Հարդ ջան ուռռա ասել պետք չէ երբ մարդ է մահանում, այլ կարեկցել և օգնել է պետք նրա հարազատներին: Այսինքը ապրողներին:
Իսկ այս գործընթացը որը տեղի է ունենում, սա շատ ավելի մեծ գործընթաց է որին մենք ինքներս ենք մասնակցել մեր աստիճանական զարգացմամբ:
Մենք ենթագիտակցորեն գիտենք թե ուր ենք ուղղորդում մեր մոլորակը:
Երբ Արզնի ձորի վրայով կառուցվում էր այդ հսկայական կամուրջը, այնտեղ նախատեսված էր որ կլինեն դժբախտ պատահարներ և կլինեն զոհեր:
Այդպես էլ եղավ՝ այդ կամուրջը այսօր մարդկանց հիացնում է իր գեղեցկությամբ և օկտակարությամբ, սակայն դա կառուցվեց, տալով՝ երեք զոհ:
Հույսով եմ միտքս հասկացար:
Իսկ հիմա մենք գործ ունենք ոչ թե կամրջաշինության հետ այլ մի ամբողջ մոլորակի:
Կոպիտ ասած սա « ռեմոնտ» վերանորոգում է:
Ցանկացած մարդ երբ սկսում է իր տունը վեարանորոգել նա տհաճություն է զգում, որովհետև տանը ամեն բան կեղտոտ է ու խառնված, բայց երբ վերջացնում է վերանորոգումը նա անասելի ուրախ է լինում որ իր շուրջը ամեն բան նոր է և մաքուր, ու այլևս չի հիշում այն տհաճ օրերը որոնք ետևում մնացին:
Իսկ եթե այս վերանորոգման ընթացքում կպահանջվի նաև իմ կյանքը, կամ հարազատիս, ես խնդիր չեմ տեսնում, թեկուզ մեկն էլ իմ կյանքը թող վերջանա միայն մոլորակի մարդիկ այլևս ապրեն համերաշխ ու սիրով:
Իսկ ողջյունելու առիթը այստեղ ուրիշ կոնտեքստում է թաքնված:
Այս արհավիրքների հաճախականությունը մեծանում է մի միայն մարդկանց գիտակցության բարձրանալու շնորհիվ, ինչքան շատ մարդ է գիտակցում այս ամենի նպատակը և իմաստը այնքան ավելի շատ նոր էներգիաներ են մտնում Երկիր մոլորակ և նրանք ստիպված արհավիրքների տեսքով հեռացնում են հին էներգիաներին:
Այսինքը ամեն արհավիրքի ետևում կանգնած է հարյուր հազարավոր մարդ, որոնք հասկացել և գիտակցել են ամբողջ լինելիք պրոցեսը « ցիկլը»
Վաղը ես այստեղ թվեր կտեղադրեմ և դու կտեսնես թե ինչպիսի պրոգրեսիայով է աճում մարդկանց գիտակցությունը: Եվ դա իրիք ուրախանալու և ողջյունելու բան է:
Հույսով եմ այստեղ էլ հասկացար միտքը:
Էջանիշներ