Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելիս, ես այն կարծիքին եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով. ես քաղաքագետ չեմ: Չգիտեմ, կոնկրետ որ քայլը քեզ դուր չի եկել, բայց ամեն դեպքում նույնիսկ եթե դա քաղաքական սխալ է եղել, չի կարելի դա դավաճանություն որակել: Իսրայել Օրին, օրինակ մեծ երազող էր, բանականության սահմաններից դուրս քայլեր էր անում, ռուսներին ցույց տվեց դեպի Հայաստան ճանապարհը, ու հայտնի չէ, թե դա լավ էր մեզ համար, թե վատ: Բայց ո՞վ կարող է ասել, թե նա դավաճան էր: Վասակը լիովին այլ պատմություն է, բայց գանք մեր օրերին ավելի մոտ շրջան, այսօրվա մասին չեմ ուզում խոսել, քանի որ թեման քաղաքական քննարկումների կվերածվի… Դաշնակները քսան թվին դավաճաննե՞ր էին, իսկ կոմունիստ հայե՞րը, Շահումյանը դավաճա՞ն էր, Մյասնիկյանը դավաճա՞ն էր, ութսունականների վերջ՝ ԼՏՊ_ն, Վազգեն Մանուկյանը, Վանոն դավաճաննե՞ր էին, իսկ Հայրիկյա՞նը, եթե ոչ, ուրեմն Կարեն ԴեմիրՃյանը, Ա. Գեղամյանը կամ Ֆ. Սարգսյա՞նն էին դավաճաններ: Վասակը այլ կարծիք ուներ, Վարդանը՝ այլ, անցավ Վարդանի կարծիքը, ինչի՞ հասավ նա, և ի՞նչ, եթե չլիներ Եղիշեի գիրքը, այսօր թերևս նա դավաճան համարվե՞ր, իսկ պարտված առաջնորդին դավաճան համարելը ճի՞շտ կլիներ, Վասակն էլ պարտվեց քաղաքական դաշտում ընդ որում այն թեվին, որը հետագայում արտաքին պայքարում պարտություն կրեց հարբած փղերի կողմից, որքանո՞վ է ճիշտ նրան դավաճան համարելը: Այստեղ ես հակասական վերաբերմունք տեսա նաև Տիգրան Մեծի հանդեպ, նա չուզեց հին աշխարհի այլ առաջնորդների նման անվերջ Հռոմի դեմ պատերազմներ մղել, քանի որ պատմության մեջ մտնելուց ավելի կարևոր բաներ կային նրա համար, իր ժողովրդի խաղաղ կյանքը, պարթև Միհրդատը թքած ուներ հույն պոնտացիների վրա: Հանիբալը դրանից առաջ թքած ուներ կարթագենցիների վրա, իսկ Տիգրանը այլ նպատակներ ուներ… Մի խոսքով, մեր դասագրքերի սխալն այն է, որ պատմությունը դասավանդում են նման ղուրանական հայտնությունների, իրականում պետք է տեղ թողնել աշակերտին մտածելու, ճիշտը սխալից տարբերելու, ճիշտը սխալից, բայց ոչ երբեք ճիշտը համարել հայրենասեր, իսկ սխալը՝ դավաճան:
Դու կարծես չհասկացար, թե ես ինչ նկատի ունեի: Վասակ Սյունին պատերազմող երկրում արեց այս քայլերը -

Վասակը, այն ժամանակ, երբ սպարապետը իր բանակով գտնվում էր Աղվանքում, կեղծ զորաշարժով ցույց տվեց, թե իբր պատրաստվում է շարժվել Վարդանին օգնության, բայց իրականում գրավեց և ավերեց այն բերդերը, որոնք չէր կարող պահել իր ձեռքում:

Բացի այդ

ա) ոչ մի ջանք չխնայեց հայ-բյուզանդական հնարավոր և հայ-վիրա-աղվանյան կայացած դաշինքը վիժեցնելու ուղղությամբ (Ավարայրի ճակատամարտից մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց Վիրք, Աղվանք և Բյուզանդիա, թե իբր պարսիկները հրաժարվել են իրենց նպատակներից և այլևս կարիք չկա օգնության հասնել հայերին) և ի վերջո հասավ իր նպատակին (սակայն Գուգարքը, որը մինչ այդ միացվել էր Վրաստանին, մասնակցեց ապստամբությանը, քանի որ Տաշիրը և Աշոցքը, ըստ սկզբնաղբյուրների, ներկա էին):
բ) նույն ձևով խոչնդոտեց նաև Խաղկտիքից, Տմորիքից, Աղձնիքից, Կորդույքից եկող հնարավոր օգնությանը (Աղձնիքը Արշակունյաց Հայաստանի ամենահզոր բդեշխություններից էր և նրա զինական ուժը շատ կօգներ Ավարայրում, իսկ Կորդույքը հզոր նախարարություն էր (1.000 հեծյալ) և հատկապես փառաբանված իր նետաձիգներով): Վասակը փորձեց խոչնդոտել նաև Արցախից եկող օգնությանը, սակայն քանի որ Արցախը ավելի սերտ կապերի մեջ էր Վարդանանց հետ, Վասակի քայլը չհաջողվեց և, ըստ Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության, Արցախի Առանշահիկների և նրանց հետ էլ, նաև ՈՒտիքի ու Գարդմանքի հեծելագնդերը և ժողովրդական աշխարհազորերը, որպես Առանշահիկների կրտսեր և քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող նախարարներ, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին:
գ) Սյունյաց գնդով Ավարայրի ճակատամարտի ժամանակ հանդես եկավ հայերի դեմ՝ գտնվելով Պարսից բանակի աջ թևում :
դ) Ավարայրի ճակատամարտից անմիջապես առաջ մի քանի անգամ ներկայացավ Փայտակարանում գտնվող Միհրներսեհին և տեղեկություններ հայտնեց հայոց բանակի քանակի, զորքի տեսակի և զինվածության մասին:
ե) Վարդանի Աղվանք գնալուց հետո գերեց որոշ առաջատար նախարարների երեխաների՝ Պարսկաստան ուղարկելու համար :
զ) հավաքագրեց լեռնային և դաշտային որոշ վայրենի ցեղեր (օր.՝ Լփնաց, Ճղբաց, և այլն՝ թվով 11 ) , որոնք հետագայում հանդես եկան հայեր դեմ:
է) պարսկական զորամասերով փակեց հյուսիսից Աղվանք մտնող կիրճերը և արգելեց հոների մուտքը Պարսկաստան, որը բավականին կհեշտացներ հայերի վիճակը Ավարայրում՝ շեղելով պարսից բանակի մի մասը :


խնդիրը, ինչպես տեսնում ես, քաղաքական կողմնորոշման մեջ չէ և անձամբ ես այդ հարցում չէ, որ նրան մեղադրում եմ: Հիմա հարց եմ տալիս -

Դու պատերազմող երկրում իտալիկով նշածս քայլերը, դրանցից մի քանիսը կամ գոնե մեկը քեզ թույլ կտայիր?

Norton

Զրույցը մի իջեցրու մանկապարտեզային բառակռվի մակարդակին: Իսկ այն, թե ես ինչպիսի պատմաբան եմ - վկայում են իմ գրքերը, իմ այն գրքերը, որոնց ցանկացած թեզ ես կարող եմ դնել քննարկման ու պաշտպանել - սա կարող ես ընկալել որպես մարտահրավեր