Tig (20.01.2011)
Ջրհեղեղի նոր ալիք Գերմանիայում և Լեհաստանում:
Այս պահին ժայթքող հրաբուխները: (կարմիրով)
Ժայթքման «պատրաստվող» հրաբուխները: (դեղինով)
» Տվյալները՝ USGS
Թռչունների զանգվածային մահվան դեպքեր Կոլորադոյում և Ֆլորիդայում:
Աղբյուր:
Անասունների մահվան դեպքեր ԱՄՆ-ում:
Սա էլ Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը:
![]()
Ես մեկ ա էս թեմայի իմաստը չհասկացա
Վիստ, հիմա ասենք Կորեայում փիսոն փռշտա, ստեղ գրելու՞ ես դրա մասին: Կամ էսքան տեղեկատվությունը իրար գլխի որ հավաքում ես, ի՞նչ ես անելու...
I may be paranoid but no android!
7 բալանի երկրաշարժը փիսոյի փռշտոցա՞
Մայրցամաքի մեծ մասի ջրի տակ անցնելը փռշտոցա՞
Քաղաքների ջրի տակ անցնելը, 100.000 մարդկանց անտուն դառնալն էլ ա՞ փռշտոց:
Ջրային կենդանիների, թռչունների տարբեր տեսակների, անասունների մահվան դեպքերը նույնպե՞ս փիսիկի փռշտոց են:
Ու էդ ամեն ինչը մեկ ամսում:
Իսկ ընդհանրապես հետաքրքիրա իմանալ թե որտեղ ինչ եղավ:
Moonwalker (22.01.2011)
Adriano (22.01.2011)
Դու բան չես հասկանում: Այս թեմայում կատարված լրջագույն վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ մեկ տարուց Բուդդան և յուպիտերցիները ձեռք ձեռքի տված կործանելու են աշխարհը, որ Կեցալկոատլը վերադառնում է, որ ինդիգոների գույնը բացվելու է, որ Տիտանիկին Քենեդին է սպանել, որ Հռոմի պապը ԲՀԿ-ի անդամ է, որ ամեն ինչ և ամեն ոք մեծագույն դավադրության շղթայի օղակներ են, որ Ֆոք Մալդերը ճիշտ էր, որ Մադոննան ամուսնանալու է Ռազմիկ Ամյանի հետ, որ երազում ձի տեսնելը խեր է: Այս ամենը շատ կարևոր է:
DIXIcarpe noctem
Թայլանդ: Ջրի տակ անցած ափամերձ շրջանները:
Ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով Ֆիլիպինները կամաց-կամաց անցնում են ջրի տակ:
Որոշ շրջաններում ջուրն արդեն տարածվել է 30-50 մետր:
Նորից թռչունների զանգվածային մահվան մասին տեսանյութ:
Ջրի տակ անցած/անցնող Ջակարտան: Ինդոնեզիա:
Քանի որ հունվարը արդեն մոտենում է իր ավարտին, ուզում եմ մի քանի բառով ամփոփեմ եղածը:
Սկսենք նրանից, որ կանխատեսվող շատ ավեի աղետալի երևույթները դեռ չեն սկսվել: Բայց դե շտապել պետք չի, առջևում դեռ փետրվարն է:
Հունվարը ծանր ամիս էր: Կարելի է ասել բոլոր հնարավոր բնական աղետները եղան՝ ջրհեղեղ, երկրաշարժ, հրաբուխների ժայթքումներ: Արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ մեկ չի զարմանում կատարվող երևույթների վրա: Ոչ մեկ չի փորձում «խորանալ» խնդրի մեջ, չէ՞ որ ավելի հեշտ է ամեն ինչում «մեղադրել» տվյալ սեզոնային եղանակին:
Այս ընթացքում լուրերի գլխավոր ալիքը գալիս էր Ֆիլիպիններից, Ավստրալիայից և Բրազիլիայից: Ուզում եմ մի փոքր վերլուծություն անել:
Ավստրալիա
Սկսած դեկտեմբերի 20-ից սկսվեց տեղեկություններ գալ Ավստրաիայում ջրհեղեղի մասին: Ջուրը ոչ միայն ծածկել էր ափամերձ հատվածները, այլ նաև հասել էր երկրի կենտրոնական մասերը: Պաշտոնկան վարկածն ասում է. «Անդադար և շարունակ մի քանի օր եկող անձրև»: Տարօրինակն այն էր, որ մինչև ջրի տակ անցնելը ոչ մի տեղեկություն չէր եկել անդադար եկող անձրևների մասին, ինչպես նաև որոշ ջրով ծածկված քաղաքներ հայտարարել են, որ իրենց մոտ ընդհանրապես անձրև կաթիլ անգամ չի եղել, բայց գետերի ջրերը չգիտես ինչու դուրս են եկել ափերից:
Արդեն հունվարի մեկին ջրով էր ծածկված ամբողջ ցամաքի 10%-ը, որը կազմում է մոտ 905.000 ք/կմ: Քվինսլենդի հարավում մի քանի ժամում
Lockyer Creek գետը բարձրացել է 9 մետրով: Ջրի մակարդակը հասել էր 18.92 մետրի (վերջին 120 տարվա մեջ ամենաբարձրը գրանցվել է 2.5 մետր): Վկաները իրենց տեսածը մեկնաբանում էին որպես «Գետային ցունամի» Մարդիկ խորտակվում էին հենց իրենց մեքենաների մջ: 72 մարդ համարվում է անհետ կորած: Գետի նման «պահվածքը», որն առաջացել է մի քանի օր շարունակ եկող անձրևներից, մի քիչ անհավատալի է:
Երկրի 22 քաղաքները անցել են ջրի տակ, 200.000-ից ավել մարդ էվակուացվել է: Այս ջրհեղեղը համարվում է Ավստրալիայի ամբողջ պատմության մեջ ամենաաղետալին:
Բրազիլիա
Բրազիլիայում Նոր Տարին վատ սկիզբ ունեցավ: Հունվարի հենց սկզբից սկսվեցին ջրհեղեղի մասին տեղեկություններ գալ երկրի հարավ-արևելյան նահանգներից: Ջուրը ծածկել էր Սան Պաուլոյի և Րիո դե Ժանեիրոյի խոշորագույն քաղաքները: Հեղեղի և սողանքների պատճառով ապրելու հմար ոչ պիտանի էին դարձել տասնյակ հազարավոր տներ: Մահացածների թիվը անցնում էր 800-ը: Բայց այդ թիվը կազմում են միայն հայտնաբերված մարդիկ, իսկ անհետ կորածները դեռ գտնվում են: Այս աղետը նույնպես համարվում էր ամենախոշորը երկրի պատմության մեջ: Որոշ մարդկանց զարմացրել էր ռուսական լրատվական ալիքներով ցուցադրվող տեսարանները:
«Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ ցնցեցին այն տեսարանները, երբ մարդիկ պատմում էին թե ինչպես իրենց աչքի առաջ կորցրեցին կնոջն ու երեխային: Մեկ ուրիշն էլ, թե ինչպես փրկեց իր մի որդուն, իսկ մյուսին չկարողացավ՝ ջուրը տարավ:»
Ֆիլիպիններ
Ֆիլիպիններում նույնպես անդադար եկող անձրևներն ու դրնց հտևանքով առաջացած սողանքները մեծ փլուզումների պատճառ էին դարձել: Ներկա պահին (հունվարի 20) զոհված է համարվոմ 60-ից ավել մարդ, տասնյակ մարդ համարվում է անհետ կորած, ջրհեղեղի հետևանքով տուժել է 347.000 ընտանիք, կամ 1 770 000 մարդ, 1946 գյուղերում, 173 քաղաքներում:
Ինդոնեզիա
Հունվարի հենց առաջին շաբաթում Ինդոնեզիայի տարբեր շրջաններ նույնպես ենթարկվել էին ջրհեղեղի:
Մի դեպքում հայտնվում էր, որ ջրհեղեղն առաջացել է նորից անդադար եկող անձրևներից (Հյուսիսային Սումատրա), մյուս դեպքում՝ օվկիանոսից եկած ջուրը (Հյուսիսային Ջակարտա):
Երկրի պատմության մեջ ոչ մի անգամ երկրի ներսում գտնվող գետերը չէին վարարել:
ՀԳ Պետքա անպայման հայերի մահվան մասին տեղեկություններ գան, որ վերջապես թեման հետաքրքրի մարդկանց:
ՀԳ Իսկ էն 12րդ մոլորակի մասին դեռ լռում եմ, մինչև սկսենք մենք էլ տեսնել:Թուրքիայում արդեն երևում է:
ՀԳ Օվկիանոսների տակ սառած վիճակում հսկայական քանակությամբ մեթան կա, որը կհալչի ջրի տաքանալու պատճառով, այնպես որ դեռ հազարավոր տոննաներով ջրային կենդանիներ պետքա դուրս գան ափ:![]()
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ուղղաթիռից նկարված տեսարանները (հունվարի 11) վկայում են ցամաքի իջեցման մասին: Նույն տեսարաններից էլ պարզ է դառնում, որ տեսանյութում ջրի տակ անցած հատվածը չի կարող լինել գետերի վարարման արդյունքում: Դա կարող էր լինել ցունամիի հետևանքով, բայց հաղորդագրություն ցունամիի վտանգի մասին չի եղել:
Միայն որոշ ժամանակ անց, ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ ջուրը չի պատրաստվում ազատել զբաղեցրած տարածքները: Որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն Ջիբրալթարի նեղուցը լայնացել է մինչև 200կմ, իսկ Աֆրիկան տեղաշարժվել է դեպի արևելք մոտ 80կմ:
Պերու: Անձրևի հետևանքները:
Ջրհեղեղ Եվրոպայում:
Ջրհեղեղ Լեհաստանում:
Ճիշտն ասած այս վերջերս մի տեսակ ծանր զգացողությամբ եմ մտնում էս թեմա… Այնպես չի, որ չեմ հետևում նորություններին ու անտեղյակ եմ կատարվող իրադարձություննեից, բայց էստեղ VisTolog -ի շնորհիվ այդ ամբողջ ինֆորմացիան կուտակվում ա ու մի տեսակ ծանրություն առաջացնում, բայց դե էդ ծանրությունը ի՞նչ է այսքան աղետներց տուժածների կրած ծանրությունների համեմատ…
Ճիշտն ասած՝ մինչ այս տողերդ գրելը ես էլ էի այդ մասին մտածում…Բայց...ՀԳ Պետքա անպայման հայերի մահվան մասին տեղեկություններ գան, որ վերջապես թեման հետաքրքրի մարդկանց
Ինչը հետաքրքրի մարդկանց??? Երկրաշարժե՞րը, ջրհեղեղնե՞րը, հազարավոր անտուն մնացած մարդի՞կ... Մարդիկ էնքան էն կենտրոնացած իրենց անձնական խնդիրների վրա, որ չեն ցանկանում իրենց ուղղը ծանրաբեռնել այլ բաներով, հատկապես, եթե դրանք իրենց հետ չեն առնչվում… Բայց, Աստված չանի,հանկարծ Հայաստանում մի բան էնպես չլինի, տես ոնց ենք սկսելու ուրիշներից օգնություն հայցել, աղերսող հայացքնեով նայել ուրիշի ձեռքին:
Էէէէ, չգիտեմ... ասենք հետաքրքրեց: էդ դեպքում ի՞նչ պետք է և կարող ենք անել,հը՞:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Moonwalker (29.01.2011), Հայկօ (29.01.2011)
Ռուֆուս (29.01.2011)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ