User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 362 հատից

Թեմա: Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

    Ճիշտն ասած երկար մտածեցի, բացել իմ այս առաջին ու հավանաբար վերջին թեման, թե՞ ոչ՝ սակայն եկա այն համոզման որ անկախ ամեն բանից այնուամենայնիվ, բացելը ճիշտ է:
    Հաշվի եմ առել շատ հանգամանքներ և դրանցից հիմնականում այն՝ որ մեր հասարակության չափահասների գրեթե յոթանասուն տոկոսը դեռ դուրս չի եկել ծաղրանքի, վիրավորանքի, թշնամանքի և էմոցիոնալ մեղադրանքների ճիրաններից:
    Գիտակցելով այն հանգամանքը որ կլինեն մարդիկ, ովքեր հետագայում կծաղրեն, կվիրավորեն նաև այս թեմայում, գրառումներ անող տարբեր ֆորումցիների և իրենց խիստ «ազգայնական» գնահատականներով վիրավորանքի խոսքեր կուղղեն այն մարդկանց, ովքեր իրենց նման չեն մտածում, այնուամենայնիվ գտնում եմ որ թեման շատ ակտուալ է և շատ բաներ կան որ պիտի խոսվի և ասվի:
    Թեմայի վերնագիրը այնպես եմ ընտրել որ այդ վերնագրի ներքո գրառումներ անողները կունենան շատ ավելի ընդլայնված մտքեր արտահայտելու տարածություն, և չեն սահմանափակվի իրենց մտքերը այն կերպ դասավորելով, որպեսզի թեմայից դուրս չլինի:

    Բոլորս էլ նկատել ենք որ մեր մոլորակում տեղի են ունենում բաներ որ մարդը ստիպված բացատրություն չգտնելով այդ երևույթներին վերագրում է որպես անոմալ երևույթներ:
    Վերջի երեք ամիսների ընթացքում մեր մոլորակում տեղի են ունեցել ավելի շատ արհավիրքներ «ջրհեղեղներ, երկրաշարժեր, ցունամիններ, հրդեհներ վթարներ» քան ամբողջ վերջի հինգ տարում իրար հետ վերցրած:
    Ամեն օր, բառիս բուն իմաստով, տարբեր լրատվամիջոցներով ստացվում է տեղեկություն ինչ որ մի արհավիրքի մասին:
    Ով տեղյակ է թե ինչ է կատարվում Երկիր մոլորակում, նրանք մեծ ուրախությամբ և ցնծությամբ են ընդունում այդ փոփոխությունները:

    Շատ մարդիկ էլ կան ովքեր չգիտեն թե ինչ է կատարվում, պարզապես առաջի հայացքից նայելով այդ արհավիրքներին, ներքին անհանգստություն և վախ են զգում:
    Բայց այդ վախը դեռ այնքան մեծ չէ, քանի դեռ այդ արհավիրքները իրենց տարածությունում չեն տեղի ունենում:
    Ես այստեղ գրեթե ամեն օր կտեղադրեմ այն արհավիրքները որոնք տեղի են ունենում մեր մոլորակում, բայց ոչ նրա համար որ մարդիկ վախենան դրա հաճախականությունից, այլ նրա համար, որ մարդը սկսի մտորրել, թե ինչն է պատճառը, ինչու են այսքան մեծամասշտաբ դառել այդ արհավիրքները և վերջապես ինչ է նշանակում այս ամենը:

    Սա մեսեջ է երկիր մոլորակի կողմից ողջ մարդկությանը որ մենք թևակոխում ենք ավելի հրաշալի փուլ, ավելի բարձրագույն վիբրացիոն տարածություն և մեր մոլորակը իր միջից հեռացնում է բոլոր հին էներգիաներին պատկանող ատրիբուտները ամեն ասպարեզից: Սկսած էկոնոմիկայից, վերջրացրած նոր ձևավորվող և ջրի տակ անցնող ցամաքներով, որին մենք ականատես կլինենք մոտ ապագայում:
    Նա մեզ հետ միասին պատրաստվում է քվանտային թռիչքի, նա մարդկությանը տեղափոխում է էվոլուցիոն հաջորդ փուլ, հինգերորդ վիբրացիոն տարածություն, որտեղ այլևս չի լինելու հին մարդուն պատկանող էներգիաները « վախ, ատելություն, մեղադրանք, եսակենրոնություն, էգո...»
    Արհավիրքների հաճախականությունը գնալով մեծանալու է և ներառելու է ավելի մեծ տարածաշրջաններ:
    եթե հիմա որոշ չափով թույլ ցնցումներ է տեղի ունենում Խաղաղ օվկիանոսում, որոշակի ավերվածություններ անելով ջրային գոտիներին մոտ գտնվող տարածություններին, ապա կարճ ժամանակ անց, այդ զգուշացումներից հետո, ջրերը՝ այդ կղզիները և ափամերձ տերիտորիաները ամբողջությամբ ընկղմելու են իրենց մեջ:
    Չեմ ուզում ավելի շատ բաներ գրել հիմա, որպեսզի ավելորդ խուճապ կամ անհանգստություն չմտնի մարդկանց մեջ, միայն ուզում եմ փոխանցել՝ որ երբ ականատես կլինեք, կամ կլսեք այդ փոփոխությունների մասին, ուրախությամբ և ողջույներով դիմավորեք դրանց, դրանք մեր համար են տեղի ունենում, մենք արժանի ենք արդեն այդ փոփոխություններին, բառիս ամենալավ և բարի իմաստով:
    Սա ամպայման պիտի տեղի ունենա, որպեսզի մաքրվի ամբողջ մոլորակի էներգետիկ տարածությունը, որպեսզի նոր էներգիաները հնարավորություն ունենան ամրանալու մեր մոլորակում, որոնք իրենց հետ բերելու են սեր, խաղաղություն, համերաշխություն և ներդաշնակություն:

    Այսօր եվրոպայի շատ երկրներում տեղացել է առատ ձյուն, որը դիտվում է անոմալ երևույթ և որը դառել է շատ վթարների և երեք մարդկային զոհերի առիթ:
    Ավերվածություններ է տեղի ունեցել Խորվաթիայում, Գերմանիայում, Իտալիայում և մի քանի եվրոպական երկրներում:
    http://www.vesti.ru/videos?vid=24628...b_sort=0&cid=9

    Կրկին այսօր, ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել հյուսիսային Կալիֆորնիայում որը ուղեկցվել է ջրհեղեղով, եռեսուն հազար տուն մնացել է առանց էլեկտրոեներգիայի կան մարդկային զոհեր:
    Այսպիսի ուժգնությամբ փոթորիկ այդ տարածությունում չի գրանցվել վերջի հիսուն տարվա ընթացքում:
    http://www.vesti.ru/videos?vid=24622...b_sort=0&cid=1
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (17.10.2009), E-la Via (04.02.2011), eduard30 (06.03.2011), Sambitbaba (03.10.2010), Tig (15.10.2009), VisTolog (14.10.2009), Հակոբ Գեւորգյան (14.10.2009), Ուլուանա (14.10.2009)

  3. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում:

    Տարօրինակ ես խոսում ընկեր... մարդիկ քեզ ճիշտ չեն հասկանա, ու ես էլ վստահ չեմ, որ քեզ հասկացա: Մեռնում են մարդիկ արհավիրքներից, իսկ մենք ասենք ուռռռա? Իսկ եթե դա լինի քեզ համար թանկ մարդ (Աստված հեռու պահի), այդ դեպքում էլ կցնծաս?

    Էներգիաների մասին տեսությունդ խելքին մոտ եմ համարում, բայց կուրորեն չեմ հավատում դրան: Ես էլ էի էտ մասին մտածել, բայց չի նշանակում, որ դա միանշանակ տենց ա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (17.10.2009)

  5. #3
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում:

    Այդքանին էլ որ գումարենք խելոք ամերիկացիների՝ ՆԱՍԱի կատարած ԼՈՒՍՆԻ ռմբակոծումը, էլ չգիտենք թե ինչ է կատարվելու Երկիր մոլորակում։

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում:

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդքանին էլ որ գումարենք խելոք ամերիկացիների՝ ՆԱՍԱի կատարած ԼՈՒՍՆԻ ռմբակոծումը, էլ չգիտենք թե ինչ է կատարվելու Երկիր մոլորակում։
    Հակոբ հիմա գործի եմ շտապում, վաղը կգրեմ լուսնի հետ կապված ֆարսը, որը ՆԱՍԱՆ փորձում էր ուրիշ ձև ներկայացնել:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում:

    Սելավի,
    իսկ ինչու՞ է քեզ թվում /կամ համոզված ես/, որ այդ արհավիրքների հաճախականությունը մեծանում է: Իսկ միգուցե առաջ /քանի դեռ չկար ինտեռնետը կամ այսքան տարածված չէր/, այդիսի ինֆորմացիաները չէի՞ն տարածվում: Ավելին, սովետը /եվ երևի ոչ միայն նա/ այդպիսի ինֆոները պահում էին հույժ գաղտնի: Ասենք, Տաշքենդի ավերիչ երկրաշարժը, որը տարիներ անց պարզվեց ու քաղաքի մեծ մասը քանդել է և բազմահազար մարդ էր մահացել, հայտարարվել էր որ մի քանի հին, կիասվեր պատ է քանդվել, իսկ մարդակյին զոհեր չկան:

    ու մի հարց էլ, ինչ՞ է նշանակում "հինգերորդ վիբրացիոն տարածություն": Որոնք՞ են նրան նախորդած չորսը և ինչ ՞ ասել է "վիբրացիոն տարածություն":

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.02.2011), Լուսաբեր (15.10.2009), Ռուֆուս (15.10.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի,
    իսկ ինչու՞ է քեզ թվում /կամ համոզված ես/, որ այդ արհավիրքների հաճախականությունը մեծանում է: Իսկ միգուցե առաջ /քանի դեռ չկար ինտեռնետը կամ այսքան տարածված չէր/, այդիսի ինֆորմացիաները չէի՞ն տարածվում: Ավելին, սովետը /եվ երևի ոչ միայն նա/ այդպիսի ինֆոները պահում էին հույժ գաղտնի: Ասենք, Տաշքենդի ավերիչ երկրաշարժը, որը տարիներ անց պարզվեց ու քաղաքի մեծ մասը քանդել է և բազմահազար մարդ էր մահացել, հայտարարվել էր որ մի քանի հին, կիասվեր պատ է քանդվել, իսկ մարդակյին զոհեր չկան:

    ու մի հարց էլ, ինչ՞ է նշանակում "հինգերորդ վիբրացիոն տարածություն": Որոնք՞ են նրան նախորդած չորսը և ինչ ՞ ասել է "վիբրացիոն տարածություն":
    dvgray ջան դա ոչ թե ինձ է թվում, այլ այդպես է:
    Ես նշել էի որ վերջի երեք ամսում, թե արհավիրքների մեծությամբ, թե հաճախականությամբ՝ գերազանցում է վերջի հինգ տարվա բոլոր տվիալներին, իսկ վերջի հինգ տարում, կարծում եմ որ ոչ միայն իներնետն էր իր ամբողջ ուժով գործում, այլ նաև քչից շատից տարբեր պետություններ դառել են ավելի բաց, թե լրատվամիջոցների մակարդակով, թե որպես պետություն, այդ թվում նաև քո մատնանշած պետությունը:
    Ճիշտ է խորհրդային միությունը իր արհավիրքները ցույց չեր տալիս, բայց առիթը բաց չեր թողնում ուրիշ պետություններում տեղի ունեցած արհավիրքները, ավելի բարձրաձայն հնչեղությամբ օրը մի քանի անգամ ցուցադրել:
    Սա խոշոր պետությունների լրատվական քաղաքականությունն է, որը մի քիչ ձևափոխված շարունակվում է մինչև հիմա:
    Եթե ուշադրություն դարձնես CNN-ով կամ BBC-ի ով, եթե առիթ է լինում ուրիշ պետություններից պատմելու կամ խոսալու, նրանք ցուցադրում են այդ պետության ամենաթշվառ տեղերը:
    Օրինակ դու երբեք չես տենա որ նշածս հեռուստաընկերությունները Հայաստանից խոսալուց ցուցադրեն մեր գեղեցիկ Երևանը, նրանք ամպայման ցույց են տալիս հայաստանի մի ինչ որ չոլում, ոչխարների հոտի մոտ կանգնած գզգզված մազերով, բերանում մի քանի ատամ պակասող մի տատիկի ու պարտադիր կողքը քրչոտ շորերով կանգնած մի փոքր երեխայի:
    Սրա մեջ մեծ հոգեբանություն է թաքնված, նրանք այս կերպ հանգստություն են մցնում իրենց պետության բնակիչների մեջ, որպեսզի իրենց քաղաքացիները միշտ գոհ լինեն իրենց կենցաղային պայմաններից, իրենց համեմատելով ուրիշ պետությունների հնարավորությունների և քաղաքացիների հետ:
    Մի խոսքով եթե անգամ հիմա այս բաց ինտեռնետային տարածությունները օկտագործելով դեպի հետ նայենք, կտեսնենք որ այդքան էլ շատ արհավիրքներ չեն եղել խորհրդային միությունում որ մեզանից թաքցրած լինեին, համեմատած հիմիկվա արհավիրքների հաճախականության հետ:

    Երրորդ վիբրացիոն տարածությունը ամենացածր վիբրացիոն տարածությունն է ողջ տիեզերքում և մենք մեր մոլորակի հետ միասին հիմա համապատասխանաբար գտնվում ենք հենց այդ տարածությանը համապատասխանող էներգիաների և լույսի ազդեցության ոլորտում:
    Վիբրացին տարածություն նշանակում է համապատասխան էներգիաների և լույսի հաճախականություն: Մենք հիմա չենք կարողանում տեսնել կամ լսել ձայներ, որոնք հստակ գոյություն ունեն, որովհետև մեր լույսի հաճախականությունը և համապատասխան էներգիաների բացակայությունը թույլ չի տալիս մեր աչքերին և ականջներին տեսնել և լսել դրանք:
    Ինչպես նաև գտնվելով այս վիբրացիոն տարածությունում մենք ընդհամենը կարողանում ենք հասկանալ բարձրություն, խորություն և լայնություն, մենք էլ մեր կողմից ավելացրել ենք ժամանակը, սակայն ժամանակ գոյություն չունի, ամեն բան կատարվում է ՀԵՆՑ ՀԻՄԱ որը մենք կհասկանանք երբ թևակոխենք հինգերորդ վիբրացիոն տարածություն, ժամանակն էլ հետը հաշված:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.02.2011), eduard30 (06.03.2011), VisTolog (15.10.2009), Հակոբ Գեւորգյան (15.10.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում:

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդքանին էլ որ գումարենք խելոք ամերիկացիների՝ ՆԱՍԱի կատարած ԼՈՒՍՆԻ ռմբակոծումը, էլ չգիտենք թե ինչ է կատարվելու Երկիր մոլորակում։
    Հակոբ՝ լուսնի ռմբակոծումը չկայացավ, որովհետև ամերիկացիները ուրիշ վատ մտադրություն ունեին, այլ ոչ թե ջուր գտնել:
    Ջրի համար նրանք 1999 թվականի հուլիսի 31-ին արդեն Lunar Prospector-ի միջոցով ռմբակոծել էին և ջուր չէին հայտնաբերել, նույն բանը արեցին ճապոնացիները 2009 թվականի հունիսի 11-ին այս անգամ էլ Kaguya- ի միջոցով դարձիալ ջուր չհայտնաբերեցին:
    Տեսնում էս, ջրի հայտնաբերման համար թույատրվել է ռմբակոծել լուսինը, իսկ ահա 30 կիլոմետրանոց տիտանի շերտը ծակելու միջոցներ հայտնաբերելու համար չթույլատրվեց:
    Լուսինը ամբողջությամբ ծածկված է 30 կիլոմետրանոց հաստ տիտանի շերտով և ամերիկացիների մտադրությունը այդ շերտը ծակելու փորձերին էր ուղղված, սակայն, այս լրատվությանը չես հանդիպի ոչ մի պաշտոնական լրատվամիջոցում:
    Ինչևից է
    Բազմահազար մարդիկ օնլայն ՆԱՍԱ-ի սայթից ուղիղ եթերում հետևում էին այդ արարողությանը և արդեն կարծեմ մնացել էր 4000 կիլոմետր որ պիտի ռակետը պոկվեր, անհասկանալի բան տեղի ունեցավ և պատկերը կորեց:
    Աշխարհի տարբեր անկյուններից աստղադիտակներով հետևում էին որ պիտի լուսնի հարաֆային բևեչից փոշի բարձրանար, սակայն այդպես էլ չբարձրացավ և ոչ ոք էլ չտեսավ:
    Իսկ ինչ կատարվեց, ՆԱՍԱ-ի գիտնականները շատ տխուր դեմքով, սակայն պնդում են որ ռմբակոծել են և որ այդ ընթացքում պատահաբար ուրիշ տեսախցիկ է աֆտոմատ միացել, դրա համար էլ մարդիկ չեն տեսել: Բայց գոնե երկիր մոլորակից աստղադիտակներով դիտող մարդկանց չեն կարող նույն բանը ասել:
    Ժամանակի առումով ավելի մանրամասը չեմ գրում:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  12. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում:

    Հարդ ջան ուռռա ասել պետք չէ երբ մարդ է մահանում, այլ կարեկցել և օգնել է պետք նրա հարազատներին: Այսինքը ապրողներին:
    Իսկ այս գործընթացը որը տեղի է ունենում, սա շատ ավելի մեծ գործընթաց է որին մենք ինքներս ենք մասնակցել մեր աստիճանական զարգացմամբ:
    Մենք ենթագիտակցորեն գիտենք թե ուր ենք ուղղորդում մեր մոլորակը:
    Երբ Արզնի ձորի վրայով կառուցվում էր այդ հսկայական կամուրջը, այնտեղ նախատեսված էր որ կլինեն դժբախտ պատահարներ և կլինեն զոհեր:
    Այդպես էլ եղավ՝ այդ կամուրջը այսօր մարդկանց հիացնում է իր գեղեցկությամբ և օկտակարությամբ, սակայն դա կառուցվեց, տալով՝ երեք զոհ:
    Հույսով եմ միտքս հասկացար:
    Իսկ հիմա մենք գործ ունենք ոչ թե կամրջաշինության հետ այլ մի ամբողջ մոլորակի:
    Կոպիտ ասած սա « ռեմոնտ» վերանորոգում է:
    Ցանկացած մարդ երբ սկսում է իր տունը վեարանորոգել նա տհաճություն է զգում, որովհետև տանը ամեն բան կեղտոտ է ու խառնված, բայց երբ վերջացնում է վերանորոգումը նա անասելի ուրախ է լինում որ իր շուրջը ամեն բան նոր է և մաքուր, ու այլևս չի հիշում այն տհաճ օրերը որոնք ետևում մնացին:
    Իսկ եթե այս վերանորոգման ընթացքում կպահանջվի նաև իմ կյանքը, կամ հարազատիս, ես խնդիր չեմ տեսնում, թեկուզ մեկն էլ իմ կյանքը թող վերջանա միայն մոլորակի մարդիկ այլևս ապրեն համերաշխ ու սիրով:
    Իսկ ողջյունելու առիթը այստեղ ուրիշ կոնտեքստում է թաքնված:
    Այս արհավիրքների հաճախականությունը մեծանում է մի միայն մարդկանց գիտակցության բարձրանալու շնորհիվ, ինչքան շատ մարդ է գիտակցում այս ամենի նպատակը և իմաստը այնքան ավելի շատ նոր էներգիաներ են մտնում Երկիր մոլորակ և նրանք ստիպված արհավիրքների տեսքով հեռացնում են հին էներգիաներին:
    Այսինքը ամեն արհավիրքի ետևում կանգնած է հարյուր հազարավոր մարդ, որոնք հասկացել և գիտակցել են ամբողջ լինելիք պրոցեսը « ցիկլը»
    Վաղը ես այստեղ թվեր կտեղադրեմ և դու կտեսնես թե ինչպիսի պրոգրեսիայով է աճում մարդկանց գիտակցությունը: Եվ դա իրիք ուրախանալու և ողջյունելու բան է:
    Հույսով եմ այստեղ էլ հասկացար միտքը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.02.2011), eduard30 (06.03.2011), Tig (15.10.2009), VisTolog (14.10.2009), Հակոբ Գեւորգյան (14.10.2009), Հարդ (15.10.2009)

  14. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր եվրոպայի շատ երկրներում տեղացել է առատ ձյուն, որը դիտվում է անոմալ երևույթ և որը դառել է շատ վթարների և երեք մարդկային զոհերի առիթ: ...
    Ավերվածություններ է տեղի ունեցել Խորվաթիայում, Գերմանիայում, Իտալիայում և մի քանի եվրոպական երկրներում:
    Այդ փոփոխությունները, որ հիմա տեղի են ունենում, դարերի ընթացքում պարբերաբար լինում են: Մարդկային գործունեության հետևանքով դրանք կարող են հաճախանալ:
    Բայց մի՞թե կարևոր է իմանալ, թե էսօր որտեղ ով մեռավ կամ որտեղ ինչ վթար եղավ:
    Ինչի՞ ենք մեր գլուխը ծանրաբեռնում «տխուր» տեղեկատվությամբ: Վատ ու սրտաճմլիկ լուրերն ո՞ւմ են պետք:

    Երբ հայրիկս ինձ ասում է.
    - Նայի՛, էս երեխուն գնացքի տակ են գցել:
    Ես ասում եմ.
    -Ինձ վատ լուրեր մի՛ ասա: Լավը լինի, կանչի, ուրախանամ: Լավ բան չի լինու՞մ ոչ մի տեղ:
    Չգիտեմ ինչի է էդպես, որ ավելի բուռն արձագանքում, ախուվախ ենք անում էդ լուրերից, քան ուրախանանք, որ մի գյուղում մեկն այսօր երջանիկ է եղել:

    Հ.Գ. Կարելի է ապրել լավով, ուրախությամբ՝ լավ լուրն ընդունելով հրճվանքով ոչ անտեսելով: Հիմա ի՞նչ, կանգնեմ հայտարարե՞մ, որ մոտ ընկերներիցս մեկը երջանիկ է, ես էլ իր ուրախությամբ եմ երջանիկ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.02.2011), Sambitbaba (02.10.2010)

  16. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

    Առաջրկում եմ նայեք էս հաղորդումը: Մագնիսական դաշտի մասինա


  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (13.11.2009), Սելավի (13.11.2009)

  18. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջրկում եմ նայեք էս հաղորդումը: Մագնիսական դաշտի մասինա
    VisTolog ջան, շատ հետաքրքիր ֆիլմ էր:
    Կամաց կամաց գիտնականները սկսում են ըմբռնել, որ ինչ որ բան կատարվում է, բայց թե ի՞նչ, դեռ չեն կարողանում բացատրել:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  19. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2009-ը պրծնումա, տենց էլ գլոբալ անագորույն կատակլիզմը չեղավ

  20. #13
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    2009-ը պրծնումա, տենց էլ գլոբալ անագորույն կատակլիզմը չեղավ
    Բա խոզի գրիպն ինչա՞


  21. #14
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    2009-ը պրծնումա, տենց էլ գլոբալ անագորույն կատակլիզմը չեղավ
    Կարող ա եղել ա, մենք չենք զգացել: Կամ էլ հլը չի եղել: Բայց որ էս տարին շրջադարձային էր, էտ փաստ ա:

  22. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոզի գրիպ ա: Մի քանի հարյուր տարի առաջ էլ ժանտախտից միլիոններով մարդիկ էին կոտորվում, բայց վիբրացիոն տարածություն փոխելու հետքեր ոնց որ թե չկան:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է կատարվում Ղազախստանում. մի՞թե խնդիրը նավթագործներն են
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.12.2011, 19:37
  2. Օրինաց երկիր
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 21.01.2010, 09:24
  3. Վախի երկիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 11.05.2009, 23:34
  4. Աւետեաց Երկիր
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.10.2008, 17:41
  5. Ի՞նչ է կատարվում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.03.2008, 11:45

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •