Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Սելավի, դու ասեցիր, որ քո, կամ քո հարազատի կյանքը կտաս հանուն այդ գաղափարի: Շատ վստահ ես խոսում... այն ակնթարթներին, երբ մարդու կյանքը մազից ա կախված, ինչքան էլ ուզի մեռնել, վերջին ակնթարթին արթնանում ա մարդու մեջի կենդանական բնազդը, որն անկախ կամքից ստիպում ա ապրել: Իսկ դու կողմ ես տալ հարազատի կյանքն անգամ այն դեպքում, երբ քո հարազատը մտքերիդ հետ հեչ էլ համամիտ չի? Իսկ ինչ գիտես, որ հենց աշխարհի վերջը չի? Արզնիի կամուրջի կանխատեսումներն իրական էին, որ իրականացան: Հիմա, եթե մեկը գնում ա ձորից քցվելու, ասեմ կմեռնի, ու որ մեռնի, պիտի ասես ես ասեցի դրա համար մեռավ?

Ես քո մտքերը հասկանում եմ, շատ գրավիչ են... բայց համամիտ չեմ:
Հարդ ջան ես երբեք չեմ կարող իմ հարազատի կյանքը տալ, իմ հարազատը ինքը իր կյանքը ունի, ես պարզապես ասեցի որ խնդիր չեմ տեսնում դրանում:
Սա գաղափարախոսություն չի, դու գիտակցաբար ուզես թե չուզես այդ պրոցեսը արդեն ընթացքի մեջա: Սա տիեզերական գործընթաց է որին մենք ենք ընթացք տվել, որի հենց կենտրոնում էլ գտնվում ենք: Մենք պատահաբար չենք հայտնվել հենց այստեղ այս ժամանակներում:
Իսկ մնացած ասածներդ չհասկացա թե ի՞նչ կապ ունի որ ես ասել եմ Արզնու կամրջի կառուցման ժամանակ մարդիկ մահացան, թե՞.... մի խոսքով, չհասկացա ձորից քցվելու կենդանի մնալու պահը:
Կամ դու լավ չես հասկացել թե ես ինչի համար եմ բերել Արզնու ձորի կամուրջի օրինակը, կամ էլ ինչ որ բան ես այնպես չեմ հասկանում քո ասածներից:

Հարդ ջեն ես քեզ չեմ համոզում որ դու իմ ասած մտքերի հետ համաձայնվես, ամեն մարդ ինքն է վաղ թե ուշ ինչ որ բան հասկանում և խորապես գիտակցում: