Հարդ ջան ես չէի կասկածում որ դու կարդալու էիր այս գրառումը: Նախ քեզ շնորհակալություն որ կարդացիր, իմացիր ամեն մարդ չի կարող գտնել և կարդալ այս գրառումը, շատերը սկզբի մի քանի տողը կկարդան ու կձանձրանան և այլևս չեն շարունակի: Իմացի որ պատահական չէր որ դու կարդացիր, դա նշանակում է որ քո էներգետիկ վիբրացիան համահունչ է այս ինֆորմացիային:
Իսկ թե ես որտեղից գիտեմ այս ամենը, կարծեմ քեզ մի քանի էջ առաջ պատասխանել եմ, իսկ եթե շփոթվում եմ ու քեզ չեմ պատասխանել, ապա ետ գնա և կարդա թե ինչպես եմ պատասխանել այդ նույն հարցին երբ հնչեցրել են: Հարդ ջան, որպիսզի չմտածես թե անտեսում եմ հարցտ, միայն կարճ ասեմ, մարդիկ օժտված են տարբեր հատկություններով, օրինակ ես լավ սլուխ չունեմ, բայց դու հրաշալի շվի էս նվագում դա բնատուր է, որին էլ ավելացրել էս քո ջանադիր աշխատանքը այդ ասպարեզում և արդյունքը վայելում ենք բոլորս: Նույն կերպ էլ ես, ինչի վերաբերյալ մանկուց մեջս հետաքրքրություններ է եղել, սկսել եմ ուսումնասիրել և կարդալ համապատասխան գրականություններ, և միշտ տարբեր իմաստություններ փազըլի նման հավաքվել են իմ շուրջը, դա ենթագիտակցությունը մարզելու հետ է կապված, Ես վերևում ասեցի որ բոլորն էլ ենթագիտակցական մակարդակում գիտեն այս ինֆորմացիան միայն մնում է ցուցաբերեն համապատասխան հետաքրքրասիրություն և ցանկացած ինֆորմացիա կհայտնվի իրենց տեսադաշտում:
Էջանիշներ