User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Մարտի 1

  1. #31
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախորդ գրառման մեջ ֆիլմի որակը կարծես թե ավելի լավն է, բայց որոշ հատված բացակայում է: Ֆիլմը բավականին հաջող է ու հետաքրքիր, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել:

    «Հայաստանի կորսված գարունը»
    (դիտել ֆիլմն ամբողջությամբ)



    Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն արդեն շրջանառության մեջ է DVD-ներով, դրանք տարածվելու են հասարակության բոլոր ներկայացուցիչների շրջանում` ներառյալ նաեւ իշխանական օղակները: 2 ժամ 4 րոպե տեւողությամբ փաստավավերագրական ֆիլմը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը պատմում է մարտի 1-ի նախորդող, իսկ երկրորդ մասը` բուն մարտի 1-ի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին: Ֆիլմն արդեն տեղադրվել է նաեւ ինտերնետում, եւ այն կարելի է դիտել ամբողջությամբ:



    «Հայաստանի կորսված գարունը»
    Հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան
    Ռեժիսոր՝ Արա Շիրինյան
    Խորհրդատու՝ Առաքել Սեմիրջյան
    Լրագրող՝ Վիկտորյա Աբրահամյան
    Մոնտաժ՝ Վարդան Խաչատրյան
    Պրոդյուսեր՝ Սաթենիկ Ֆարամազյան
    Հրապարակ
    Վերջին խմբագրող՝ Kuk: 27.04.2011, 22:02:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armavir (01.05.2011), Artgeo (17.06.2011), Chuk (27.04.2011), KiLa (03.02.2012), Mephistopheles (27.04.2011), Norton (03.06.2011), Հայկօ (28.04.2011), Ձայնալար (27.04.2011), Նետ (27.04.2011), Տրիբուն (28.04.2011)

  3. #32
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սոցիալական ցանցերում և YouTube վիդեոհոսթինգում տարածվել են մարտմեկյան իրադարձություններից մի դրվագ պատկերող կադրեր։ Տեսանյութը կոչվում է «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին»։ Վերևից նկարված կադրերում երևում է, որ ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում հորիզոնական ուղղությամբ: Նկարահանումը կատարվել է գիշերը:


    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (03.02.2012), Mephistopheles (25.05.2011), Moonwalker (25.05.2011), Rammer (25.05.2011)

  5. #33
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր կադրեր. Մարտի 1-ին Սամվել Հարությունյանի գնդակահարությունը (տեսանյութ)

    Մայիսի 28-ին Youtube կայքում հայտնվել է տեսահոլովակ, որը կոչվում է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը… 01.03.2008թ.»:

    Պետք է նշել, որ դեռ հայտնի չէ, թե իսկապես տեսագրությունն արտացոլում է հենց Սամվել Հարությունյանի սպանությունը: Հատկանշական է, որ տեսագրությունը հայտնվել է այն ժամանակ, երբ ակտիվացել է իշխանությունների և ընդդիմության երկխոսության թեման, որի երեք պահանջներից մեկը 2008-ի մարտի դեպքերի հետաքննությունն էր և մարդկային զոհերի համար պատասխանու անձնանց պատժի ենթարկելը:

    Ընդդիմությունը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին:

    Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

    Տեսանյութում հայհոյանքները մոնտաժված են «Առաջին լրատվականի» կողմից: Օրիգինալ տեսանյութը YouTube-ում տեղադրվել է martimek2008 օգտատիրոջ կողմից:

    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (03.02.2012), Mephistopheles (04.06.2011), Norton (03.06.2011), Rammer (03.06.2011)

  7. #34
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Я хочу мертвого человека՝ հրահանգ դիպուկահարների՞ն



    http://1in.am/arm/world_wmiddleeast_23438.html

  8. #35
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարտի 1-ն ու օտար ծառայությունները


    Մարտի 1-ի թեման երեկ կրկին «թարմացվեց», եւ դա առիթ տվեց մտածելու, որ այն կարող է օգտագործվել ներքաղաքական պայքարում:

    Մարտի 1-ի գործերը մտել են մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ դատարանը ամեն պահի կարող է սկսել քննություն: Քննության ընթացքում կարող են պարզվել որոշ փաստեր, որոնք կարող են արտահայտվել Հայաստանում ներքաղաքական դասավորության վրա: Մասնավորապես, եթե հաստատվի հայտնի օլիգարխների, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի, թիկնազորների մասնակցությունը ցուցարարների դեմ բռնություններում, դա կարող է ՀՀԿ-ԲՀԿ «մրցակցությունում» վերջին փաստարկը դառնալ:

    Երեկ մարտի 1-ի քննչական խմբի նախկին ու ներկա ղեկավարները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի՝ քննությունն ակտիվացնելու ցուցումից հետո հարցաքննվել է մոտ 500 մարդ: Հայտարարվեց, որ մոտ ժամանակներս կհրապարակվի քննչական խմբի 4 տարվա աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույց: Եւ հենց այդ զեկույցը կարող է տեղեկատվական դաշտ նետել մարտի 1-ի իրադարձություններին այս կամ այն մարդկանց մասնակցության վերաբերյալ տվյալներ:

    Սակայն, ըստ ամենայնի, մարտի 1-ի գործի բացահայտումն ունի ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջազգային մակարդակ: Հայ պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանն այնքան ուժեղ չէ, որ բացահայտի այդ կարգի հանցագործությունները: Եւ այն, որ ԵԽԽՎ նույնպես փորձում էր փակել մարտի 1-ի էջը, բավարարվելով համաներման մասին որոշումով, վկայում է, որ գործի բացահայտումը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ:

    Բանն այն է, որ դեռեւս մայիսին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել էր, որ 10 սպանություններն անհնար է բացահայտել: Նա ասել էր, թե այն փամփուշտները, որ հանվել են դիակներից կամ հայտնաբերվել Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոցի փողոցներում, չեն համապատասխանում ոստիկանության զենքին:

    Հարությունյանի այս պնդումից հետեւում է, որ այդ փամփուշտներն արձակվել են կամ ՊՆ զինծառայողների, կամ էլ անհայտ խմբավորումների կողմից, որոնք թափանցել են Հայաստան:

    Այս վերջին դրվագը հատկապես հետաքրքիր է: Ստացվում է, որ ինչ որ արտասահմանյան խմբավորումներ ներխուժել են Հայաստան, գնդակահարել 10 մարդու եւ թաքնվել, վստահ լինելով, որ կասկածները կընկնեն իշխանությունների վրա: Սկզբունքորեն, այդպես էլ եղավ, եւ ընդդիմությունը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հռչակեց հիմնական մեղավոր:

    Ինքը Քոչարյանը մի քանի ամիս առաջ նույնպես հայտարարեց, որ սպանությունները կապ չունեն իր մտցրած արտակարգ իրավիճակի հետ: Քանի որ դրանք կատարվել են ոչ այնտեղ, որտեղ հավաքվել է ընդդիմությունը եւ որտեղ իրավիճակը վերահսկել է ոստիկանությունը, այլ լիովին ուրիշ տեղ: Քոչարյանը, փաստացի, ուղիղ տեքստով ասել է, որ սպանությունները կատարել են օտար ուժեր:

    Ինչ օտար կազմավորումներ կարող էին ներխուժել Հայաստանի տարածք եւ իրականացնել ահաբեկություն: Այն ժամանակ մամուլը գրում էր ռուսական հատուկ ծառայությունների ներկայության մասին:

    Փաստացի, մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը ներկայում հանգում է նրան, թե արդյոք որեւէ մեկը կհամարձակվի նշել այն արտասահմանյան կազմավորումները, որոնք կրակել են մարտի 1-ին: Դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանում մեղքը դրվի կոնկրետ մարդկանց վրա, եւ նրանք պաշտպանվելու համար կնշեն իրական մեղավորներին:

    Արդյոք Եվրոպական դատարանում քննության ընթացքում կպարզվեն մանրամասներ: Թե դատարանը կսահմանափակվի միայն զոհերի հարազատներին փոխհատուցում տալու որոշմամբ:

    Նաիրա Հայրումյան

    Lragir.am

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (08.02.2012)

  10. #36
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե ինչու է «Մարտի 1-ի» համար մեղավոր Սերժ Սարգսյանը եւ անմեղ Ռոբերտ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը

    «Մարտի 1-ի հետ կապված ես չեմ տեսնում, որ ՀԱԿ-ն իր դիրքորոշումը փոխել է, որովհետեւ նրանք մեղադրում են իշխանություններին, իսկ Գագիկ Ծառուկյանը չի իշխանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ վերջերս արած հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն ասել էր, թե մարտի 1-ը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերի: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ, էլի»,

    Նա վստահեցրեց, որ ծանոթ չէ ՀԱԿ-ի հրապարակած 2008-ի մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստից զինվորական համազգեստ ու զինամթերք ստացած գործիչների այն ցանկին, որտեղ նշվել է նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը. «Մարտի 1-ի» թիվ մեկ շահառուն եւ թիվ մեկ շահագրգիռ անձը դա Սերժ Սարգսյանն էր»:

    Մեր հարցին՝ ԲՀԿ-ն մասնակից եղե՞լ է՝ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Մասնակից….ես չունեմ այդպիսի փաստեր: Եթե կան այդ փաստերը, դուք կարող եք հրապարակել: Մասնակից եղել է, չի եղել՝ այլ սուբյեկտների որոշելիք խնդիրն է»: Մենք հետաքրքրվեցինք՝ այսինքն, ըստ Ձեզ, իշխանության մաս չի՞ կազմել ԲՀԿ-ն՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ն իշխանության մաս կազմել է այնքանով՝ որքանով: Ինքը որոշում կայացնող չի եղել: Որոշում կայացնում են նախագահական նստավայրում՝ գործադիր իշխանության մոտ: Նախագահ պետք է դառնար Սերժ Սարգսյանը, եւ նա շահագրգիռ էր, որպեսզի լիներ այդ ցնցումը: Առանց դրա ինքը նախագահ չէր դառնա, այսպես ասեմ: Անշուշտ, պատասխանատվություն ունեն նաեւ այն մարդիկ, ովքեր այդ պրոցեսի մեջ ներգրավված են եղել, բայց եթե մենք վերցնենք 3 նախագահներին, ապա ամենաշատը շահագրգռված էր ուժի կիրառման մեջ Սերժ Սարգսյանը: Քոչարյանը գնացող նախագահ էր, իհարկե, ինքը իր համար էր նաեւ որոշակի գործողությունների դիմում, բայց Քոչարյանը գնացող էր, նրան դա պետք չէր, Տեր-Պետրոսյանին էլ նույնպես դա պետք չէր: Տեր-Պետրոսյանը կշահեր, եթե, ասենք, «Մարտի 1-ի» արդյունքում քաղաքացիական պատերազմ լիներ, եւ իշխանությունն իր ձեռքը վերցներ: «Մարտի 1-ի» թիվ 1 շահագրգիռ անձը Սերժ Սարգսյանն է»:

    Մեր հարցին՝ հրահանգը տվել է Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Եթե դուք հրահանգ տալուց այնտեղ եք եղել, ես այնտեղ չեմ եղել, ես չգիտեմ: Եթե մարդիկ այսօր ասում են՝ ԲՀԿ-ն էլ է մասնակից եղել, ճիշտն ասած, դա գեղամյանության պես մի բան է դառնում, որովհետեւ «Մարտի 1»-ի մեջ մեղադրել ԲՀԿ-ին…ՀԱԿ-ը ես չգիտեմ՝ իրենք ինչ որոշում են կայացրած եղել, որ ասել են: Ասելը մի բան է, բայց ՀԱԿ-ի շահերը ներկայացնող մամուլում նշված է եղել, որ Գագիկ Ծառուկյանը դեմ է եղել ուժի կիրառմանը: Գագիկ Ծառուկյանը կամ մյուսները չէին որոշողը: Որոշողը իշխանությունն էր՝ ռեալ գործադիր իշխանությունը: Իսկ գործադիր իշխանությունը…դա ուրիշ մարդիկ են: Մարդիկ, որոնք իշխանության մեջ են եղել, դա չի նշանակում, որ…ԲՀԿ-ն այսօր դուրս եկավ կոալիցիայից՝ ցույց տալով իր անհամաձայնությունը տարբեր հարցերի մեջ: Այսօր ասել, որ ա՛յ, ԲՀԿ-ն էլ է եղել, հետեւաբար ամոթ է, կամ սխալ է համագործակցելը, դա նշանակում է սատարել Սերժ Սարգսյանին»:

    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 08.11.2012, 19:52: Պատճառ: աղբյուրի ավելացում

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (11.11.2012)

  12. #37
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական.
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայում կտեղադրենք 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին վերաբերող նյութեր՝ լուսանկարներ, վիդեոներ:

    Այս թեման քննարկումների, բանավեճերի համար չի, դրանց համար կա թեմա:

    Բաժնի մոդերատորներին խնդրում եմ, որ թեման զերծ պահեն քննարկումներից ու բանավեճերից:
    2 գրառում ջնջվել է:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (11.11.2012)

  14. #38
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած ստեղ քննարկելու տեղ չի, բայց ուրիշ թեմա չգտա:
    Էս էլի մարդ տեսել ա, էս ինչա, մոնտաժա?



    Հ.Գ. Տեսանյութում կան հայհոյանքներ:

  15. #39
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  16. #40
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Մարտի 8
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 54
    Վերջինը: 10.03.2010, 02:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Շնորհավոր Մարտի 8-ը !!!!!
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 09.03.2009, 15:41
  4. Օրագիր ( 1-ը մարտի )
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.03.2008, 17:10
  5. Մարտի 8
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 77
    Վերջինը: 09.03.2008, 20:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •