User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Փնտրվում է մարդ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փնտրվում է մարդ

    Բարև Ձեզ

    Առաջարկվում է պարգև 20.000 ՀՀ դրամի չափով


    Փնտրվում է մի աղջիկ, որը շատ մեծ հավանականությամբ սովորում է Մանկավարժական համալսարանի պատմա-իրավական ֆակուլտետի 1-3 կուրսերում:

    Ստորև ներկայացվում են այն բոլոր տվյալները, որոնք այս պահին առկա են իմ տրամադրության տակ.

    1. Տարիքը` ենթադրաբար 18-20,
    2. Արտաքինը` դեմքը` սովորական, կլոր, մազերը` շագանակագույն, երկարությունը ուսերից ներքև, 14.10.2009 թ-ի վիճակով սանրվածքը բացած մեջտեղից, դիմագծերը` աչքի ընկնող նուրբ, քիթը` փոքր, մի քիչ "կուռնոսոտ", աչքերը` նշաձև, շրթունքները` բարակ, մի քիչ դուրս, մաշկը` ավելի շատ բաց, քան մուգ, վիզը` բարակ, երկար, թևերը` ավելի շատ բարակ, քան հաստ, բյուստը` միջակից փոքր, իրանը` բարակ, ոտքերը` նուրբ, միջակ երկարությամբ,
    3. 14.10.2009 թ-ին հագել էր սև "վեռխ", մոխրագույն շալվար, սպիտակ, ճտքավոր կոշիկներ, ուներ սպիտակ, մեծ պայուսակ,
    4. Ընդհանուր տեսքը` նրբագեղ,
    5. 14.10.2009 թ-ին, ժամը 13:20-13:40-ի սահմաններում արել է հետևյալ գործողությունները` մոտ 5 րոպե ընկերուհու հետ կանգնել է Մանկավարժականի բոյով շենքի Խանջյանի կողմի մուտքի մոտ, հետո ընկերուհու հետ ներս է մտել բոյով շենքի անկյունային (Խանջյան-Մելիք-Ադամյան) մուտքից (դեկանատի մուտք), բարձրացել է 4-րդ հարկ, բացել-փակել է հարկում գտնվող գրեթե բոլոր լսարանների դռները (ակնհայտորեն` ինչ-որ կուրս է փնտրել), իջել է 2-րդ հարկ, խոսել մի խումբ աղջիկների հետ (ենթադրաբար` կուրսեցիներ), հետո... կորել է (ենթադրաբար` մտել է 3-րդ հարկի լսարաններից մեկը),
    6. Հասակը` մոտ 155-160 սմ,
    7. Ընկերուհին` իրենից ցածրահասակ, ավելի լիքը, հագել էր բաց կապուտ ջինս:

    Այս աղջկան պետք է գտնել:

    Այն մարդը, որի տրամադրած տվյալների ուղղակի արդյունքում ես կգտնեմ այդ աղջկան,

    իմ կողմից կստանա 20.000 ՀՀ դրամ


    Այլ տեղեկություններ տվողները, կախված տեղեկությունների բնույթից ու մեր միջև առկա մարդկային հարաբերություններից, կստանան... մարդկային շնորհակալություն և մի ողջամիտ "պերերիվ"

    Հ.Գ. Այս թեմայում խնդրվում է չգրել, իսկ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ կապվել ինձ հետ լիչկով...
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.10.2009, 10:45:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրվում է տեր շան համար
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.03.2011, 00:10
  2. Փնտրվում է նոր տեր շունիկի համար:)
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.08.2010, 16:23
  3. Փնտրվում են SEO/Internet Marketing մասնագետներ
    Հեղինակ՝ Gulliver, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.11.2009, 19:07
  4. Փնտրվում է բասս կիթառահար
    Հեղինակ՝ Demerton, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.10.2009, 13:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •