Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
***Mademoiselle Divo*** (27.04.2011)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
***Mademoiselle Divo*** (27.04.2011)
Քանդված օջախ. սպանված Գոռ Քլոյանի ընտանիքի համար
Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին:
«Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:
«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ես տեսել: Ատամ ընկնելը հարազատի մահ է: Էսօր տնից դուրս չգաս,- պատմում է մայրը՝ Ազատուհին: - Մտածեցի` մեծ տատիկ-պապիկ ունենք ընտանիքում, ու բոլորն էլ վատառողջ, մեկին մի վատ բան կլինի»:
Սակայն «վատ բանը» եղավ հենց Գոռի հետ:
Ընտանիքի անդամները սևազգեստ են, կանանց ձեռքերի թաշկինակները սգից էլ ավելի սեղմված, իսկ արտասվաթոր աչքերը` կարմրած:
Գարնան առաջին օր, երբ Երևանի կենտրոնը պայթում էր հակասական տրամադրություններից, Գոռ Քլոյանը Երևանի արվարձաններից մեկի իր խաղաղ ընտանեկան տնից դուրս գալով, առանց որևէ մեկին զգուշացնելու, քայլերն ուղղեց դեպի իրադարձությունների կիզակետ:
Այնտեղից նա չվերադարձավ: Եվ չտվեց ծնողների, կնոջ ու բարեկամների հարցերի բազմաթիվ «ինչո՞ւ»-ների պատասխանը:
Կեսգիշերին Գոռից լուր գուժեց կանացի ձայնը: Հիվանդանոցի բուժքույրը Քլոյաններին տեղեկացրեց, որ տղան հիվանդանոցում է՝ վիրավոր:
«Ասեցին` ոտքը վիրավոր է, վիրահատում են,- պատմում է մայրը: - Չեմ էլ հիշում` ոնց հասանք շտապօգնության 3-րդ հիվանդանոց ու սկսեցինք խելագարի պես միջանցքներով քայլել»:
Հիվանդանոցում ծնողներին հայտնեցին, որ իրենց որդին «հրազենի բեկորային» վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը սնուցող երակը՝ աորտան:
«Վիրահատությունը տարօրինակ երկար էր տևում: Ասեցին` արյուն ա պետք: Ասեցի` վերցրեք իմ արյունը, մենք հազվագյուտ արյան խումբ ունենք. առաջին խումբ, ռեզուս բացասական…. Հետո ասեցին, որ ճնշումը չի կարգավորվում, ու մի քանի ժամ չէին կարողանում ասել, որ իմ տղան էլ չկա»,- հեկեկում է որդեկորույս մայրը:
«Տատիկ, էլի ես լացո՞ւմ: Բա ասում էիր` չես լացելո՞ւ»,- սգավոր տատի մոտ վազելով հարցնում է Գոռի մեծ տղան՝ երեքամյա Սարգիսը:
Հյուրասենյակի կոմոդի վրա Գոռի մեծադիր նկարն է, անկյունում սգավոր կանայք՝ տատիկներն ու հորաքույրը: Կողքի սենյակում քնած է Գոռի փոքր տղան՝ Լևոնը, որ հազիվ երկու ամսական կլինի:
Գոռի հայրը՝ 57-ամյա Սարգիս Քլոյանը, հայացքը մի կետի հառած` ասում է, որ տղան որևէ հանրահավաքի մինչ այդ օրը չի մասնակցել:
«Մենք, որդուս ընկերները, բարեկամները մինչև հիմա ցնցված ենք, ապշած, չենք հասկանում, թե ինչո՞ւ նա, ամբողջ ժամանակ չմասնակցելով որևէ հանրահավաքի, այդ օրը որոշեց անպայման գնալ այնտեղ,- ասում է նա: - Ամեն ինչի հեռուստացույցով էր հետևում, չնայած շատ էր սիրում նաև կարդալ թերթերը»:
Հայրը նշում է Գոռի սիրած թերթերը` «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»:
Երկուսն էլ արմատական ընդդիմադիր թերթեր են, ինչը զարմանալի է, քանի որ Գոռը իշխանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի անդամ էր, իսկ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ընտրատեղամասերից մեկում:
Սարգիս Քլոյանը պատմում է, որ ինքը ևս նախընտրական ողջ շրջանում աշխատել է Սերժ Սարգսյանի շտաբի համար որպես բեռնատարի վարորդ: Ասում է, որ մինչև հոգու խորքը վիրավորված է:
«Ոչ մի հեռագիր ու ցավակցական չստացանք»,- ասում է նա:
Մայրը նայում է Գոռի նկարին ու ասում, որ տղան ապագայի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ուներ` կրթությունը շարունակելու, նոր գործեր սկսելու:
«Կորցրի երեխուս իզուր տեղը… ու չեմ իմանում պատասխանը,- ասում է Ազատուհին: - Նա շատ չէր խոսում, շատ ազնիվ էր, իսկական տղամարդ: Ընտրություններից հետո էլ շատ չխոսեց: Միգուցե հիասթափվել էր ինչ-որ բանից… Չգիտենք` ի՞նչ եղավ իրականում: Չգիտեմ` ումից ի՞նչ պահանջեմ»
***Mademoiselle Divo*** (27.04.2011), Ambrosine (16.10.2009), Ungrateful (15.10.2009), ՆանՍ (27.04.2011)
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:
«Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:
Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:
Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:
«Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:
Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:
Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:
«Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:
Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:
«Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:
«Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:
«Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:
Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:
«Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:
Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:
«90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:
Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:
«Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»
***Mademoiselle Divo*** (27.04.2011), Ambrosine (16.10.2009), Rammstein (24.10.2009), Ungrateful (15.10.2009), ՆանՍ (27.04.2011)
Ինչո՞ւ. սպանվածները պատասխան չեն թողել
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ Պետրոսյանը:
Զաքարի անկողնուն գամված հայրը որդու և հարևանի մահվան մասին իմանում է հաջորդ օրը` հեռուստատեսությամբ հայտարարված մահացածների ցուցակից: Իմանում է, որ հրազենային վնասվածքով որդուն տարել են հիվանդանոց, անհույս վիրահատել են, բայց նա այդպես էլ գիտակցության չի եկել:
Ինչո՞ւ:
«Երբ Քելբաջարում 19 տարեկան հասակում զոհվեց մեծ տղաս, էս հարցը ինձ չէր տանջում, գիտեի` ինչու գնաց, հանուն ինչի զոհվեց, բայց Զաքարինը... Չգիտեմ` ումի՞ց հարցնեմ, ումի՞ց պահանջեմ»,- դողացող ձայնով հազիվ ասում է Սարիբեկ Հովհաննիսյանն ու գլուխը թաղում բարձի մեջ` թաքցնելով արցունքները:
Չորս ամիս ինսուլտից ողջ մարմնով թուլացած հորը պահում էր Զաքարը, որը տնից դուրս չէր գալիս` հորը մենակ չթողնելու համար, ու երկրի քաղաքական իրավիճակին ծանոթ էր լրատվամիջոցների ու հարևանների պատմածով:
Հոր խոսքերով` միշտ քննադատում էր վերջին իրադարձությունները, դեմ էր լարվածությանը, «քանի որ լավ գիտեր` ինչ բան ա կռիվն ու հարազատ կորցնելը, բայց չէր մտածում, որ էդ կռիվը պատահական իրան կտանի»:
Զաքարը մորը կորցրել է 2 տարեկանում, նրան, եղբորն ու քրոջը պահել են հայրն ու հորաքույրը: Դժվարությունների միջով անցած Զաքարը նախորդ հինգ տարին էլ խնամում էր անկողնային հիվանդ տատին, որի մահից հետո որոշել էր ամուսնանալ:
«Խեղճ երեխես հազիվ շունչ քաշեց, էն էլ ես հիվանդացա, ամբողջ օրը կողքիս էր, իբր ուզում էր տունը վերանորոգել, ամուսնանալ, ապրել, վերջապես: Գնդակը կույր ա, չգիտի` ում ա դիպչում ու ինչի»,- մղկտում է երկու որդի կորցրած հայրը, որի միակ մխիթարությունը աղջիկն է, թոռն ու Զաքարի թողած ծաղիկները:
Հին, խունացած տան սենյակի մի կեսը գրավել են մեծ որդու` Բենիամինի` ազատամարտիկի համազգեստով մարտական նկարները, մյուս կեսը` Զաքարի սենյակային բույսերն ու ծաղիկները, որոնք նրա ամենասիրած զբաղմունքն էին, ու հիմա քույրը դրանք շարել է նրա նկարի առաջ:
«Չեք հավատա, բայց էս բույսերը բոլորը ցուրտը տարած էին, ինքը կենդանացրեց դրանք, բույսերի խնամքի մասին տարբեր գրքեր ու ամսագրեր էր ուսումնասիրում, ամեն օր մաքրում էր,- ասում է քույրը` Մարինե Հովհաննիսյանը` ջրելով սիրելի եղբոր ծաղիկները: - Նա մարդկանց էլ էր էդպես սիրում, ընկերներին: Չգիտեմ` ինչի՞ ա բախտը էսքան դաժան մեր հանդեպ»:
Քույրը պատմում է, որ այդ օրը Զաքարը պետք է զարմիկի ծննդյան խնջույքին գնար, բայց քրոջն ասել է, թե չի ուզում մենակ թողնել հորը:
«Ես համոզում էի, ասեցի` կմնամ պապայի մոտ մինչև գաս, չթողեց, լվացք էի արել, չթողեց փռեմ, ասեց` ուշ ա, գնա տուն, ես ինքս կփռեմ,- պատմում է քույրը: - Որ դուրս է եկել բակ լվացքը փռելու, տեսել է, որ դրկից հարևանի կինը, 11-ամյա որդու հետ դուրս է գնում, հարցրել է, թե ուր են գնում: Դավիթի կինն ասել է` գնամ ամուսնուս բերեմ, հանրահավաքի է գնացել: Նա էլ չի թողել, որ մթով գնան, ասել է, ես կգնամ, դուք գնացեք տուն»:
«Ու ոչ Դավիթը վերադարձավ, ոչ էլ ինքը, երկուսն էլ էդ վայրագության զոհը դարձան, չգիտեմ` հանուն ինչի»:
***Mademoiselle Divo*** (27.04.2011), Ambrosine (16.10.2009), Ungrateful (15.10.2009)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
***Mademoiselle Divo*** (27.04.2011)
Նախապես զգուշացնեմ, որ թեմայում կարող են հայտնվել արյունոտ կադրեր: Ովքեր թույլ նյարդեր ունեն, կարող են ուղղակի չբացել թեման, քանի որ թեմայի վերնագիրը և, հատկապես, առաջին գրառումը ենթադրում են նմանատիպ նյութերի առկայության հնարավորությունը:
![]()
Վերջին խմբագրող՝ Kuk: 16.10.2009, 02:22:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
***Mademoiselle Divo*** (27.04.2011), Ambrosine (16.10.2009), Grieg (16.10.2009), Ungrateful (16.10.2009)
Սրանք Մարտի 1-ի առավոտյան Ազատության Հրապապարակում արված կուսանկարներն են:
Ինչպես երևում է լուսանկարներում՝ լրիվ մութ է: Հետաքրքիր է՝ ժամը քանի՞սը կլինի:
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
***Mademoiselle Divo*** (27.04.2011)
Սրանք Միասնիկյանի արձանի մոտ արված լուսանկարներն են: Այս լուսանկարների միջոցով կարելի է գոնե մոտավոր պատկերացում կազմել ցուցարարների թվաքանակի մասին:
![]()
Վերջին խմբագրող՝ Kuk: 16.10.2009, 03:01:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
***Mademoiselle Divo*** (27.04.2011), Sagittarius (16.10.2009)
Մարտի 1
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ