Նոր կադրեր. Մարտի 1-ին Սամվել Հարությունյանի գնդակահարությունը (տեսանյութ)
Մայիսի 28-ին Youtube կայքում հայտնվել է տեսահոլովակ, որը կոչվում է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը… 01.03.2008թ.»:
Պետք է նշել, որ դեռ հայտնի չէ, թե իսկապես տեսագրությունն արտացոլում է հենց Սամվել Հարությունյանի սպանությունը: Հատկանշական է, որ տեսագրությունը հայտնվել է այն ժամանակ, երբ ակտիվացել է իշխանությունների և ընդդիմության երկխոսության թեման, որի երեք պահանջներից մեկը 2008-ի մարտի դեպքերի հետաքննությունն էր և մարդկային զոհերի համար պատասխանու անձնանց պատժի ենթարկելը:
Ընդդիմությունը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին:
Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:
Տեսանյութում հայհոյանքները մոնտաժված են «Առաջին լրատվականի» կողմից: Օրիգինալ տեսանյութը YouTube-ում տեղադրվել է martimek2008 օգտատիրոջ կողմից:
Էջանիշներ