Մեջբերում Vahagn_IV-ի խոսքերից Նայել գրառումը
Իբր եթե Կառլո Անչելոտին լինի հավքականի մարզիչը, խաղացողները գնդակ կանգնեցնել կամ գոնե մինչև մի 10 մետր ճիշտ փոխանցում աննել կսովորե՞ն: Է, h.s., չէ...
Այսպիսի հավաքականի դեպքում մարզիչը կարող է մսուրից էլ մի երեխա լինի` յնա ընդհանրապես կապ չունի: Նայում էի ու հասկանում, որ մազոխիզմով եմ զբաղված:

Հիշում եմ, երբ դպրոցական ժամանակ մեր բակում թիմ էինք կազմել, փորձում էինք մեր տուգանային հրապարակից գնդակը հեռացնելուց այնպես հեռացնենք, որ մեր խաղացողին հասնի, այլ ոչ թե մի պատահական ուղղությամբ: Հայաստանի հավաքականի խաղացողները այդ "մաստեր կլասս"-ին դեռ չեն հասել:
Մարզչից ահագին բանա կախված: Կարմիր ստանալուց հետո, մերոնք մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին: Իսկ ընդմիջումից հետո, էլ բաց տեղեր չկային: Դա հենց նրանց մարզչի շնորհիվ էր: Եթե մարզիչը կոնկրետ չասի թե ով ոնց պիտի գործի, էտ արդեն դառնումա քուչի ֆուտբոլ: Թուրքերը 10 հոգով պրեսինգ էին անում մեր խաղադաշտում: Մերոնք չէին կարում օգտագործեին թվային առավելությունը: