Նախորդ գրառման մեջ ֆիլմի որակը կարծես թե ավելի լավն է, բայց որոշ հատված բացակայում է: Ֆիլմը բավականին հաջող է ու հետաքրքիր, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել:
Հրապարակ«Հայաստանի կորսված գարունը»
(դիտել ֆիլմն ամբողջությամբ)
Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն արդեն շրջանառության մեջ է DVD-ներով, դրանք տարածվելու են հասարակության բոլոր ներկայացուցիչների շրջանում` ներառյալ նաեւ իշխանական օղակները: 2 ժամ 4 րոպե տեւողությամբ փաստավավերագրական ֆիլմը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը պատմում է մարտի 1-ի նախորդող, իսկ երկրորդ մասը` բուն մարտի 1-ի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին: Ֆիլմն արդեն տեղադրվել է նաեւ ինտերնետում, եւ այն կարելի է դիտել ամբողջությամբ:
«Հայաստանի կորսված գարունը»
Հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան
Ռեժիսոր՝ Արա Շիրինյան
Խորհրդատու՝ Առաքել Սեմիրջյան
Լրագրող՝ Վիկտորյա Աբրահամյան
Մոնտաժ՝ Վարդան Խաչատրյան
Պրոդյուսեր՝ Սաթենիկ Ֆարամազյան
Էջանիշներ