VisTolog (26.03.2012)
Մի քիչ սխալ են խոսակցություններն այս թվի շուրջ:
Ըստ Քրայոնի, 144000 Լուսավորված մարդ (Работники Света) էր հարկավոր մինչև 2012 թիվը, որպեսզի Երկրագունդը չկործանվի և մարդկությունը չվերանա, զրկվելով իր քանակի ընդամենը մեկ տոկոսից: Այդ քանակությունը (144000 հոգի) հավաքվել է արդեն մինչև 2000 թիվը:
Դրունվալո Մելքիսեդեկը դրան տվել է "Քրիստոսի Գիտակցություն" անունը:
Պարոն Քյանդար (27.04.2014)
Վերջին 24 ժամվա ընթացքում Ղազախստանում 10–րդ երկրաշարժն է գրանցվել
12:39 • 02.05.11
Այսօր առավոտյան 4,2 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել Ղազախստանի հարավ–արևելքում (Ալմա Աթա քաղաքից 74 կմ հյուսիս– արևելք)։
Վերջին 24 ժամվա ընթացքում սա արդեն այդ շրջանում գրանցված 10–րդ երկրաշարժն է. դրանցից 6–ը տեղի էին ունեցել մայիսի 1–ին, 3–ը՝ մայիսի 1–ի լույս 2–ի գիշերը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3,2 – 5,5 բալ էր կազմել։
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», անընդհատ կրկնվող այդ երկրաշարժերից խուճապահար բնակիչներն իրենց իրերով փողոց են դուրս եկել, որոշներն էլ՝ մեկնել քաղաքից։
Այսօր Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ սոտրգետնյա ցնցումները դեռևս կշարունակվեն, դրանց ուժգնություւնը սակայն կնվազի։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ավստրիայում ամռանը ձյուն է տեղացել
11:34 • 25.07.11
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ձյուն է եկել։ Քաղաքի փողոցները վեր են ածվել սառցադաշտերի, աշխատում է ձնահավաք տեխնիկա, հաղորդում է vesti.ru-ն։
Ամառային ձյունն անսպասելի է եղել բնակչության համար։ Իսկ երկրի հարավում փոթորիկներ են մոլեգնում։ Հորդառատ անձրևների ու քամիների հետևանքով տասնյակ շենքեր զրկվել են էլեկտրամատակարարումից։ առանձին վայրերում կայծակը դարձել է խոշոր հրդեհների պատճառ։
Ի դեպ, վերջին օրերին Եվրոպայի կենտրանական հատվածում շատ ցուրտ եղանակ է հաստատվել։ Չեխիայում ռեկորդային 0 աստիճան է գրանցվել, իսկ Գերմանիայի հարավային բնակավայրերում ջերմաստիճանը չի անցնում +6–ից։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ժողովուրդ, այսօրվա հերթական երկրաշարժից հետո, հիշեցի, որ Սելավին մի անգամ ասել էր, որ տարվա վերջում Հայաստանում երկրաշարժեր են տեղի ունենալու: Մտա այս թեմա, որ ճշտեմ, բայց էդ գրառումը չեմ գտնում:
Կարողա՞ ինչ-որ բան շփոթում եմ…
E-la Via (23.10.2011)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
1 ժամ առաջ Սումատրան 7.3 բալանոց երկրաշարժը ցնցեց: Հեսա մի հատ էլ ցունամի կանի:
Ջրի մակարդակը արդեն բարձրանումա:
![]()
Մեքսիկայում հզոր երկրաշարժ է գրանցվել
09:23 • 21.03.12
7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ափին՝ մեքսիկական Ակապուլկո հանգստավայրից ոչ հեռու:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալով՝ երկարշարժի էպիկենտրոնը գտնվել է Գերերո նահանգի Օմետեպեկ քաղաքից 25 կմ հեռավորության վրա, որտեղ ավերվել և վնասվել է առնվազն 800 տուն:
Տուժածների մասին դեռ չի հաղորդվում: Իշխանությունը հանձնարարել է ստուգել Օմետեպեկեի բոլոր դպրոցները, հասարակական շինությունները և մերձակա տարածքները:
BBC-ի հաղորդմամբ տատանումները զգացվել են նույնիսկ մայրաքաղաք Մեխիկոյում:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
7.2 Երկրաշարժ Չիլիում 10կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին դեռ տեղեկություն չկա:
Ֆենոմենալ ձայներ
Երկար ժամանակ մտածում էի, արժի արդյոք գրել այս մասին թե ոչ, սակայն այդ ֆենոմենալ ձայները արդեն այնպիսի աժոտաժ են առաջացրել մարդկությամ մեջ, որ որոշեցի մի փոքր տեղեկություն ներկայացնել այստեղ:
Բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են Երկիր մոլորակում տեղի ունեցող զանազան երևույթներով, արդեն մեկ տարուց ավելի է, ինտեռնետում քննարկում են այս ֆենոմենալ երևույթը: Այս մասին արդեն բարձրաձայնել են հազարավոր գիտնականներ, նասայի գլխավորությամբ գիտնականները ցանկանում են ռացիոնալ բացատրություն գտնել այդ երևույթին, սակայն կարծես դեռ չեն կարողանում բացատրել:
Բանը կայանում է նրանում, որ Կանադայի, գերմանիայի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Ազրբեջանի, Հունաստանի, Արգենտինայի, Ուկրանիայի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների ինտերնետ օկտագործողներ տեղադրել են բազմահազար վիդիոներ, որտեղ պարզ լսվում են ձայներ, որը երկնքից է գալիս, և չունի սկզբնաղբյուր, այսինքը այդ ձայները համատարած ամեն կողմից է:
Համացանցում կան հազարավոր հարցազրույցներ, ականատեսների հետ, որոնք վկայում են որ այդ ձայները արդեն ավելի մեծ ու բարձր մաշտաբների է հասել, անգամ այն աստիճան, որ այդ ձայնային վիբրացիայից աֆտոմատ միանում են մեքենաների «սիգնալիզացիաները» : Անգլիայի գյուղերից մեկում, բնակիչների հիսուն տոկոսից ավելին հոգեբանական խանգարումներ են ստացել այդ ձայների ուժգնությունից և վիբրացիայից:
Ճիշտ է տարբեր գիտնականեր պնդում են, որ դա ազդանշան է մոտալուտ մագնիսական բևեռների փոփոխության, սակայն հստակ չեն կարողանում հիմնավորել:
Ես ուզում եմ միայն խոսել այդ ձայների առաջացման մասին: Որը և հուզում է շատ շատերին:
Դրանք բարձր հաճախականության ունեցող, գրեթե մետալիկ ձայներ են: Երկրի ընդերքում հիմա տեղի է ունենում էներգետիկ փոփոխություն «տրանսֆորմացիա», նորագուն էներգիաները, որը մեր տարածաշրջան են թափանցում արևի շնորհիվ, «իսկ արևին այդ էներգիաները փոխանցվում է մեր գալակտիկայի կենտրոնական արևից» տեղակայվում են երկրի ընդերքում, այնտեղից դուրս մղելով այն հին էներգիաները, որոնց շնորհիվ և ներքո բազմահազար տարիներ, ապրել ու զարգացել է ամբողջ մոլորակը իր բնակիչներով հանդերձ:
Այդ դուրս մղված էներգիան, ատմոսֆերում հանդիպելով մագնիսական դաշտերի ազդեցությանը, տրանսֆորմացվում է, ստանալով ձայնային հաճախականություն, որն էլ շատ ժամանակ լսելի է լինում մոլորակի տարբեր անկյուններում:
Իսկ համացանցում տեղ գտած այն կարծիքները, թե իբր այլմոլորակայինների հետ է կապված դա, ( քանզի վերջի ժամանակներում աննախադեպ չափերի է հասել թռչող ափսեների հայտնվելը տարբեր վայրերում) կամ տիեզերքում մեր գտնվելու վայրի հետ է կապված՝ դրանք պարզապես կարծիքներ են, որը դեռ գիտնակաները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում:
Իսկ մոտալուտ ժամանակներում մագնիսական բևեռների փոփոխության հետ կապված, գիտնակաների առաջ քաշած կարծիքը կարծես թե հաստատվում է:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Եվս մեկ հետաքրքիր և «ֆենոմենալ» տեսաերիզ եմ ուզում տեղադրել այստեղ:
Սա նույն պես ցնցել է բազում գիտնականների, և կրկին չունեն բացատրություններ, ոմանք ասում են որ դա նոր մոլորակի ծնունդ է, ոմանք ասում են որ այդ սֆերան, ընդամենը էներգետիկ լիցքավորում էր կատարում, բայց դա ի՞նչ սֆերա է, և որտեղի՞ց է հայտնվել մեր արեգակնային համակարգում, դեռ հայտնի չէ:
Ըստ գիտնականների այդ սֆերան մոտալուտ հաշվարկներով հինգ անգամ մեծ է գազային գիգանտ կոչվող Յուպիտերից:
Այստեղ հետաքրքիրը այն է, որ այդ սֆերան չի ենթարկվում մեզ հայտնի ֆիզիկայի օրենքներին, այսինքը եթե ուշադրություն դարձնեք, վեց օր նա գրեթե կանգնած է նույն տեղում, կամ շատ ավելի դանդաղ է շարժվում, իսկ այդ ընթացքում արևը պտտվում է անհամեմատ մեծ արագությամբ, և այնպիսի տպավորություն է ստեղծվում որ այդ պլազմային սֆերան ունի ինքնուրույն շարժվելու մեղանիզմ, որի վրա չի կարողանում ազդել անգամ, արեգակի հզոր մագնիսական դաշտը:
Ուֆոլոգները պնդում են, որ դա դեռևս մեզ անհայտ ցիվիլիզացիաներին պատկանող միջտիեզերական աստղանավ է, որը մեկնելուց առաջ լիցքավորվում է էներգիայով:
Առայժմ գիտնակաները համակարծիք են միայն մի բանում՝ որ դա հաստատ արևային մրրիկ չէ:
Մոռացա ասել, այս նույն սֆերան մարտի քսանին կրկին մոտեցել էր արևին և լիցքավորվում էր: Այս տեսաերիզը մարտի տասնվեցին է միայն հրապարակվել նասայի կողմից, բայց այս երևույթը տեղի էր ունեցել մարտի տասին:
Վերջին խմբագրող՝ Սելավի: 30.03.2012, 09:29:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
eduard30 (10.04.2012), Tig (30.03.2012), VisTolog (30.03.2012), Պարոն Քյանդար (27.04.2014)
8.9 բալանոց երկրաշարժ Ինդոնեզիայի ափերին:
Հիպոկենտրոնը գտնվել է 33կմ խորության վրա: Հայտարարվել է ցունամիի վտանգ Ինդոնեզիայի ամբողջ տարածքում:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 11.04.2012, 13:31:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ