասկանալ նրանց անտրամաբանական, երբեմն անհասկանալի վարքը: Դրանից ահավոր նեղսրտում է թե դեռահասը, թե ծնողները
Մեկ անգամ առիթ էր եղել, որպեսզի գրեի այս տարիքային շրջանի առանձանահատկությունների / պրոբլեմների մասին: Ես այն կմեջբերեմ նաև այս թեմայում
Ավելացնեմ նաև, որ դեռահասությունը դա կյանքի այն շրջանն է, որում առանձնահատուկ նշանակություն է տրվում սեռական հասունացման գործընթացին : Այդ ժամանակահտվածում է մարդն սկսում զգալ իր անհատականությունը , գիտակցել իրեն և իր կյանքի ուղին: Այս տարիքի հիմնական պրոբլեմները պայմանավորված է այն բանով, որ դեռահասը իրեն ոչ երեխա և ոչ էլ մեծ է զգում: Այդ անորոշ վիճակն էլ ներքին հակասությունների, ոչ ադեկվատ վարքի, մի ծայրահեղությունից մյուսի մեջ հայտնվելու , անիքնավստահության (...) պաճառ է հանդիսանում: Բայց ասեմ, որ երբեմն դեռահասության շրջանը շատ հանդարտ է զարգանում ( ինչպես օրինակ ինձ մոտ է եղելArm_Lionne-ի խոսքերից
) : Ընդհանրապես հոգեբանության / հոգևերլուծության մեջ դեռահասության շրջանում զարգացման երեք ձև է առանձնացվում
ա) հանդարտ, առանց դժվարություննեի զարգացում
բ) որոշակի դժվարություններով ընթացող զարգացում ( հուզական անկայունության, պրոբլեմներ հասակակիցների հետ և այլն...)
գ) դժվար զարգացում, որը կարող է բնութագրվել որպես ճգնաժամ ( այս դեպքում հաճախ առկա է լինում կլինիկական ախտանշաններ)
Ինչպես տեսնում եք ոչ միշտ է ամեն ինչ այդքան սարսափելի![]()
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 01.04.2007, 22:13:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
դեռահասը քանիսից քանիսնա տարիքով՞
Ես իմ գրառման մեջ նշել եմ 17-21, 24 տարիքային շրջանը, բայց տարբեր հոգեբաններ տարբեր տարիք են նշում: Կարող եմ հաստատ ասել, որ այն վերջնականապես ավարտվում է 24 տարեկանում... Անձամբ ես կարծում եմ, որ հիմա մարդիկ ավելի արագ են զարգանում ու հասունանում, ինքս կասեի նույնիսկ 15 ից է սկսվում ( եթե ոչ ավելի շուտ): Գուցե նշածս տարիքը կապված է իմ բնակության վայրի հետ, որտեղ երեխաների մոտ ամեն ինչ շատ վաղ է տեղի ունենում:
Վերջին խմբագրող՝ ihusik: 02.04.2007, 21:58: Պատճառ: Ուղղում հեղինակի խնդրանքով...
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Հետաքրքիր է, դեռահասության տարիքի մասին ինձ հայտնի տեսակետներից ոչ մեկի մեջ դեռահասությունն այդքան երկար չի ձգվում...
![]()
Դեռահաս բառի անգլերեն համարժեքն է teenager-ը, որն ընդգրկում է 13-19 տարեկան հասակը։ Այդ իմաստը պարզորոշ երևում է հենց բառի կազմությունից. teen +ager (thirteen, fourteen, fifteen, sixteen, seventeen, eighteen, nineteen)։ Ինչպես գիտենք, 13-ից ցածր և 19-ից բարձր թվերն անգլերենում -teen չեն պարունակում։![]()
Lingvo-ի բացատրությունն էլ դնեմ.
teenager - подросток; юноша или девушка (в возрасте от 13 до 19 лет)
teenager a person between the ages of 13 and 19 inclusive
Բայց, օրինակ, ըստ նույն Lingvo-ի ռուսերեն բացատրական բառարանի՝ դեռահասությունը փոքր-ինչ այլ տարիքային շրջան է ընդգրկում.
подросток - 1. Мальчик или девочка в переходном от детства к юности возрасте (от 12 до 16 - 17 лет) .
Է. Աղայանի Արդի հայերենի բացատրական բառարանում տրված բացատրությունն ավելի մոտ է ռուսերեն բառին տրված բացատրությանը.
դեռահաս - մանկական հասակից պատանեկության անցման (12-ից 16) տարիք ունեցող տղա կամ աղջիկ։
Ինձ համար, չգիտեմ ինչու, ավելի շատ անգլերեն բացատրությունն է ընդունելի, թեև, ամեն դեպքում, նման բաները հարաբերական են, եթե հարցին նայենք դեռահասության «ախտանշանների» դրսևորման տեսակետից, քանի որ մեկի մոտ դրանք կարող են ավելի վաղ ի հայտ գալ, մյուսի մոտ՝ ավելի ուշ, մեկի մոտ կարող է կարճ տևել այդ «ծանր» շրջանը, մյուսի մոտ՝ երկար։ Բայց, օրինակ, 24 տարեկանը, ամեն դեպքում, չափից դուրս հասուն տարիք է թվում դեռահասություն համարվելու համար...![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.04.2007, 10:05:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ՈՒլունա իհարկե անգլերեն teenager բառն արդեն ամեն ինչ ասում է ( դրանում նույնիսկ կասկածող չկա) , բայց ես պատասխանել եմ հոգեբանական տեսանկյունից, երբ դեռահասի մոտ զարգացման և հատկապես ճգնաժամային շրջանը կարող է շաաատ երկար տևել, անգամ մինչև 24 տարեկանը ( դա մաքսիմալ տարիքն է)
Ի դեպ, չգիտեմ ինչու, բայց իմ նախորդ գրառումն այս թեմայում կիսատ է " ուղարկվել": Կխնդրեի մոդերատորին վերջին վերջակետից հետո ջնջել անիմաստ, նույնիսկ միտք չարտահայտող բառերը
Նախապես շնորհակալություն![]()
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Դեռահասությունը տարիքային մի հատված է, որ մենք սիրում ենք անվանել անցումային շրջան:Անցում մանկությունից պատանեկություն:Եվ 18 տարեկան յուրաքանչյուր անձ արդեն հասուն անհատ է և նրան անվանել դեռահաս , դա արդեն վիրավորանք է այդ մարդուն: Եթե պետությունն ինքն է այդ տարիքի մարդուն վստահում և տալիս ընտրության իրավունք, ապա շրջապատն էլ պետք է ճանաչի նրա արդեն հասուն լինելը: Մենք ունենք ազգային մի հիվանդություն՝ «խնամակալություն»:Լինում է, չէ՞, մայրը խոսում է որդու մասին.« Հիմա երեխաս կգա, էս պատրաստեմ, էս բերեմ, առանց ինձ ի՞նչ կաներ»:Ու երբ գալիս է այդ երեխան, նայում ու չգիտես հավատաս աչքերիդ, թե… Պարզվում է, որ այդ երեխան մի Տորք Անգեղ է, ամենապակասը 30-35 տարեկան:Երբ զարմացած նայում ես մորը, նա էլ արդարանում է, դե մոր համար երեխան միշտ էլ երեխա է:Այն, որ մեր երեխան է, անժխտելի է, բայց պետք է նրա մեջ տեսնել այն հասունացող, մեծացող մարդուն, որն առաջին հերթին ինքնուրույնության կարիք ունի: Եվ դեռահասության տարիքում է տեղի ունենում այդ ինքնուրույնություն - խնամակալություն բախումը: Թվում է, թե վստահում ենք, թողնում ինքնուրույն որոշում կայացնեն, բայց կամա թե ակամա մի ակնարկով, խորհուրդով շտկում , խելք ենք սովորեցնում: Միշտ չէ, որ դեռահասը փորձում է հակառակվել, իր կարծիքն արտահայտել, քանի որ «խանգարում է » դաստիարակություն պատնեշը: Եվ այդ չարտահայտվելու պատճառով դառնում է կոմպլեքսավորված:Ցավոք դրանք հետագայում առանց հետք չեն մնում: Իսկ եթե փորձում է հակառակվել, հանդիպում է մեծերի զարմացած ու զայրացած հայացքին: Ով չի լսել այս խոսքերը.« Էս երիտասարդությունը բոլորովին հարգանք չունի մեծերի նկատմամբ: Մեր ժամանակ այպիսի բան չկար: Ո՞վ էր տեսել, որ որդին հորը հակառակվի»: Ծանոթ ե՞ն: Իսկ սրանք, եթե չեմ սխալվում, Սոկրատեսի խոսքերն են: Իսկ դա ե՞րբ էր…
Դեռահասությունը դա սերունդների հերթափոխություն է, իսկ դա առանց բախումների չի լինում: Ցավոք…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Arpine (29.07.2011), stepanyanarg (07.10.2012)
Գուցե ես ըստ սահմանման դեռահաս չեմ, սակայն այն, ինչ այստեղ վերագրվեց դեռահասներին, հիմա իմ կյանքում առկա է: Փորձում եմ հավատալ, որ Arm_Lionne-ն ճիշտ է, ու գոնե 3 տարի հետո այս վիճակը կփոխվի:
Lili-4-ի գրառումը կարդալով՝ դժվարանում եմ հավատալ նրա տարիքին![]()
…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
LILI-4 էնքան լավ նկարագրեցիք…
իմ մոտ դեռահասությունը 12 տարեկանից ա սկսել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ