ասում են դա դժվար տարիք է,բայց ում՞ համար դեռահասի, թե այն միջավայրի համար, որում նա ապրում է:
եկեք խոսենք այդ տարիքի յուրահատկությունների, տարօրինակությունների և մտածելակերպի մաին:
ասում են դա դժվար տարիք է,բայց ում՞ համար դեռահասի, թե այն միջավայրի համար, որում նա ապրում է:
եկեք խոսենք այդ տարիքի յուրահատկությունների, տարօրինակությունների և մտածելակերպի մաին:
Իհարկե դեռահասի......
Դա այն ժամանակահատվածն է, երբ քեզ թվում է, որ բոլորը քեզ դեմ են.
Երբ բավականին սխալներ էս կատարում, և թվում է , թե ոչ ոք քեզ չի հասկանում![]()
Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...
Առաջին հերթին դեռահասի համար է շատ դժվար , քանի որ դու քեզ արդեն մեծ ես համարում ,սակայն մյուսները դեռ սովոր են այն փոքրիկ երեխային , որի հետ խաղում էին, հեքիաթ պատմում …քեզ չեն ընդունում որպես մեծ,չեն վստահում… ինքնահաստատման շրջանն է …Եվ որքան շատ ես աշխատում քեզ վրա,այնքան շուտ ես դուրս գալիս այդ շրջանից … Ինչ խոսք, շրջապատի համր էլ է դժվար ընտելանալ դեռահասի անսովորական պահվածքին , քմահաճույքներին … Եվ իրենք իրենց հանգստացնելու համար շատ հաճախ ասում են . ««Ոչինչ անցումային տարիքն է կանցնի»» , ինչն էլ ամենից շատ է նյարդայնացնում դեռահասին…
Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են![]()
Իհարկե,մենք դեռահաս ենք և կարծում ենք,որ միայն մեզ համար ա բարդ,սակայն կարծում եմ,որ հավասարապես է բարդ և՛ մեր,և՛ մեզ շրջապատողների համար![]()
Սակայն եթե նայեմ դեռահասի տեսանկյունից,ապա դա իմ համար ա բարդ,քանի որ թվում ա,որ ոչ մեկ չի հասկանում ինձ ու ես ամենավատն եմ այս աշխարհում![]()
Կարծում եմ բոլորս էլ ուզում ենք գտնել մեր տեղը/ոմանց մոտ ստացվում է,ոմանց մոտ ոչ այնքան/
Ու նաև վատը այն ա,որ թեկուզ հասկանում ենք որ,շատ պարզ իրադրություն ա,և ամենևին էլ պետք չի ծանր տենել,սակայն մեկը հենց իմ մոտ դա չի ստացվում![]()
Շատ դժվարա դեռահասի համառ լիքը ինֆրմացիա ունի, բայց չգիտի ոնց օգտագործի
են հորմոններն էլ մի կողմից են տանջում էլ չեմ ասում ստեղ-ընդեղ մազերա դուրս գալիս![]()
մի խոսքով սարսափելի բանա ետ դեռահասությունը ինչ լավա իմ մոտ շուտ անցավ:![]()
Դեռահասությունը դժվար է առաջին հերթին դեռահասի համար: Այդ ժամանակահատվածում օրգանիզմում տեղի են ունենում թե ֆիզիոլոգիական , թե հոգեբանական գլոբալ փոփոխություններ: Այդ ժամանակահատվածին է բաժին ընկնում նաև ապագա մասնագիտության որոշումը ու թե հանկարծ սիրահարվում էլ են...
Դեռահասությունը դժվար է նաև շրջապատի և առաջին հերթին ծնողների համար: Այդ ժամանակ դեռհասները սկսում են հակադրվել ծնողներին, նրանց հեղինակությունը այդ շրջանում թուլանում է: Դժվար է դպրոցի ուսուցիչների, մարզիչների համար: Ամեն դեպքում շրջապատն էլ պետք է հասկանա դեռահասին:
ամեն ինչ հարաբերական է...
Բավականին կարևոր ու ուշադրության արժանի թեմա է: ( Ֆորումի մասնակիցների մեծամասնությունը դեռհասներից է կազմված)
Սա իհարկե շատ դժվար շրջան է առաջին հերթին դեռահասի համար, բայց դա չի նշանակում, որ այն չի անրադառնում շրջապատի՝ հատկապես ընտանիքի անդամների վրա: Հավատացեք, երբեմն անհնարին է թվում լեզու գտնել դեռահասի հետ կամ ինչ-որ ձևով հասկանալ նրանց անտրամաբանական, երբեմն անհասկանալի վարքը: Դրանից ահավոր նեղսրտում է թե դեռահասը, թե ծնողները
Մեկ անգամ առիթ էր եղել, որպեսզի գրեի այս տարիքային շրջանի առանձանահատկությունների / պրոբլեմների մասին: Ես այն կմեջբերեմ նաև այս թեմայում
Ավելացնեմ նաև, որ դեռահասությունը դա կյանքի այն շրջանն է, որում առանձնահատուկ նշանակություն է տրվում սեռական հասունացման գործընթացին : Այդ ժամանակահտվածում է մարդն սկսում զգալ իր անհատականությունը , գիտակցել իրեն և իր կյանքի ուղին: Այս տարիքի հիմնական պրոբլեմները պայմանավորված է այն բանով, որ դեռահասը իրեն ոչ երեխա և ոչ էլ մեծ է զգում: Այդ անորոշ վիճակն էլ ներքին հակասությունների, ոչ ադեկվատ վարքի, մի ծայրահեղությունից մյուսի մեջ հայտնվելու , անիքնավստահության (...) պաճառ է հանդիսանում: Բայց ասեմ, որ երբեմն դեռահասության շրջանը շատ հանդարտ է զարգանում ( ինչպես օրինակ ինձ մոտ է եղելArm_Lionne-ի խոսքերից
) : Ընդհանրապես հոգեբանության / հոգևերլուծության մեջ դեռահասության շրջանում զարգացման երեք ձև է առանձնացվում
ա) հանդարտ, առանց դժվարություննեի զարգացում
բ) որոշակի դժվարություններով ընթացող զարգացում ( հուզական անկայունության, պրոբլեմներ հասակակիցների հետ և այլն...)
գ) դժվար զարգացում, որը կարող է բնութագրվել որպես ճգնաժամ ( այս դեպքում հաճախ առկա է լինում կլինիկական ախտանշաններ)
Ինչպես տեսնում եք ոչ միշտ է ամեն ինչ այդքան սարսափելի![]()
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 01.04.2007, 22:13:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
դեռահասը քանիսից քանիսնա տարիքով՞
Ես իմ գրառման մեջ նշել եմ 17-21, 24 տարիքային շրջանը, բայց տարբեր հոգեբաններ տարբեր տարիք են նշում: Կարող եմ հաստատ ասել, որ այն վերջնականապես ավարտվում է 24 տարեկանում... Անձամբ ես կարծում եմ, որ հիմա մարդիկ ավելի արագ են զարգանում ու հասունանում, ինքս կասեի նույնիսկ 15 ից է սկսվում ( եթե ոչ ավելի շուտ): Գուցե նշածս տարիքը կապված է իմ բնակության վայրի հետ, որտեղ երեխաների մոտ ամեն ինչ շատ վաղ է տեղի ունենում:
Վերջին խմբագրող՝ ihusik: 02.04.2007, 21:58: Պատճառ: Ուղղում հեղինակի խնդրանքով...
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

Հետաքրքիր է, դեռահասության տարիքի մասին ինձ հայտնի տեսակետներից ոչ մեկի մեջ դեռահասությունն այդքան երկար չի ձգվում...
![]()
Դեռահաս բառի անգլերեն համարժեքն է teenager-ը, որն ընդգրկում է 13-19 տարեկան հասակը։ Այդ իմաստը պարզորոշ երևում է հենց բառի կազմությունից. teen +ager (thirteen, fourteen, fifteen, sixteen, seventeen, eighteen, nineteen)։ Ինչպես գիտենք, 13-ից ցածր և 19-ից բարձր թվերն անգլերենում -teen չեն պարունակում։![]()
Lingvo-ի բացատրությունն էլ դնեմ.
teenager - подросток; юноша или девушка (в возрасте от 13 до 19 лет)
teenager a person between the ages of 13 and 19 inclusive
Բայց, օրինակ, ըստ նույն Lingvo-ի ռուսերեն բացատրական բառարանի՝ դեռահասությունը փոքր-ինչ այլ տարիքային շրջան է ընդգրկում.
подросток - 1. Мальчик или девочка в переходном от детства к юности возрасте (от 12 до 16 - 17 лет) .
Է. Աղայանի Արդի հայերենի բացատրական բառարանում տրված բացատրությունն ավելի մոտ է ռուսերեն բառին տրված բացատրությանը.
դեռահաս - մանկական հասակից պատանեկության անցման (12-ից 16) տարիք ունեցող տղա կամ աղջիկ։
Ինձ համար, չգիտեմ ինչու, ավելի շատ անգլերեն բացատրությունն է ընդունելի, թեև, ամեն դեպքում, նման բաները հարաբերական են, եթե հարցին նայենք դեռահասության «ախտանշանների» դրսևորման տեսակետից, քանի որ մեկի մոտ դրանք կարող են ավելի վաղ ի հայտ գալ, մյուսի մոտ՝ ավելի ուշ, մեկի մոտ կարող է կարճ տևել այդ «ծանր» շրջանը, մյուսի մոտ՝ երկար։ Բայց, օրինակ, 24 տարեկանը, ամեն դեպքում, չափից դուրս հասուն տարիք է թվում դեռահասություն համարվելու համար...![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.04.2007, 10:05:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ՈՒլունա իհարկե անգլերեն teenager բառն արդեն ամեն ինչ ասում է ( դրանում նույնիսկ կասկածող չկա) , բայց ես պատասխանել եմ հոգեբանական տեսանկյունից, երբ դեռահասի մոտ զարգացման և հատկապես ճգնաժամային շրջանը կարող է շաաատ երկար տևել, անգամ մինչև 24 տարեկանը ( դա մաքսիմալ տարիքն է)
Ի դեպ, չգիտեմ ինչու, բայց իմ նախորդ գրառումն այս թեմայում կիսատ է " ուղարկվել": Կխնդրեի մոդերատորին վերջին վերջակետից հետո ջնջել անիմաստ, նույնիսկ միտք չարտահայտող բառերը
Նախապես շնորհակալություն![]()
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ